Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՀՈՒՆԻՍԻ 11
10.06.2018, 16:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը հաջող ու արդյունավետ կլինի: Այն հատկապես հարմար կլինի աշխատանքի համար, քանի որ թույլ կտա արագ լուծել ամենաբարդ հարցերը, նոր գործընկերներ ու համախոհներ գտնել: Չի բացառվում, որ լրիվ նոր գաղափարներ ունենաք: Դրանք իրագործելու դեպքում մասնագիտական սանդուղքով վեր բարձրանալու կամ եկամուտները մեծացնելու հնարավորություն կունենաք:

Նոր գործեր ու հոգսեր կունենաք: Չի բացառվում, որ դրանց պատճառով ստիպված լինեք վերանայել ժամացուցակը, հրաժարվել ինչ-ինչ պլաններից: Բայց չեք բողոքի, քանի որ կհասկանաք՝ ինչպես օգուտ քաղել տեղի ունեցողից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը շատ հարմար է բարդ խնդիրները լուծելու համար: Ունակ կլինեք գլուխ հանել խճճված իրավիճակներից, առավելագույն ինֆորմացիա հավաքել ու ճիշտ եզրակացություններ անել: Հնարավորություն կունենաք ծանոթանալ մարդկանց հետ, որոնց փորձն օգտակար կլինի: Վատ մի զգացեք հարցեր տալ:

Հավանական են ուղևորություններ: Դրանք հաջող կանցնեն, բայց սպասվածից ժամանակատար կլինեն: Օրվա երկրորդ կեսին չի բացառվում փչանա տեխնիկական սարքերից մեկը: Այս հատվածում գնումներ մի արեք, եթե դրանք նախապես չեք պլանավորել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հաջողությունը հեշտ չի գալու: Բայց կարող եք հիանալի արդյունքների հասնել, եթե վճռական լինեք ու ուժերը չխնայեք: Հույս դրեք ինտուիցիայի վրա: Հենց նրա հուշումների շնորհիվ այսօր ելք կգտնեք բարդ իրավիճակից ու կզինաթափեք հին թշնամուն: Գործերում կարող եք նախաձեռնող լինել միայն մի դեպքում, եթե վստահ եք ձեր նախաձեռնությունների հաջողության վրա:

Մտերիմները ձեզ ճիշտ չեն հասկանա, այնպես որ՝ հնարավոր են թյուրիմացություններ: Եթե պահպանեք ինքնատիրապետումը, ամեն ինչ կպարզվի ու կհաջողվի խուսափել կոնֆլիկտից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկիզբը նվիրեք օգտակար գործերին: Ինչքան շատ զբաղված լինեք, այնքան քիչ ժամանակ կմնա ապրումների համար, որոնք հոգեպես ուժասպառ կանեն: Շրջապատի հետ լեզու գտնելը հեշտ չի լինի: Բացի այդ, սովորականից ավելի անհամբեր ու նյարդային կլինեք: Այնպես որ՝ խուսափեք ավելորդ կապերից, դատարկ զրույցներից ու վեճերից:

Օրվա երկրորդ կեսին հավանական են հաճելի հանդիպումներ, անսպասելի նորություններ, որոնք կբարձրացնեն տրամադրությունը: Չեն բացառվում նաև հաջող զուգադիպությունները, որոնք կօգտագործեք ի շահ ձեր հետաքրքրությունների:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը լարված կանցնի: Բայց լուրջ խնդիրներ այն հազիվ թե բերի: Ավելի հավանական են բազմաթիվ մանր դժվարություններ, թյուրիմացություններ, անհաջող զուգադիպություններ, որոնք ձեզ շատ կվշտացնեն: Այսօր ձեզ ավելի շատ կքննադատեն: Իսկ դա կարող է շատ նյարդայնացնել:

Ցանկալի չէ կարևոր որոշումներ ընդունել: Եթե երկարատև պլաններ եք կառուցում, պատրաստ եղեք, որ դրանք պետք է վերամշակեք: Չեն բացառվում ոչ մեծ ֆինանսական կորուստները, անհաջող գնումները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


SEO sprint - Всё для максимальной раскрутки!


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շատ անհանգիստ կլինի օրվա սկիզբը: Չի բացառվում՝ տնային խնդիրներ առաջանան, որոնց պատճառով ստիպված լինեք փոխել պլանները, հետաձգել գործերը: Այս հատվածում որոշ Կույսեր կարևոր նորություններ կստանան, որոնք կստիպեն վերանայել սկզբունքները: Բայց իրավիճակը շուտով կկայունանա, կհաջողվի կարգուկանոն հաստատել ու ավելի վստահ զգալ:

Օրը հարմար է վերանորոգման կամ տեղափոխության հետ կապված հարցերը լուծելու համար: Կարող եք շինանյութ, կահույք կամ կենցաղային տեխնիկա գնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարենպաստ օր է ստեղծագործելու, ոչ ստանդարտ որոշումներ փնտրելու համար: Դժվար կլինի նրանց համար, ովքեր ստիպված են ձանձրալի ու միապաղաղ գործերով զբաղվել: Սովորականից հաճախ կշեղվեք, այնպես որ՝ սխալվելու հավանականությունը մեծ կլինի: Աշխատեք հաճախ հանգստի դադարներ վերցնել: Դա կօգնի խուսափել գերհոգնածությունից:

Շատ օգտակար կլինի ապագայի մասին մտածելը: Չի բացառվում, որ դա օգնի նորովի նայել ներկայի որոշ խնդիրներին: Բացի այդ, որոշակիություն կմտցնեք պլանների մեջ ու կհասկանաք, թե ինչին է պետք յուրահատուկ ուշադրություն դարձնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հեշտ օր չի լինելու: Բայց չնայած դժվարություններին ու խնդիրներին, թևաթափ չեք լինի ու կպահպանեք լավատեսությունը: Ինչ-որ հին նախագծեր կյանքի կոչելու, գործերն ավարտին հասցնելու հնարավորություն կունենաք: Որոշ Կարիճներ կվերականգնեն հարաբերությունները, որոնք ժամանակին թանկ էին նրանց համար:

Խուսափեք կոնֆլիկտներից, պրովոկացիաներին զոհ մի գնացեք: Ձեր սուր արտահայտությունները շատ տհաճ հետևանքներ կարող են ունենալ: Լավ է չվիճել ղեկավարության հետ: Եթե բանավեճ ծագի, աշխատեք այն հանգիստ անցկացնել և եթե հնարավոր է՝ գրավոր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը շատ հանգիստ կանցնի: Այն հարմար է նախկինում մտածածը կյանքի կոչելու համար: Գործողությունների անցնելուց առաջ ամեն ինչ ինչպես հարկն է կկշռադատեք, այնպես որ՝ սխալներ չեք անի: Հավանական են արդյունավետ գործնական բանակցություններ, չեն բացառվում աշխատանքի առաջարկները: Բոլոր դեպքերում շտապելով որոշումներ չեք ընդունի:

Կհաջողվի խուսափել վեճերից և՛ տանը, և՛ աշխատավայրում: Կփորձեք ձեզ հնարավորինս բարեհամբույր պահել, շրջապատն էլ նույնկերպ կպատասխանի ձեզ: Հնարավոր կդառնա հին հարաբերությունների վերականգնումը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ամեն ինչ պլանի համաձայն չի ընթանա: Հաճախ ստիպված եք լինելու շեղվել գործերից կամ մի գործից մյուսին անցնել: Դա ձեզ շատ կնյարդայնացնի, երբեմն սխալների պատճառ կդառնա: Շրջապատողները կուզենան օգնել, բայց չեն անի այն, ինչ պետք է: Արդյունքում՝ խառնաշփոթ կառաջանա: Կոնֆլիկտներից խուսափել կօգնի հումորի զգացումը:

Հնարավորություն կունենաք հասկացող մարդու հետ զրուցել ձեզ անհանգստացնող հարցերի շուրջ: Նրա աջակցության շնորհիվ ձեզ ավելի վստահ կզգաք, կկարողանաք հաղթահարել դժվարությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շատ հաջող կլինի օրվա սկիզբը: Այս ժամանակը հարմար է գործերն ավարտին հասցնելու, նոր բան ստանձնելու համար: Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Հաճախ նույնիսկ ամենաբարդ հարցերը լուծելիս կողմնակի աջակցության կարիք չեք զգա: Շրջապատի մոտ դա հարգանք կհարուցի, շատերը կխոստովանեն, որ առաջ թերագնահատել են ձեզ:

Օրվա երկրորդ կեսն ավելի անհաջող կլինի: Այս հատվածում կարող է վատանալ ինքնազգացողությունը, տրամադրությունն էլ կփչանա: Խուսափեք ապրումներից, զգույշ գործեք ու հեռատես եղեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկիզբը շատ բարդ կլինի: Վստահող կլինեք, հակված կլինեք ցանկալին իրականության տեղ ընդունել: Ձեզ հեշտ կլինի խճճելն ու շեղելը, ստիպելը հավատալ անհնարինին: Ինչ-որ կարևոր բան ձեռնարկելուց առաջ խորհրդակցեք մարդկանց հետ, որոնց վստահում եք: Այդպես կկարողանաք խուսափեք արարքներից, որոնց համար հետո զղջալու էիք:

Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի: Սա հարմար պահ է անցյալի գործերին վերադառնալու համար: Հիմա դժվար չի լինի դրանք ավարտին հասցնելը: Հնարավոր են դրամական մուտքեր ու շահավետ գործարքներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

 


Загрузка...

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 1974 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES