Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՀՈՒՆԻՍԻ 23
22.06.2018, 17:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Իրատես լինելն այսօր դժվար է լինելու։ Իսկ ահա ցանկալին իրականության տեղ ընդունելու հետևանքով սխալ գործելը, հակառակը, շատ հեշտ կլինի։ Ե՛վ շրջապատողները, և՛ սեփական առողջ բանականությունը կհուշեն, որ լավ է զգույշ լինել ու չշտապել։ Լսեք նրանց, հակառակ դեպքում ստիպված եք լինելու զղջալ։

Սովորականից հաճախ կոնֆլիկտներ կառաջանան։ Դրանցում սովորաբար հենց դուք մեղավոր կլինեք․ ձեզ կտրուկ արտահայտություններ ու վիրավորական նկատողություններ թույլ կտաք, կամ էլ խորհուրդներ կտաք, որոնց մասին ձեզ ոչ ոք չէր խնդրել։ Մի քիչ զսպվածությունն այսօր ձեզ չէր վնասի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Առավոտը ապրումներ ու բացասական հույզեր կբերի։ Շատ Ցուլերի համար այս հատվածը բարդ կլինի, այնպես որ մտածեք՝ արդյոք չարժե մի քիչ երկար քնել։ Դրական միտումների ազդեցությունը ժամ ժամի կմեծանա, և արդեն կեսօրին տրամադրությունը նշանակալիորեն կլավանա։

Օրվա երկրորդ կեսը նոր գաղափարներ կբերի։ Դրանք գործնական բնույթ կկրեն ու կկարողանաք անհապաղ կյանքի կոչել դրանք։ Եթե դժվարություններ ծագեն, ընկերները կօգնեն հաղթահարել դրանք։ Երեկոն հիանալի է սիրելիին ռոմանտիկ անակնկալ մատուցելու համար։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը հանգիստ կանցնի և հազիվ թե կարևոր իրադարձություններ ու նշանակալի փոփոխություններ բերի։ Լավ հանգստանալու, ընկերների հետ ժամանակ անցկացնելու հնարավորություն կլինի։ Լուրջ հարցերը քննարկել չարժե։ Միևնույն է, դրանց լուծումներ գտնել չի հաջողվելու։ Փոխարենը կարող եք զրուցել ինչ-որ հետաքրքիր ու հաճելի բանի մասին։

Երեկոն հարմար է ուսման, ինֆորմացիա հավաքելու, ինչպես նաև ստեղծագործելու համար։ Այս հատվածում դժվար չի լինի սովորական իրերին նորովի նայելը։ Կնկատեք այն, ինչին ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


<

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շատ բան սրտին մոտ կընդունեք, կհուզվեք այնպիսի բաների պատճառով, որոնք ուշադրության արժանի չեն։ Դա կխանգարի կենտրոնանալ գործերի վրա, հասկանալ, թե ինչ են ձեզանից սպասում մտերիմները։ Չեն բացառվում տարաձայնություններն ու վեճերը, որոնց իրական պատճառը շուտով լրիվ աննշան կթվա ձեզ։

Ցանկալի չէ գործարքներ կնքել ու գումար ծախսել, քննարկել ֆինանսական հարցերը։ Ուժերը վերականգնել կօգնեն ուղևորությունները, զբոսանքներն ու պայմանների փոփոխությունը, ինչպես նաև այն մարդկանց հետ շփումները, ովքեր կիսում են ձեր հետաքրքրությունները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հարմար օր է ինչ-որ կարևոր բանի մասին մտածելու համար։ Շատ հարցերին լուծումներ տալն այսօր սովորականից հեշտ կլինի։ Որոշ Առյուծներ մյուսներից շուտ օգտակար տեղեկատվություն կստանան ու ճարպկորեն կօգտագործեն դա ի շահ իրենց հետաքրքրությունների։ Հավանական են հաճելի հանդիպումներ ու արդյունավետ բանակցություններ, չեն բացառվում գրավիչ գործնական առաջարկները։

Կարող եք հյուր կանչել այն մարդկանց, որոնց վրա ուզում եք լավ տպավորություն թողնել։ Տանը ավելի հեշտ կլինի ձեզ ամենալավ կողմերով ցույց տալը։ Երեկոն ոչ մեծ, բայց հաճելի նվերներ է խոստանում։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը շատ հանգիստ ու հաճելի կանցնի։ Օգտակար կլինի այն մտերիմների հետ անցկացնելը։ Կհաջողվի քննարկել բոլորի համար կարևոր թեմաները, որոշակիություն մտցնել ապագայի համատեղ պլաններում։ Իրենց մասին կարող են հիշեցնել հին ծանոթները։ Նրանց հետ շփումները կուրախացնեն։

Հին գործերին վերադառնալու, դրանք ավարտին հասցնելու, նախկինում գործած սխալներն ուղղելու հնարավորություն կունենաք։ Ոչ մի տեղ չեք շտապի և ճիշտ կվարվեք։ Ինչքան խառնաշփոթը քիչ լինի, այնքան լավ արդյունքների կկարողանաք հասնել։ Հավանական են ոչ մեծ ծախսեր։ Փոքր գնումները հաջող կլինեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շատ օգտակար կլինի մտովի անցյալի իրադարձություններին վերադառնալն ու դրանք վերլուծելը։ Չի բացառվում՝ հասկանաք, թե որտեղ եք սխալներ արել, ճիշտ եզրակացություններ կանեք ու այլևս նման թերացումներ թույլ չեք տա։ Հնարավորություն կունենաք հաշտվել մեկի հետ, ում հետ վիճել էիք, վերականգնել նախկին կապերը։ Հին ծանոթներն ուրախ կլինեն տեսնել ձեզ։

Սիրելիի հետ ընդհանուր լեզու գտնելը հեշտ չի լինի։ Նա ձեզ հաճախ սխալ կհասկանա, տհաճ նկատողություններ կանի։ Աշխատեք հանգստություն պահպանել։ Հարաբերություններ պարզելու համար օրը հարմար չէ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարենպաստ օր է ֆինանսական հարցերը լուծելու համար։ Գումար աշխատելու, եկամուտների նոր աղբյուր գտնելու հնարավորություն կունենաք։ Հավանական են շահավետ գործարքներ ու գնումներ։ Օգտակար կլինի աշխատանքի ու բիզնեսի հետ կապված հարցերը քննարկելը։ Շատ նոր բաներ կիմանաք, պիտանի խորհուրդներ կստանաք։ Լավ կանցնեն ուղևորությունները։

Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք շրջապատի հետ, շատերին դուր կգաք։ Չի բացառվում, որ ինչ-որ մեկը սիրահարվի ձեզ առաջին հայացքից։ Անձնական հարաբերություններին վերաբերող ամեն ինչում հույս դրեք ինտուիցիայի վրա։ Նրա հուշումները ճիշտ կլինեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարենպաստ օր է շփումների, համախոհներ փնտրելու համար։ Ձեր գաղափարների մասին այնպես կպատմեք, որ ոչ ոք անտարբեր չի մնա։ Հավանական են հաջող զուգադիպություններ, անսպասելի իրադարձություններ, որոնք կբարձրացնեն տրամադրությունը։ Օրվա կեսին հնարավորություն կունենաք զրուցել կարևորի մասին։

Երեկոն հիանալի է խանութներով շրջելու համար; Հաջող գնումներ կանեք, իրեր ձեռք կբերեք, որոնք երկար ժամանակ կուրախացնեն ձեզ ու ձեր մտերիմներին։ Ցանկալի չէ հեռավոր ուղևորությունների մեկնել։ Դրանք հոգնեցուցիչ կլինեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրն ավելի հարմար է հանգստի, քան կարևոր գործերի համար։ Լուրջ հարցերի քննարկումը լավ է հետաձգել։ Մանրուքներին այնքան էլ ուշադիր չեք լինի, շատ բան աչքաթող կանեք, ցանկացած նկատողության սուր կարձագանքեք։ Որոշ Այծեղջյուրներ սուր արտահայտություններ կանեն և դրանցով կարող են վիրավորել մտերիմներին։

Ցանկալի չէ գնումներ անել, գումար ծախսել կամ ներդնել դրանք բիզնես-նախագծերի մեջ։ Ֆինանսական վիճակն արագ բարելավելու փորձերը ոչ մի լավ բանի չեն բերի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը հագեցած կլինի։ Պետք է զբաղվեք ոչ միայն ձեր, այլ նաև ուրիշների գործերով, բայց չեք դժգոհի, պլանավորածից շատ բան կհասցնեք անել։ Շատ Ջրհոսներ անսովոր գաղափարներ ու համարձակ պլաններ կունենան։ Պետք չէ շտապել կյանքի կոչել դրանք։ Դրա համար բարենպաստ պահն ավելի ուշ կգա։

Հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր, համեստ, բայց հաճելի նվերներ։ Չի բացառվում, որ ձեզ վերադարձնեն հին պարտքը կամ վարձատրեն վաղուց կատարած աշխատանքի դիմաց։ Կարող եք աշխատանքի կամ ստեղծագործելու համար գործիքներ ու անհրաժեշտ այլ իրեր գնել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկիզբը հաջող, հետաքրքիր ու հաճելի կլինի։ Այս ժամանակահատվածը շատ գաղափարներ ու պլաններ կբերի, հին ծանոթների մասին նոր բան իմանալու հնարավորություն կտա։ Չի բացառվում, որ նախկինում ընկերական հարաբերությունները սիրային բնույթ ստանան։ Լավ կանցնեն ոչ ֆորմալ հանդիպումները։ Նույնիսկ գործնական հարցերը կարող եք քննարկել ոչ ֆորմալ միջավայրում։

Օրվա երկրորդ կեսն ավելի անհանգիստ ու հոգնեցնող կլինի։ Այս հատվածում կվշտանաք մանրուքների պատճառով, կնյարդայնանաք ու պրովոկացիաներին կտրվեք։ Աշխատեք բացասական հույզերին չտրվել, հակառակ դեպքում տրամադրությունը երկար ժամանակով կփչանա։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



Загрузка...

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 1611 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES