Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՀՈՒՆԻՍԻ 25
24.06.2018, 17:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Պետք չէ շտապել: Առավոտը շատ նոր գաղափարներ ու պլաններ կբերի, բայց դրանք այնքան լավը չեն լինի, որքան առաջին հայացքից կարող է թվալ: Այնպես որ՝ մտածածն իրագործելուն անցնելուց առաջ ամեն ինչ լավ կշռադատեք ու խորհրդակցեք այն մարդու հետ, ում վստահում եք: Մի շտապեք որոշումների հարցում, որոնցից կախված է լինելու ձեր ապագան:

Օրվա երկրորդ կեսը հաջող կլինի: Այն խոստանում է ուրախացնել հաճելի անակնկալներով ու զարմանալի զուգադիպություններով: Հնարավոր են դրամական մուտքեր ու գործնական առաջարկներ, որոնք մեծ եկամուտ կխոստանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շփման համար բարենպաստ օր է: Կարևոր հարցերը հանգիստ քննարկելու հնարավորություն կունենաք: Լավ տպավորություն կթողնեք նոր ծանոթների վրա, կարող եք լեզու գտնել ցանկացածի հետ: Հավանական են համագործակցության հետաքրքիր առաջարկներ: Չեն բացառվում աշխատավայրում սիրային տարվածությունները:

Հիշեք, որ այն, ինչ այսօր կանեք շրջապատի համար, ձեզ նույնպես օգտակար կլինի: Այնպես որ՝ մի մերժեք նրանց, ովքեր դիմում են խնդրանքներով: Երեկոյան հնարավոր են դրամական մուտքեր ու նվերներ, որոնց համար շատ ուրախ կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բավականին բարդ օր է, բայց կարող եք խուսափել լուրջ խնդիրներից, եթե հանգստություն պահպանեք: Աշխատեք դատարկ բաների պատճառով չհուզվել, թույլ մի տվեք շեղել ձեզ կարևոր գործերից: Կարող են տարաձայնություններ առաջանալ տանն ու աշխատավայրում, բայց կգտնեք լուրջ կոնֆլիկտներից խուսափելու, սուր անկյունները հարթելու ձևը:

Ավելի խնայող եղեք: Լավ է հրաժարվել չպլանավորված գնումներից ու խուսափել լուրջ ծախսերից: Չեն բացառվում աննշան, բայց շատ ցավալի ֆինանսական կորուստները: Ցանկալի չէ պարտքով գումար տալ: Այն ճիշտ ժամանակին չեն վերադարձնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հավասարակշռությունը պահպանելը բարդ է լինելու, հատկապես եթե ստիպված լինեք գործ ունենալ քիչ ծանոթ մարդկանց հետ: Հաճախ կտրվեք պրովոկացիաներին, կասեք ու կանեք այն, ինչի համար հետո ստիպված եք լինելու զղջալ: Օրվա առաջին կեսին կարևոր հարցեր մի քննարկեք, բիզնեսի կամ ֆինանսների հետ կապված որոշումներ էլ մի ընդունեք:

Ինչքան երեկոն մոտենա, այնքան քիչ կհուզվեք դատարկ բաների պատճառով, այնքան հեշտ կլինի ճիշտ որոշումներ ընդունելը: Հենց օրվա երկրորդ կեսի համար պլանավորեք ձեզ համար թանկ մարդկանց հետ հանդիպումները: Լավ կանցնեն կարճատև ուղևորությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հիանալի, արդյունավետ օր է: Աստղերը բարյացակամ կլինեն ձեր հանդեպ: Շատ հարցեր լուծելիս կարող եք հույս դնել նրանց աջակցության վրա: Լավ կանցնեն գործնական բանակցությունները: Չի բացառվում, որ ձեզ նոր առաջարկ անեն կամ երկարատև համագործակցություն առաջարկեն: Պատասխան տալիս մի շտապեք: Ավելի շահավետ պայմանների հասնելու շանս կա:

Շրջապատը սովորականից հաճախ կխառնվի ձեր գործերին, բայց դա ձեզ այսօր չի նյարդայնացնի: Ընդհանրապես, շատ բաների հումորով կնայեք ու չեք կորցնի լավատեսությունը, նույնիսկ եթե ճանապարհին դժվարություններ առաջանան: Կենսական պոտենցիալը բարձր կլինի: Գերհոգնածությունից կարող եք չվախենալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Գործերում նախաձեռնող եղեք: Հենց դրա շնորհիվ հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ մյուսները պարտություն են կրել: Մի վախեցեք փորձարկումներ անել: Հաճախ հենց ամենաանսպասելի, ինքնատիպ ու համարձակ որոշումները հաջող կլինեն: Կարող եք նոր համախոհներ գտնել: Շատերը կուզենան ձեր կողմն անցնել:

Լավ կանցնեն ազդեցիկ անձանց, պոտենցիալ գործընկերների ու գործատուների հետ հանդիպումները: Վերջին տեղում չի լինի ձեր գրավչությունը: Շատերին դուր կգաք: Օրվա երկրորդ կեսին ընտանեկան խնդիրները լուծելու հնարավորություն կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Մարդկանց հետ լավ լեզու կգտնեք: Այսօր կարող եք կարևոր գործնական բանակցություններ պլանավորել: Կհաջողվի հանգիստ քննարկել լուրջ հարցերն ու որոշում գտնել, որը բոլորին ձեռնտու կլինի: Չեն բացառվում շահավետ գործարքներն ու հաջող գնումները: Որոշ Կշեռքների ինտուիցիան կհուշի, թե ինչպես մեծացնեն եկամուտները:

Նախաձեռնող եղեք անձնական հարաբերություններում: Ձեզ կաջակցեն: Օրը հարմար է հին ընկերներին ու բարեկամներին հանդիպելու համար; Նրանց հետ շփումները ոչ միայն հաճելի, այլև օգտակար կլինեն: Ձեզ լավ խորհուրդներ կտան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


 

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Այսօր ուրիշների գործերով ավելի շատ կզբաղվեք, քան ձեր սեփականով: Բայց դա ձեզ օգուտ կտա: Հնարավորություն կունենաք սովորել այն, ինչ շուտով պետք կգա: Հավանական են հետաքրքիր ծանոթություններ: Դրանք կարող են սիրային շարունակություն ստանալ, եթե նախաձեռնող լինեք: Չեն բացառվում անսպասելի նվերները:

Հնարավոր են հեռվից լավ նորություններ: Ամենայն հավանականությամբ դրանք ոչ թե ձեզ անձնապես, այլ մտերիմ մարդուն կվերաբերեն: Ընտանեկան կոնֆլիկտները հարթելու, հարազատների հետ տարաձայնություններին վերջ դնելու հնարավորություն կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հեշտ չի անցնի, բայց, միևնույն է, բարենպաստ կլինի: Սովորականից հաճախ ստիպված եք լինելու բարդ խնդիրներ լուծել, հավաքել ու վերլուծել ինֆորմացիան, ելք գտնել ոչ միանշանակ իրավիճակներից: Բայց չեք բողոքի, քանի որ գործերն իսկապես հետաքրքիր կլինեն: Հավանական են արդյունավետ բանակցություններ:

Սովորական գործերից հիանալի գլուխ կհանեք: Դրանք հոգնեցուցիչ ու ձանձրալի չեն թվա: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են անսպասելի այցեր: Ուրախ կլինեք հյուրեր ընդունել, չնայած նրանց գալու պատճառով ստիպված եք լինելու որոշ պլաններ հետաձգել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շրջապատի հետ լեզու գտնելը հեշտ չի լինելու: Կթվա, թե նրանք առիթ են փնտրում իրենց դժգոհությունը հայտնելու համար: Աշխատեք հանգստություն պահպանել: Եթե սկսեք հուզվել, չեք կարողանա կենտրոնանալ գործերի վրա ու սխալներ կանեք:

Զգույշ է պետք լինել ֆինանսական հարցերը լուծելիս: Այսօր հակված կլինեք գումար ներդնել կասկածելի նախագծերի վրա կամ այն այնպիսի բաների վրա ծախսել, որի կարիքը չկա: Քիչ ծանոթ մարդկանց հետ շփվելիս խուսափեք ձևականություններից: Դրանց պատճառով ձեր մասին սխալ պատկերացում կարող են կազմել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը հագեցած կլինի: Շատ գաղափարներ ու բավականաչափ էներգիա կունենաք դրանք կյանքի կոչելու համար: Նույնիսկ եթե ճանապարհին խոչընդոտներ առաջանան, չեք հրաժարվի մտածածից ու չեք նահանջի: Ամենայն հավանականությամբ կգտնվեն մարդիկ, ովքեր կուզենան օգնել: Որոշ Ջրհոսներ շատ ազդեցիկ համախոհներ ձեռք կբերեն:

Սպորտով զբաղվելն ու մաքուր օդին զբոսանքներն այսօր օգտակար կլինեն: Լավ մարզավիճակում կլինեք, և նույնիսկ լուրջ ծանրաբեռնվածությունը ձեզ չի հոգնեցնի: Չեն բացառվում ուղևորությունները: Հատկապես լավ կանցնեն սիրային ճամփորդությունները: Դրանք անմոռանալի տպավորություն կթողնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հաջող օր է հատկապես նրանց համար, ովքեր կարևոր հանդիպումների կամ միջոցառումների պետք է մասնակցեն: Կհաջողվի լավ տպավորություն թողնել նույնիսկ նրանց վրա, ով ոչ ոքի չի հավանում: Հնարավոր են շահավետ գործարքներ, որոնք ավելի ուշ կսկսեն եկամուտ բերել: Իսկ հիմա պետք է բավարարվեք համեստ դրամական մուտքերով, բայց դրանք էլ բավական կլինեն հաճելի գնումներ անելու համար:

Օրը հարմար է փաստաթղթերի հետ աշխատանքի, պետկազմակերպություններ այցեր կատարելու համար: Վիզա ստանալու հետ կապված խնդիրներ էլ չեն լինի: Հավանական են հաջող ուղևորություններ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


Загрузка...

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 1908 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES