Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՀՈՒԼԻՍԻ 8
07.07.2018, 15:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը դժվարություններից զուրկ չի լինի, բայց դրանցից գլուխ կհանեք, եթե շրջապատի հանդեպ ուշադիր լինեք։ Սովորականից հաճախ օգնության կարիք կունենաք։ Նախապես մտածեք, թե ում պետք է դիմեք աջակցության խնդրանքով։ Շատ հարցեր առաջ կգան, որոնց պատասխանել կօգնեն մարդիկ, ովքեր ձեզանից մեծ փորձ ունեն։

Կարևոր կլինի գերհոգնածությունից խուսափելը։ Էներգիա կորցնելու դեպքում տրամադրությունն ու ինքնազգացողությունը կվատանան։ Ուժերը վերականգնել կօգնեն զբոսանքները։ Լավ է, եթե ընկերները միանան ձեզ։ Ոչ միայն ցրվելու, այլ նաև ինչ-որ հետաքրքիր բանի շուրջ զրուցելու հնարավորություն կունենաք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հաջողության հասնելու համար համբերատարության ու հաստատակամության կարիք կլինի։ Դա վերաբերում է նույնիսկ այն գործերին, որոնցից ուրիշ ժամանակ արագ ու համարյա առանց ջանքերի գլուխ կհանեիք։ Հնարավոր է՝ ստիպված լինեք վերադառնալ հին խնդիրներին, որոնց մասին կնախընտրեիք մոռանալ։

Ընկերների ու մտերիմների հետ կարող եք քննարկել ապագայի պլանները։ Դա օգտակար կլինի ու կօգնի խուսափել սխալներից։ Ցանկալի չէ լուծել գումարի հետ կապված հարցերը։ Այսօր հակված կլինեք թեթևամիտ ու ծախսող լինել, գերագնահատել ձեր ֆինանսական հնարավորությունները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարենպաստ օր է։ Շատ բան սպասվածից լավ կդասավորվի։ Օգտվեք հարմար պահից վերջին շրջանում ձեզ ու մտերիմներին անհանգստացնող կարևոր հարցերը լուծելու համար։ Կկարողանաք շատ խնդիրներից գլուխ հանել ու գործերում կարգուկանոն հաստատել։ Դրանից հետո ձեզ ավելի հանգիստ ու վստահ կզգաք։

Օրը հարմար է նոր նախաձեռնությունների համար։ Կարող եք ստանձնել մասշտաբային նախագծերը։ Առաջին հաջողությունները սպասեցնել չեն տա։ Շրջապատողները ձեր օգնության կարիքը կունենան, կաշխատեք ոչ ոքի չմերժել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը հազիվ թե առանձնապես բարդ լինի, բայց ձեր տրամադրությունը լավը չի լինի, ամեն բան մռայլ լույսի ներքո կտեսնեք։ Դրա համար էլ որոշ Խեցգետիններ այսօր հակված կլինեն հրաժարվել նախկին պլաններից կամ հետաձգել գաղափարները կյանքի կոչելը։

Հավանական են տարաձայնություններ շրջապատի հետ։ Մտերիմների հետ լեզու գտնելն այսօր սովորականից բարդ է լինելու։ Մի շտապեք որոշումների ու արարքների հարցում։ Հանգստանալու, ուժերը վերականգնելու ու ստեղծված իրավիճակը հանգիստ գնահատելու հնարավորություն տվեք ձեզ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բարենպաստ օր է։ Նրա առաջին կեսին շատ բան կհասցնեք անել։ Առողջ բանականությունը կհուշի՝ ինչպես գործել։ Տնային գործերի հետ կապված նոր գաղափարներ կունենաք։ Պարզ կդառնա, թե ինչ է պետք ձեռնարկել, որպեսզի ձեր ու ձեր մտերիմների կյանքը ավելի հեշտ ու հաճելի դառնա։

Օրվա երկրորդ կեսը հետաքրքիր հանդիպումներ ու հաճելի ծանոթություններ է խոստանում։ Այն հարմար է սիրային հարաբերություններ սկսելու համար։ Դուր կգաք նրանց, ում առաջին անգամ եք տեսնում։ Հաճախ մարդիկ ուշադրություն կդարձնեն ձեր այն տաղանդներին, որոնց մասին առաջ ոչ ոք չէր կռահում։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հագեցած օր է։ Շատ գործեր ու ապրումներ կունենաք։ Բայց ձեզ կհաջողվի հանգստություն պահպանել, ճիշտ որոշումներ ընդունել։ Կարող են փոխվել առաջնահերթություններն ու պլանները։ Կհասկանաք, թե ինչն է իսկապես կարևոր, և դա կարտահայտվի ձեր արարքներում։ Ձեր գործողությունները ոմանց համար հասկանալի չեն լինի, բայց ոչ ոք չի կարողանա ստիպել ձեզ հրաժարվել մտածածից։

Խուսափեք շտապելուց, հատկապես եթե խոսքը գումարի կամ արժեքավոր ունեցվածքի մասին է։ Կարևոր փաստաթղթեր ստորագրելուց առաջ մի ծուլացեք մանրամասն կարդալ այն։ Մի շտապեք տան համար խոշոր գնումներ անել։ Լավ իրեր ընտրելը դժվար կլինի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Սուր կարձագանքեք շրջապատի իրադարձություններին, ցանկացած նկատողություն ու անմեղ կատակ սրտին մոտ կընդունեք։ Շրջապատողները կփորձեն չվիրավորել ձեզ, վեճերի առիթներ չստեղծել, բայց դա նրանց մոտ միշտ չի ստացվի։ Խուսափեք բաց կոնֆլիկտներից։ Կարող եք փոխզիջման հասնել ու պահպանել լավ հարաբերությունները։

Չի բացառվում՝ ստիպված լինեք փոխել պլանները մտերիմներից մեկին օգնելու համար; Ամենաբարենպաստ օրը չէ ուղևորությունների համար։ Չեն բացառվում ձգձգումները, փոքրիկ տհաճ պատահարները։ Հնարավոր է՝ ինչ-որ բան մոռանաք կամ կորցնեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


 

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շփման համար բարենպաստ օր է։ Հեշտությամբ կհասկանաք ուրիշների զգացմունքները, կկռահեք նրանց գաղտնի սպասումներն ու ակնկալիքները։ Նույնիսկ նրանց հետ, ովքեր երբեք աչքի չեն ընկել բարեհամբույր լինելով, լեզու կգտնեք։ Չեն բացառվում ծանոթությունները, որոնք սիրային շարունակություն կստանան, եթե նախաձեռնող լինեք։

Հավանական են հաջողություններ ստեղծագործական մոտեցում ու երևակայություն պահանջող գործերում։ Չեք վախենա խախտել ավանդույթները ու ճիշտ կվարվեք։ Հենց իրերի հանդեպ անսովոր հայացքը հաճախ կօգնի հաջողության հասնել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը դժվարություններից զուրկ չի լինի, բայց արժանապատվորեն գլուխ կհանեք փորձություններից։ Հաճախ կօգնեն ընկերները։ Նրանց խորհուրդները լսելու դեպքում սխալներ չեք անի, հակասական արարքներ չեք գործի, որոնց համար հետո ստիպված էիք լինելու զղջալ։ Նոր և հատկապես բարդ ու մասշտաբային գործերը պետք է զգուշությամբ ստանձնեք։ Սկզբում պլան կազմեք ու համոզվեք, որ ճիշտ եք գնահատում ձեր հնարավորությունները, իսկ հետո նոր միայն անցեք կոնկրետ գործողություններին։

Հավանական են հաճելի նորություններ, ինչպես նաև առաջարկներ, որոնցից հրաժարվելու ցանկություն չեք ունենա։ Արագ կսովորեք նորը, ինչ կարող է օգտակար լինել, բաց չեք թողնի պիտանի տեղեկատվություն ստանալու հնարավորությունը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը վառ ու հագեցած կլինի։ Նրա առաջին կեսը բարենպաստ կլինի։ Այս հատվածում շատ հետաքրքիր գործեր կունենաք, կյանքի կկոչեք այն, ինչ վաղուց եք մտածել։ Հաճույքով կօգնեք շրջապատին, անկեղծորեն կհետաքրքրվեք ուրիշների գործերով։ Մտերիմները շնորհակալ կլինեն ձեր ուշադրության ու հոգատարության համար։

Օրվա երկրորդ կեսին ֆինանսական խնդիրներ կծագեն, ստիպված կլինեք հետաձգել պլանավորած գնումները։ Չեն բացառվում փոքրիկ կենցաղային դժվարությունները։ Օրինակ՝ շարքից կարող է դուրս գալ տեխնիկան։ Կուրախացնեն հին ընկերների հետ հանդիպումները, հնարավորություն կունենաք վերականգնել հին կապերը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Կհասնեք դրված նպատակներին, եթե միավորվեք համախոհների հետ։ Կարող եք ձեր տեսակետները կիսող մարդկանց գտնել, որոնք շատ բանի պատրաստ կլինեն անհրաժեշտ արդյունքին հասնելու համար։ Զգույշ եղեք նրանց հետ, ում լավ չեք ճանաչում։ Վտանգ կա, որ ձեզ կփորձեն մոլորության մեջ գցել։

Խուսափեք կասկածելի գործարքներից։ Ֆինանսական վիճակն արագ բարելավելու փորձերը հազիվ թե հաջող լինեն։ Իսկ ահա ծախսերը կրճատել կարելի է։ Եթե հրաժարվեք չպլանավորված ու ոչ անհրաժեշտ գնումներից, հազիվ թե զղջաք դրա համար։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը հաջող կդասավորվի, բայց գործեր ու հոգսեր սպասվածից շատ կլինեն։ Կարևոր է իրար չխառնվելն ու չշտապելը, խուսափեք խառնաշփոթից։ Հեշտ կլինի նրանց համար, ովքեր նախապես գործողությունների պլան են կազմել։ Աշխատեք բոլոր կետերով հետևել նրան։ Կարող եք անսպասելի առաջարկներ ստանալ։ Մի ընդունեք դրանք, քանի դեռ ամեն ինչ ինչպես հարկն է չեք մտածել։ Հիշեք, որ մարդկանց կամ գործերի մասին առաջին տպավորությունը կարող է սխալ լինել։

Կհաջողվի լուծել գումարի ու ունեցվածքի հետ կապված հարցերը։ Չեն բացառվում նվերներն ու հաճելի անակնկալները։ Հնարավորություն կունենաք գնել իրեր, որոնք ձեզ վաղուց են դուր գալիս։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:




Загрузка...

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 1131 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES