Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՀՈՒԼԻՍԻ 30
29.07.2018, 22:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Գործերը պլանավորեք օրվա առաջին կեսի համար: Դա ամենաարդյունավետ հատվածը կլինի: Այն հարմար է ինչպես ինքնուրույն աշխատանքի, այնպես էլ համախոհների հետ ջանքերը միավորելու համար: Օգտակար հմտություններ ձեռք բերելու հնարավորություն կլինի: Դրանք շուտով պետք կգան ձեզ:

Այսօր սովորականից արագ կհոգնեք, և օրվա երկրորդ կեսին ուժերը վերականգնելու համար դադար պետք է վերցնեք: Շատ օգտակար կլինեն լավ ընկերախմբի հետ ուղևորությունները: Երբ պայմանները փոխեք, տրամադրությունն էլ կլավանա: Հնարավոր են հաճելի ծանոթություններ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ձեզ շատ կարևոր գործեր են սպասվում: Հնարավորություն կունենաք հաջողության հասնել այնտեղ, որտեղ մյուսները պարտություն են կրել: Դրանից հետո շրջապատողները կհետաքրքրվեն ձեզանով, իսկ նրանք, ովքեր առաջ թերագնահատում էին ձեզ, կփոխեն իրենց կարծիքը: Հարմար պահ է ազդեցիկ անձանց աջակցությունը ստանալու, նրանց հետ համատեղ գործողությունների մասին պայմանավորվելու համար:

Կարող եք խոշոր գործարքներ կնքել: Դրանք շահավետ կլինեն: Հավանական են հաջող գնումներ: Գումարի հետ կապված գործերում հոտառությունը ձեզ չի դավաճանի, ճիշտ որոշումներ կընդունեք նույնիսկ նվազագույն ինֆորմացիայի տիրապետելու դեպքում: Ցավոք, նույնը չի կարելի ասել սիրային հարաբերությունների դեպքում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Առավոտը հարմար է հին պլանները կյանքի կոչելու, ձեր և ձեր մտերիմների համար կարևոր հարցերին պատասխաններ ստանալու համար: Շատ Երկվորյակներ կլուծեն ընտանեկան խնդիրները, որոնք խանգարում էին կենտրոնանալ աշխատանքի վրա: Ավելի ուշ հետաքրքիր գաղափարներ կունենաք, որոնք կյանքի կոչելու համար ստիպված եք լինելու փոխել պլանները:

Կուզենաք հնարավորինս արագ հասնել դրված նպատակներին, բայց դա միշտ հնարավոր չի լինի: Ավելորդ շտապողականությունը սխալների կհանգեցնի, կխանգարի նկատել կարևորը: Եթե ավելի համբերատար լինեք, լավ արդյունքների կհասնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը բավականին բարդ կլինի: Հաճախ խնդիրները հենց ձեր մեղքով կառաջանան, քանի որ ցանկալին իրականության տեղ կընդունեք, պլաններ կկառուցեք առանց հաշվի առնելու գործերի իրական վիճակը: Երբեմն մի նպատակի կձգտեք, որը դեռ անհասանելի է ու չեք նկատի մյուս հնարավորությունները:

Շրջապատի հետ լեզու գտնելը դժվար կլինի, քանի որ չեք լսի մյուսների կարծիքը, կփորձեք ձեր տեսակետը փաթաթել նրանց: Փորձեք իրավիճակին այլ տեսանկյունից նայել ու կհասկանաք, թե ինչպես այն դեպի լավը փոխել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Գումարի հետ զգույշ եղեք: Եթե ֆինանսական հարցերի լուծմանը թեթևամտորեն մոտենաք, խնդիրներից խուսափել չի ստացվի: Լավ է հրաժարվել չպլանավորված գնումներից: Պետք չէ գործարքներ կնքել, եթե թեկուզ չնչին կասկած ունեք գործընկերոջ ազնվության վրա:

Օրը ավելի հարմար է հանգստի, քան աշխատանքի համար: Եթե որոշ գործեր հետաձգելու հնարավորություն կա, հենց այդպես էլ վարվեք: Օգտակար կլինի հին և ժամանակին հաճելի հետաքրքրությունների ու նախասիրությունների մասին հիշելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Գործեր սպասվածից շատ կլինեն, դժվար կլինի որոշել, թե որը պետք է սկզբում անեք: Նոր խնդիրներ կլինեն, որոնք ստեղծագործ մոտեցում կպահանջեն: Տրամադրվելու համար ձեզ ժամանակ է պետք:

Ընտանեկան գործերը կխանգարեն կենտրոնանալ աշխատանքի վրա, այնպես որ՝ սովորականից հաճախ սխալներ կանեք: Դժվար կլինի շրջապատի հետ լեզու գտնելը, նույնիսկ մտերիմները ձեզ ճիշտ չեն հասկանա, կվիրավորվեն անմեղ նկատողություններից: Նոր ծանոթների հետ պետք է զգոն լինել: Վտանգ կա, որ նրանք կփորձեն օգտագործել ձեզ ի շահ իրենց հետաքրքրությունների:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարդ, բայց արդյունավետ օր է: Ճանապարհին խոչընդոտներ կառաջանան, բայց դրանք ձեզ չեն ստիպի հրաժարվել մտածածից: Որոշ Կշեռքներ հաճույք կստանան բարդ խնդիրները լուծելիս: Շրջապատին ցույց կտաք, որ շատ բանի եք ունակ: Ձեր տաղանդներն ու կարողությունները աննկատ չեն մնա և շուտով հետաքրքիր առաջարկներ կստանաք:

Հին մտահղացումներին ու նախագծերին վերադառնալու, դրանք կյանքի կոչելու հնարավորություն կունենաք: Հաջող կանցնեն հասարակական ելույթները, շատերի վրա լավ տպավորություն կթողնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


 

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ամեն ինչ հեշտությամբ չի տրվի: Օրվա առաջին կեսին աջակցության կարիք կունենաք: Բարեբախտաբար օգնականներ ու համախոհներ գտնելը դժվար չի լինի: Նույնիսկ նրանք, ովքեր առաջ ուրախ չէին շփվել ձեզ հետ, չեն մերժի ձեր խնդրանքները:

Օրվա երկրորդ կեսին հատուկ ուշադրություն կպահանջեն ֆինանսական գործերը: Գումարին վերաբերող գործերում պետք չէ շտապել: Բոլոր որոշումները ինքնուրույն ընդունեք: Ուրիշների ազդեցության տակ ընկնելու, փորձառու խարդավանքների սիրահարի ձեռքին խաղալիք դառնալու վտանգ կա: Զգոն եղեք քիչ ծանոթ մարդկանց հետ, ովքեր չգիտես ինչու համակրանքով են լցվել ձեր հանդեպ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը շատ հանգիստ կանցնի, լուրջ ու բարդ խնդիրներ չի բերի: Կարող եք կենտրոնանալ ընթացիկ գործերի վրա, ավարտին հասցնել սկսածը: Ինչ-որ նոր բան սովորելու հնարավորություն կունենաք, բայց նոր գիտելիքները մոտ ժամանակներս ձեզ հազիվ թե պետք գան:

Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր: Մի շտապեք ծախսել ստացած գումարը: Շուտով դրա համար ուրիշ առիթ կստեղծվի: Մտերիմները ձեր աջակցության կարիքը կունենան և ստիպված եք լինելու փոխել պլանները նրանց օգնելու համար: Միավորեք ջանքերը ընդհանուր նպատակներին հասնելու ու բոլորին անհանգստացնող խնդիրները լուծելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ամեն ինչ հարթ չի ընթանա, բայց չեք կորցնի լավատեսությունը: Հենց այն կօգնի ձեզ խոչընդոտներ առաջանալու դեպքում պահպանել հաջողության հանդեպ վստահությունը, ձեր կողմը գրավել ամենատարբեր մարդկանց: Լավ կանցնեն ուղևորությունները, նույնիսկ եթե դրանք նախապես չէիք պլանավորել ու արագ ճամփա եք ընկել:

Օրվա երկրորդ կեսը հետաքրքիր ծանոթություններ է խոստանում: Չի բացառվում սիրային հարաբերությունների սկիզբը: Այստեղ կարող եք հույս դնել ձեր ինտուիցիայի վրա: Այն անսխալ կհուշի, թե ինչ է պետք ասել կամ անել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարդ օր է: Ինչ էլ որ պլանավորեք, ինչ նպատակներ էլ որ դնեք ձեր առջև, մի շտապեք: Սկսածն ավարտին հասցնելու համար ավելի շատ ժամանակ պետք կգա, քան նախատեսել էիք: Հանգիստ սպասելու ունակությունը օգտակար կլինի և՛ մասնագիտական դաշտում, և՛ անձնական գործերում:

Ուշադիր հետևեք իրադարձություններին: Ինչ-որ կարևոր բան նկատելու շանս կա: Խուսափեք ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, քանի որ այն այսօր վատ կանդրադառնա ինքնազգացողության վրա, քրոնիկ հիվանդությունների սրացման պատճառ կդառնա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հնարավորություն կունենաք հաջողության հասնել լուրջ գործում, մոտենալ կարևոր նպատակին: Չեն բացառվում հանդիպումներն անսովոր մարդկանց հետ, որոնց կենսափորձը ձեզ շատ օգտակար կլինի: Կարող եք գործարքներ կնքել:

Ինտուիցիան անսխալ կհուշի, թե ինչպես տնօրինեք գումարը, որտեղ այն ներդնեք: Օրը բարենպաստ է ուսման համար: Քննությունները լավ հանձնելու, մրցույթների ժամանակ բարձր արդյունքներ ապահովելու շանս կա: Լավ տպավորություն կթողնեք նոր ծանոթների վրա, իսկ դա հաճախ կօգնի ձեզ գործերում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 



Загрузка...

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Armen08
Դիտումներ: 981 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES