Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՀՈՒԼԻՍԻ 3
02.07.2018, 17:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը բավականին լարված կանցնի։ Սովորականից հաճախ տարաձայնություններ ու վեճեր կլինեն։ Հեշտ չի լինի համախոհներ գտնելը, նույնիսկ եթե խոսք գնա ինչ-որ հետաքրքիր ու հեռանկարային նախագծերի մասին։ Մարդիկ, ովքեր իրենց օգնությունն էին խոստացել, կհրաժարվեն իրենց խոսքից, և դուք շատ բարդ իրավիճակում կհայտնվեք։

Հազիվ թե հաջողվի ընդհանուր լեզու գտնել կանանց ու նույնիսկ հին ընկերուհիների հետ։ Կարող է թվալ, որ նրանք հատուկ հանում են ձեզ հավասարակշռությունից, պրովոկացիայի են ենթարկում։ Աշխատեք զսպել գրգռվածությունը, ավելի քիչ հուզվել։ Միայն այդպես կարող եք խուսափել բացասական հույզերի ազդեցությունից։

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հարմար օր է շփումների, համախոհներ փնտրելու համար։ Հեշտությամբ ծանոթություններ կհաստատեք, դուր կգաք մարդկանց, որոնց կհետաքրքրեք ձեր գաղափարներով։ Հավանական է երկարատև փոխշահավետ համագործակցության սկիզբ։ Չեն բացառվում աշխատանքը փոխելու հետ կապված առաջարկները։

Հնարավոր են անսպասելի դրամական մուտքեր։ Դրանք համեստ կլինեն, բայց կօգնեն հաճելի գնումներ անել։ Օրը հարմար է ընտանեկան միջոցառումների, հարազատների հետ հանդիպումների համար։ Կհաջողվի հանգիստ քննարկել այն հարցերը, որոնք վերջին շրջանում անհանգստացնում էին բոլորին։ Խելամիտ, բոլորին ձեռնտու լուծում կգտնեք դրանց։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հանգստություն պահպանելը դժվար կլինի։ Հաճախ կբարկանաք դատարկ բաների պատճառով, կկորցնեք հավասարակշռությունը, եթե ինչ-որ բան մտածածի նման չընթանա։ Հաճախ շրջապատողները կշեղեն ձեզ զրույցներով, իսկ դա սխալների կհանգեցնի, որոնք ուղղել միանգամից չի ստացվի։

Գործերում կարգուկանոնի կձգտեք, բայց դրան հասնել ոչ մի կերպ չի ստացվի, ստիպված պետք է լինեք հաշտվել խառնաշփոթի հետ։ Չի բացառվում, որ ստիպված լինեք արտաժամյա աշխատել, հրաժարվել պլանավորված հանդիպումներից, հետաձգել այն հանդիպումները, որոնց մեծ անհամբերությամբ էիք սպասում։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Լարված օր է։ Մանրուքներին շատ մեծ նշանակություն կտաք, իսկ կարևորը կարող եք չնկատել։ Շրջապատի խորհուրդները անօգուտ կլինեն։ Միևնույն է ձեր ուզածի նման կվարվեք։ Դրա պատճառով շատ գործեր սովորականից շատ ժամանակ կխլեն, քան նախատեսել էիք։

Սխալները հավանական են գումարին վերաբերող գործերում։ Ոչ մի ֆինանսական փաստաթուղթ մի ստորագրեք, քանի դեռ մանրամասն չեք ուսումնասիրել դրանք։ Գնումների հարցում էլ մի շտապեք։ Զուր ծախսերի վտանգ կա։ Երեկոյան հնարավոր են լավ նորություններ ու անսպասելի նվերներ, անակնկալներ ձեզ համար թանկ մարդկանցից։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հիանալի օր է գործնական բանակցությունների համար։ Հիմա ցանկացածին կկարողանաք ապացուցել ձեր ճշմարտացիությունը։ Ձեր գաղափարներն այնպես կմատուցեք, որ դրանք հանճարեղ կթվան։ Հնարավոր են նոր ծանոթություններ, որոնք երկարատև համագործակցության, ընկերության կամ վառ սիրային պատմության սկիզբ կդառնան։

Հաջող կլուծվեն ֆինանսական հարցերը։ Եկամուտների նշանակալի աճի կհասնեք։ Ղեկավար Առյուծները հաջողությամբ կլուծեն կադրային հարցերը։ Դժվարությամբ կտրվեն միայն մանրուքներին ուշադրություն պահանջող գործերը։ Այստեղ օգնության կարիք կունենաք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հանգիստ վերլուծեք ստեղծված իրավիճակը և կհասկանաք, թե ինչ է պետք անել, որ այն դեպի լավը փոխվի։ Հիմա ոչ մի մանրուք ձեր աչքից չի վրիպի, կնկատեք ու հաշվի կառնեք այն ամենը, ինչ կարևոր է։ Բիզնեսին կամ աշխատանքին վերաբերող նոր գաղափարներ կունենաք։ Շուտով կկարողանաք կյանքի կոչել դրանք փորձված համախոհների օգնությամբ։

Ունակ կլինեք գլուխ հանել ոչ միայն ձեր, այլև ուրիշների զգացմունքներից, կկանխատեսեք շրջապատողների արարքները։ Կարող եք ապագայի պլաններ կառուցել։ Դրանք իրատեսական կլինեն։ Հին գործընկերների հետ հարաբերությունները վերականգնելու հնարավորություն կունենաք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հաճախ հաջող կլինեն ոչ ստանդարտ որոշումները։ Կարող եք փորձարկումներ անել, արդեն ծանոթ խնդիրները լուծելու նոր մեթոդներ մշակել։ Միատոն գործերը սովորականից ավելի ձանձրալի ու հոգնեցուցիչ կթվան։ Վառ տպավորությունների պակաս կզգաք, դրա համար էլ փորձեք գրավիչ զբաղմունքի, հետաքրքիր մարդկանց հետ հանդիպումների համար ժամանակ գտնել։

Շատ Կշեռքներ կուզենան հիշել իրենց հին նախասիրության մասին։ Կարող եք վերադարձ կատարել դրան կամ ինչ-որ նոր բան մտածել։ Գլխավորն այն է, որ այն ձեզ իսկապես հետաքրքրի։ Ձանձրույթն այսօր կազդի և՛ տրամադրության, և՛ ինքնազգացողության վրա։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


 

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Կարևոր է չշտապել։ Օրվա սկիզբը բավականին բարդ կլինի հատկապես նրանց համար, ովքեր այս հատվածում պատասխանատու հանդիպումներ, կարևոր գործնական բանակցություններ են պլանավորել։ Նույնիսկ ամենահասարակ խնդիրների լուծումը ձեզանից ժամանակ կխլի, շատ բան պլանի համաձայն չի ընթանա։ Իրադարձությունների հաջող ընթացքը լուրջ մասնագիտական խնդիրների կհանգեցնի։

Բայց ժամանակի հետ իրավիճակը կփոխվի, ավելի հեշտ կլինի անհրաժեշտ արդյունքներին հասնելը։ Հաճախ կօգնեն ընկերներն ու լավ ծանոթները, ովքեր կիսում են ձեր հետաքրքրություններն ու հայացքները։ Երեկոն խոստանում է ուրախացնել նրանց, ովքեր հին ընկերներից նորություններ են սպասում։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Գործերը մի հետաձգեք։ Այսօր հենց օրվա սկիզբը ամենից բարենպաստը կլինի։ Աշխատեք այն առավելագույնս արդյունավետ օգտագործել։ Ինչքան օրն առաջ գնա, այնքան դժվար կլինի ուզածը ստանալն ու այնքան շատ խնդիրներ կծագեն ճանապարհին։ Բոլոր կարևոր հարցերը լավ է քննարկել մինչև կեսօր, քանի որ նույնիսկ ամենաանմեղ զրույցը վեճով կարող է ավարտվել։

Մի մոռացեք ձեր ամենակարևոր նպատակների մասին, մի տրվեք գայթակղություններին։ Շատ բան կախված կլինի նրանից, թե արդյոք կկարողանաք առաջնահերթությունները ճիշտ դնել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը հագեցած կլինի։ Պետք է լուծեք ոչ միայն ձեր, այլ նաև ուրիշների խնդիրները։ Շրջապատողները կդիմեն օգնության խնդրանքով, աշխատեք ոչ ոքի չմերժել։ Նոր ազդեցիկ համախոհներ ձեռք կբերեք։ Շուտով նրանք կօգնեն կյանքի կոչել համարձակ գաղափարները, անել այն, ինչ առաջ համարյա անհնար էր թվում։

Հաջող կլուծվեն գումարի ու ունեցվածքի հետ կապված հարցերը։ Ձեր ֆինանսական վիճակը կբարելավվի։ Հավանական են գրավիչ գործնական առաջարկներ։ Դրանք կարող եք առանց երկար մտածելու ընդունել։ Ձեր որոշման համար չեք զղջա։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը վատ չի դասավորվի, եթե ուշադիր լինեք շրջապատողների հանդեպ։ Մտերիմ մարդկանց հանդեպ անկեղծ հետաքրքրությունն ու նրանց տեսակետի հանդեպ հարգանքը կօգնի խուսափել կոնֆլիկտներից։ Լավ գլուխ կհանեք կարգապահություն ու մանրուքներին ուշադրություն պահանջող աշխատանքից։ Հաճախ կնկատեք այն, ինչ վրիպել է մյուսների աչքից։

Երևակայություն ու հնարամտություն պահանջող աշխատանքի մեջ խնդիրներ կարող են ծագել։ Երբեմն սեփական գաղափարների պակաս կզգաք։ Լսեք փորձառու գործընկերների խորհուրդները։ Օրվա երկրորդ կեսն ուրախ անցկացնելու, հին ծանոթների հետ շփվելու հնարավորություն կունենաք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Կարևոր գործերը մի հետաձգեք։ Եթե ստանձնեք դրանք հենց առավոտից, արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքներին։ Ինչով էլ որ զբաղվեք, լուրջ մոտեցեք դրան։ Թեթևամտությունը սխալների կհանգեցնի, որոնք ուղղել միանգամից չի ստացվի։

Դժվար կլինի գայթակղություններին դիմակայելը, որոնք այսօր շատ կլինեն։ Դա վերաբերում է ոչ միայն աշխատանքին, այլ նաև անձնական հարաբերություններին։ Բայց այդ փորձությունից գլուխ կհանեք։ Պետք կգա նախկինում ստացած փորձը։ Երեկոն հարմար է ապագայի պլաններ կառուցելու ու դրանք քննարկելու համար։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:




Загрузка...

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 921 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES