Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՀՈՒՆԻՍԻ 29
28.06.2018, 18:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Խնդիրներից ու տհաճություններից խուսափել չի ստացվի։ Օրը բավականին բարդ կլինի հատկապես նրանց համար, ովքեր իրենց առաջ բարձր նպատակներ են դնում, չեն ուզում սահմանափակվել ընթացիկ գործերով։ Հնարավոր են տարաձայնություններ աշխատավայրում, չեն բացառվում գործընկերների ու ղեկավարության հետ վեճերը։ Կփորձեք ձեզ բարեհամբույր պահել, բայց հանգստություն պահպանել չի ստացվի։

Օրվա երկրորդ կեսը հետաքրքիր հարցերի շուրջ մտածելու, ստեղծագործ մոտեցում պահանջող գործերով զբաղվելու հնարավորություն կտա։ Չեն բացառվում անսպասելի նվերներն ու հաճելի անակնկալները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ամենայն հավանականությամբ օրը հանգիստ կանցնի, և հազիվ թե նշանակալի իրադարձություններ ու կյանքում կարևոր փոփոխություններ բերի։ Բայց տրամադրությունը լավը կլինի։ Նոր գաղափարներ կունենաք։ Ավելի ուշ կարող եք դրանք կյանքի կոչել, բայց ոչ նախնական տարբերակով։ Կհաջողվի լուծել անշարժ գույքի հետ կապված հարցերը, շահավետ գնումներ անել։

Օրվա երկրորդ կեսին դժվար կլինի ծախսերից խուսափելը։ Շատ Ցուլեր վառ տպավորությունների կարիք կունենան, և դրանց համար նրանք պատրաստ կլինեն ուղևորությունների մեկնել կամ մեծ գումարներ ծախսել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Իրադարձությունները սրտին շատ մոտ կընդունեք, դատարկ բանի պատճառով կկորցնեք հավասարակշռությունը։ Որոշ Երկվորյակներ շատ նյարդային կլինեն ու կարող են վիճել նույնիսկ ամենամտերիմ մարդկանց հետ։ Նշանի մյուս ներկայացուցիչներն էլ կկորցնեն իրենց բնորոշ լավատեսությունը։

Չեն բացառվում տարաձայնությունները հին ընկերուհիների, հարազատների, լավ ծանոթ կանանց հետ։ Տղամարդկանց հետ լեզու գտնելն ավելի հեշտ կլինի։ Ինտուիցիան կհուշի, թե ինչ կարելի է սպասել նրանցից։ Օրվա երկրորդ կեսին ցանկալի չէ մեկնել հեռավոր ուղևորությունների։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Խուճապի մի մատնվեք, եթե ինչ-որ բան սպասվածի նման չընթանա։ Օրը, ճիշտ է, դժվար կլինի, բայց անհույս վատը չի լինի։ Պետք է բարդ խնդիրներն ինքնուրույն լուծեք։ Շրջապատի խորհուրդները օգտակար չեն լինի, կշեղեն ձեզ, այնպես որ՝ լավ է ղեկավարվել սեփական առողջ բանականությամբ։

Չեն բացառվում ֆինանսական դժվարությունները։ Դրանք ժամանակավոր բնույթ կկրեն, բայց լավ է որքան հնարավոր է կրճատեք ծախսերն ու հետաձգել ոչ պարտադիր գնումները։ Օրվա երկրորդ կեսը հարմար է զբոսանքների ու ուղևորությունների համար։ Այն հաճելի տպավորություններ է խոստանում։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Պետք չէ շտապել։ Առավոտը բավականին անհաջող կլինի, այնպես որ՝ այս հատվածի համար կարևոր գործեր ու պատասխանատու հանդիպումներ մի պլանավորեք։ Ավելի ուշ կուժեղանա դրական միտումների ազդեցությունը, ձեզ ավելի լավ կզգաք։

Խելացի ու փորձառու մարդկանց հետ ձեզ համար կարևորի մասին զրուցելու հնարավորություն կունենաք։ Խորհուրդներ կստանաք, իսկ որոշ դեպքերում՝ նաև օգնություն, որը շատ տեղին կլինի։ Որոշ Առյուծներ շահավետ գործարքներ կնքելու կամ մեկ ուրիշ եղանակով ֆինանսական վիճակը բարելավելու հնարավորություն կունենան։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը շատ բարենպաստ է շփումների համար։ Լավ կանցնեն և՛ անձնական, և՛ գործնական հանդիպումները։ Հնարավորություն կունենաք շփվել ամենատարբեր մարդկանց հետ, որոնցից յուրաքանչյուրի փորձը ձեզ համար օգտակար կլինի։ Չեն բացառվում դրամական մուտքերն ու շահավետ գործարքները, արժեքավոր նվերները, որոնց համար շատ ուրախ կլինեք։

Չնայած աստղերն այսօր ձեր հանդեպ բարյացակամ կլինեն, լավ է չխախտել ավանդույթներն ու պահպանել հասարակական կանոնները։ Ձեր էքստրավագանտ արարքներն ու հայտարարությունները կարող են ուշադրություն հրավիրել, որի կարիքը չկա։ Չի բացառվում՝ հենց դա խանգարի ձեզ կյանքի կոչել հին պլանները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա սկիզբը բարդ կլինի։ Բայց ժամանակի հետ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, գործերն ավելի լավ կընթանան։ Չեն բացառվում լավ նորություններն ու անսպասելի առաջարկները։ Որոշ Կշեռքներ կյանքում ինչ-որ բան արմատապես փոխելու շանս կունենան, կազատվեն նրանից, ինչը խանգարում էր առաջ շարժվել։

Բարեհամբույր ու լավատեսորեն տրամադրված կլինեք, ուստի զարմանալի չէ, որ շատերը կուզենան ձեզ հետ շփվել։ Հնարավոր են ծանոթություններ, որոնք շուտով սիրային շարունակություն կստանան։ Ձեզ բաց ու բնական կպահեք, նույնիսկ եթե գործ ունենաք շփման մեջ բարդ մարդկանց հետ, իսկ դա լավ տպավորություն կթողնի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարենպաստ օր է։ Շատ օգտակար բաներ կարող եք անել և՛ ձեր, և՛ շրջապատի համար, եթե զվարճանքների ու վառ տպավորությունների հետևից չընկնեք։ Ժամանակ է պետք գործերում կարգուկանոն հաստատելու, վերջին օրերին ծագած խնդիրները լուծելու համար։ Աշխատեք չշտապեցնել իրադարձությունները։ Քանի դեռ համբերատար, լուրջ ու կարգապահ եք, սխալների հավանականությունը փոքր է։

Ուշադիր եղեք ձեր արտաքին տեսքին։ Շատ Կարիճներ այսօր պետք է մեծ ջանքեր գործադրեն լավ տեսք ունենալու համար։ Ցանկալի չէ գումար ծախսել հագուստի վրա։ Վտանգ կա, որ այն կծախսեք այնպիսի բաների վրա, որոնք հետո չեք հագնելու։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը շատ անհանգիստ ու հագեցած կլինի։ Ձեր ուշադրությունը կպահանջեն ամենատարբեր գործերը, որոնցից յուրաքանչյուրը իր ձևով հետաքրքիր կլինի։ Դժվար կլինի որոշել, թե ինչով պետք է առաջնահերթ զբաղվեք։ Հավանական են տարօրինակ զուգադիպություններ։ Դրանք կօգնեն նորովի նայել սովորական իրերին ու որոշակիություն մտցնել ապագայի պլաններում։

Չեն բացառվում հաջող գործարքներն ու գնումները։ Գումարին վերաբերող գործերում չեք շտապի, ժամանակ կտաք ձեզ իրավիճակը վերլուծելու համար ու ճիշտ որոշում կընդունեք։ Հետաքրքիր ուղևորությունների մեկնելու հնարավորություն կա։ Բաց մի թողեք այն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Լարված, հակասական ու ոչ միանշանակ, բայց հետաքրքիր օր է։ Ձանձրանալու առիթ չեք ունենա և կյանքից բողոքել էլ չեք ուզենա։ Ինչ փորձություն էլ որ բաժին հասնի ձեզ, վստահ կլինեք, որ կարող եք հաղթահարել այն ու հասնել դրված նպատակներին։ Կարևոր է հույս դնել միայն սեփական ուժերի վրա ու չսպասել, որ ինչ-որ մեկը ձեզ օգնության կշտապի ու կլուծի ձեր խնդիրների մեծ մասը։

Շատ Այծեղջյուրների այսօր պետք կգա նախկինում ստացած փորձը։ Նշանի այդ ներկայացուցիչները չեն կրկնի իրենց սխալները։ Օրվա երկրորդ կեսին հավանական են սիրային անակնկալներ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Դժվարություններից ամբողջությամբ խուսափել չի ստացվի, բայց ճանապարհին այնպիսի խոչընդոտներ չեն առաջանա, որոնք կխանգարեն հասնել նպատակներին։ Պատրաստ եղեք փորձարկումներ անել, ռիսկի դիմել, անել այն, ինչ չեք ուզում։ Օրը հենց դա է պահանջում։ Չեն բացառվում անսովոր առաջարկները։ Սկզբում կուզենաք հրաժարվել, բայց հետո կփոխեք ձեր որոշումը։

Օրը հարմար է սպորտով զբաղվելու ու ակտիվ հանգստի համար։ Հիանալի մարզավիճակում կլինեք, հոգնածություն չեք զգա, ճիշտ կգնահատեք ձեր ուժերը։ Այս ամենը կօգնի խուսափել գերհոգնածությունից։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Վատ օր չէ։ Այն շատ արդյունավետ չի լինի, փոխարենը թեթև ու հետաքրքիր կանցնի; Հնարավոր են անսպասելի նվերներ ու անակնկալներ, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը։ Չեն բացառվում անսովոր ծանոթությունները, հանդիպումները մարդկանց հետ, որոնք նման չեն լինի ձեր մյուս ծանոթներին։ Նրանց հետ շփումները նոր գաղափարներ կտան։

Շատ գործերի ստեղծագործաբար կմոտենաք, իսկ դա հաճախ կօգնի հաջողության հասնել։ Խնդիրներ կարող են ծագել կարգապահություն, կենտրոնացվածություն ու մանրուքներին ուշադրություն պահանջող գործերում, քանի որ հաճախ կշեղվեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



Загрузка...

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 1378 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES