Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՀՈՒՆԻՍԻ 21
20.06.2018, 15:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկիզբը բավականին անհաջող կլինի։ Այս հատվածում նշանի շատ ներկայացուցիչներ ամպերում կսավառնեն, կնախընտրեն գործելու փոխարեն երևակայությանը տրվել։ Ուշադիր չեք լինի ու սովորականից հաճախ կսխալվեք։ Գործած սխալներն էլ արագ ուղղել չի ստացվի։

Բայց ժամանակի հետ իրավիճակը դեպի լավը կփոխվի։ Ավելի իրատես կդառնաք, կհասկանաք՝ ինչ է պետք նախաձեռնել արդյունքների հասնելու համար։ Չի բացառվում՝ իրենց օգնությունն առաջարկեն մարդիկ, որոնց ժամանակին կարևոր ծառայություններ եք մատուցել։ Հնարավոր են դրամական մուտքեր։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ակտիվ ու ուժերով լի կլինեք։ Շատ բանի պատրաստ կլինեք հաջողության հասնելու համար։ Որոշ խնդիրներից գլուխ հանելը սպասվածից բարդ կլինի։ Բայց չեք հանձնվի, և ձեր հաստատակամությունը կտա իր պտուղները։ Շփման մեջ հաճախ կտրուկ կլինեք, նկատողություններ կանեք, բայց ձեզանից, բարեբախտաբար, ոչ ոք չի նեղանա։

Օրվա երկրորդ կեսին ինչ-որ ֆինանսական հարցեր լուծելու հնարավորություն կունենաք։ Որոշ Ցուլեր կգտնեն եկամուտները մեծացնելու ձևը։ Լավ կանցնեն գործնական ու անձնական հանդիպումները։ Հնարավոր են հաճելի անակնկալներ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը համեմատաբար հանգիստ կանցնի։ Այն հազիվ թե լուրջ փորձություններ ու ապրումներ բերի։ Չեն բացառվում ոչ մեծ, բայց հաճելի անակնկալները։ Որոշ Երկվորյակների հանդիպումներ են սպասվում, որոնք կբարձրացնեն տրամադրությունը։ Հավանական են լավ նորություններ։ Ամենայն հավանականությամբ, դրանք կվերաբերեն ձեր մտերիմներից մեկին։

Օրվա երկրորդ կեսին պետք է կենտրոնանաք մանրուքներին ուշադրություն պահանջող գործերի վրա։ Այստեղ կարող են օգնել ընկերներն ու լավ ծանոթները։ Վատ մի զգացեք դիմել նրանց օգնության խնդրանքով։ Չեն բացառվում հաջող գնումները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շատ անսովոր հանդիպումներ կունենաք։ Նոր ծանոթների վրա լավ տպավորություն թողնելու համար պետք է ջանքեր գործադրեք, և դա ձեզ մոտ կստացվի։ Չի բացառվում՝ ձեր գաղափարներով հետաքրքրվեն ազդեցիկ մարդիկ։ Ավելի ուշ նրանց կարող եք դիմել օգնության խնդրանքով։ Վատ չեն անցնի գործնական բանակցությունները, բայց պետք է նկատի ունենաք, որ ընդունված որոշումներից մի քանիսը հետո վերանայվելու են։

Հավանական է անսովոր, վառ ու հիշարժան սիրային պատմության սկիզբ։ Այն կօգնի նորովի նայել սովորական իրերին, սեփական բնավորության մեջ նոր գծեր բացահայտել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շրջապատի հետ կոնֆլիկտներից խուսափելը հեշտ չի լինելու։ Կասկածամիտ կլինեք, ասված ամեն ինչի մեջ գաղտնի իմաստ կտեսնեք։ Վեճերն ու հարաբերություններ պարզելը կխանգարեն կենտրոնանալ աշխատանքի վրա։ Բայց եթե ձեզ հաջողվի անել դա, հաջողության հասնելու ու բարդ խնդիրը լուծելու հնարավորություն կունենաք։

Աշխատեք ձեզ վրա ավելորդ ուշադրություն չհրավիրել։ Ամենալավ ժամանակը չէ ձեր ձեռքբերումների ու հաջողությունների մասին պատմելու համար։ Անհարմար իրավիճակում հայտնվելու վտանգ կա։ Երեկոյան հնարավորություն կունենաք սիրելիի հետ զրուցել ինչ-որ կարևոր բանի մասին։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բարենպաստ օր է գործնական շփումների համար։ Ձեր գաղափարների մասին այնպես կպատմեք, որ ոչ ոք անտարբեր չի մնա։ Չի բացառվում, որ մտածածն իրագործել օգնեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում։ Ինչ-որ կարևոր նախագծի վրա տարվող աշխատանքին մասնակից դառնալու հնարավորություն կլինի։ Դա կօգնի նորը սովորել, ինչպես նաև օգտակար կապեր ձեռք բերել ու գումար աշխատել։

Արագ կլուծվեն փաստաթղթերը ձևակերպելու հետ կապված հարցերը։ Պետկազմակերպությունների ներկայացուցիչների հետ կապերն էլ հաջող կլինեն։ Կարող են կենցաղային խնդիրներ ծագել, բայց դրանցից հեշտությամբ գլուխ կհանեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Որոշումներ կայացնելու հարցում մի շտապեք, հատկապես եթե խոսքն ինչ-որ կարևոր բանի մասին է։ Հիմա ցանկալին իրականությունից զատելը, գործերի իրական վիճակը գնահատելը դժվար կլինի։ Կարող են կործանվել հին պատրանքները, և դա շատ տհաճ է լինելու։ Հնարավոր են տարաձայնություններ մտերիմների հետ։ Չեք լսի շրջապատի խորհուրդները, և շատ իզուր։ Դրանցից մի քանիսը շատ օգտակար կարող էին լինել։

Հնարավոր են չպլանավորված ուղևորություններ։ Հաճախ ստիպված եք լինելու ճամփա գնալ քիչ ծանոթ մարդկանց ուղեկցությամբ, բայց արագ ընդհանուր լեզու կգտնեք նրանց հետ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Սովորականից հաճախ մանրուքները սրտին մոտ կընդունեք, կվշտանաք այնպիսի բաների պատճառով, որոնց առաջ ուշադրություն չէիք դարձնի։ Շրջապատողները ձեզ ճիշտ չեն հասկանա, իսկ դա կնյարդայնացնի։ Աշխատեք չբարկանալ, հակառակ դեպքում վտանգ կա՝ վիրավորեք ձեզ համար կարևոր մարդուն։

Շատ գործեր դժվարությամբ կտրվեն, բայց չեք հանձնվի ու կհասնեք ձեր ուզածին; Հավանական են անսովոր ծանոթություններ։ Հեշտ չի լինելու դուր գալ այն մարդկանց, որոնց առաջին անգամ եք տեսնում։ Ձեր արժանիքներն այսօր աչքի չեն զարնի, բայց ինչ-որ մեկը, միևնույն է, կարող է նկատել դրանք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Աշխատանքի համար հիանալի օր է։ Կարող եք շատ գործերում հաջողությունների հասնել։ Խոսքը նաև լրիվ նոր գործերի մասին է։ Արագ կսովորեք, գլուխ կհանեք բարդ հարցերից, հաճախ ճիշտ որոշումներ կընդունեք նվազագույն տեղեկատվության տիրապետելու պայմաններում։ Հավանական են համագործակցության գրավիչ առաջարկներ։ Որոշ Աղեղնավորներ աշխատանքը փոխելու որոշում կընդունեն ու չեն զղջա դրա համար։

Հարմար օր է պետկազմակերպություններ այցելելու, փաստաթղթեր ձևակերպելու ու պաշտոնատար անձանց հետ շփվելու համար։ Երեկոն կուրախացնի հաճելի հանդիպումներով։ Այս հատվածում չեն բացառվում սիրային խոստովանություններն ու ռոմանտիկ անակնկալները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարդ, բայց արդյունավետ օր է։ Պետք է պայքարեք ուժեղ մրցակցի դեմ։ Նրան հաղթելը հեշտ չի լինելու։ Այստեղ շատ մեծ օգուտ կարող են տալ ձեր գիտելիքներն ու փորձը։ Աշխատեք կարևոր հարցերն ինքնուրույն լուծել, ոչ ոքից օգնություն չսպասել; Ինչքան քիչ հենվեք ուրիշների վրա, այնքան արագ հաջողության կհասնեք։

Հնարավոր են ընտանեկան տարաձայնություններ։ Հարազատները ձեզանից մեծ ակնկալիքներ կունենան։ Հանգստություն պահպանեք․ շատ խնդիրներ այնքան էլ բարդ չեն, և լուծում անպայման կգտնվի։ Օրվա երկրորդ կեսը հարմար է զբոսանքների ու ուղևորությունների համար։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ձեզ շատ անհանգիստ օր է սպասվում։ Դժվար կլինի լուծում պահանջող գործերի վրա կենտրոնանալը։ Շրջապատը կշեղի ձեզ զրույցներով, կխառնվի ձեր գործերին։ Կաշխատեք հանգիստ արձագանքել դրան, և ճիշտ կվարվեք։ Եթե հույզերին տրվեք, կոնֆլիկտ կծագի։

Հնարավոր են անհաջող զուգադիպություններ, անսպասելի կորուստներ։ Գնումների ու գործարքների հարցում մի շտապեք։ Երկուսն էլ շահավետ չեն լինի։ Եթե ուղևորությունների եք մեկնելու, անպայման ստուգեք՝ արդյոք վերցրել եք ճանապարհի համար անհրաժեշտ ամեն ինչ։ Ինչ-որ կարևոր բան մոռանալու վտանգ կա։

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ինքնուրույն է պետք գործել։ Այդպես սխալներից խուսափելն ու կարևոր նպատակներին հասնելն ավելի հեշտ կլինի։ Գործնական բանակցությունները լարված կանցնեն ու չեն տա այն արդյունքները, որոնց ակնկալիքն ունեիք։ Չեն բացառվում մտերիմների հետ տարաձայնությունները։ Վեճերի պատճառով չի հաջողվի արագ լուծել ընտանեկան խնդիրները։

Բայց օրն ընդհանուր առմամբ այնքան էլ վատը չի լինի։ Հնարավոր են հաջող զուգադիպություններ։ Դրանցից օգտվելու դեպքում արագ պատասխաններ կստանաք վերջին շրջանում անհանգստացնող հարցերին։ Չի բացառվում՝ մասնագիտական սանդուղքով բարձրանալու կամ եկամուտները մեծացնելու շանս ընձեռվի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



Загрузка...

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 1633 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES