Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՀՈՒՆԻՍԻ 24
23.06.2018, 16:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը հազիվ թե լուրջ դժվարություններ ու խնդիրներ բերի, բայց թյուրիմացություններն ու տհաճ անակնկալները չեն բացառվում։ Դրանք երբեմն կփչացնեն տրամադրությունը։ Ամեն անգամ չի հաջողվի ճիշտ հասկանալ մտերիմներին, երբեմն նույնիսկ անմեղ, կատակով արված նկատողություններից կվիրավորվեք։ Ցանկալի չէ դիմել խորհուրդների խնդրանքով կամ ինչ-որ մեկի հետ քննարկել անձնական հարցերը։

Ինչ-որ բան գնելուց առաջ մտածեք՝ արդյոք դա պետք է ձեզ։ Այսօր հնարավոր է մեծ գումար ծախսեք այնպիսի բանի վրա, որի անհրաժեշտությունը չկա։ Պետք չէ աշխատանքի համար անհրաժեշտ իրեր կամ բարդ տեխնիկա գնել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկզբին ստիպված եք լինելու հուզվել, քանի որ այս հատվածում շատ բան սպասվածի նման չի ընթանա։ Չեն բացառվում տարաձայնություններն ու վեճերը։ Մարդիկ, ովքեր առաջ ամեն հարցում աջակցում էին ձեզ, հիմա քննադատորեն տրամադրված կլինեն ու տհաճ նկատողություններ կանեն։ Աշխատեք հույզերին չտրվել։ Հաճախ հենց ձեր ինքնատիրապետում պահպանելը կօգնի խուսափել կոնֆլիկտից։

Օրվա երկրորդ կեսն ավելի հետաքրքիր կանցնի, կուրախացնի հաջող զուգադիպություններով ու հաճելի անակնկալներով։ Սա հիանալի ժամանակ է շփումների ու նոր ծանոթությունների համար։ Հավանական են սիրային անակնկալներ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ցանկացած կարևոր հարց պետք է քննարկել օրվա սկզբին։ Ինչ-որ բանի շուրջ պայմանավորվելն այս հատվածում ավելի հեշտ կլինի, վիճելու հավանականություն էլ չկա։ Չեն բացառվում հաճելի ծանոթությունները, հանդիպումները մարդկանց հետ, որոնց վերջին շրջանում շատ կարոտել էիք։ Ինչքան օրն առաջ գնա, այնքան դժվար կլինի շրջապատի հետ ընդհանուր լեզու գտնելը, այնքան ավելի շատ կքննադատեն ձեզ, ավելի շատ կխառնվեն ձեր գործերին։

Երեկոյան հնարավոր են փոքրիկ կենցաղային դժվարություններ։ Ծագած խնդիրները լուծելու համար ստիպված եք լինելու հետաձգել պլանավորած հանդիպումներն ու զվարճանքները։ Հավանական են ֆինանսական կորուստներ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկիզբը հաճելի կանցնի։ Հանգստանալու, ուժերը վերականգնելու կամ ինչ-որ թեթև, հետաքրքիր գործով զբաղվելու հնարավորություն կլինի։ Հավանական է այցելեն հին ծանոթները, որոնց համար շատ ուրախ կլինեք։ Որոշ Խեցգետինների նվերներ ու դրամական մուտքեր են սպասվում։ Երկուսն էլ կբարձրացնեն ձեր տրամադրությունը։

Ժամանակի հետ լարված կդառնաք, իսկ երեկոն կարող է արդեն շատ դժվար անցնել։ Հակված կլինեք հուզվել դատարկ բաների պատճառով, երբեմն կբարկանաք այն մարդկանց վրա, ովքեր ոչ մի բանում մեղավոր չեն։ Լավ է ապագայի պլաններ կառուցել։ Դա կօգնի ավելի լավատեսորեն տրամադրվել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկզբին հնարավոր են փոքրիկ տհաճություններ, բայց չեք վշտանա դրանց պատճառով ու ճիշտ կվարվեք։ Այս հատվածում պետք չէ գնումներ անել։ Գումարը զուր ծախսելու վտանգ կա։ Ցանկալի չէ պարտքով գումար տալ, հատկապես եթե կասկածում եք, որ այն ժամանակին կվերադարձնեն։

Օրվա երկրորդ կեսն ավելի բարենպաստ ու հետաքրքիր կլինի։ Այն առատաձեռն կլինի անակնկալների ու անսպասելի նվերների, հաջող զուգադիպությունների տեսանկյունից; Հնարավոր են հանդիպումներ հին ընկերների հետ։ Չեն բացառվում առաջարկները, որոնցից հրաժարվելու ցանկություն չի լինի։ 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկզբին խուսափեք վեճերից։ Սա ամենալավ հատվածը չէ կարևոր հարցերը քննարկելու ու այնպիսի որոշումներ ընդունելու համար, որոնք կարող են լուրջ հետևանքներ ունենալ։ Հանգստանալու հնարավորություն կունենաք։ Օգտվեք դրանից ու կնկատեք, որ ձեր տրամադրությունը լավանում է։

Օրվա երկրորդ կեսը նոր գաղափարներ ու պլաններ կբերի։ Բավականաչափ էներգիա կունենաք մտածածը կյանքի կոչելու համար։ Հնարավորություն կունենաք հաշտվել այն մարդկանց հետ, որոնց հետ երկար ժամանակ վեճի մեջ էիք, կվերականգնեք հին կապերը։ Օրը հարմար է ուղևորությունների, պայմանները փոխելու համար։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հիանալի, արդյունավետ օր է։ Ինչ էլ որ մտածեք, իմացեք՝ եթե չհանձնվեք ու չնահանջեք, կարող եք հասնել ուզածին։ Հաճախ ձեզ կօգնեն համարյա անծանոթ մարդիկ և նրանց խնդրելու կարիք էլ չի լինի։ Հավանական են անսպասելի դրամական մուտքեր ու թանկարժեք նվերներ։

Օրը հարմար է բուժիչ պրոցեդուրաների համար։ Դրանք արդյունավետ կլինեն։ Դժվար չի լինի վատ սովորույթներից հրաժարվելը։ Կարող եք գնումներ անել։ Ընտրությունը հրաշալի կլինի, և ձեռք բերած իրերը երկար ժամանակ կուրախացնեն ձեզ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շփումների համար հիանալի օր է։ Համատեղ գործողությունների մասին պայմանավորվել այսօր կարող եք նույնիսկ նրանց հետ, ումից առաջ նախընտրում էիք հեռու մնալ։ Հավանական են լավ նորություններ։ Դրանք կարող են վերաբերվել կա՛մ ձեզ անձնապես, կա՛մ ձեր մտերիմներին։

Բարենպաստ օր է նոր գործեր սկսելու համար։ Եվ կարևոր չէ, թե որքան բարդ կթվան դրանք։ Ձեզ կհաջողվի ամեն ինչից գլուխ հանել, հասկանալ, թե ինչպես կարող եք արագ ստանալ անհրաժեշտ արդյունքը։ Կարող են բիզնեսի հետ կապված նոր գաղափարներ ծագել։ Դրանք անհապաղ կյանքի կոչել չի ստացվի, բայց ավելի ուշ դա հնարավոր կդառնա։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը շատ հաճելի հանդիպումներ ու հետաքրքիր զրույցներ կբերի։ Նոր ծանոթները միանգամից լավ տպավորություն կթողնեն ձեզ վրա, դուք էլ նրանց, այնպես որ՝ ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբը շատ հավանական է։ Հեշտ կլինի ձեզանից փոքրերի հետ լեզու գտնելը։

Հնարավոր են անսպասելի դրամական մուտքեր։ Դրանք համեստ կլինեն, բայց, միևնույն է, կուրախացնեն։ Կհաջողվի չպլանավորված, հաճելի գնումներ անել։ Չեն բացառվում ուղևորությունները։ Դրանք ժամանակատար ու հոգնեցուցիչ կլինեն, բայց չեք զղջա, որ ճամփա եք ընկել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հաճույքով կսավառնեք ամպերում ու պատրանքներ կկառուցեք, իսկ ահա ստեղծված իրավիճակը իրատեսորեն գնահատել պարզապես չեք ուզենա։ Աշխատեք ուշադիր լինել մանրուքներին։ Եթե տեսնեք այն, ինչ առաջ չէիք նկատել, կհասկանաք՝ ինչպես գործել հետագայում։

Հնարավոր են տհաճ ու անհանգստացնող նորություններ։ Շտապեք ստուգել ստացած ինֆորմացիան։ Վտանգ կա, որ ձեզ հատուկ մոլորության մեջ են ուզում գցել։ Հնարավոր են գումարի հետ կապված թյուրիմացություններ։ Պետք չէ շտապել գնումների հարցում։ Աշխատեք կրճատել ծախսերը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Լարված ու անհանգիստ օր է։ Շրջապատի հետ լեզու չեք գտնի, կհուզվեք դատարկ բաների պատճառով, կվիրավորվեք նույնիսկ ամենաանմեղ նկատողություններից։ Հնարավոր են անհաջող գնումներ ու գործարքներ, ֆինանսական կորուստներ։ Գումարի հետ կապված ցանկացած հարցի լուծում պետք է հետաձգել։

Հեռու մնացեք նրանցից, ովքեր քննադատում են ձեզ, վիրավորական նկատողություններ են անում։ Բարեհամբույր, լավատեսորեն տրամադրված մարդկանց հետ շփումները կբարձրացնեն տրամադրությունը ու կոգեշնչեն, կօգնեն նորովի նայել սովորական իրերին, նոր գաղափարներ կտան։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ապրումներից լրիվ խուսափել հազիվ թե հաջողվի, բայց օրն ընդհանուր առմամբ վատ չի դասավորվի։ Հնարավոր են անակնկալ դեպքեր, զուգադիպություններ, որոնց շնորհիվ կկարողանաք լուծել հին խնդիրները։ Լավ կանցնեն ընկերական հանդիպումներն ու միջոցառումները։ Մտերիմները բոլոր հարցերում կաջակցեն ձեզ։

Հին կենցաղային հարցերը լուծելու, անպիտան իրերից ազատվելու ու օգտակար կապեր ձեռք բերելու, հաջող գնումներ անելու հնարավորություն կլինի։ Սիրելի մարդու հետ շփումները կբարձրացնեն տրամադրությունը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



Загрузка...

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 1836 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES