Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՀՈՒԼԻՍԻ 7
06.07.2018, 17:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը դժվարություններից զուրկ չի լինի, բայց դրանք հաղթահարելի կլինեն։ Շատ բան կախված կլինի նրանից, թե ինչպես կդնեք առաջնահերթությունները։ Հազիվ թե հասցնեք անել այն, ինչ պլանավորել էիք, այնպես որ՝ կենտրոնացեք ամենակարևոր ու շտապ գործերի վրա, իսկ մնացածը հետաձգեք։

Բոլոր հարցերում հույս դրեք սեփական ուժերի վրա։ Օգնություն այսօր հազիվ թե ստանաք նույնիսկ նրանցից, ովքեր խոստացել են այն։ Օգտակար կլինի հանգստանալը։ Որոշ Խոյեր կուզենան փոխել պայմանները։ Հիշեք, որ այսօր լավ է ճամփա գնալ ոչ թե միայնակ, այլ լավ ընկերախմբի հետ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հավանական են անակնկալ իրադարձություններ, որոնք միշտ չէ, որ հաճելի կլինեն։ Բայց նույնիսկ ամենադժվար պահերին խուճապի չեք մատնվի ու ելք կգտնեք բարդ վիճակից։ Հաճախ օգտակար կլինի համարյա պատահական ստացած ինֆորմացիան։ Հենց այն կօգնի կարևոր որոշումներ ընդունել։

Ցանկալի չէ քննարկել գումարի ու ունեցվածքի հետ կապված լուրջ հարցերը։ Նման զրույցը կոնֆլիկտով կավարտվի, որն էլ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները։ Օրը վատը չէ այն մարդկանց հետ շփումների համար, ովքեր կիսում են ձեր հետաքրքրություններն ու կյանքի հանդեպ հայացքները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հետաքրքիր օր է։ Շատ նոր գաղափարներ կունենաք։ Հաջողության կհասնեք ստեղծագործ մոտեցում, իրերին ոչ ստանդարտ հայացք պահանջող գործերում։ Իսկ ահա միապաղաղ գործերից գլուխ հանելու համար ջանքեր պետք է գործադրեք։ Ավելի շատ աշխատանք կպահանջեն կարգապահություն, կենտրոնացվածություն ու մանրուքներին ուշադրություն պահանջող զբաղմունքները։

Կուրախացնեն հաճելի շփումները, ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումները։ Կարող եք շրջել խանութներով, բայց միայն օգտակար իրեր գնեք, օրինակ՝ տեխնիկա ու գործիքներ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հեշտ չի լինելու հատկապես օրվա երկրորդ կեսին։ Առավոտյան ձեզ համար հետաքրքիր զբաղմունք կգտնեք, կշփվեք այն մարդկանց հետ, ովքեր լավ են հասկանում ձեզ։ Հետո ստիպված եք լինելու ուշադրություն հատկացնել ձանձրալի գործերին, հանդիպումների գնալ, որոնցից կնախընտրեիք խուսափել։ Բայց լուրջ խնդիրներ չեն առաջանա, եթե իհարկե ինքներդ դրանք չստեղծեք։

Վերահսկեք հույզերը։ Դա հատկապես կարևոր կլինի այն մարդկանց հետ շփվելիս, ովքեր ձեզ վատ են ճանաչում։ Նրանք ձեր մասին ճիշտ պատկերացում չեն կազմի, եթե բարկանաք ու նյարդայնանաք դատարկ բաների պատճառով։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը շատ անհանգիստ կլինի։ Հնարավոր են լուրջ փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում, տանը կարևոր իրադարձություններ։ Չի բացառվում, որ ստիպված լինեք փոխել պլանները, ոտքի վրա որոշումներ ընդունել, որոնցից շատ բան կախված կլինի։ Օգտակար չեն լինի խորհուրդները։ Չգիտես ինչու այսօր խորհուրդների հարցում առատաձեռն կլինեն մարդիկ, ովքեր իրավիճակից տեղյակ չեն ու չգիտեն, թե դուք ինչ մարդ եք։

Ֆինանսական գործերն էլ հաջող չեն լինի։ Անսպասելի ծախսերի պատճառով ստիպված եք լինելու հետաձգել հաճելի գնումները, հրաժարվել երկար սպասված զվարճանքներից ու ուղևորություններից։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը հաջող կդասավորվի։ Շատ բանի ունակ կլինեք հասնել, և հաջողության համար մեծ ջանքեր գործադրելու կարիք էլ չի լինի։ Լավ է կենտրոնանաք ընթացիկ գործերի վրա։ Հարմար ժամանակ է ապագայի մասին մտորելու ու երկարատև պլաններ կազմելու համար, որոնց ժամանակը հետո է գալու։ Հնարավորություն կունենաք ավարտին հասցնել այն նախագծերի վրա աշխատանքը, որոնք ուժ ու էներգիա են տարել ձեզանից։ Արդյունքը սպասվածից լավը կլինի։

Չեն բացառվում ոչ մեծ դրամական մուտքերը։ Ստացած գումարը շատ տեղին կլինի, թույլ կտա հաջող գնումներ անել, ուրախացնել մտերիմներին։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը վատ չի դասավորվի, բայց լուրջ հույսեր մի ունեցեք, որ ամեն ինչ ինքն իրեն ստացվելու է։ Ստիպված եք լինելու ջանքեր գործադրել, բայց աշխատանքի պարգևը առատ կլինի, այնպես որ՝ գոհ կմնաք։ Ձեզ ամենալավ կողմերով ցույց տալու հնարավորություն կունենաք։ Մարդիկ, ովքեր առաջ թերագնահատում էին ձեզ, կփոխեն իրենց տեսակետը, կխոստովանեն, որ շատ բանի են ունակ։

Կարևոր է պահել խոստումները, որոնք տվել եք մտերիմներին։ Դա հեշտ չի լինելու՝ հատկապես եթե գործը գումարին կամ ունեցվածքին վերաբերի։ Չի բացառվում՝ հաջողվի եկամուտների նոր աղբյուր գտնել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Պետք չէ շտապել։ Այսօր վաղուց դրված նպատակներին հասնելու հնարավորություն կունենաք, բայց դա անելուց առաջ պետք է լուծեք ընթացիկ հարցերը, գործերում կարգուկանոն հաստատեք։ Այստեղ լավ է հույս դնել միայն սեփական ուժերի վրա։ Հազիվ թե ինչ-որ մեկն օգնի ձեզ։

Հնարավոր են հաճելի ծանոթություններ։ Հեշտությամբ լեզու կգտնեք մարդկանց հետ, շատերին դուր կգաք, բայց չեք շտապի պատասխանել ձեր հանդեպ ցուցաբերված ուշադրությանը, իսկ դա միայն ավելի կբորբոքի մարդկանց հետաքրքրությունը։ Կգտնվեն այնպիսիք, ովքեր կուզենան ցանկացած գնով շահել ձեր համակրանքը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հաջող կսկսվի։ Նրա առաջին կեսին հավանական են լավ նորություններ, հաճելի անակնկալներ։ Կլուծվեն հարցերը, որոնց շուրջ վերջին շրջանում շատ էիք մտորում։ Որոշակիություն կմտնի, որի կարիքը շատ զգում էիք։ Անձնական հարաբերություններում արմատական դրական փոփոխություններ անելու շանս կա։

Ավելի ուշ անսպասելի իրադարձություններ տեղի կունենան, որոնց պատճառով ստիպված պետք է լինեք փոխել պլանները, հետաձգել նախատեսված հանդիպումները։ Չի բացառվում՝ ստիպված լինեք ուղևորության մեկնել։ Այն հաճելի կլինի ու կտա այն արդյունքները, որոնց ակնկալիքն ունեիք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ օր է։ Շատ բան կհասցնեք, եթե հենց առավոտվանից ստանձնեք գործերը։ Շատ հաճելի կլինեն հին ու նոր ծանոթների հետ շփումները, կհաջողվի մի շարք հետաքրքիր թեմաներ քննարկել, միասին լուծել կարևոր հարցերը։ Չի բացառվում՝ ապագայի ընդհանուր պլաններ ունենաք։ Միավորվելու դեպքում շատ բանի կհասնեք։

Միակ բանը, որը կարող է անհանգստացնել, ուրիշների՝ ձեր գործերին խառնվելը կլինի։ Դա ձեզ երբեմն կնյարդայնացնի։ Կոնֆլիկտներից կհաջողվի խուսափել միայն նրա շնորհիվ, որ ինքնատիրապետման հրաշքներ ցույց կտաք ու պրովոկացիաներին չեք տրվի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ամենաարդյունավետ օրը չէ։ Հավանական են ձգձգումներ գործերում։ Սկսածն ավարտին հասցնել միշտ չի ստացվի։ Բայց ակտիվ ու վճռական կլինեք, չեք հանձնվի նույնիսկ ամենաանբարենպաստ պայմանների դեպքում։ Հիշեք, որ պետք չէ միշտ պնդեք ձերը։ Երբեմն օգտակար կլինի նահանջելն ու վճռական գործողությունների համար ավելի հարմար պահի սպասելը։

Անձնական հարաբերություններին վերաբերող ամեն ինչում հույս դրեք ինտուիցիայի վրա։ Օրինակ՝ այն անսխալ կհուշի, թե ինչի մասին արժե զրուցել, իսկ որ թեմաներից կարելի է անցում կատարել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը հաջող ու հաճելի կսկսվի։ Լավատեսորեն տրամադրված կլինեք, վստահ կլինեք, որ հաջողության կհասնեք ստանձնած գործերում։ Եթե օգնականների կարիք ունենաք, նրանց գտնելը բարդ չի լինի։ Ձեզ կարող են աջակցություն ցույց տալ, ընդ որում՝ այնպիսի մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում։ Նախկինում լարված հարաբերությունները ավելի ներդաշնակ կդառնան։

Հնարավոր են ծանոթություններ, որոնք սիրային շարունակություն կստանան։ Օրվա երկրորդ կեսին փոքրիկ խնդիրներ կառաջանան, չեն բացառվում տարաձայնությունները մտերիմների հետ։ Ամեն ինչ հարթելու համար համբերատարության ու նրբանկատության կարիք կլինի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:




Загрузка...

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 1085 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES