Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՀՈՒՆԻՍԻ 3
02.06.2018, 16:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Այսօրվա համար պլանավորած գործերին լուրջ վերաբերվեք։ Հույս մի դրեք հեշտ հաջողությունների ու արագ հաղթանակների վրա։ Անհրաժեշտ արդյունքների հասնելու համար պետք է ջանքեր գործադրեք։ Պատրաստ եղեք դրան։ Հնարավոր են աննշան, բայց նյարդայնացնող տարաձայնություններ շրջապատի հետ։ Որոշ Խոյերի համար բարդ կլինի նույնիսկ ամենամտերիմների հետ լեզու գտնելը։

Զգուշություն է պետք ֆինանսական գործերում։ Կրճատեք ծախսերը, հետ կանգնեք չպլանավորված գնումներից։ Խուսափեք ավելորդություններից, քանի որ ձեր օրգանիզմն այսօր խոցելի կլինի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը հետաքրքիր կանցնի։ Այն շատ հարմար է անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելու կամ զգացմունքները խոստովանելու համար։ Լավ լեզու կգտնեք ձեզ համար թանկ մարդկանց հետ։ Չեն բացառվում հաջող զուգադիպությունները, որոնց շնորհիվ անսովոր ու շատ հաճելի ծանոթություններ կհաստատեք։

Բարենպաստ օր է գնումների համար։ Իրեր կընտրեք, որոնք երկար ժամանակ կուրախացնեն։ Կարող եք մտերիմների համար նվերներ գնել։ Այստեղ ինտուիցիան ձեզ հուսախաբ չի անի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկիզբը բարենպաստ է քիչ ծանոթ մարդկանց հետ շփումների համար։ Շրջապատից շատ բան կսպասեք, բայց քիչ կհետաքրքրվեք նրանով, թե ձեզանից ինչ են ուզում։ Դրա պատճառով լարված պահեր, կոնֆլիկտային իրավիճակներ ու փոխադարձ վիրավորանքներ կծնվեն։ Եթե կենտրոնանաք սեփական գործերի վրա, արագ ավարտին կհասցնեք դրանք։ Հազիվ թե ինչ-որ մեկը խանգարի ձեզ։

Օրվա երկրորդ կեսն առաջինից ավելի հեշտ ու բարենպաստ կլինի։ Ոչ միայն ինչ-որ օգտակար բան անելու, այլ նաև հարազատների ու հին ընկերների միջավայրում հաճելի ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բարենպաստ օր է։ Հեշտությամբ լեզու կգտնեք հին ծանոթների և նրանց հետ, ում առաջին անգամ եք տեսնում։ Չի բացառվում սիրային պատմության սկիզբը։ Նոր հարաբերությունները արագ կզարգանան ու վառ տպավորություններ կպարգևեն։ Որոշ Խեցգետիններ սիրո խոստովանություններ կլսեն։

Կարող եք ֆինանսական հարցեր լուծել։ Ձեր գործնական հոտառությունը սուր կլինի, սխալներ էլ չեք անի։ Հավանական են հաջող գնումներ։ Հարմար օր է ուսման, ինչպես նաև աշխարհայացքը ընդլայնող զբաղմունքների համար։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ձեզ հագեցած օր է սպասվում։ Ձեռքերը ծալած նստելու, ժամանակը զուր ծախսելու ցանկություն չի լինի, այդ իսկ պատճառով հետաքրքիր գործեր կգտնեք, հաճախ նախաձեռնող կլինեք, հաճույքով կաջակցեք նաև ուրիշների նախաձեռնություններին։ Ստեղծագործ պոտենցիալը բարձր է։ Շատ նոր գաղափարներ կունենաք։ Շատ բաների հանդեպ անսովոր հայացքի շնորհիվ կլուծեք նախկինում ծագած հարցերը։

Կարող եք քննարկել ինչպես անձնական կյանքի, այնպես էլ մասնագիտական գործունեության հետ կապված հարցերը։ Շատ Առյուծներ հենց այս շաբաթ որոշակիություն կմտցնեն ապագայի պլաններում։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


SEO sprint - Всё для максимальной раскрутки!


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հարմար օր է համախոհների հետ միավորվելու համար։ Նրանց աջակցությամբ գլուխ կհանեք կարևոր գործերից։ Չեն բացառվում հաջող զուգադիպությունները։ Այստեղ իրար չեք խառնվի, կաշխատեք տեղի ունեցողից առավելագույն օգուտ քաղել։ Հավանական են հաճելի ծանոթություններ, որոնք սիրային հարաբերությունների սկիզբ կդնեն։

Օրը շատ հարմար է ուսման համար։ Շատ օգտակար տեղեկատվություն կստանաք։ Չեք վախենա ռիսկի դիմել, հաճույքով փորձարկումներ կանեք ու կհասնեք անհրաժեշտ արդյունքներին։ Օրվա վերջին խուսափեք մեծ ծանրաբեռնվածությունից։ Դրա պատճառով կարող է վատանալ ինքնազգացողությունը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը հարմար է հանգստի համար։ Եթե ինչ-որ կարևոր բան եք պլանավորել, նկատի առեք, որ դրա վրա կենտրոնանալը բարդ է լինելու։ Ինչ-որ բան մոռանալու կամ աչքաթող անելու վտանգ կա։ Հնարավոր են ցավալի կորուստներ։ Գնումների հարցում մի շտապեք։ Դրանք հաջող չեն լինի։

Հեշտ չի լինի շրջապատի հետ լեզու գտնելը։ Մարդիկ ձեզանից շատ բան կպահանջեն, երբեմն դուք էլ նույն կերպ կպատասխանեք նրանց։ Դա վեճերի կհանգեցնի։ Հանդիպումների գնացող Կշեռքները պետք է ջանքեր թափեն, որ դրանք լավ անցնեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկիզբը կարող է տհաճ լինել։ Այս հատվածում սովորականից շատ կհուզվեք, կանհանգստանաք դատարկ բաների պատճառով։ Չեն բացառվում ընտանեկան տարաձայնությունները։ Բայց բարդ շրջանը երկար չի տևի, շուտով դրական միտումների ազդեցությունը կմեծանա, իրավիճակն էլ դեպի լավը կփոխվի։

Օրվա երկրորդ կեսը հարմար է շփումների համար։ Լավ կանցնեն ամենատարբեր հանդիպումները։ Չի բացառվում սիրային հարաբերությունների սկիզբը։ Դրանք հաճելի անակնկալներով լի կլինեն։ Կարող եք վստահել ինտուիցիային։ Այն հուսախաբ չի անի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Մարդկանց հետ լեզու գտնելը հեշտ չի լինի։ Կփորձեք ամեն ինչ ձեր ուզածով անել, քիչ կհետաքրքրվեք ուրիշների կարծիքով։ Չեն բացառվում սխալները, որոնք արագ ուղղել չի ստացվի։ Հավանական են աննշան ֆինանսական կորուստներ։

Զգույշ եղեք, մի կապվեք լուրջ պարտավորություններով։ Օրը շատ հարմար է հանգստի, հաճելի շփումների, հետաքրքիր գործերի համար։ Արագ ինչ-որ բան սովորելու, աշխարհայացքը ընդլայնելու հնարավորություն կունենաք։ Այն, ինչ այսօր կիմանաք, օգտակար կլինի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շփման համար բարենպաստ օր է։ Լավ կանցնեն հանդիպումները ոչ ֆորմալ միջավայրում։ Կարող եք քննարկել և՛ անձնական, և՛ գործնական հարցերը։ Չեն բացառվում հաճելի ծանոթությունները։ Հնարավոր է նոր հարաբերությունների սկիզբ։ Այդ հարաբերությունները այնքան արագ չեն զարգանա, որքան որ կուզենայիք։

Հավանական են հաջող գնումներ։ Իրերը, որոնք ձեռք կբերեք, երկար ժամանակ կուրախացնեն։ Շահավետ գործարք կնքելու միջոցով ֆինանսական վիճակը բարելավելու շանս կունենաք։ Օրվա երկրորդ կեսին լավ հանգստանալու, ուժերը վերականգնելու հնարավորություն կլինի։ Հարմար ժամանակ է բուժիչ պրոցեդուրաների համար։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բավականին անհանգիստ, բայց այնքան էլ վատ օր չէ։ Սովորականից հաճախ տարաձայնություններ կառաջանան շրջապատի հետ, բայց արագ կհաջողվի ընդհանուր լեզու գտնել, փոխհամաձայնության հասնել։ Կփորձեք հարթել սուր անկյունները և հաջողության կհասնեք այդ գործում։ Չի բացառվում, որ հաջողվի ուղղել հին սխալները։

Շատ նոր նախաձեռնություններ հաջող կլինեն։ Հնարամիտ կլինեք, չեք վախենա ոչ ստանդարտ որոշումներ ընդունել, փորձարկումներ անել։ Հնարավոր են անսպասելի նվերներ ու հաճելի անակնկալներ։ Անձնական հարաբերություններում հենվեք ինտուիցիայի վրա։ Նրա հուշումները ճիշտ կլինեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարենպաստ օր է։ Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի։ Կարող եք համարձակ պլաններ կառուցել։ Մտածածը կհաջողվի կյանքի կոչել։ Հավանական են հաջող զուգադիպություններ, հաճելի անակնկալներ։ Տեղի ունեցողից կփորձեք օգուտ քաղել, և դա ձեզ մոտ շատ հաճախ կստացվի։

Կարող եք գնումներ անել ու գործարքներ կնքել։ Երկու դեպքում էլ գոհ կլինեք արդյունքից։ Չեն բացառվում աշխատանքին կամ բիզնեսին, ինչպես նաև ձեզ համար շատ կարևոր գործին վերաբերող հետաքրքիր առաջարկները։ Որոշ Ձկներ որոշումներ կընդունեն, որոնք նրանց առաջ մասնագիտական բարձունքներին տանող ճանապարհ կբացեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



Загрузка...

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 1677 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES