Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՀՈՒՆԻՍԻ 13
12.06.2018, 17:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը հարմար է բարդ ու պատասխանատու աշխատանքի, ինչպես նաև սովորելու համար։ Հեշտությամբ կմտապահեք պիտանի ինֆորմացիան, կվերլուծեք ու կհամադրեք փաստերը, ճիշտ եզրակացություններ կանեք։ Սխալները քիչ հավանական են, եթե որոշումներն ինքնուրույն ընդունեք։

Կուրախացնեն հին ծանոթների հետ շփումները։ Նրանք կկիսվեն լավ նորություններով, հետաքրքիր առաջարկներ կանեն։ Չեն բացառվում անակնկալներն ու ուշադրության նշանները մի մարդուց, ում համակրում եք։ Օրվա երկրորդ կեսը հարմար է սիրային ժամադրության, սիրելիի հետ անկեղծ զրույցի համար։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկզբին շատ բան սպասվածից դժվար կլինի։ Հնարավոր են անկանխատեսելի ձգձգումներ, անհաջող զուգադիպություններ։ Որոշ Ցուլերի հուսախաբ կանեն մարդիկ, որոնց վրա սովոր են ամեն հարցում հույս դնել։ Բայց աստիճանաբար իրավիճակը դեպի լավը կփոխվի, վաղուց դրված նպատակներին հասնելու, նոր ու հետաքրքիր գործեր ստանձնելու շանս կլինի։

Օրվա երկրորդ կեսին շփումներին ընտրողաբար մոտեցեք։ Ցանկալի չէ գործ ունենալ այն մարդկանց հետ, ովքեր չարաշահել են ձեր բարությունն ու խախտել են ձեր պլանները։ Նման մարդիկ հիմա տհաճություններ կբերեն ձեզ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Վառ, իրադարձություններով հագեցած, բայց այնքան էլ արդյունավետ չի լինի։ Բանն այն է, որ շատ ժամանակ կխլեն դատարկ զրույցները։ Հաճախ ստիպված կլինեք քննարկել անհետաքրքիր կամ ձեր հետ ոչ մի կապ չունեցող հարցերը։ Ընդ որում՝ շատ բան կհասցնեիք, եթե կենտրոնանայիք ընթացիկ խնդիրների վրա, փորձեիք գործերում կարգուկանոն հաստատել։

Հեռու մնացեք բամբասանքների սիրահարներից։ Նման մարդկանց հետ շփումները կվնասեն ձեր հեղինակությանը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հանգստություն պահպանելը հեշտ չի լինի։ Ցավոք, բոլոր Խեցգետիններին չի հաջողվի կառավարել բացասական հույզերը, որոնք այսօր շատ ուժեղ կլինեն։ Չեն բացառվում տարաձայնություններն ու վեճերը ամենամտերիմների հետ։ Տհաճ զարմանք կապրեք, որ ոչ ոք չի պատրաստվում զիջումների գնալ։ Հակառակը՝ բոլոր կսպասեն, որ կզոհեք ձեր հետաքրքրությունները։

Ցանկալի չէ գնումներ անել, ունեցվածքին վերաբերող որոշումներ ընդունել։ Հիմա թեթևամտության հակված կլինեք, իսկ դա կորուստների կհանգեցնի։ Օրվա երկրորդ կեսը առաջինից ավելի հարմար կլինի շփումների համար։ Այն հաճելի հանդիպումներ է խոստանում։

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Գործերը մի հետաձգեք, քանի որ օրվա առաջին կեսը երկրորդից բարենպաստ կլինի։ Առավոտյան հնարավոր են հաջող զուգադիպություններ ու լավ գաղափարներ։ Որոշ Առյուծներ մասնագիտական սանդուղքով բարձրանալու շանս կունենան։ Ավելի ուշ դժվարություններ կծագեն, բացի այդ, կզգաք, որ հանգստի կարիք ունեք։

Չեն բացառվում տարաձայնություններն ու վեճերն աշխատավայրում և տանը։ Կփորձեք զիջող լինել, բայց դա այնքան էլ լավ չի ստացվի, իսկ շրջապատը կարծես հատուկ կհանի ձեզ հավասարակշռությունից։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


SEO sprint - Всё для максимальной раскрутки!


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հարմար օր է ինչ-որ կարևոր բանի մասին մտածելու համար։ Շատ բան կպարզվի, կհաջողվի փոխկապակցվածությունը գտնել ոչ վաղ անցյալի իրադարձությունների միջև։ Կհասկանաք, թե ինչու են իրադարձությունները ծավալվում այս և ոչ թե այլ կերպ։ Կարող եք ապագայի պլաններ կազմել ու որոշումներ ընդունել։ Այդ հարցում սխալներ չեք անի։

Այսօր շատ լավ գլուխ կհանեք պրակտիկ խնդիրներից, քանի որ կհիշեք գլխավոր նպատակի մասին ու չեք շեղվի։ Օգտակար կլինի ձեր հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ շփվելը։ Հատկապես լավ կանցնեն ոչ ֆորմալ միջավայրում զրույցները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Առանց երկար-բարակ մտածելու րագ կգործեք։ Երբեմն դա թույլ է տալիս հիանալի արդյունքների հասնել, բայց այսօր, ցավոք, դա միայն տհաճությունների կհանգեցնի։ Ավելի հաճախ հիշեցրեք ձեզ, որ ճիշտ որոշումներն ու հարցերի ճիշտ պատասխանները միշտ չէ, որ ակնհայտ են։ Հնարավորինս խուսափեք տարաձայնություններից։ Բանն այն է, որ այսօր պատահական վեճը երկարատև թշնամության սկիզբ կարող է դառնալ։ Իսկ դա ձեզ շատ կվնասի։

Ժամանակ գտեք հանգստանալու ու թուլանալու, հոգեհարազատ գործով զբաղվելու համար։ Օգտակար կլինեն զբոսանքներն ու պայմանների փոփոխությունը, ինչպես նաև բարեհամբույր մարդկանց հետ շփումները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շփումների համար բարենպաստ օր է։ Այսօր շատերին ձեր կողմը կգրավեք, կհետաքրքրեք ձեր գաղափարներով ու պլաններով։ Նույնիսկ պաշտոնական հանդիպումներին ձեզ անկաշկանդ կպահեք, իսկ դա կօգնի մոտեցում գտնել նույնիսկ ամենաբարդ ու փակ մարդկանց հանդեպ։ Չի բացառվում ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբը։

Օրը շատ հարմար է ուղևորությունների համար։ Դրանք առաջին հերթին շատ հաջող կդասավորվեն, և երկրորդ՝ կոգեշնչեն ու հիանալի գաղափարներ կտան։ Բացի այդ, տանից հեռու շահավետ գործարքներ կկնքեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը շատ արդյունավետ կլինի։ Եվ դա ոչ այնքան բարենպաստ պայմանների, որքան ձեր նպատակասլացության շնորհիվ։ Ինչ խոչընդոտներ էլ որ առաջանան ճանապարհին, չեք նահանջի, կգտնեք դրանք հաղթահարելու ձևը։ Հին, փորձված համախոհները հաճույքով կօգնեն ձեզ։ Բայց կգտնվեն նաև նորերը։ Այն, ինչ դուք կանեք, շատերի սրտով կլինի։

Վեճերից չեք խուսափի և ճիշտ կվարվեք։ Այսօր դրանք շատ օգտակար կլինեն, կօգնեն ճիշտ որոշումներ ընդունել։ Ձեր տեսակետը պաշտպանելով՝ չեք մոռանա լսել ուրիշներին։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Վատ չէր լինի, եթե գործերը հետաձգեիք ու մի քիչ հանգստանայիք։ Եթե ձեզ չեք կարող նման բան թույլ տալ, աշխատեք բոլոր խնդիրներն ինքնուրույն չլուծել։ Օգնությունն այսօր չէր խանգարի։ Լսեք այն մարդկանց խորհուրդները, որոնց փորձը հարգանք է հարուցում։ Ինքնուրույն որոշումներ ընդունելիս մի շտապեք։ Ինչ-որ կարևոր բան աչքաթող անելու վտանգ կա։

Այսօր փաստաթղթեր ձևակերպելիս դժվարություններ կառաջանան։ Պետկազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումները ուզածի նման չեն անցնի։ Լավ է պարտավորություններ չվերցնեք ձեզ վրա։ Խոսքը հատկապես ֆինանսական պարտավորությունների մասին է։

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շատերին պատրաստ կլինեք օգնել, և շրջապատին դա շատ դուր կգա։ Դեպի ձեզ կձգտեն մարդիկ, որոնք հոգ են տանում ոչ միայն սեփական բարեկեցության մասին։ Նրանց հետ շփումները շատ հետաքրքիր ու հաճելի կլինեն։ Հավանական է ընկերական հարաբերությունների սկիզբ։ Չեն բացառվում նաև սիրային տարվածությունները։

Կարող եք աշխատանքի մեջ հաջողությունների հասնել։ Չեք շտապի, կմտածեք ամեն քայլը, լուրջ սխալներ էլ չեք անի։ Չի բացառվում, որ ձեզ իրենց մասին հիշեցնեն այն մարդիկ, որոնց հետ առաջ համագործակցել եք։ Նրանք հետաքրքիր նախագիծ կառաջարկեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բոլոր կարևոր գործերն ու հանդիպումները պլանավորեք օրվա առաջին կեսի համար։ Այդ դեպքում հաջողության հասնելը, տհաճ անակնկալներից խուսափելը հեշտ կլինի։ Ինչքան օրն առաջ գնա, այնքան բարդ կլինի իրավիճակը ճիշտ գնահատելը։ Կողքին մարդիկ կհայտնվեն, որոնք ձեզ մոլորության մեջ կգցեն։

Պետք չէ շտապել գնումների ու գործարքների հարցում։ Ինքներդ ձեզ մտածելու ժամանակ տվեք։ Այսօր անհրաժեշտ է զսպել հուզական պոռթկումներն ու ղեկավարվել առողջ բանականությամբ։ Ինտուիցիայի հուշումները, ցավոք, ճիշտ չեն լինի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 


Загрузка...

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 1718 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES