Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՀՈՒՆԻՍԻ 17
16.06.2018, 15:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ամենաարդյունավետ օրը չէ, բայց այն վատ չի անցնի։ Բարդ գործերը հետաձգելու, հանգստանալու ու ուժերը վերականգնելու հնարավորություն կունենաք։ Կուրախացնեն հին ծանոթների հետ շփումները։ Հնարավոր են անսպասելի այցեր։ Ուրախ կլինեք հյուրեր ընդունել։

Հեշտությամբ լեզու կգտնեք նոր ծանոթների հետ, շատերի վրա լավ տպավորություն կթողնեք։ Երեկոյան համախոհների հետ կքննարկեք ապագայի պլանները ու պիտանի խորհուրդներ կստանաք։ Չեն բացառվում հաջող գնումները, նվերներն ու դրամական մուտքերը։ Ֆինանսական հարցերը լուծելու հարցում կօգնի ինտուիցիան։

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկիզբը հետաքրքիր կլինի ու հաճելի անակնկալներ կբերի։ Հավանական են անսովոր հանդիպումներ։ Հնարավորություն կունենաք ծանոթանալ մարդկանց հետ, որոնք անմիջապես դուր կգան ձեզ։ Կարող եք ստանձնել նոր գործերը։ Եթե աջակցության կարիք ունենաք, ընկերները չեն մերժի։ Չեն բացառվում հեռվից լավ նորությունները։

Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի։ Սկսածն ավարտին հասցնելու, գործերում կարգուկանոն հաստատելու, հին սխալներն ուղղելու հնարավորություն կունենաք։ Կենցաղային գործերը հոգնեցուցիչ չեն թվա, տնային գործերից հիանալի գլուխ կհանեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկիզբը հեշտ չի լինի հատկապես նրանց համար, ովքեր այդ հատվածի համար հանդիպումներ են պլանավորել։ Շրջապատի հետ լեզու գտնելը սովորականից բարդ կլինի։ Երբեմն դատարկ տարաձայնությունն էլ կոնֆլիկտի կվերաճի։ Ժամանակի հետ իրավիճակը դեպի լավը կփոխվի, եթե շատ չհուզվեք։

Օրվա երկրորդ կեսն ավելի լավ կանցնի։ Ինչ-որ հետաքրքիր բանով զբաղվելու հնարավորություն կունենաք։ Որոշ Երկվորյակներ իրենց տաղանդներին անսպասելի կիրառում կգտնեն։ Տրամադրությունը կբարձրանա, նոր գաղափարներ կունենաք, որոնք շուտով կյանքի կկոչեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկիզբը հաջող կլինի նրանց համար, ովքեր պլանավորում են կարևոր գործեր ստանձնել, գործարքներ կնքել կամ գնումներ անել։ Չեն բացառվում ոչ մեծ տարաձայնությունները մտերիմների հետ, վեճերը դատարկ բաների պատճառով, բայց լուրջ կոնֆլիկտներ չեն առաջանա, ամեն ինչ արագ կհարթվի։

Օրվա երկրորդ կեսն ավելի բարդ կլինի։ Լարված կլինեք, չի հաջողվի խուսափել ապրումներից։ Այս հատվածում կարևոր որոշումներ մի ընդունեք։ Սխալվելու հավանականությունը մեծ է։ Պետք չէ նաև գնումներ անել։ Եվ ընդհանրապես՝ ֆինանսական հարցերի լուծումը ժամանակավորապես հետաձգեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը բավականին հաջող կլինի։ Փոքրիկ թյուրիմացություններից չի հաջողվի խուսափել, բայց դրանք ձեզ չեն խանգարի գլուխ հանել բոլոր գործերից, ավարտին հասցնել սկսածը։ Հնարավոր են չպլանավորված հանդիպումներ։ Չի բացառվում՝ իրենց մասին հիշեցնեն մարդիկ, որոնց վաղուց չեք հանդիպել։ Նրանց հետ շփումները հաճելի կլինեն։

Երեկոն նվիրեք հանգստին։ Այս հատվածում շատ գործեր հոգնեցուցիչ կթվան։ Ցանկալի չէ քննարկել կարևոր հարցերը։ Խոսքը հատկապես անձնական բնույթի հարցերի մասին է․ ավելորդ բաներ խոսելու վտանգ կա։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


SEO sprint - Всё для максимальной раскрутки!


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հանգստություն պահպանել միշտ չի ստացվի։ Շատ բան սպասվածի նման չի ընթանա, ստիպված եք լինելու փոխել պլանները, հարմարվել իրավիճակին, իսկ դա բարդ կլինի։ Մարդիկ ձեզ ճիշտ չեն հասկանա, իսկ երկար բացատրությունների անհրաժեշտությունը կնյարդայնացնի։

Ուրիշների գործերին ավելի շատ ժամանակ կտրամադրեք, քան ձեր սեփականին։ Բոլորը կդիմեն ձեզ օգնության ու խորհուրդների խնդրանքով։ Նրբանկատ կլինեք, ոչ ոքի չեք պարտադրի ձեր տեսակետը, և շրջապատը դա շատ կգնահատի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Պետք չէ վշտանալ, եթե օրվա սկզբին ինչ-որ բան այնպես չընթանա։ Շուտով իրավիճակը դեպի լավը կփոխվի։ Հնարավոր են հաջող զուգադիպություններ, անսպասելի նվերներ, հաճելի անակնկալներ։ Մյուսներից շուտ կարևոր բան կիմանաք, և դրա շնորհիվ չեք ասի ու չեք անի այն, ինչի համար հետո ստիպված էիք լինելու զղջալ։

Շատ գաղափարներ կունենաք և հնարավորություն կլինի մոտ ժամանակներս դրանք կյանքի կոչել։ Լավ կանցնեն ուղևորությունները, այդ թվում՝ նաև չպլանավորվածները։ Երեկոյան կարող եք հյուրեր ընդունել, հանդիպել մարդկանց հետ, որոնց վաղուց համակրում եք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը հագեցած կլինի։ Գործեր սպասվածից շատ կլինեն, ամեն ինչ հասցնելու համար ստիպված կլինեք շտապել։ Առավոտյան շրջապատողները անտեղի խորհուրդներ կտան ու երբեմն ձեզ կպարտադրեն իրենց օգնությունը։ Երկուսն էլ կարող է նյարդայնացնել։ Պետք չէ լուծել կարևոր ֆինանսական հարցերը, խոշոր գնումներ անել, եթե դրանք նախապես չեք պլանավորել։

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են անսպասելի հանդիպումներ, զարմանալի ծանոթություններ։ Շատերին դուր կգաք։ Չի բացառվում, որ ինչ-որ մեկը սիրահարվի ձեզ առաջին հայացքից։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Վաղ առավոտյան որոշումներ մի ընդունեք։ Այս հատվածում մեծ է սխալվելու ու ինչ-որ բան հաշվի չառնելու հավանականությունը։ Առավոտը հարմար չէ նաև կարևոր հարցեր քննարկելու համար։ Նույնիսկ ամենամտերիմների հետ հեշտ չի լինի ընդհանուր լեզու գտնելը։ Բայց բացասական միտումների ազդեցությունը երկար չի տևի, շուտով իրավիճակը դեպի լավը կփոխվի, ապագային ավելի մեծ լավատեսությամբ կնայեք։

Ինչքան երեկոն մոտենա, այնքան հեշտ կլինի գործերից գլուխ հանելն ու մտածածն իրագործելը, կարևոր հարցերին պատասխաններ գտնելը։ Չեն բացառվում անսպասելի հաճելի հանդիպումները, ծանոթությունները, որոնք շատ կուրախացնեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հիանալի օր է։ Հնարավոր են հաջող զուգադիպություններ։ Շատ բան սովորականից հեշտ կտրվի, հաճախ մեծ արդյունքների կհասնեք առանց լուրջ ջանքեր ներդնելու։ Շատ գործերի ստեղծագործաբար կմոտենաք, դրա համար էլ դրանք հոգնեցուցիչ ու ձանձրալի չեն թվա։ Ինտուիցիան ուժեղ կլինի։ Բոլոր հարցերում կարող եք հույս դնել նրա վրա։

Օրը հարմար է հին ծանոթներին ձեր մասին հիշեցնելու կամ ժամանակին ձեզ համար թանկ հարաբերությունները վերականգնելու համար։ Չեն բացառվում հաճելի սիրային անակնկալները։ Դրանց համար ուրախ կլինեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա սկզբին դժվար կլինի մանրուքների պատճառով չնյարդայնանալը։ Մի դատարկ բանն էլ բավական կլինի, որ կորցնեք հավասարակշռությունն ու սկսեք հուզվել։ Բայց այսօր պետք չէ հույզերին տրվել, հատկապես, եթե լուրջ հարցեր պետք է քննարկեք կամ որոշումներ ընդունեք, որոնցից շատ բան է կախված։

Ավելի ուշ հետաքրքիր գործեր կունենաք ու կկենտրոնանաք դրանց վրա։ Գիտելիքներին ու կարողություններին անսպասելի կիրառում գտնելու հնարավորություն կունենաք։ Որոշ Ջրհոսներ իրենց մեջ տաղանդներ կհայտնաբերեն, որոնց մասին չէին էլ կռահում։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Գործերը մի հետաձգեք։ Օրվա սկիզբը բարենպաստ կլինի։ Օգտվեք դրանից կարևոր հարցերը լուծելու, հին գաղափարները կյանքի կոչելու կամ սկսած գործն ավարտելու համար, որի վրա մեծ ուժեր եք ծախսել։ Շատերը կուզենան օգնել ձեզ։ Չի բացառվում, որ ձեր պլաններով հետաքրքրվեն շատ ազդեցիկ մարդիկ։

Օրվա երկրորդ կեսն այնքան էլ արդյունավետ չի լինի։ Փոխարենը այն շատ հանգիստ կանցնի ու ուժերը վերականգնելու հնարավորություն կտա։ Շփումներին ընտրողաբար մոտեցեք։ Շատ ժամանակ մի անցկացրեք նրանց հետ, ովքեր հաճախ քննադատում են ձեզ ու տհաճ նկատողություններ են անում։ Նման մարդիկ հիմա հուսահատության կհասցնեն ձեզ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 


Загрузка...

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 1852 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES