Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՀՈՒՆԻՍԻ 28
27.06.2018, 18:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ձեզ անհանգիստ ու հետաքրքիր օր է սպասվում։ Լրիվ նոր գործերով զբաղվելու հնարավորություն կլինի։ Դրանք կօգնեն ծանոթություն հաստատել անսովոր մարդկանց հետ։ Նորի համար բաց կլինեք ու կկարողանաք փոխել շատ հարցերի հանդեպ ձեր տեսակետը։ Կկարողանաք սովորել ուրիշների սխալների վրա ու ինքներդ չեք սխալվի։

Գրավիչ կլինեք, շատերը կուզենան արժանանալ ձեր ուշադրությանն ու շահել ձեր համակրանքը։ Չի բացառվում սիրային պատմության կամ ընկերական հարաբերությունների սկիզբը։ Այդ հարաբերությունները կգունավորեն ձեր կյանքը։ Երեկոն կուրախացնի հաճելի նորություններով։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Աշխատանքի մեջ կարող եք հաջողությունների հասնել, եթե կենտրոնանաք նրա վրա, ժամանակը դատարկ զրույցների ու անիմաստ թեմաների շուրջ մտորումների վրա չծախսեք։ Այսօր շատերը կհետաքրքրվեն ձեր գործերով, բայց բոլորը չէ, որ անշահախնդիր կլինեն։ Կգտնվեն շատերը, ովքեր կուզենան օգտագործել ձեր գիտելիքներն ու կարողություններն ի շահ սեփական հետաքրքրությունների։ Ինչքան հեռու մնաք նման մարդկանցից, այնքան քիչ կլինեն ապրումներն ու տհաճ պահերը։

Այսօր պլանավորած ցանկացած հանդիպման պետք է լուրջ պատրաստվել։ Ուշադրություն դարձրեք ձեր արտաքին տեսքին։ Այսօր ձեզ հագուստով կդիմավորեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Զգույշ եղեք։ Օրը հարմար չէ ռիսկի դիմելու, շատ բան խաղասեղանին դնելու, կասկածելի մեթոդներից օգտվելու համար։ Հազիվ թե հաջողվի արագ բարելավել ֆինանսական վիճակը կամ արագ բարձրանալ մասնագիտական սանդուղքով ու մրցակիցներին հետևում թողնել։

Ավելի հավանական է, որ ստիպված լինեք զբաղվել փոքր ու ձանձրալի գործերով, լուծել միատեսակ խնդիրներն ու բավարարվել համեստ հաջողություններով։ Պատրաստ եղեք դրան ու հնարավորինս հաճախ հիշեցրեք ինքներդ ձեզ, որ այս շրջանը երկար չի տևելու ու շուտով ավելի հետաքրքիր է դառնալու։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Սկսած գործերն ավարտին հասցնելը դժվար է լինելու։ Սովորականից հաճախ անսպասելի խնդիրներ կառաջանան, ճանապարհին արգելքների կհանդիպեք։ Կարող են հիասթափեցնել համախոհները։ Նրանք չեն աջակցի ձեզ, քանի որ շատ զբաղված կլինեն սեփական գործերով։ Ցանկալի չէ քիչ ծանոթ մարդկանց հետ քննարկել ֆինանսական հարցերն ու մասնագիտական գործերը։ Ավելորդ անկեղծությունը կարող է տհաճություններով ավարտվել։

Ժամանակ գտեք հանգստի, ինչ-որ հետաքրքիր, բայց չհոգնեցնող գործերի համար։ Շատ օգտակար կլինեն այն մարդկանց հետ շփումները, որոնք կյանքին փիլիսոփայորեն են նայում, խուճապի չեն մատնվում, եթե ինչ-որ բան հարթ չի ընթանում։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Կսավառնեք ամպերում, հաճույքով պատրանքներ կկառուցեք և չեք կարողանա կենտրոնանալ ուշադրություն պահանջող գործերի վրա։ Շատ հեշտ կլինի ինչ-որ բան մոռանալը, ինչ-որ մանրուք աչքաթող անելը, որը, սակայն, հետո շատ կարևոր է լինելու։ Լավ է, եթե կողքին լինի մեկը, ով կօգնի լուրջ տրամադրվել։ Կարող եք երկարատև պլաններ կառուցել ու քննարկել դրանք։ Չի բացառվում՝ հին ծանոթները լավ խորհուրդներ տան։

Ցանկալի չէ կապվել պարտավորություններով։ Պետք չէ նաև խոստումներ տալ։ Դրանք կատարելն ավելի բարդ է լինելու, քանի հիմա է թվում։ Օրվա վերջին հնարավոր են համեստ դրամական մուտքեր։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը անսովոր ու հետաքրքիր կլինի, բայց այնքան էլ արդյունավետ չի անցնի։ Տարբեր գործեր կստանձնեք, բայց առանց ավարտին հասցնելու մի կողմ կնետեք դրանց մի մասը։ Երբեմն ստիպված եք լինելու ժամանակ ծախսել ուրիշների խնդիրները լուծելու համար, իսկ դա ձեզ չի ուրախացնի։ Հաճախ կնյարդայնացնեն քննադատություններն ու անտեղի խորհուրդները։

Բայց ամեն ինչ կարող է դեպի լավը փոխվել, եթե չվախենաք կյանքի կոչել համարձակ գաղափարը, որը կունենաք օրվա երկրորդ կեսին։ Հնարավոր է՝ մոտենաք վաղուց դրված նպատակներին։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարենպաստ օր է այն մարդկանց հետ շփումների համար, որոնց վրա ուզում եք լավ տպավորություն թողնել։ Կարող եք ցույց տալ ձեր ուժեղ կողմերը, պատմել ձեր հաղթանակների մասին։ Կիսվեք նոր գաղափարներով և ձեզ կօգնեն կյանքի կոչել դրանք։ Ամենահնարամիտ Կշեռքները կգտնեն մասնագիտական սանդուղքով բարձրանալու ձևը։

Քանի որ ձեզ համար հեշտ է լինելու շրջապատի համակրանքը շահելը, չի բացառվում սիրային պատմության սկիզբը։ Նոր հարաբերություններն արագ կզարգանան՝ նույնիսկ շատ ավելի արագ, քան կուզենայիք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկիզբը շատ հանգիստ ու ներդաշնակ կանցնի։ Այս ժամանակը հարմար է մտերիմների հետ շփվելու, բոլորի համար կարևոր հարցերը քննարկելու համար։ Հաճախ կես խոսքից կհասկանաք ձեզ համար թանկ մարդկանց, կգուշակեք նրանց գաղտնի ցանկություններն ու մտադրությունները։ Չի բացառվում՝ հաջողվի վերջ տալ հին տարաձայնություններին։

Օրվա երկրորդ կեսն ավելի բարդ կլինի։ Ավելի ու ավելի դժվար կլինի հանգստություն պահպանելը։ Բարկությունից կպայթեք այնպիսի բաների վրա, որոնց առաջ ուշադրություն չէիք դարձնի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շփման համար բարենպաստ օր է; Լավ կանցնեն և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումները։ Ձեզ համար հեշտ կլինի ամենատարբեր մարդկանց հետ լեզու գտնելը։ Հնարավոր են աշխատանքի հետ կապված չպլանավորված ուղևորություններ։ Դրանք հաջող կանցնեն։ Որոշ Աղեղնավորներ տանից հեռու շահավետ գործարքներ կկնքեն։

Հարմար օր է ուսման, ինֆորմացիա փնտրելու ու վերլուծելու համար։ Հաճախ ձեր եզրակացությունները կզարմացնեն շրջապատին իրենց ճշգրտությամբ ու ինքնատիպ լինելով։ Զարմանալի չէ, որ շատերը կդիմեն ձեզ խորհուրդների խնդրանքով։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Այսօր շատ բան կհասցնեք։ Առաջին հերթին՝ պատրաստ կլինեք վճռական գործողությունների ու չեք վախենա դժվարություններից, և երկրորդ՝ աստղերը ամեն հարցում կաջակցեն ձեզ։ Այնպես որ՝ օգտվեք բարենպաստ պահից հեռանկարային նախագիծ ստանձնելու կամ կարևոր ու բարդ գործն ավարտին հասցնելու համար։

Ֆինանսական խնդիրներ չեն ծագի։ Ձեզ չպլանավորված ծախսեր ու հաճելի գնումներ, զվարճանքներ կարող եք թույլ տալ։ Տրամադրությունը առավոտյան այնքան էլ լավը չի լինի, բայց ավելի ուշ աստիճանաբար կլավանա։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հիանալի օր է նախաձեռնող լինելու համար։ Աշխատավայրում կարող եք կիսվել գաղափարներով կամ ընկերներին լրիվ նոր բանով զբաղվելու առաջարկ անել։ Երկու դեպքում էլ աջակցություն կստանաք։ Շատ պլաններ, որոնք առաջ ֆանտաստիկ էիք համարում, հաջող կլինեն ու կսկսեք կյանքի կոչել դրանք։

Ինչ-որ օգտակար բան սովորելու հնարավորություն կունենաք։ Այսօր ստացած ինֆորմացիայի շնորհիվ հեշտությամբ գլուխ կհանեք գործերից, որոնք առաջ մեծ ժամանակ ու ջանքեր էին խլում։ Հավանական են չպլանավորված ուղևորություններ ու հաջող գնումներ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա մեծ մասը հանգիստ կանցնի։ Առանց շտապելու կկարողանաք անել այն, ինչ պլանավորել եք, կլուծեք վերջին շրջանում հանգիստ չտվող հարցերը։ Հաճելի կլինեն ընկերների հետ հանդիպումները։ Զրույցի համար հետաքրքիր թեմաներ կգտնեք։ Չեն բացառվում գործնական առաջարկները, որոնք կարող եք առանց երկար մտածելու ընդունել։

Երեկոյան հնարավոր են անսպասելի նորություններ, զարմանալի պատահարներ։ Բոլոր հարցերում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա։ Հենց այն կօգնի աշխատանքին ու անձնական հարաբերություններին վերաբերող ճիշտ որոշումներ ընդունել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



Загрузка...

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 1353 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES