Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՀՈՒՆԻՍԻ 15
14.06.2018, 17:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բավականին բարդ օր է, բայց լավ արդյունքների հասնելու շանսեր կունենաք։ Հնարամիտ կլինեք, չեք վախենա փորձարկումներ անել։ Լավ ուսումնասիրված ու փորձված մեթոդներն այնքան էլ արդյունավետ չեն լինի, փոխարենը նորերը կօգնեն հասնել ուզածին։

Ուշադիր կլինեք, շատ բան կնկատեք ու ճիշտ եզրակացություններ կանեք։ Պետք կգա մարդկանց լավ ճանաչելու ձեր կարողությունը։ Դրա շնորհիվ ճիշտ պատկերացում կկազմեք նոր ծանոթների մասին։ Հավանական են հաջող գործնական ուղևորություններ։ Շահավետ գործարքներ կնքելու հնարավորություն կունենաք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկզբին զգույշ եղեք։ Սա պատրանքների ու զուր հույսերի շրջան կլինի։ Շփումներին ընտրողաբար մոտեցեք, քանի որ հակված կլինեք վստահել մարդկանց, որոնք դրան արժանի չեն, կհամակրեք շատ տարօրինակ ու նույնիսկ վտանգավոր մարդկանց։ Չեն բացառվում ֆինանսական դժվարությունները։ Հետ կանգնեք սպոնտան գնումներից։

Օրվա երկրորդ կեսն ավելի լավը կլինի։ Հաջողակ կլինեք, հաճախ անհրաժեշտ արդյունքներին հասնելն ավելի հեշտ կլինի, քան մտածում էիք։ Ձանձրալի չեն լինի սովորական, լավ ծանոթ գործերը։ Դրանցից շատ լավ գլուխ կհանեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Արդյունավետ օր է։ Ակտիվ ու վճռական կլինեք։ Ճանապարհին այնպիսի խոչընդոտ չի առաջանա, որը չեք կարողանա հաղթահարել։ Կարող եք ապագայի համարձակ պլաններ կազմել, քննարկել դրանք համախոհների հետ։ Աջակցություն կստանաք, որը շուտով կօգնի կյանքի կոչել մտածածը։

Օգտակար կլինի աշխատանքի մեջ և անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելը։ Բայց կարևոր է նաև հետաքրքրվել շրջապատողների կարծիքով, հարգանքով վերաբերվել մյուսների գաղափարներին։ Նման մոտեցումը թույլ կտա խուսափել կոնֆլիկտներից ու անտեղի վեճերից։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ինչքան շատ գործեր պլանավորեք այսօրվա համար, այնքան լավ։ Ինչ-որ օգտակար բանով զբաղվելիս մռայլ մտքերին չեք տրվի ու չեք անհանգստանա դատարկ բաների պատճառով։ Իսկ ահա ձեռքերը ծալած նստելը համարյա միշտ բացասական հույզեր կբերի։ Շփումներին ընտրողաբար մոտեցեք։ Հեռու մնացեք այն մարդկանցից, ովքեր նյարդայնացնում են ձեզ։

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են անհաջող զուգադիպություններ, փոքրիկ տհաճություններ։ Դրանց մեծ նշանակություն մի տվեք։ Նմանատիպ միջադեպերը հազիվ թե լուրջ հետևանքներ ունենան։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ամեն ինչ այնքան հեշտ չի տրվի, որքան որ կուզենայիք։ Ստիպված եք լինելու ջանքեր թափել, նպատակներին հասնելու համար երբեմն պայքարել մրցակիցների դեմ։ Չի բացառվում՝ իրենց մասին հիշեցնեն հին թշնամիները, որոնք կփորձեն նորից վնասել ձեզ։ Նրանց մոտ ոչինչ չի ստացվի, բայց, միևնույն է, տհաճ պահեր կապրեք։

Խուսափեք ծանրաբեռնվածությունից։ Սա ամենալավ օրը չէ հոգնեցուցիչ ֆիզիկական աշխատանքի, սպորտով զբաղվելու համար։ Խուսափեք ավելորդություններից, գոնե ժամանակավորապես հրաժարվեք վտանգավոր սովորույթներից։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։


SEO sprint - Всё для максимальной раскрутки!


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հանգստություն պահպանեք և հաջողության հասնելու բոլոր շանսերը կունենաք։ Այնտեղ, որտեղ ուրիշները կնյարդայնանան ու խուճապի կմատնվեն, դուք կառաջնորդվեք առողջ բանականությամբ ու շատ զգույշ կգործեք։ Անշտապ, լավ մտածված գործողությունները կօգնեն հիանալի արդյունքների հասնել։ Նրանց, ովքեր միշտ ձգտում են արագ գործել ու արագ հասնել ուզածին, հետևում կթողնեք։

Հաճախ օգտակար կլինեն լավ ծանոթների, այդ թվում՝ նաև նրանց խորհուրդները, որոնց փորձը ձերինից փոքր է։ Երբեմն նույնիսկ պատահական նկատողությունը բավական կլինի, որպեսզի հասկանաք՝ ինչպես պետք է գործեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը հեշտ չի լինի, բայց հնարավորություն կունենաք այն օգտավետ անցկացնել։ Դրա համար պետք է լսեք ինտուիցիայի ձայնին, հատկապես՝ առավոտյան։ Հենց այն կհուշի, թե ինչպես է պետք գործել և ինչ նպատակներ պետք է դնել։ Շրջապատի խորհուրդները, ցավոք, անօգուտ ու նույնիսկ վտանգավոր կարող են լինել։ Նույնիսկ այն մարդիկ, ովքեր ձեզ լավ են ճանաչում, հազիվ թե պիտանի հուշումներ անեն։

Օրվա երկրորդ կեսին դժվար կլինի պրովոկացիաներին չտրվելն ու կոնֆլիկտներից խուսափելը։ Լավ է ոչ մի ավելորդ բան չխոսել, չկիսվել գաղտնիքներով ու չքննարկել ուրիշների անձնական գործերը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրն այնքան էլ արդյունավետ չի լինի, փոխարենը հանգիստ ու հաճելի կանցնի։ Հնարավորություն կունենաք շփվել հետաքրքիր մարդկանց հետ, նրանցից նոր բան իմանալ։ Ստացված տեղեկատվությունը պետք կգա։ Նոր գաղափարներ կունենաք։ Մինչև դրանք ինչ-որ մեկի հետ քննարկելը, լավ կշռադատեք, հակառակ դեպքում վտանգ կա, որ ձեզ կշեղեն։

Բարենպաստ օր է աշխատանքային հարցերը քննարկելու համար։ Լավ է դա անել ոչ ֆորմալ միջավայրում։ Գրավչությունն ու հումորի զգացումը կօգնեն շահել նոր գործընկերների համակրանքը։ Չի բացառվում ծառայողական սիրավեպի սկիզբը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարդ, բայց հետաքրքիր օր է։ Ձեզ բազմաթիվ փորձություններ կարող են բաժին ընկնել, և նպատակին հասնելուց առաջ ստիպված եք լինելու հաղթահարել խոչընդոտները։ Դա ձեզ չի վախեցնի ու չի ստիպի հրաժարվել մտածածից։ Հնարավոր են անսովոր հանդիպումներ։ Նոր ծանոթները ձեզ միանգամից դուր չեն գա, բայց ժամանակի հետ կփոխեք ձեր կարծիքը։

Մի գերագնահատեք ձեր ուժերը։ Միայնակ բարդ ու հոգնեցուցիչ գործեր մի ստանձնեք։ Ծանրաբեռնվածությունը հիմա ձեզ պետք չէ։ Գումարի հարցում զգույշ եղեք։ Այսօր հակված կլինեք այն ծախսել դատարկ բաների վրա։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հագեցած ու արդյունավետ օր է։ Այն վառ հույզեր կպարգևի նրանց, ովքեր չեն վախենում շեղվել ընդունված ուղուց, ինչ-որ լրիվ նոր բան փորձել։ Նոր համախոհներ ու օգնականներ գտնելու շանս կա։ Նրանք կգնահատեն ձեր անկեղծությունն ու նպատակասլացությունը, հաճույքով կաջակցեն ձեր համարձակ նախաձեռնություններին։

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են տարաձայնություններ տանն ու աշխատավայրում։ Ամենադժվարը ձեզանից մեծերի հետ լեզու գտնելը կլինի։ Հիշեք, որ սա լավագույն պահը չէ կարևոր հարցերը քննարկելու, փոխադարձ պահանջներ ներկայացնելու համար։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Եթե ինչ-որ կարևոր բան եք պլանավորում, պատրաստ եղեք ինքնուրույն գործել։ Միայնակ անհրաժեշտ արդյունքի հասնելն ավելի հեշտ կլինի, քան ջանքերը համատեղելու համար ինչ-որ մեկի հետ պայմանավորվելը։ Զրույցները սովորականից ժամանակատար կլինեն, իսկ բովանդակային մասն այնքան էլ հարուստ չի լինի, այնպես որ՝ թույլ մի տվեք, որ երկար զրույցների սիրահարները շեղեն ձեզ գործերից։

Օրը շատ հարմար է ուսման, հետազոտական աշխատանքի, ստեղծագործ զբաղմունքների համար։ Այստեղ կօգնի երևակայությունը, իրերի հանդեպ ոչ ստանդարտ հայացքը։ Շատերին կզարմացնեն ձեր պարադոքսալ ու ճշգրիտ եզրահանգումները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ամենահարմար օրը չէ կարևոր գործերի ու պատասխանատու որոշումների համար։ Այնքան էլ ուշադիր չեք լինի, շատ բան չեք նկատի, հաճախ կշտապեք եզրակացություններ անելիս։ Շրջապատի հետ ընդհանուր լեզու գտնել միանգամից չի ստացվի։ Համբերատարություն է պետք, իսկ այսօր դա բոլոր Ձկներին հատուկ չի լինի։

Ձեզ չի հաջողվի խուսափել փոքրիկ դժվարություններից ու թյուրիմացություններից, բայց արագ պարզ կդառնա, որ դրանք ժամանակավոր բնույթ կկրեն ու լուրջ հետևանքներ չեն ունենա։ Այնպես որ՝ զուր չեք անհանգստանա։ Ընկերները ձեզ աջակցելու ու ուրախացնելու ձև կգտնեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 


Загрузка...

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 1643 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES