Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՀՈՒՆԻՍԻ 1
31.05.2018, 18:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ինքնատիրապետումը պահպանելն ու կոնֆլիկտներից խուսափելը հեշտ չի լինի։ Շատերի հանդեպ քննադատորեն տրամադրված կլինեք, տհաճ նկատողություններ կանեք, կխառնվեք ուրիշների գործերին։ Փոքրիկ թյուրիմացությունները շատ լուրջ կթվան, ցանկացած պատահարից ավելի շատ կվշտանաք, քան այն դրան արժանի է։

Խնայող է պետք լինել։ Այսօր հակված կլինեք ծախսել ավելին, քան կարող եք ձեզ թույլ տալ։ Լավ խորհուրդները հաճախ ականջի հետև կգցեք, փոխարենը հետաքրքրությամբ կլսեք բանից անտեղյակ մարդկանց հուշումները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շատ հարցեր կհաջողվի արագ լուծել, քանի որ շրջապատին կես խոսքից կհասկանաք, կկռահեք նրանց գաղտնիքները, կիմանաք այն, ինչ փորձում են թաքցնել։ Շատ կարևոր է ստացված տեղեկատվությունն այնպես կիրառել, որ ոչ մեկին վնաս չտաք։ Հակառակ դեպքում դժվարությունների կբախվեք։

Ոչ միայն արդյունավետ աշխատելու, այլ նաև հանգստանալու հնարավորություն կլինի։ Չի բացառվում, որ իրենց մասին հիշեցնեն հին ծանոթները։ Նրանք առաջարկներ կանեն, որոնցից հրաժարվելու ցանկություն չի լինի։ Երեկոն հիանալի է երևակայությանը տրվելու համար։ Այս հատվածում հետաքրքիր գաղափարներ կունենաք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Պետք չէ հույս դնել իրադարձությունների հաջող ընթացքի վրա։ Խնդիրներն իրենք իրենց չեն լուծվի։ Ավելի հավանական է մյուս տարբերակը․ այն է՝ դժվարությունները հաղթահարելու համար ստիպված եք լինելու ջանքեր գործադրել։ Փոխարենը հնարավորություն կունենաք հաղթել հին մրցակցին, զինաթափել թշնամիներին ու ամրապնդել մասնագիտական դիրքերը։

Մտերիմների հետ աշխատեք անհամբեր ու պահանջկոտ չլինել, հակառակ դեպքում չեք կարողանա խուսափել տարաձայնություններից ու վեճերից։ Ցանկալի չէ քննարկել կարևոր հարցերը, հատկապես եթե դրանք գումարի կամ ունեցվածքի հետ են կապված։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը բարենպաստ ու շատ արդյունավետ կանցնի։ Խոստացածից շատ բան կհասցնեք անել։ Պայմանները հաջող կդասավորվեն, գիտելիքներն ու տաղանդները կիրառելու տեղ ու ձև կգտնեք։ Ձեր գաղափարները շատերին դուր կգան։ Կգտնվեն մարդիկ, ովքեր կօգնեն կյանքի կոչել մտածածը։

Հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր։ Դրանք շատ տեղին կլինեն, կօգնեն չպլանավորված հաճելի գնումներ անել։ Օրը հարմար է հին ծանոթներին ձեր մասին հիշեցնելու համար։ Նրանք ուրախ կլինեն շփվել ձեզ հետ, ինչ-որ հետաքրքիր բան կառաջարկեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հեշտ չի լինելու։ Շատ հարցեր այնքան հեշտ չեն լուծվի, որքան որ կուզենայիք։ Ստիպված եք լինելու գլուխ կոտրել, նորից ու նորից համադրել փաստերը, գլուխ հանել ոչ միանշանակ իրավիճակներից։ Հիշեք, որ հեշտ ու կարճատև ճանապարհները միշտ չէ, որ տանում են դեպի նպատակը։ Ամենայն հավանականությամբ ուզածին հասնելու համար ստիպված եք լինելու շատ աշխատել ու դժվարություններ հաղթահարել։

Վատ չեն անցնի գործնական բանակցությունները։ Հնարավոր են հետաքրքիր հանդիպումներ։ Կուրախացնեն հին ծանոթների հետ շփումները։ Նրանցից շատ օգտակար բաներ կիմանաք։ Օրը հարմար է նախկինում ձեզ համար թանկ կապերը վերականգնելու համար։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


SEO sprint - Всё для максимальной раскрутки!


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բարենպաստ, վառ ու հագեցած օր է։ Շատ նոր գաղափարներ կունենաք, ոգևորությամբ կստանձնեք դրանց իրագործումը։ Կարող եք քննարկել կարևոր աշխատանքային հարցերը։ Համախոհներ, օգնականներ ու նոր գործընկերներ գտնելու շանս կա։ Շատ սուր կլինի գործնական հոտառությունը։ Շահավետ գործարքներ կնքելու շանս կա։

Անձնական հարաբերությունները ներդաշնակ կլինեն, հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք մտերիմների հետ։ Կարող եք վերջ տալ հին վեճերին, որոշում գտնել, որը բոլորին ձեռնտու կլինի։ Մարդիկ, ովքեր առաջ ձեզ թերագնահատում էին, կփոխեն իրենց կարծիքը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շատ բարենպաստ կլինի օրվա սկիզբը։ Հարմար ժամանակ է շփումների համար։ Լավ կացնեն և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումները։ Չի բացառվում, որ հաջողվի հանգիստ ու կառուցողական քննարկել ձեզ համար կարևոր թեմաները։ Դրանից հետո տրամադրությունը կլավանա, ապագային ավելի մեծ լավատեսությամբ կնայեք։

Օրվա երկրորդ կեսը ավելի բարդ կլինի։ Այս հատվածում դժվար կլինի իրավիճակը ճիշտ գնահատելը։ Ռիսկի եք դիմում գերագնահատել ձեր ուժերն ու սխալներ անել, որոնց համար հետո ստիպված եք լինելու զղջալ։ Ավելի լավ է խոստումներ չտալ։ Դրանք պահելը բարդ է լինելու։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Պրովոկացիաներին հեշտությամբ կտրվեք, հաճախ որոշումներ կընդունեք հույզերի ազդեցությամբ, չեք լսի առողջ բանականության ձայնին ու լավ խորհուրդները։ Երբեմն բարդ կլինի շրջապատի հետ լեզու գտնելը։ Չեն բացառվում հին գործընկերների հետ տարաձայնությունները։

Սրտին մոտ մի ընդունեք թյուրիմացություններն ու տհաճությունները, ավելի շատ ուշադրություն դարձրեք, թե ինչպիսին է իրավիճակն ընդհանուր առմամբ։ Բոլոր մանրամասներն այնքան կարևոր չեն լինի, որքան ձեզ է թվում։ Պետք չէ հուզվել դատարկ բաների պատճառով։ Ամենաբարդ պահերին կօգնեն հին ծանոթները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը վատը չէ ինքնուրույն աշխատանքի համար։ Ունակ կլինեք միայնակ լուծել մի շարք հարցեր, ընդ որում՝ նույնիսկ նրանք, որոնցից մյուսները գլուխ չեն հանել։ Ոչ ոք չի կարողանա խաբել ձեզ, մոլորության մեջ գցել կամ կարևոր տեղեկատվություն թաքցնել։ Շփումների տեսանկյունից էլ ամենահեշտ օրը չէ։ Կվիճեք նույնիսկ նրանց հետ, ում հետ առաջ հեշտությամբ լեզու էիք գտնում։

Մի շտապեք կարևոր որոշումներ ընդունել, հատկապես, եթե խոսքը գումարի կամ ունեցվածքի մասին է։ Սխալվելու, ինչ-որ բան աչքաթող անելու հավանականությունը մեծ է։ Լավ խորհուրդները, ցավոք, չեք լսի։ Խուսափեք ընտանեկան վեճերից։ Եթե դրանք ծագեն, հաշտվելը դժվար է լինելու։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Պետք չէ շտապել։ Օրը հեռատեսություն, որոշումների ու արարքների հարցում զգուշություն է պահանջում։ Շատ գաղափարներ ու առաջարկներ, որոնք հետաքրքիր և գրավիչ կթվան, չեն արդարացնի ձեր սպասումները։ Ստիպված եք լինելու նոր տարբերակներ փնտրել, և այստեղ հնարամտության կարիք կլինի։ Օգտակար կլինի հին փորձը։

Պետք չէ այսօր մասշտաբային գործնական պլաններ կառուցել։ Դրանք հազիվ թե հաջողվի իրագործել։ Հնարավոր են տարաձայնություններ գործընկերների հետ։ Վեճերը կխանգարեն աշխատանքին։ Մտերիմների հետ լեզու գտնելը ավելի հեշտ կլինի։ Նրանց հետ շփումները կուրախացնեն ձեզ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հեշտ ու բարենպաստ օր է։ Այն հիանալի է շփումների համար։ Լավ կանցնեն հանդիպումները, և կարևոր չէ, որ դրանք նախապես չեք պլանավորել։ Ունակ կլինեք ընդհանուր լեզու գտնել ինչպես ձեզ հոգեհարազատ, այնպես էլ ձեզանից տարբերվող մարդկանց հետ։ Հնարավոր են զարմանալի հաջող զուգադիպություններ։ Վաղուց դրված նպատակներին հասնելու համար կօգտագործեք դրանք։

Կարող եք կարևոր որոշումներ ընդունել։ Լսեք ինտուիցիայի ձայնին։ Նրա հուշումները կօգնեն խուսափել սխալներից։ Օրը հարմար է գործնական բանակցություններ վարելու, պետկազմակերպություններ այցելելու համար։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Աշխատանքի ու մյուս օգտակար գործերի վրա կենտրոնանալը բարդ կլինի։ Սովորականից հաճախ կշեղվեք, սեփական գործերի վրա կենտրոնանալու փոխարեն երբեմն կխորանաք ուրիշների խնդիրների մեջ։ Չեն բացառվում չպլանավորված ծախսերը։ Դրանք կապված կլինեն ձեր մտերիմների աճող պահանջմունքների հետ։

Տանը խառնաշփոթ կլինի։ Ընտանիքում կարող են անսպասելի փոփոխություններ լինել։ Հնարավոր է, առանց հրավերի հյուրեր ունենաք։ Նրանք դատարկ ձեռքով չեն գա, իսկ դա կուրախացնի։ Բայց այցը կարող է ձգձգվել, ինչը կարող է նյարդայնացնել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



Загрузка...

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 2732 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES