Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՀՈՒՆԻՍԻ 14
13.06.2018, 17:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Վճռական գործողությունների, նոր գործեր սկսելու համար բարենպաստ օր է։ Չնայած հաճախ ստիպված եք լինելու շտապել, միևնույն է, կհասցնեք ամեն քայլը մտածել ու սխալներ չանել։ Շատ մեծ ծառայություն կմատուցեն առաջատարի հատկանիշները։ Կկարողանաք միավորել համախոհներին, միասին հասնել դրված նպատակներին։

Հաջող կլինեն գործարքներն ու գնումները։ Տանը լուրջ խնդիրներ չեն առաջանա, իսկ մտերիմների հետ շփումները միայն կուրախացնեն։ Ընկերների հետ միասին հանգստանալու, ուրախ ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հանգիստ օր է։ Այն շատ հարմար է հին պլանները կյանքի կոչելու, սկսածն ավարտին հասցնելու համար։ Լավ գլուխ կհանեք կարգապահություն, կենտրոնացվածություն ու մանրուքներին ուշադրություն պահանջող գործերից։ Չեն բացառվում թյուրիմացություններն աշխատանքի վայրում, բայց դրանք տհաճ հետևանքներ չեն ունենա, արագ ամեն ինչ կհարթեք։

Շրջապատից օգնություն մի սպասեք, հույս դրեք սեփական ուժերի վրա։ Այսօր շատերի հետ ընդհանուր լեզու գտնել պարզապես չի ստացվի։ Մարդիկ, ովքեր առաջ ամեն հարցում աջակցում էին, հիմա քննադատորեն տրամադրված կլինեն։ Բայց լուրջ կոնֆլիկտներից կհաջողվի խուսափել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շատ լարված օր է։ Կենտրոնանալը դժվար կլինի, քանի որ ամենատարբեր գործեր ուշադրության կարիք կզգան։ Չի բացառվում, որ ստիպված լինեք ուղղել ուրիշների սխալները, իսկ դա ժամանակատար կլինի։ Հնարավոր են կոնֆլիկտներ աշխատավայրում։ Զուսպ եղեք հին համախոհների հետ, հակառակ դեպքում կփչացնեք նրանց հետ հարաբերությունները։

Ցանկացած խնդիր աշխատեք հնարավորինս արագ լուծել։ Եվ ընդհանրապես, ոչ մի բան մի հետաձգեք, նույնիսկ եթե դա անելու ցանկությունը շատ մեծ է։ Դա վերաբերում է նաև մասնագիտական կամ անձնական թեմաներով կարևոր զրույցներին։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Որպեսզի օրը հաջող դասավորվի, համբերատար ու զուսպ պետք է լինեք։ Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի։ Ինչ էլ որ ստանձնեք, արագ արդյունքների հույս մի ունեցեք։ Մեծ է ձգձգումների, անսպասելի դժվարությունների վտանգը։ Բայց եթե չհուզվեք ու շարունակեք գործել, սպասվածից ավելիին կհասնեք։

Զգույշ եղեք գումարի հետ։ Լավ է չշտապել գնումների ու գործարքների հարցում, հատկապես եթե ինչ-որ մեկը փորձում է պարտադրել դա ձեզ։ Օրվա երկրորդ կեսին հնարավոր են տարաձայնություններ ընտանիքում, ոչ այնքան հաճելի, բայց օգտակար զրույցներ մտերիմների հետ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկիզբն աշխատեք արդյունավետ օգտագործել։ Այն բարենպաստ հատված կլինի։ Օրվա այս հատվածը հատկապես հարմար է երևակայություն, ստեղծագործ մոտեցում, ոչ ստանդարտ որոշումներ պահանջող գործերի համար։ Շատ հարցերում հույս կդնեք ինտուիցիայի վրա, դրա համար էլ հաջողության կհասնեք։ Հնարավոր են հաջող զուգադիպություններ ու հաճելի ծանոթություններ։

Ավելի ուշ հանգիստ շրջան կգա։ Այն հարմար կլինի հանգստի համար։ Կվերականգնեք ուժերը, ձեզ ավելի լավ կզգաք։ Եթե պետք է բարդ, հոգնեցուցիչ գործով զբաղվեք, աշխատեք ձեզ համար օգնական գտնել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


SEO sprint - Всё для максимальной раскрутки!


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շատ արդյունավետ ու հաջող օր է։ Այսօր ունակ կլինեք հասնել նրան, ինչն առաջ լրիվ անհնարին էիք համարում։ Երբեմն ստիպված եք լինելու փոխել պլանները՝ կապված պայմանների փոփոխության հետ։ Բայց նոր իրավիճակում արագ կկողմնորոշվեք, կհասկանաք՝ ինչպես է պետք գործել, կհասնեք համարյա անհնարին թվացող արդյունքի։

Նախաձեռնող կարող եք լինել կյանքի բոլոր ոլորտներում։ Ձեր գաղափարները շատերին դուր կգան։ Չի բացառվում, որ դրանք գրավեն ազդեցիկ կամ անսովոր, նշանավոր մարդկանց ուշադրությունը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը հարմար է հանգստանալու, զվարճանալու ու հաճույք ստանալու համար։ Իսկ այն Կշեռքները, որոնք այսօր ստիպված են աշխատել, մոտիվացված չեն լինի։ Նույնիսկ փոքր հաջողությունների համար պարգևատրեք ինքներդ ձեզ, հակառակ դեպքում՝ տրամադրությունը կփչանա, իսկ դա ոչ մի լավ բանի չի բերի։

Շատ օգտակար կլինեն մտերիմների հետ շփումները։ Նրանք շատ հարցերում կաջակցեն ձեզ, ճիշտ բառեր կգտնեն, կկիսեն ձեր ապրումները։ Իսկ ահա քիչ ծանոթ մարդկանց հետ մի անկեղծացեք։ Դա կարող է վտանգավոր լինել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարենպաստ օր է շփումների ու համախոհներ փնտրելու համար։ Ձեզ հետաքրքրող ամեն ինչի մասին այնպես կպատմեք, որ ոչ ոք անտարբեր չի մնա։ Որոշ մարդիկ ոչ միայն ձեր գաղափարների, այլ նաև ձեր հանդեպ համակրանքով կլցվեն։ Չեն բացառվում սիրային տարվածությունները, նոր հարաբերությունների սկիզբը։

Օրը հարմար է նաև պլանավորման, փաստաթղթերի հետ աշխատանքի, պետկազմակերպություններ այցերի համար։ Լուրջ տրամադրված կլինեք, ուշադիր կլինեք մանրուքներին, կաշխատեք ոչինչ աչքաթող չանել, դրա շնորհիվ էլ համարյա չեք սխալվի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարենպաստ ու արդյունավետ օր է։ Շատ օգտակար բաներ կանեք ձեր ու շրջապատի համար, ուժերը չեք խնայի կյանքն ավելի լավը դարձնելու համար։ Չի բացառվում, որ այսօր գործեր սպասվածից շատ ունենաք։ Բայց ակտիվության պակաս էլ չեք զգա, այնպես որ՝ նույնիսկ մեծ ծանրաբեռնվածությունը ձեզ չի վախեցնի։

Երբեմն դժվար կլինի շրջապատի հետ ընդհանուր լեզու գտնելը։ Ոմանք չեն կարողանա ըմբռնել ձեր մտքի թռիչքը, իսկ մյուսներն էլ կկասկածեն ձեր անկեղծության վրա։ Երկուսն էլ տհաճ կլինի, բայց բոլոր դեպքերում կփորձեք խուսափել կոնֆլիկտներից։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հեշտ օր չի լինի։ Աշխատեք վեճերն ու կոնֆլիկտները նվազագույնի հասցնել, նույնիսկ եթե դրա համար ստիպված եք լինելու չշփվել ծանոթներից մեկի հետ։ Այսօր ձեզ չէր խանգարի շրջապատի աջակցությունը, այնպես որ՝ փնտրեք մարդկանց, որոնք պատրաստ են ձեր կողմը անցնել։ Ցանկացած գործնական հանդիպման լուրջ նախապատրաստվեք։ Պետք չէ հույս դնել իմպրովիզներ անելու ու նոր իրավիճակում արագ կողմնորոշվելու ձեր ունակության վրա։

Հիշեք, որ նախկին տարաձայնություններն այսօր կարող են սրվել։ Եթե ինչ-որ մեկի հետ լեզու չէիք գտնում, այսօր փոխհասկացողության հասնելն ավելի բարդ է լինելու։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շատ բաների մասին կանհանգստանաք, ուժերը չեք խնայի սեփական կյանքում դրական փոփոխություններ անելու, շրջապատին օգնելու, բոլորի համար կարևոր հարցերը լուծելու համար։ Հաճախ օգնություն կառաջարկեն մարդիկ, որոնք կենսափորձը օգտակար կլինի ձեզ։ Նրանց աջակցության շնորհիվ կհաղթահարեք խոչընդոտները։

Հավանական են օգտակար ծանոթություններ։ Հաճախ դրանք կհաստատեք միջոցառումների ժամանակ, որտեղ ուշադրության կենտրոնում կլինեք։ Օրվա երկրորդ կեսը կարևոր ու շատ հաճելի նորություններ կբերի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկիզբը բարենպաստ կլինի շփումների համար։ Հնարավոր են հետաքրքիր հանդիպումներ, արդյունավետ բանակցություններ, ծանոթություններ, որոնք ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբ կդառնան։ Ունակ կլինեք ընդհանուր լեզու գտնել ամենատարբեր մարդկանց հետ, շատերի տրամադրությունը կբարձրացնեք։ Բայց ավելի ուշ հանգստանալու, ինքներդ ձեզ հետ միայնակ մնալու պահանջմունք կունենաք։

Երեկոյան զգայուն կլինեք քննադատության հանդեպ։ Հեռու մնացեք նրանցից, ովքեր սիրում են նկատողություններ անել։ Ոչ մեծ զբոսանքներն ու ուղևորությունները կբարձրացնեն ձեր տրամադրությունը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 


Загрузка...

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 2015 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES