Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՀՈՒՆԻՍԻ 16
15.06.2018, 17:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկիզբը հաջող կլինի։ Ակտիվ կլինեք, կաշխատեք արագ գործել ու շատ բան կհասցնեք անել։ Արդյունավետ կանցնեն գործնական հանդիպումները։ Շատ վստահ կխոսեք, ոչ ոք չի համարձակվի վիճել ձեզ հետ։ Բայց ահա օրվա երկրորդ կեսին փոքրիկ քննադատությունները ձեզ չէին խանգարի։ Այս հատվածում կգերագնատահեք ձեր ուժերը, իսկ դա կարող է տհաճությունների հանգեցնել։

Օրվա վերջին չպլանավորված գնումներ մի արեք, ռիսկի մի ենթարկեք ո՛չ ձեր, ո՛չ էլ ուրիշի գումարը։ Հետաձգեք կարևոր աշխատանքային հարցերի քննարկումը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկիզբը բարդ կլինի հատկապես նրանց համար, ովքեր այս հատվածում կարևոր հանդիպումներ են պլանավորել։ Ինչքան էլ որ փորձեք պայմանավորվել շրջապատի հետ, կոնֆլիկտներից ու վեճերից խուսափել չի ստացվի։ Հետաքրքիր է, որ ավելի ուշ նույնիսկ չեք էլ հիշի, թե ինչն էր տարաձայնությունների պատճառը։

Օրվա երկրորդ կեսն ավելի հեշտ ու հաջող կդասավորվի։ Այն հարմար է շփումների համար։ Մտերիմներին լավ կհասկանաք, կկռահեք նրանց ցանկություններն ու ակնկալիքները, հաճույքով հաճելի անակնկալներ կանեք։ Կենսական պոտենցիալը բարձր է, կարող եք չվախենալ մեծ ծանրաբեռնվածությունից։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարդ օր է։ Հանգստություն պահպանել չի ստացվի, հաճախ հույզերի ազդեցությամբ այնպիսի բաներ կասեք ու կանեք, որոնց կարիքը չկար։ Հնարավոր են թյուրիմացություններ աշխատանքի վայրում։ Չի բացառվում, որ դրանց պատճառով չհաջողվի ժամանակին ավարտին հասցնել պլանավորածը։

Ուղևորությունների մեկնելիս նկատի ունեցեք, որ դրանք ժամանակատար ու հոգնեցուցիչ կլինեն։ Լավ է միայնակ չճամփորդել։ Աշխատեք հաճելի ընկերախումբ գտնել։ Երեկոյան խուսափեք ծանրաբեռնվածությունից։ Այն գլխացավերի ու անքնության պատճառ կդառնա։

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա մեծ մասը ավելի հարմար է հանգստի, քան օգտակար գործերի համար։ Առավոտյան դժվար կլինի կենտրոնանալը։ Ընկերներն ու ծանոթները անընդհատ կշեղեն ձեզ։ Բացի այդ, չեն բացառվում անսպասելի պատահարներն ու նորությունները, որոնց պատճառով ստիպված կլինեք փոխել պլանները։

Երեկոյան կմեծանա դրական միտումների ազդեցությունը։ Ձեզ ավելի վստահ կզգաք, կդադարեք հուզվել դատարկ բաների պատճառով։ Այս հատվածում հավանական են անսպասելի այցեր, որոնք շատ հաճելի կլինեն։ Եթե հյուրերն ուզենան երկար մնալ, միայն ուրախ կլինեք դրա համար։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Աշխատելու համար ամենաբարենպաստ օրը չէ։ Հատկապես դժվար կլինի այն Առյուծների համար, ովքեր մասնակցում են համատեղ նախագծերին։ Անընդհատ վեճեր կառաջանան, ստիպված եք լինելու դրանց վրա ծախսել ձեր թանկարժեք ժամանակը։ Հիշեք, որ այսօր ձեր ճշմարտացիությունը պետք է գործերով ապացուցեք, այլ ոչ թե խոսքով։

Ցանկալի չէ քննարկել կարևոր անձնական խնդիրները։ Սիրելիի հետ պայմանավորվելը սովորականից դժվար կլինի։ Փոխարենը հետաքրքիր գործ գտնելու հնարավորություն կլինի։ Այն ամբողջությամբ կգրավի ձեզ, կօգնի բացահայտել ձեր տաղանդներն ու արժանի կիրառում գտնել դրանց։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


SEO sprint - Всё для максимальной раскрутки!


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը հանգիստ կանցնի։ Հնարավորություն կունենաք ավարտին հասցնել սկսածը, կարգուկանոն հաստատել գործերում։ Աշխատեք լուրջ վերաբերվել նույնիսկ աննշան թվացող խնդիրներին և մի շտապեք որոշումներ ընդունելիս։ Հակված կլինեք ցանկալին իրականության տեղ ընդունել, և նույնիսկ ինտուիցիան երբեմն հուսախաբ կանի։ Պետք է ավելի շատ ինֆորմացիա հավաքեք։

Օրվա վերջին խուսափեք ծանրաբեռնվածությունից ու ավելորդություններից։ Երկուսն էլ վտանգավոր կլինեն ձեզ համար։ Այս ժամանակը հարմար է պասիվ հանգստի, բուժիչ պրոցեդուրաների ու չհոգնեցնող զբաղմունքների համար։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա առաջին կեսը հարմար չէ երկար զրույցների ու բուռն քննարկումների համար։ Այս հատվածում ոչ մեկի հետ մի անկեղծացեք, մի պատմեք ձեր ապրումների ու պլանների մասին։ Ցավոք, նույնիսկ ամենամտերիմ մարդիկ ձեզ ճիշտ չեն հասկանա։

Օրվա երկրորդ կեսն ավելի բարենպաստ ու հանգիստ կլինի։ Նոր գաղափարներ ու պլաններ կառաջանան։ Տեղեկատվություն կստանաք, որը շուտով պետք կգա։ Որոշ Կշեռքներ հին ընտանեկան խնդիրները լուծելու, հարազատներին աջակցելու հնարավորություն կունենան։ Լուրջ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը ցանկալի չէ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Աշխատեք ժամանակը զուր չծախսել։ Օրվա սկիզբը պետք է առավելագույնս արդյունավետ օգտագործել, քանի որ հենց այս հատվածում հնարավորություն կունենաք նշանակալի հաջողությունների հասնել։ Չեն բացառվում հաճելի ծանոթությունները։ Շատերի վրա լավ տպավորություն կթողնեք։ Հնարավոր է սիրային պատմության սկիզբ։

Օրվա երկրորդ կեսին չեն բացառվում տարաձայնությունները տանն ու աշխատավայրում։ Երբեմն նույնիսկ մտերիմների հետ դժվար կլինի լեզու գտնելը։ Որոշ Կարիճներ ստիպված են լինելու հետաձգել սեփական գործերը ուրիշների խնդիրների լուծման վրա կենտրոնանալու համար։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բավականին բարդ օր է։ Շատ բան դժվարությամբ կտրվի, ընթացիկ խնդիրների լուծումն էլ ժամանակատար կլինի։ Աշխատեք ինքնուրույն գործել։ Շրջապատից օգնություն ակնկալելը սխալ կլինի։ Խորհրդակցելու կարիք էլ չկա։ Ինքներդ էլ կարող եք ճիշտ որոշում ընդունել։

Չեն բացառվում ֆինանսական դժվարությունները։ Ստիպված եք լինելու մտածել ծախսերը կրճատելու մասին։ Որոշ Աղեղնավորների մոտ կվատանա ինքնազգացողությունը։ Պետք է մի քիչ հանգստանալ։ Դա կօգնի վերականգնել ակտիվության պաշարներն ու պատրաստվել նոր հաղթանակների։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շփումների համար բարենպաստ օր է։ Շատերի հետ հեշտությամբ լեզու կգտնեք, լավ տպավորություն կթողնեք։ Հնարավոր են հաջող զուգադիպություններ։ Դրանցից օգտվելու դեպքում արագ գլուխ կհանեք բարդ գործերից, մրցակիցներին կթողնեք հետևում։ Կարող եք ձեր մասին հիշեցնել հին ծանոթներին կամ փորձեք նոր համախոհներ գտնել։

Չեն բացառվում դրամական մուտքերը, արժեքավոր նվերները։ Զբաղվեք տնային գործերով, կարգի բերեք բնակարանը, կահույք կամ ինտերյերի մասեր գնեք։ Հավանական են չպլանավորված ուղևորություններ։ Դրանք շատ հետաքրքիր կանցնեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հույզերը վերահսկելը բարդ կլինի։ Կամ կներքաշվեք վեճերի մեջ կամ ինքներդ դրանք կհրահրեք։ խելամիտ կլինի ուժերը չծախսել սեփական ճշմարտացիությունն ապացուցելու համար, այլ կենտրոնանալ ուշադրություն պահանջող գործերի վրա։ Իսկ դրանք այսօր շատ կլինեն, քանի որ հին խնդիրներին նորերը կավելանան։

Զգույշ եղեք ազդեցիկ անձանց հետ շփվելիս։ Հիմա շատ հեշտ կլինի ավելորդ բաներ խոսելն ու ձեզ վատ լույսի ներքո ներկայացնելը։ Խուսափեք ձևականությունից, կատակների հետ էլ զգույշ եղեք։ Այսօր ձեզ սխալ կհասկանան։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Պետք չէ շտապել։ Ձեր առաջ կարևոր խնդիրներ են դրված։ Հասկանալի է, որ ուզում եք դրանք հնարավորինս արագ գլուխ բերել, բայց գործելուց առաջ ինչպես հարկն է մտածեք, հավաքեք ուժերը ու լուրջ տրամադրվեք։ Ձեր ջանքերը կտան անհրաժեշտ պտուղները, եթե հստակ պլան ունենաք։

Կապերին ընտրողաբար մոտեցեք։ Այսօր բոլորին պետք չէ վստահել։ Մարդիկ, ովքեր փորձում են շահել ձեր համակրանքը, անշահախնդիր չեն լինի։ Մինչև օրվա վերջ խոստումներ մի տվեք։ Դրանք կատարելը դժվար է լինելու։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 


Загрузка...

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 1849 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES