Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՀՈՒՆԻՍԻ 2
01.06.2018, 18:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Լավ է հույս դնել սեփական ուժերի վրա։ Շրջապատողները հազիվ թե կարողանան օգնության հասնել։ Բավականին լարված կլինի հուզական վիճակը։ Լավ տրամադրությունը պահպանել չի ստացվի։ Աշխատեք չհուզվել մանրուքների պատճառով, մի կողմ վանեք մռայլ մտքերը։ Եթե ապագային լավատեսությամբ նայեք, իրավիճակը շուտով դեպի լավը կփոխվի։

Ամենալավ օրը չէ գնումների, ֆինանսական հարցերը լուծելու համար։ Գումարին վերաբերող գործերում սխալների հավանականությունը մեծ է։ Փոխարենը հաջողակ կլինեք սիրո մեջ։ Սա վերաբերում է նույնիսկ նրանց, ովքեր արդեն հասցրել են հիասթափվել սիրային հարաբերություններից։

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շփումների համար բարենպաստ օր է։ Կարող եք քննարկել ինչպես անձնական, այնպես էլ աշխատանքային գործերն ու պլանները։ Շատ Ցուլեր լավ խորհուրդներ կստանան, որոնց հետևելու դեպքում հիանալի արդյունքների կհասնեն։ Օրը հարմար է աշխարհիկ միջոցառումներին մասնակցելու համար։ Լավ ժամանակ կանցկացնեք ու օգտակար ծանոթություններ կհաստատեք։

Կարող եք ապագային վերաբերող կարևոր որոշումներ ընդունել։ Ինտուիցիան անպայման կհուշի՝ ինչպես է պետք վարվել։ Չի բացառվում, որ հին ծանոթներն անսպասելի ինչ-որ հետաքրքիր բան առաջարկեն։ Մի հրաժարվեք։ Օրը շատ հարմար է նոր գործ ստանձնելու համար։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հարմար օր է նոր, անսովոր ու հետաքրքիր գործ ստանձնելու համար։ Հնարավոր է՝ ամեն ինչ միանգամից չստացվի, բայց շուտով գլուխ կհանեք ստեղծված իրավիճակից, կհասկանաք՝ ինչպես է պետք գործել ու հաջողությունների կհասնեք։ Դժվար չի լինի համախոհներ գտնել։ Հին ծանոթներն էլ հաճույքով կաջակցեն ձեր նախաձեռնություններին։

Հավանական են անսպասելի հաճելի նորություններ։ Իրենց մասին կարող են հիշեցնել մարդիկ, որոնց շատ կարոտել էիք։ Օրը շատ հարմար է հին կապերը վերականգնելու, կոնֆլիկտը հարթելու համար։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Արդյունավետ օր է։ Սպասվածից շատ բան կհասցնեք, եթե ժամանակը զուր չվատնեք։ Գլխավորը երկրորդականից զատելը հեշտ կլինի։ Կհասկանաք՝ ինչի վրա է պետք կենտրոնանալ առաջին հերթին։ Հաճելի կլինեն հին ծանոթների հետ շփումները, կհաշտվեք մեկի հետ, ում հետ վիճել էիք։

Կարող եք կյանքում ինչ-որ բան փոխել։ Դա հեշտ կլինի, քանի որ բաց կլինեք նորի համար, կփորձեք բաց չթողնել հետաքրքիր հնարավորությունները, չեք վախենա փորձարկումներ անել։ Դրանց շնորհիվ արագ կլուծեք խնդիրները, որոնց շուրջ վերջին շրջանում երկար մտորում էիք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հեշտ օր չէ, բայց այն լուրջ խնդիրներ չի բերի, եթե հանգստություն պահպանեք։ Շփումներին ընտրողաբար մոտեցեք։ Հեռու մնացեք այն մարդկանցից, ովքեր փորձում են ձեր համբերությունը, քննադատում ու տհաճ նկատողություններ են անում, հանում են ձեզ հավասարակշռությունից։ Ցանկալի չէ խոստումներ տալ, հատկապես եթե դրանք հեռու ապագային են վերաբերում։ Դրանց մասին ձեզ կհիշեցնեն ամենաանհարմար պահին։

Լսեք ծանոթ կանանց խորհուրդները։ Դրանք կօգնեն խուսափել դժվարություններից։ Չեն բացառվում հետաքրքիր գործնական առաջարկները։ Հաջող գնումներ անելու շանս կունենաք։ Երեկոն հարմար է մտերիմների հետ շփվելու համար։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


SEO sprint - Всё для максимальной раскрутки!


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բարենպաստ օր է։ Փոքրիկ դժվարություններ կարող են ծագել, բայց արագ գլուխ կհանեք դրանցից։ Հնարավորություն կունենաք լուծել այն խնդիրները, որոնք վերջին շրջանում անհանգստացնում էին ձեզ ու ձեր մտերիմներին։ Հեշտությամբ լեզու կգտնեք շրջապատի հետ կամ կստանաք ազդեցիկ անձանց աջակցությունը։ Որոշ Կույսեր այսօր ծանոթություններ կհաստատեն, որոնք շատ պետք կգան աշխատանքի մեջ։

Հնարավոր են դրամական մուտքեր։ Դրանք շատ տեղին կլինեն, կօգնեն չպլանավորված գնումներ անել, լավ ժամանակ անցկացնել մտերիմների հետ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ակտիվ ու համառ կլինեք, շատ բանի պատրաստ կլինեք հաջողության հասնելու համար։ Այսօր անհաղթահարելի խոչընդոտներ չեն առաջանա, իսկ փոքրիկ դժվարություններից գլուխ կհանեք։ Չեն բացառվում անսպասելի, բայց շատ գրավիչ առաջարկները։ Առանց երկար մտածելու կընդունեք դրանք ու զղջալու կարիք չի լինի։

Բարենպաստ օր է շփումների համար։ Բոլորի հետ կկարողանաք լեզու գտնել։ Հաճախ առանց մեծ ջանքերի կկռահեք շրջապատի մտադրությունների ու պլանների մասին։ Կհաջողվի զինաթափել հին մրցակիցներին, ջրի երես հանել գաղտնի թշնամիներին։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շատ բան դժվարությամբ կտրվի։ Համբերությամբ զինվեք, քանի որ այսօրվա իրադարձություններն ուզածի նման արագ չեն զարգանա։ Չեն բացառվում ընտանեկան տարաձայնությունները։ Դժվարությամբ կհասկանաք նույնիսկ նրանց, ում հետ առաջ լավ լեզու էիք գտնում։ Պետք չէ հեռավոր ուղևորությունների մեկնել։ Եթե դրանք հետաձգել հնարավոր չէ, լուրջ նախապատրաստվեք, մտածեք, թե ով կարող է ձեզ ճանապարհին ուղեկից լինել։

Չի բացառվում, որ ստիպված լինեք փոխել պլանները, հետաձգել հանդիպումները։ Գործերում խառնաշփոթը կնյարդայնացնի, բայց եթե խոհեմ լինեք, կկարողանաք շուրջը տիրող քաոսից օգուտ քաղել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Դժվարությունները ձեզ չեն վախեցնի։ Ինչ-որ բան կարող է սպասվածի նման չընթանա, բայց դա ձեզ չի ստիպի հրաժարվել մտածածից կամ փոխել պլանները։ Հաճույքով կօգնեն հին ծանոթները։ Հենց նրանց էլ կարող եք դիմել խորհուրդների խնդրանքով։ Շրջապատողները սովորականից հաճախ կխառնվեն ձեր գործերին ու նրբանկատ չեն լինի, բայց ձեզ կհաջողվի նույնիսկ նման տհաճ պահերին հանգստություն պահպանել։ Կոնֆլիկտները քիչ հավանական են։

Օրը վատը չէ գնումների համար։ Կարող եք աշխատանքի ու ուսման համար անհրաժեշտ իրեր ձեռք բերել։ Այդ իրերը ձեզ երկար կծառայեն։ Օրվա վերջին հավանական են լավ նորություններ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Այս բարդ օրը լավ է հույս դնել միայն սեփական ուժերի վրա։ Նման մոտեցման դեպքում անհրաժեշտ արդյունքին հասնելն ավելի հեշտ կլինի։ Հնարավոր են հաջող զուգադիպություններ, չի բացառվում իրադարձությունների այնպիսի ընթացքը, որը թույլ կտա իրագործել հին ցանկությունները։ Զգույշ է պետք լինել գումարի հետ կապված գործերում։ Խուսափեք չմտածված գնումներից։

Հեռու մնացեք բամբասկոտներից։ Հիմա այդ մարդիկ կարող են վնասել ձեզ։ Հավանական են անսպասելի այցեր, որոնք այնքան էլ հաճելի չեն լինի։ Չի բացառվում, որ առանց հրավերի եկած հյուրերը ուզենան երկար մնալ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ուշադիր եղեք։ Այսօր խնդիրներից ու թյուրիմացություններից խուսափելը հեշտ չի լինի։ Ձեր կտրուկ արտահայտություններն ու նկատողությունները կոնֆլիկտների պատճառ կդառնան։ Այնպես որ՝ խուսափեք դրանցից։ Կենտրոնացեք նոր գործերի վրա։ Երբ դրանցում հաջողությունների հասնեք, տրամադրությունն էլ կլավանա։

Կարող եք համախոհների հետ քննարկել կարևոր հարցերը, օգտակար ինֆորմացիա ստանալ։ Հավանական է՝ ձեզ օգնեն իրագործել այն, ինչ վաղուց եք մտածել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարենպաստ ու արդյունավետ օր է։ Այն շատ հարմար է ուսման համար և հնարավորություն կտա նոր ու օգտակար տեղեկատվություն ստանալ։ Չեն բացառվում հաջող զուգադիպությունները, չպլանավորված հանդիպումները, որոնք հիմա շատ կուրախացնեն։ Հին գաղափարներն իրագործելու, վաղուց մտածածը կյանքի կոչելու շանս կլինի։

Հարմար օր է ոչ մեծ ուղևորությունների, պայմանները փոխելու համար։ Այդպես լավ ժամանակ կանցկացնեք ու շատ հետաքրքիր բաներ կիմանաք։ Չեն բացառվում ծանոթությունները, որոնք սիրային շարունակություն կստանան։ Լավ կանցնեն ժամադրությունները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



Загрузка...

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 2002 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES