ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՀՈՒԼԻՍԻ 31

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ինչքան քիչ բարկանաք շրջապատողների վրա, այնքան հաջող կդասավորվի օրը: Խուսափեք այն մարդկանց հետ շփվելուց, ովքեր սիրում են քննադատել ձեզ, հաճախ տհաճ նկատողություններ են անում կամ պարզապես փչացնում են ձեր տրամադրությունը: Ինչ-որ մեկը կարող է հետևից հարձակվել ձեզ վրա ու ստիպված եք լինելու պաշտպանել ձեր հետաքրքրությունները: Երբեմն դրա համար պետք է բաց կոնֆլիկտի գնաք:

Փոխարենը ընկերների հետ շփումները հաճելի ու օգտակար կլինեն: Նրանց հետ միասին հետաքրքիր գործ կամ հեռանկարային բիզնես-նախագիծ ստանձնելու շանս կունենաք: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր ու նվերներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ամեն ինչ հաջող ու հեշտ կդասավորվի: Վաղուց դրված նպատակներին հասնելու, արագ կարևոր հարցերը լուծելու հնարավորություն կունենաք: Շատերի հետ ընդհանուր լեզու կգտնեք, նույնիսկ մրցակիցներին համախոհներ կդարձնեք: Չեն բացառվում հետաքրքիր ծանոթությունները, որոնք սիրային շարունակություն կստանան: Գրավիչ կլինեք, շատերի վրա անջնջելի տպավորություն կթողնեք:

Ուղևորությունները շատ հաճելի կանցնեն, բայց ավելի մեծ ծախսեր կպահանջեն, քան սպասում էիք: Հետ կանգնեք չմտածված գնումներից կամ մեծ ծախսեր պահանջող զվարճանքներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հաջող կլինի օրվա առաջին կեսը: Հենց այդ հատվածն է հարմար և՛ անձնական, և՛ մասնագիտական կարևոր հարցերը լուծելու համար: Ճիշտ կգնահատեք գործերի վիճակը, պատրանքներ չեք կառուցի ու ոչ ոքի թույլ չեք տա ձեզ մոլորության մեջ գցել: Չեն բացառվում աշխատանքի հետ կապված հետաքրքիր առաջարկները:

Օրվա երկրորդ կեսը փոքրիկ տհաճություններ, ցավալի թյուրիմացություններ կբերի, որոնց պատճառով ստիպված կլինեք փոխել պլանները: Քննադատության հանդեպ ավելի զգայուն կդառնաք, սուր կարձագանքեք նկատողություններին, կվիրավորվեք բոլոր նրանցից, ովքեր անվերապահորեն չեն աջակցի ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ամեն ինչ հեշտությամբ չի տրվի, բայց չեք հանձնվի, եթե ճանապարհին խոչընդոտներ առաջանան: Համառությունը թույլ կտա հաջողության հասնել այնտեղ, որտեղ մյուսները պարտություն են կրել: Նկատի առեք, որ ինչ-որ մեկը կարող է նախանձել ձեր ձեռքբերումներին: Նա կփորձի արժեզրկել դրանք: Միշտ չէ, որ ձեզ աջակցություն խոստացած մարդիկ անշահախնդիր կլինեն: Ավելի հաճախ նրանք պարզապես կուզենան ինչ-որ բան ստանալ ձեզանից:

Գործնական շփումների հարցում զգոն եղեք: Այստեղ շտապողական որոշումները ֆինանսական կորուստներով կավարտվեն: Օրվա երկրորդ կեսը հարմար է գնումների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Կաշխատեք ոչինչ աչքաթող չանել, ուշադիր կլինեք մանրուքներին, քանի որ հասկանում եք՝ այն, ինչ հիմա աննշան է թվում, հետո կարևոր դեր է խաղալու: Միայն թե նման լուրջ մոտեցման դեպքում նույնիսկ ընթացիկ գործերը սովորականից շատ ժամանակ կխլեն: Հնարավոր է չհասցնեք այն, ինչ պլանավորել էիք: Բայց հոգ չէ. ավելի ուշ կհաջողվի լրացնել բաց թողածը:

Օրվա երկրորդ կեսը խոստանում է ուրախացնել հաճելի անակնկալներով ու հաջող զուգադիպություններով: Շատ Առյուծների անձնական հմայքը կօգնի գործնական հարցերը լուծելիս:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բոլոր կարևոր հարցերը պետք է քննարկել օրվա առաջին կեսին: Ավելի ուշ ճիշտ տոնն ընտրելը դժվար կլինի, իսկ տարաձայնությունների առիթները շատ կլինեն:  Հատկապես բարդ կլինի ղեկավարության ու մյուս ազդեցիկ անձանց հետ պայմանավորվելը: Աջակցություն ստանալու շանսերը մեծ չեն: Դժվար կլինի հարազատների հետ վեճերից խուսափելը: Նրանք ձեզ մեծ պահանջներ կներկայացնեն:

Կարող եք հաջողության հասնել մանրուքներին ուշադրություն, կարգապահություն պահանջող գործերում: Պետք կգան գիտելիքներն ու փորձը: Դրանց շնորհիվ սխալներ չեք անի, որոնք կարող էին լուրջ դժվարությունների հանգեցնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հեշտ օր չի լինելու, բայց այն արդյունավետ ու հետաքրքիր կլինի: Դժվարություններից չեք վախենա, չեք նահանջի, եթե խոչընդոտներ առաջանան: Հաճախ հաջող կլինեն ոչ ստանդարտ որոշումները: Շրջապատողները դրանք միանգամից չեն գնահատի, սկզբում կարող են քննադատել, բայց ավելի ուշ կխոստովանեն, որ միակ ճիշտ ճանապարհն եք ընտրել:

Մի վախեցեք վեճերից: Այսօր դրանք օգտակար կլինեն, կօգնեն պարզել ճշմարտությունն ու ժամանակին ուղղել սխալները: Տարաձայնություններ առաջանալու դեպքում ձեզ հանգիստ ու զուսպ կպահեք: Դա կօգնի խուսափել կոնֆլիկտներից, հարթել սուր անկյուններն ու որոշում գտնել, որը բոլորին ձեռքնտու կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարենպաստ օր է: Անհապաղ դրական փոփոխություններ այն չի բերի, բայց թույլ կտա որոշակիություն մտցնել ապագայի պլանների ու նպատակների մեջ: Պարզ կդառնա՝ ինչ է պետք ձեռնարկել մոտ ժամանակներում հաջողության հասնելու համար: Ընկերները հաճույքով կօգնեն և՛ խորհուրդներով, և՛ գործով:

Ձեզ անհանգստացնող շատ խնդիրներ արագ կլուծվեն ազդեցիկ անձանց միջամտության կամ հաջող զուգադիպության շնորհիվ: Ձեր նոր գաղափարները արագ աջակցություն կստանան, ընդ որում՝ ավելի մեծ աջակցություն, քան կարող էիք ակնկալել: Արդյունքում՝ ձեր բոլոր մտահղացումները կկարողանաք արագ կյանքի կոչել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բավականին լարված օր է, բայց այն այնքան վատը չի լինի, որքան կարող է առաջին հայացքից թվալ: Պայմանները ամենաբարենպաստ ձևով չեն դասավորվի, ճանապարհին խոչընդոտներ կառաջանան, բայց դուք չեք հանձնվի:

Նկատի առեք, որ հաջողության հասնելու համար ոչ միայն համառություն, այլ նաև հնարամտություն է պետք; Ոչ ստանդարտ որոշումներ փնտրեք, շրջապատին զարմացրեք գործերին ինքնատիպ մոտեցմամբ: Չի բացառվում՝ ստիպված լինեք արագ ինչ-որ բան սովորել, ուսումնասիրել ու վերլուծել ուրիշների փորձը: Վատ մի զգացեք հարցեր տալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Կուզենաք հեշտ հաջողությունների հասնել, բայց պետք չէ դրա վրա հույս դնել: Ճանապարհին հաճախ խոչընդոտներ կառաջանան, ինչ-որ փոքրիկ, աննշան թյուրիմացություններ կշեղեն ձեզ, ընկերներն էլ ոչ թե կաջակցեն, այլ կքննադատեն ձեզ: Հավանական են ձգձգումներ գործերում, կխախտվեն նախկինում մեծ դժվարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները:

Եթե պահպանեք լավ տրամադրությունը, ինչ-որ բան դեպի լավը կփոխեք: Օրինակ՝ հին աշխատանքային խնդիրները լուծելու շանս կունենաք կամ կհաշտվեք մեկի հետ, ում հետ վիճել էիք, կվերականգնեք հին կապերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Խուսափեք կոնֆլիկտներից: Ինչքան քիչ կոնֆլիկտներ լինեն, այնքան մեծ հաջողությունների կհասնեք: Հեշտ չի լինի հոգեկան հավասարակշռությունը պահպանելն ու պրովոկացիաներին զոհ չգնալը հատկապես օրվա առաջին կեսին, երբ ստիպված եք լինելու գործ ունենալ շփման մեջ բարդ մարդկանց հետ: Բայց եթե հույզերին չտրվեք, կկարողանաք ճիշտ որոշումներ ընդունել, կգտնեք ծագած բոլոր  խնդիրները լուծելու ձևը:

Օրվա երկրորդ կեսը լավ նորություններ ու հետաքրքիր առաջարկներ է խոստանում; Ընկերների աջակցությամբ կանեք այն, ինչ վաղուց եք մտածել ու դրանից հաճույք կստանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ինչ գործեր էլ որ ստանձնեք այսօր, հույս մի ունեցեք, որ դրանք արագ ավարտին կհասցնեք: Ամենայն հավանականությամբ ճանապարհին խոչընդոտներ կառաջանան, ստիպված եք լինելու ժամանակ ու ուժեր ծախսել դրանք հաղթահարելու համար: փոխարենը լավ հանգստանալու, ժամանակը հաճելի միջավայրում անցկացնելու ու ընկերների հետ շփվելու հնարավորություն կունենաք:

Լուրջ հարցերի քննարկումը հետաձգեք ավելի լավ ժամանակների համար: Իսկ հիմա կարող եք գրի առնել ձեր մտքերը: Այդպես ուշադրության արժանի ոչինչ չեք մոռանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:




Загрузка...



30.07.2018 1498 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ -//-ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ՀՈՐՈՍԿՈՊ -//-Նիկոլ Փաշինյանը՝ ըստ հորոսկոպի -//-ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ -//-ՈՐՏԵՂ ԵՆ ՍԻՐՈՒՄ ԱՊՐԵԼ ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ -//-5 ՆՇԱՆ, ՈՐՈՆՔ ՀԵՇՏՈՒԹՅԱՄԲ ԵՆ ԽԶՈՒՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ -//-ԾՆՈՂՆԵՐԻ ՀՈՐՈՍԿՈՊ -//-ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐՆ ՈՒ ՆՐԱՆՑ ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐԸ -//-ԿԱՆԱՆՑ ՄԵՋ ԻՆՉԸ ԴՈՒՐ ՉԻ ԳԱԼԻՍ ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ -//-ԻՆՉՊԻՍԻ ՏՂԱՄԱՐԴ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԻ ԿԱՆԱՅՔ -//-ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԻ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՏԱՐԻՆԵՐԸ -//-ԹՇՆԱՄԻՆԵՐԻ ՀՈՐՈՍԿՈՊ -//-