Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՀՈՒՆԻՍԻ 22
21.06.2018, 17:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկզբին ավելի քիչ երազեք ու ավելի շատ գործեք։ Չի բացառվում, որ ստիպված լինեք հիշել հին խնդիրների մասին։ Եթե հաստատակամ լինեք, կկարողանաք լուծել դրանք։ Կարող եք գործերում նախաձեռնող լինել։ Ձեր գաղափարները աջակցություն կստանան։

Օրվա երկրորդ կեսը հիանալի է գործնական բանակցությունների, կարևոր հարցերը քննարկելու համար։ Հավանական են հաճելի ծանոթություններ։ Ձեզ համար դժվար չի լինի լավ տպավորություն թողնելն ու վստահություն շահելը։ Շատ Խոյեր նոր ընկերներ ձեռք կբերեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Դրական միտումների ազդեցությունը գերակշիռ կլինի։ Չնայած որոշակի դժվարությունների, կկարողանաք նշանակալի հաջողությունների հասնել։ Ամենալարված պահերին հույս դրեք հին ընկերների, փորձված համախոհների վրա։ Շատ Ցուլեր այսօր լավ խորհուրդներ կստանան ու կհետևեն դրանց։

Օրվա կեսին մի շտապեք որոշումներ ընդունելիս, հատկապես, եթե խոսքը գումարի, գնումների կամ ներդրումների մասին է։ Հակված կլինեք գերագնահատել ձեր ֆինանսական հնարավորությունները, ռիսկի եք դիմում պարտավորություններ ստանձնել, որոնք կատարելը դժվար է լինելու։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկիզբը անհանգիստ, բայց հաջող կլինի։ Չեն բացառվում անսպասելի դրական փոփոխությունները մասնագիտական դաշտում։ Շատ Երկվորյակներ ստիպված են լինելու վերամշակել պլանները, հարմարվել նոր պայմաններին։ Հավանական են հետաքրքիր գործնական առաջարկներ։ Եթե ընդունեք դրանք, կկարողանաք մեծացնել եկամուտները, բայց ծանրաբեռնվածությունն էլ կաճի։

Օրվա երկրորդ կեսը հազիվ թե արդյունավետ լինի։ Այս հատվածը ավելի հարմար է հանգստանալու համար։ Ուժերը վերականգնելու ժամանակ տվեք ինքներդ ձեզ, զբաղվեք ինչ-որ հաճելի ու չհոգնեցնող գործով։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ինչ էլ որ պատահի, չեք կորցնի ինքնավստահությունը և ճիշտ կվարվեք։ Հենց նման մոտեցումը թույլ կտա արագ հաղթահարել խոչընդոտները, որոնք այսօր շատ կլինեն։ Պատրաստ եղեք փոխել պլանները, փորձարկումներ անել։ Սովորական մեթոդները թույլ չեն տա անհրաժեշտ արդյունքի հասնել։

Շրջապատի հետ ընդհանուր լեզու գտնելը դժվար չի լինի։ Հավանական են հաճելի ծանոթություններ։ Շատ Խեցգետիններ նոր ընկերներ ձեռք կբերեն։ Չեն բացառվում սիրային տարվածությունները։ Հնարավոր է լուրջ հարաբերությունների սկիզբ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Աշխատեք ուժերը ճիշտ գնահատել։ Չափից դուրս մեծ ինքնավստահությունն այսօր վտանգավոր կլինի։ Այն լուրջ տհաճությունների պատճառ կդառնա։ Շատ գործեր պետք է հետաձգեք։ Բայց դա այնքան էլ վատ չէ։ Այդպես մտքերը հավաքելու, մանրամասն պլան կազմելու ժամանակ կունենաք։

Ցանկալի չէ խոշոր գնումներ անել ու ֆինանսների հետ կապված կարևոր որոշումներ ընդունել։ Պետք չէ նաև անձնական բնույթի խոստումներ տալ։ Դրանք կատարելն ավելի բարդ է լինելու, քան հիմա թվում է։ Լուրջ հարցերը պետք է քննարկել միայն ամենամտերիմ մարդկանց հետ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Վատ օր չէ։ Կարող եք հաջողությունների հասնել աշխատանքի մեջ, լուծել կարևոր հարցերը։ Ամեն ինչ ուզածի նման չի դասավորվի, բայց համառ կլինեք ու կստանաք այն, ինչ ուզում եք։ Ձեր համառությունը հաճախ շրջապատի սրտով չի լինի, բայց չեք լսի քննադատություններն ու անտեղի խորհուրդները։

Օրվա երկրորդ կեսը հարմար է ինֆորմացիա հավաքելու, փաստաթղթերի հետ աշխատելու, պետկազմակերպություններ այցելելու համար։ Չի բացառվում՝ ստիպված լինեք հետաձգել անձնական հանդիպումներն ու պլանավորած զվարճանքները, բայց դա ձեզ այնքան էլ չի վշտացնի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Նոր գործերը պետք է ստանձնեք օրվա սկզբին։ Հենց այդ հատվածում շատ բան հեշտությամբ կտրվի, անձնական խնդիրները լուծելու համար էլ բավականաչափ էներգիա կունենաք։ Պետք է միաժամանակ լուծեք և՛ մասնագիտական, և՛ անձնական հարցերը, բայց խուճապի չեք մատնվի, ոչինչ չեք մոռանա ու ոչինչ աչքաթող չեք անի։

Երեկոյան կարող եք հանգստանալ, հանդիպել ընկերների հետ, ինչ-որ չհոգնեցնող ու հետաքրքիր բանով զբաղվել, գնումներ անել։ Անսխալ ընտրություն կանեք։ Ընտրած իրերը դուր կգան ձեզ ու ձեր մտերիմներին։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


 

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Թեթև ու հետաքրքիր օր է։ Այն նոր գաղափարներ ու համարձակ պլաններ կբերի։ Արագ հաջողության կհասնեք ինչպես երևակայություն, այնպես էլ կենտրոնացվածություն, մանրուքներին ուշադրություն պահանջող գործերում։ Կարող եք կարևոր փաստաթղթեր ստորագրել։ Օրը հարմար է նաև գործարքների ու գնումների համար։

Շատերի հետ ընդհանուր լեզու գտնելը հեշտ կլինի։ Նույնիսկ մրցակիցները կարող են համախոհ դառնալ ձեզ։ Չեն բացառվում հետաքրքիր առաջարկները։ Դրանք կարող են վերաբերել ոչ միայն աշխատանքին, այլ նաև անձնական հարաբերություններին։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հարմար է աշխատանքի ու ուսման համար։ Հիանալի գլուխ կհանեք բարդ գործերից, ընդ որում՝ ճիշտ պատասխաններ ստանալուն կօգնի ինտուիցիան։ Անսովոր մարդկանց հետ ծանոթանալու հնարավորություն կունենաք։ Շատերին միանգամից դուր կգաք։ Տարաձայնությունները չեն բացառվում, բայց լուրջ կոնֆլիկտները քիչ հավանական են։ Դուք ճիշտ ժամանակին կհարթեք սուր անկյունները, զիջումների կգնաք։

Նորովի կնայեք սովորական իրերին ու հին խնդիրներին, իսկ դա կարևոր նպատակներին հասնելու առաջին քայլը կլինի։ Կհաղթահարեք ձեր թուլությունները, անցյալում կթողնեք վախերն ու կասկածները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը վատը չի լինի, բայց այն ավելի հարմար է հանգստի, քան կարևոր ու բարդ գործերի համար։ Կարող եք ապագայի պլաններ կազմել։ Ձեզ կհաջողվի գուշակել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, հասկանալ, թե ով կաջակցի ձեզ, իսկ ում վրա չարժե հույս դնել։ Հնարավոր են հետաքրքիր ուղևորություններ։

Չի բացառվում, որ ստիպված լինեք շեղվել աշխատանքից անձնական խնդիրները լուծելու համար։ Բայց դա չի խանգարի ճիշտ ժամանակին սկսածն ավարտին հասցնել։ Օրվա երկրորդ կեսը հարմար է կահույք, կենցաղային տեխնիկա, շինանյութ գնելու համար։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ձեզ հաջող օր է սպասվում։ Այն հետաքրքիր գործերով ու հաճելի հանդիպումներով լի կլինի։ Օգտակար ծանոթություններ հաստատելը հեշտ կլինի։ Չի բացառվում, որ ազդեցիկ համախոհներ ձեռք բերեք։ Ձեր գաղափարներն ու առաջարկները շատերին դուր կգան, բայց գործնական բանակցությունների ժամանակ վերջին տեղում չի լինի ձեր գրավչությունը։

Նրանք, ովքեր կոմերցիոն գործունեությամբ են զբաղվում, լավ գումար աշխատելու հնարավորություն կունենան։ Ֆինանսների հետ կապված ամեն հարցում հույս դրեք ինտուիցիայի վրա։ Այն հուսախաբ չի անի։ Օրվա վերջին հավանական են լավ նորություններ ու հետաքրքիր առաջարկներ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հիանալի օր է։ Այնքան ակտիվ ու համառ կլինեք, որ անպայման կհասնեք ձեր ուզածին, նույնիսկ եթե ինչ-որ մեկը փորձի խանգարել ձեզ։ Հաջող գաղափարներ կունենաք։ Սկզբում շրջապատը դրանք ըստ արժանվույն չի գնահատի, բայց ավելի ուշ կփոխի իր կարծիքը։ Չի բացառվում, որ համախոհներ ու իսկական ընկերներ գտնեք։

Օրը հարմար է ուսման ու ինքնակրթության, ինչպես նաև ստեղծագործելու համար։ Շատ Ձկներ իրենց մեջ տաղանդներ կհայտնաբերեն, որոնց մասին չէին էլ կռահում ու կիրառում կգտնեն դրանց համար։ Չեն բացառվում անսպասելի սիրային խոստովանությունները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



Загрузка...

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 1411 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES