Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՀՈՒՆԻՍԻ 18
17.06.2018, 16:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Աշխատանքի մեջ հաջողության հասնելու համար պետք է ջանքեր գործադրեք: Այսօր կարող եք հույս դնել միայն ձեզ վրա: Հազիվ թե ինչ-որ մեկը խորհուրդ տա: Բացի այդ, գործընկերների հետ սովորականից բարդ կլինի լեզու գտնելը, իսկ տարաձայնության պատճառ կարող է դառնալ ցանկացած մանրուք:

Երեկոն կուրախացնի հաճելի իրադարձություններով ու հաջող զուգադիպություններով: Հնարավորություն կունենաք հանդիպել մարդկանց, որոնց վերջին շրջանում շատ կարոտել էիք: Հավանական են հետաքրքիր ծանոթություններ, որոնցից մեկը հետաքրքիր սիրային պատմության սկիզբ կդառնա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը հաջող կսկսվի: Նրա առաջին կեսը հարմար է գործնական բանակցությունների համար: Չնայած՝ անձնական հանդիպումներն էլ օրվա այս հատվածում լավ կանցնեն: Շրջապատի հետ տարաձայնությունները քիչ հավանական են, բայց ծագելու դեպքում էլ արագ կկարողանաք փոխհամաձայնության հասնել: Լավ գլուխ կհանեք բարդ խնդիրներից ու խճճված իրավիճակներից:

Հավանական են օգտակար ծանոթություններ: Շատերի վրա լավ տպավորություն կթողնեք: Բայց որքան երեկոն մոտենա, այնքան սուր կարձագանքեք մանրուքներին, կհուզվեք դատարկ բաների պատճառով: Ցանկալի չէ այս հատվածում խոստումներ տալ, հատկապես, եթե կռահում եք, որ դրանք կատարելը բարդ է լինելու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկիզբը հեշտ չի լինելու հատկապես նրանց համար, ովքեր այս հատվածում կարևոր հանդիպումներ են պլանավորել: Շատ դժվար կլինի հասկանալը՝ ում կարելի է վստահել և ում՝ ոչ: Մարդկանց մասին հապշտապ դատողություններ կանեք ու սովորականից հաճախ կսխալվեք: Ավելի լավ է չկապվել ֆինանսական պարտավորություններով: Գնումների հարցում էլ մի շտապեք:

Օրվա երկրորդ կեսն ավելի հաջող կլինի: Այն աշխատանքի մեջ հաջողություններ ու անձնական հարաբերություններում դրական փոփոխություններ է խոստանում: Չեն բացառվում սիրային անակնկալները, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Որոշ Երկվորյակներ անսպասելի սիրային խոստովանություններ կլսեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկզբին կոնֆլիկտներից խուսափել չի ստացվի: Լարված կլինեք, սուր կարձագանքեք նրան, ինչին ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Ղեկավարությունը միշտ չի աջակցի ձեզ, գործընկերների հետ տարաձայնություններ էլ հաճախ կառաջանան: Եթե ձեր առաջ կարևոր աշխատանքային հարցեր են դրված, պատրաստ եղեք դրանք ինքնուրույն լուծել:

Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի: Ժամանակը հաճելի անցկացնելու, լավ հանգստանալու հնարավորություն կունենաք: Չեն բացառվում անսպասելի այցերը, որոնց համար շատ ուրախ կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բարենպաստ ու հետաքրքիր օր է: Շատ գործերում հաջողության հասնելու հնարավորություն կունենաք: Նոր պլաններ կունենաք, որոնք կհաջողվի կյանքի կոչել լավ ծանոթների ու այն մարդկանց աջակցությամբ, ում հետ ժամանակին համագործակցել եք: Չեն բացառվում անսպասելի առաջարկները: Մասնագիտական սանդուղքով բարձրանալու շանս կունենաք:

Պետք է գործ ունենաք ամենատարբեր մարդկանց հետ: Բոլորի հետ լեզու գտնելը հեշտ կլինի: Բայց մի շտապեք կիսվել գաղափարներով: Վտանգ կա, որ դրանցից կօգտվի մեկ ուրիշը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


SEO sprint - Всё для максимальной раскрутки!


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Հաճախ կհաջողվի հասնել կարևոր նպատակների առանց դրա համար մեծ ջանքեր գործադրելու: Շատ հարցերում կօգնեն շրջապատողները: Ե՛վ հին, և՛ նոր ծանոթները պատրաստ կլինեն աջակցել ձեր գաղափարներին: Չեն բացառվում կարևոր նորությունները, անսպասելի առաջարկներն ու հրավերները: Հաճախ ստիպված եք լինելու խառնվել ուրիշների գործերին, բայց նույնիսկ նման պահերին ձեզ կհաջողվի ոչ ոքի չվիրավորել:

Լավ կանցնեն ուղևորությունները: Դրանք ոչ միայն անհրաժեշտ արդյունքը կտան, այլ նաև կօգնեն շեղվել ընթացիկ խնդիրներից: Շատ բաների նորովի կնայեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարդ, բայց բարենպաստ օր է: Պլանները ստիպված եք լինելու փոխել, քանի որ անսպասելի իրադարձություններ կլինեն: Բայց իմպրովիզները անելը ձեզ մոտ լավ կստացվի ու նույնիսկ սպասվածից ավելիին կհասնեք: Հնարավոր են արդյունավետ գործնական բանակցություններ, առաջարկներ, որոնցից հրաժարվելու ցանկություն չեք ունենա:

Օրը բարենպաստ է ուղևորությունների համար; Կարևոր չէ, թե ինչ նպատակով ճանապարհ կընկնեք: Բոլոր դեպքերում ձեզ հաճելի ճամփորդություն է սպասվում, որը շատ նոր տպավորություններ կպարգևի: Չեն բացառվում հետաքրքիր ծանոթությունները: Եվ միայն ձեզանից կախված կլինի՝ արդյոք դրանք լուրջ հարաբերությունների սկիզբ կդառնան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Կարևոր կլինի կարևորը երկրորդականից զատելը: Օրվա առաջին կեսին հակված կլինեք սուր արձագանքել մանրուքներին, սրտին մոտ ընդունել այն, ինչ ուրիշ ժամանակ չէիք էլ նկատի: Չեն բացառվում տարաձայնությունները գործընկերների ու մտերիմների հետ: Ավելի ուշ կպարզվի, որ վիճելու պատճառ չկար:

Օրվա երկրորդ կեսն առաջինից հեշտ ու բարենպաստ կլինի: Դրա համար կարևոր գործերն ու պատասխանատու հանդիպումները լավ է պլանավորել հենց այդ հատվածի համար: Չեն բացառվում հաջող զուգադիպություններն ու հաճելի անակնկալները, ինչպես նաև նվերները, որոնց համար ուրախ կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարենպաստ ու արդյունավետ օր է: Դրված նպատակներին հասնելու համար ձեզ չեք խնայի, և հենց ձեր հաստատակամության շնորհիվ հաջողությունների կհասնեք: Հնարավոր են անսովոր պատահարներ, հաջող զուգադիպություններ, որոնք շատ կուրախացնեն: Լավ կանցնեն գործնական հանդիպումները, նույնիսկ եթե դրանք նախապես չեք պլանավորել:

Ուզած արդյունքին անհապաղ հասնել ամեն անգամ չի ստացվի, բայց չեք նահանջի, եթե ճանապարհին խոչընդոտներ առաջանան: Կգտնվեն մարդիկ, ովքեր կկիսեն ձեր ձգտումներն ու հետաքրքրությունները, կուզենան օգնել ձեզ: Համատեղ աշխատանքը սիրային պատմության սկիզբ կդնի:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Անհանգիստ ու արդյունավետ օր է: Ձեզ ամենատարբեր գործեր են սպասվում, ստիպված եք լինելու արագ մի գործից մյուսին անցնել: Չեն բացառվում անսպասելի իրադարձությունները, նորությունները, որոնց պատճառով ստիպված կլինեք փոխել պլանները: Բայց ձեզ այս ամենը միայն կուրախացնի: Ձանձրանալու ժամանակ չի մնա, հետաքրքիր խնդիրներ ու դրանց հետ միասին ձեր ունակությունները ցույց տալու հնարավորություններ կառաջանան:

Կարևոր որոշումների հարցում մի շտապեք: Դա վերաբերում է և՛ գործնական ոլորտին, և՛ անձնական հարաբերություններին: Իրավիճակն ուսումնասիրելու, ամեն ինչ վերլուծելու ժամանակ տվեք ձեզ: Հավանական է՝ օրվա երկրորդ կեսին կարևոր հուշումներ ստանաք, այնպես որ՝ ուշադիր եղեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրն այնքան հեշտ չի լինի, որքան որ դուք կուզենայիք: Աշխատեք հույսն ուրիշների վրա չդնել: Նույնիսկ այն մարդիկ, ովքեր իսկապես ուզում են օգնել ձեզ, այսօր դա անել չեն կարողանա: Գործընկերների հետ տարաձայնությունները կխանգարեն ժամանակին ավարտին հասցնել սկսած գործերը: Բայց լուրջ կոնֆլիկտներից կհաջողվի խուսափել, եթե չխառնեք գործնական ու անձնական հետաքրքրությունները:

Հարմար օր է ֆինանսական հարցերը լուծելու համար: Գումարին, գործարքներին, հնարավոր եկամուտին վերաբերող հարցերում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա: Հազիվ թե ինչ-որ մեկը ձեզ մոլորության մեջ գցի, ստիպի սխալ որոշում ընդունել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ակտիվ ու վճռական կլինեք, չեք վախենա պայքարի մեջ մտնել ուժեղ մրցակցի հետ, բարդ գործ ստանձնել: Հաճախ կկարողանաք հաջողության հասնել այնտեղ, որտեղ մյուսները անհաջողություն են կրել: Կարող եք գործարքներ կնքել, աշխատանքին ու բիզնեսին վերաբերող կարևոր որոշումներ ընդունել: Օրը հարմար է վերանորոգում սկսելու, անշարժ գույք գնելու կամ վարձակալելու համար:

Շրջապատի հետ լեզու գտնելը հեշտ չի լինի, հաճախ կվիճեք նույնիսկ ամենամտերիմների հետ: Բայց կարող եք հարթել բոլոր սուր անկյունները, փոխհամաձայնության հասնել ու խուսափել փոխադարձ վիրավորանքներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

 


Загрузка...

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 1841 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES