Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՀՈՒԼԻՍԻ 6
05.07.2018, 16:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Անհամբեր կլինեք, կաշխատեք հնարավորինս արագ ստանալ ուզածն ու կբարկանաք, եթե դա տեղի չունենա։ Հաճախ ձեր բարկությունից կտուժեն մարդիկ, ովքեր ոչ մի կապ չունեն դրա հետ։

Եթե կարողանաք զսպել հույզերը, կտեսնեք օրվա ընձեռած հետաքրքիր հնարավորությունները։ Օրինակ՝ կիմանաք հենց այն, ինչ պակասում էր մասնագիտական հաջողության հասնելու համար։ Կարող եք համախոհներ գտնել, որոնց աջակցությամբ կյանքի կկոչեք կարևոր պլանները։ Բայց նկատի առեք, որ շրջապատը ձեզ միշտ չէ, որ անշահախնդիր կօգնի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Չնայած ոչ առանց դժվարությունների, բայց կկարողանաք հաղթահարել ճանապարհին առաջ եկած խոչընդոտները ու հասնել դրված նպատակներին։ Հնարավոր են անսպասելի գործնական առաջարկներ, որոնք մոտալուտ մասնագիտական աճ ու եկամուտների նշանակալի ավելացում կխոստանան։

Պատրաստ եղեք փորձարկումներ անել, իսկ որոշ դեպքերում՝ նաև ռիսկի դիմել։ Փորձված, հուսալի մեթոդներն այսօր քիչ արդյունավետ կլինեն։ Եթե նույնիսկ դրանց միջոցով հնարավոր լինի արդյունքի հասնել, ապա դա պետք եղածից ուշ կլինի։ Չեն բացառվում չպլանավորված ուղևորությունները։ Դրանք հաջող կդասավորվեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա իրադարձությունները կստիպեն նորովի նայել շատ բաների ու ձեզ շրջապատող մարդկանց։ Որոշ Երկվորյակներ կհասկանան, որ ժամանակն է փոխել կյանքը ու դա կսկսեն առօրյա սովորույթներից, որոնք խանգարում էին առաջ շարժվել։ Հնարավորություն կունենաք առանց ավելորդ կասկածների ու զղջման հրաժեշտ տալ նրան, ինչն անպիտան է դարձել, մաքրել նոր նպատակներին տանող ճանապարհը։

Բաց մի թողեք օգտակար բան սովորելու, ուրիշների փորձը յուրացնելու հնարավորությունը։ Օգտագործեք ձեր տաղանդները։ Դա օգտակար կլինի և՛ ձեզ, և՛ շրջապատողներին։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը կառանձնանա բարդ հուզական ֆոնով։ Դժվար կլինի շրջապատի հետ լեզու գտնելը։ Չեն բացառվում կոնֆլիկտները նույնիսկ ամենահոգեհարազատ մարդկանց հետ։ Աշխատեք չքանդել հին կապերը, պահպանել վստահելի հարաբերությունները ձեզ համար թանկ մարդկանց հետ։

Գործերում հաջողության հասնելու համար պետք է կենտրոնանաք դրանց վրա, մի կողմ թողնեք կողմնակի մտքերը։ Եթե դա ձեր ուժերի սահմաններում լինի, գլուխ կհանեք նույնիսկ բարդ խնդիրներից։ Մի շտապեք, ուշադիր եղեք մանրուքներին։ Դրանք ավելի կարևոր կլինեն, քան առաջին հայացքից կարող է թվալ։ Ցանկալի չէ խոստումներ տալ, հատկապես՝ գումարի հետ կապված խոստումներ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հագեցած ու արդյունավետ օր է։ Ակտիվ ու համառ կլինեք, չեք հրաժարվի մտածածից, նույնիսկ եթե պայմանները անբարենպաստ լինեն։ Շատ խոչընդոտներ կարող եք հեռացնել ճանապարհից, եթե խորամանկության դիմեք, օգտվեք ինքնատիպ ու մյուսներից տարբերվող մեթոդով։

Նոր, հեռանկարային գործ ստանձնելու հնարավորություն կլինի։ Այն հեշտ չի լինի, բայց շատ բան կսովորեցնի ու կօգնի օգտակար կապեր հաստատել։ Մարդկանց դուր կգաք, շրջապատողները հաճույքով ձեզ հետ գործ կունենան։ Չեն բացառվում սիրային արկածները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ուշադիր եղեք ձեր ապրումներին։ Եթե ինչ-որ բան անհանգստացնում է, հանգիստ չի տալիս, փորձեք գլուխ հանել՝ ինչն ինչոց է։ Օրը հարմար է անձնական խնդիրները լուծելու համար։ Այն ներքին խոչընդոտները՝ հուզումներն ու ապրումները հաղթահարելու հնարավորություն կտա։

Չի բացառվում՝ ձեզ հիշեցնեն նախկին սխալների մասին։ Դա այդքան էլ վատ չէ, քանի որ կգտնեք դրանք ուղղելու ձևը։ Այստեղ պետք կգա այն, ինչ սովորել էիք վերջին օրերին։ Սովորական աշխատանքը դժվարությամբ կտրվի, բայց, միևնույն է, արժանապատվությամբ գլուխ կհանեք դրանից։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հնարավորություն կունենաք հասնել դրված նպատակներին ու բաց չեք թողնի այն; Մտածածը կյանքի կոչելու համար ջանքեր գործադրելու կարիք կլինի, բայց դա ձեզ խուճապի չի մատնի։ Պատրաստ կլինեք ձեր ակտիվությունն անհրաժեշտ հունի մեջ դնել, նաև օգտվել մյուսների էներգիայից։ Այստեղ կարևոր է չափի զգացումը չկորցնելը։ Եթե հիշեք միայն ձեր հետաքրքրությունների մասին, թշնամիներ ձեռք կբերեք։

Հավանական է հաջողություն գումարին վերաբերող գործերում։ Շատ Կշեռքներ գործարքներ կկնքեն, որոնք շուտով մեծ եկամուտ կբերեն, կամ էլ կպայմանավորվեն շահավետ համագործակցության մասին։ Հնարավոր են հաջող գնումներ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


 

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հանգիստ ու բարենպաստ օր է։ Այն շատ հարմար է ֆինանսական հարցերը լուծելու համար։ Այստեղ թույլ չեք տա, որ ձեզ մոլորության մեջ գցեն, ոչ մի կարևոր բան բաց չեք թողնի։ Չի բացառվում առաջընթացը մի գործում, որի վրա վերջին շրջանում մեծ ուժեր էիք ծախսել։ Վերջապես պարզ կդառնա, թե ինչպես է պետք գործել անհրաժեշտ արդյունքին հասնելու համար։

Հնարավորություն կունենաք լուծել բյուրոկրատական խնդիրները, ժամանակին ստորագրել կարևոր փաստաթղթերը։ Որոշ Կարիճներ հին կապերի կարիքը կզգան։ Օրինակ՝ նախկին գործընկերները ինչ-որ հետաքրքիր բան կառաջարկեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շատ ինքնատիպ ու հետաքրքիր գաղափարներ կունենաք։ Շրջապատողները դրանք միանգամից ըստ արժանվույն չեն գնահատի, այնպես որ՝ սկզբում մտածածը պետք է ինքնուրույն կյանքի կոչեք։ Բայց շուտով պարզ կդառնա, որ ճիշտ ճամփի վրա եք, և այդ ժամանակ կգտնվեն օգնելու պատրաստակամ մարդիկ։ Գործնական հարաբերությունները սիրային շարունակություն կստանան։ Բայց այստեղ ամեն ինչ կախված կլինի նրանից, թե արդյոք դուք նախաձեռնող կլինեք։

Շատ կօգնեք և՛ մտերիմներին, և՛ քիչ ծանոթ մարդկանց, կաշխատեք չմերժել խնդրանքները։ Մարդիկ, ովքեր առաջ թերագնահատում էին ձեզ, կփոխեն իրենց կարծիքը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Գործերի վրա կենտրոնանալը դժվար կլինի, նույնիսկ եթե արդյունքը ձեզ համար շատ կարևոր է։ Կշեղեն ոչ այնքան զրույցները, որքան տհաճ մտքերը, ապրումները, որոնց իրական պատճառները ձեզ մինչև վերջ հասկանալի չեն լինի։ Որոշ Այծեղջյուրներ շատ ժամանակ կծախսեն հիշողությունների, վաղ անցյալի իրադարձությունները վերլուծելու վրա, իսկ ավելի օգտակար կլիներ ներկայի վրա կենտրոնանալը։

Օգտակար կլինեն կանանց հետ զրույցները։ Անսպասելի, բայց հստակ հուշումներ ստանալու հնարավորություն կլինի։ Օրն անբարենպաստ է ֆինանսական հարցերը լուծելու համար։ Լավ է գործարքներ չկնքել։ Դրանք չեն արդարացնի ձեր ակնկալիքները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շատ կարևոր հարցեր հաջող լուծում կստանան, և դա հաճախ տեղի կունենա առանց ձեր մասնակցության։ Որոշ Ջրհոսներ օգտակար ծանոթություններ կհաստատեն, կհանդիպեն մարդկանց, ովքեր կօգնեն գլուխ հանել մասնագիտական խնդիրներից ու կհուշեն՝ ինչ է պետք ձեռնարկել մասնագիտական սանդուղքով բարձրանալու համար։

Անձնական հարաբերություններում լուրջ խնդիրներ չեն առաջանա։ Մտերիմների հետ կարող եք քննարկել կարևոր հարցերը; Բոլորի համար ընդունելի լուծում կգտնեք։ Երեկոն հարմար է հյուրեր ընդունելու, ընտանեկան տոն կազմակերպելու համար։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հակված կլինեք հուզվել դատարկ բաների պատճառով և ցանկացած անհաջողություն որպես աղետ կընդունեք։ Շատ զգայուն ու խոցելի կլինեք, նույնիսկ ամենաանմեղ կատակների մեջ գաղտնի, տհաճ իմաստ կփնտրեք։

Պետք չէ ստանձնել նոր գործերը, հատկապես եթե դրանք ստեղծագործ մոտեցում, երևակայություն են պահանջում։ Սպասեք այնքան, մինչև ձեր տրամադրությունը փոխվի։ Օգտակար կլինեն հանգիստն ու պայմանների փոփոխությունը։ Եթե ոչ մեծ ուղևորության մեկնելու հնարավորություն լինի, հենց այդպես էլ վարվեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:




Загрузка...

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 1040 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES