Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՀՈՒԼԻՍԻ 4
03.07.2018, 17:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Կարևոր գործեր ստանձնելու հարցում մի շտապեք, հատկապես եթե դրանցից գլուխ հանելու համար ուրիշների օգնությունն է անհրաժեշտ։ Առավոտը հարմար է իրավիճակն ուսումնասիրելու, գործողությունների պլան մշակելու ու ամեն ինչ մանրակրկիտ մտածելու համար։ Աշխատեք առավելագույն ինֆորմացիա հավաքել, որը կարող է պետք գալ, հարցեր տվեք նրանց, ովքեր ավելի շատ բան գիտեն։

Ավելի ուշ հին գործերին վերադառնալու ու դրանք ավարտին հասցնելու կամ վաղեմի մտահղացումը կյանքի կոչելու հնարավորություն կունենաք։ Շրջապատողները սովորականից հաճախ կներխուժեն ձեր կյանք, անհարմար հարցեր կտան։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շատ բարենպաստ օր է։ Այսօր ձեզ մոտ շատ բան լավ կստացվի։ Օգտվեք աստղերի աջակցությունից կարևոր ֆինանսական հարցերը լուծելու համար։ Հաճախ գործնական հոտառությունը կհուշի, թե ինչպես ներդնեք գումարը առավելագույն եկամուտ ստանալու համար և թե ինչ գործարքներ արժե կնքել։

Որոշ Ցուլեր կարիերայի սանդուղքներով բարձրանալու շանս կունենան։ Չնայած աշխատանք սովորականից շատ կլինի, ժամանակ կմնա նաև մտերիմների հետ շփվելու համար։ Նրանք կկիսվեն լավ նորություններով։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Կանհանգստանաք ու կհուզվեք մանրուքների պատճառով, իսկ ահա հաճելի իրադարձություններն ու դրական փոփոխությունները պարզապես չեք նկատի։ Ընդ որում՝ օրը ավելի շատ լավ, քան վատ բաներ կբերի։ Այն հնարավորություն կտա հարթել հարաբերությունները ամենամտերիմ մարդկանց հետ, վերջ տալ ընտանեկան խնդիրներին ու տարաձայնություններին։ Սիրելիի հետ կարող եք զրուցել շատ բաների մասին, քննարկել երկուսիդ համար կարևոր հարցերը։

Աշխատանքի մեջ դժվարություններ կառաջանան ու ամեն ինչ պլանի համաձայն չի ընթանա։ Համբերությամբ զինվեք։ Դրված նպատակներին արագ հասնել չի ստացվի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Գործերը մի հետաձգեք։ Առավոտը բարենպաստ կլինի։ Օգտվեք այդ հատվածից մասնագիտական ու անձնական բնույթի կարևոր հարցերը լուծելու համար։ Չի բացառվում, որ տեսնեք նախկինում գործած սխալները և ուղղեք դրանք, քանի դեռ ոչ ոք չի նկատել։

Հնարավոր են զարմանալի զուգադիպություններ։ Իրադարձությունների հաջող ընթացքը թույլ կտա մրցակիցներին հետևում թողնել։ Օրվա երկրորդ կեսն ավելի հարմար է հանգստի ու ուժերը վերականգնելու համար։ Սահմանափակեք կապերը, շփվեք միայն ամենամտերիմների հետ։ Նոր ծանոթները չեն արդարացնի ձեր ակնկալիքները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Համախոհների հետ կիսվեք ձեր գաղափարներով։ Ձեզ կօգնեն կյանքի կոչել մտածածը։ Հնարավոր են դրական փոփոխություններ աշխատանքի մեջ։ Հավանական է նշանակալի առաջընթաց գործերում, որոնց վրա վերջին շրջանում մեծ ուժեր էիք ծախսել։ Չի բացառվում՝ կիրառում գտնեք ձեր այն տաղանդներին ու կարողություններին, որոնց մասին առաջ չէիք էլ կռահում։

Աշխարհիկ միջոցառումներին դժվար չի լինի օգտակար ծանոթություններ հաստատելն ու այն մարդկանց վրա լավ տպավորություն թողնելը, որոնց աջակցությունը շուտով պետք կգա։ Չի բացառվում սիրային պատմության սկիզբը, բայց այն առանց տհաճ պահերի չի լինի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Խնդիրներից ու դժվարություններից ամբողջությամբ խուսափել չի ստացվի, բայց օրն ընդհանուր առմամբ վատ չի դասավորվի։ Հնարավորություն կունենաք մասնակցել հետաքրքիր նախագծերին։ Դրանք բոլորը հաջող չեն լինի, բայց բոլոր դեպքերում փորձ ձեռք կբերեք, որը հետո շատ պետք կգա։

Ղեկավարության հետ տարաձայնություններ չեն լինի։ Կարող եք քննարկել ձեր կարիերայի հնարավոր աճի ու աշխատավարձի բարձրացման հարցը։ Երեկոն լավ նորություններ է խոստանում, որոնք կվերաբերեն կա՛մ ձեզ անձամբ, կա՛մ ձեզ համար թանկ մարդկանց։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա առաջին կեսը հարմար է կարևոր հարցերի մասին մտածելու համար։ Այս հատվածում ոչ մի մանրուք աչքից չի վրիպի, ոչ մի կարևոր փաստ, որը կարող է կարևոր դեր խաղալ, աննկատ չի մնա։ Բացի այդ, կհասկանաք, թե ինչու են շրջապատողները վարվել այս և ոչ թե այլ կերպ ու ինչ-որ մեկի հանդեպ կփոխեք ձեր վերաբերմունքը։

Իսկ ահա գործել պետք է հետո։ Երեկոն մոտենալու հետ կմեծանա բարենպաստ միտումների ազդեցությունն ու հաջողության հավանականությունը։ Չեն բացառվում դրամական մուտքերը։ Դրանք սպասվածից ավելին կլինեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շփման համար բարենպաստ օր է։ Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք մարդկանց հետ, շատերի վրա լավ տպավորություն կթողնեք։ Նույնիսկ նրանք, ովքեր առաջ չէին կիսում ձեր գաղափարները, կփոխեն ձեր հանդեպ իրենց վերաբերմունքը։ Կարող եք ստանալ այն աջակցությունը, որի կարիքն ունեիք, շատ ազդեցիկ համախոհներ ձեռք կբերեք։

Սովորական գործերը շատ ձանձրալի կթվան։ Դրանցով զբաղվելիս հաճախ կշեղվեք, այնպես որ՝ սխալներ անելու վտանգ կա։ Բարեբախտաբար կողքին կլինի մեկը, ով ժամանակին ցույց կտա ձեր սխալները։ Հենց այդ մարդու շնորհիվ կկարողանաք խուսափել լուրջ կորուստներից։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Անհանգիստ օր է։ Շատ դժվար կլինի կոնկրետ մեկ բանի վրա կենտրոնանալը։ Շրջապատողները հաճախ կշեղեն, կխանգարեն նաև սեփական մտքերը։ Չեն բացառվում անսպասելի հանդիպումները։ Հնարավոր է ծանոթություն մի մարդու հետ, ով կստիպի ձեզ փոխել վերաբերմունքը շատ սովորական իրերի նկատմամբ։

Կարող եք իմպրովիզներ անել ու փորձարկումներ անել, ոչ ստանդարտ լուծումներ փնտրել։ Դա ձեզ մոտ լավ կստացվի։ Ցանկալի չէ շրջապատի հետ քննարկել ապագայի պլանները կամ կիսվել պիտանի տեղեկատվությամբ։ Ավելորդ անկեղծությունը կվնասի ձեզ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հուզական ֆոնն անկայուն է։ Դժվար կլինի հոգեկան հավասարակշռությունը պահպանելը։ Կվշտանաք այնպիսի բաների պատճառով, որոնց առաջ ուշադրություն չէիք դարձնի, սուր կարձագանքեք նկատողություններին։ Մանրուքների վրա կենտրոնանալով՝ ռիսկի եք դիմում աչքաթող անել կարևոր բաները, ցավալի սխալներ անել։

Լսեք ընկերների ու մյուս մտերիմների խորհուրդները։ Շատ օգտակար հուշումներ ստանալու շանս կա։ Օրը հարմար է այն մարդկանց հետ շփվելու համար, ում հետ առաջ աշխատանքային կամ ստեղծագործ հետաքրքրություններն էին կապում։ Չի բացառվում՝ որոշեք միավորվել նոր նպատակների հասնելու համար։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարենպաստ ու արդյունավետ օր է։ Հաջող կլուծվեն նախկինում ծագած շատ խնդիրներ, օգտակար տեղեկատվություն կստանաք, կսովորեք այն, ինչ շուտով կարող է պետք գալ։ Աշխատեք ընդլայնել շփման շրջանակները։ Հնարավորություն կունենաք ծանոթանալ ձեր հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ, նոր ընկերներ կգտնեք։

Չեն բացառվում սիրային տարվածություններն աշխատավայրում։ Այսօր սկսվող հարաբերությունները ներդաշնակ կզարգանան։ Կարող եք բոլոր հարցերում հույս դնել ինտուիցիայի վրա։ Նրա հուշումները ճիշտ կլինեն։ Երբեմն շատ չնչին ինֆորմացիան էլ բավարար կլինի ճիշտ եզրակացություններ անելու համար։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը վատը չի լինի, բայց այն այնքան էլ արդյունավետ չէ։ Այս օրն ավելի համար է պլաններ կառուցելու ու քննարկելու, քան իրական գործերի ու պրակտիկ խնդիրները լուծելու համար։ Հաճախ ընտանեկան խնդիրները կշեղեն աշխատանքից ու ուսումից, տհաճ հուշերն էլ կխանգարեն կենտրոնանալ։

Շատ բան կախված կլինի ձեր շրջապատից։ Աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել բարեհամբույր, լավատեսորեն տրամադրված մարդկանց հետ։ Նրանք, ովքեր սովոր են խուճապի մատնվել դատարկ բաների պատճառով ու միշտ վատ բաների են սպասում, կարող են փչացնել ձեր տրամադրությունը։ Օրվա երկրորդ կեսին խուսափեք լուրջ ծանրաբեռնվածությունից։ Սովորականից արագ կհոգնեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:




Загрузка...

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 976 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES