Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՀՈՒԼԻՍԻ 29
28.07.2018, 14:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա առաջին կեսին մի հուզվեք։ Եթե այս հատվածում կարողանաք պահպանել ինքնատիրապետումը, կհաջողվի շատ լավ բաներ անել ինչպես ձեր, այնպես էլ շրջապատի համար։ Հնարավոր են տարօրինակ, զարմանալի զուգադիպություններ, որոնք կօգտագործեք ի շահ ձեր հետաքրքրությունների։

Օրվա երկրորդ կեսը առատաձեռն կլինի հաճելի անակնկալների մասով։ Դրանից բացի, այս հատվածում չեն բացառվում հաջող գործարքներն ու գնումները։ Լավ կանցնեն ուղևորությունները։ Շատ Խոյեր ճանապարհին օգտակար ծանոթություններ կհաստատեն ու շատ նոր բաներ կիմանան։ Ժամանակը հարմար է նաև սիրային ճամփորդություն սկսելու համար։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ձեզ շատ գործեր են սպասվում, որոնցից յուրաքանչյուրը յուրովի կարևոր կլինի։ Բոլոր պլանները չի հաջողվի կյանքի կոչել։ Օրը նոր խնդիրներ կբերի, որոնք անհապաղ լուծում են պահանջում։ Դժվար կլինի մեկ բանի վրա կենտրոնանալը, ինչ-որ բան աչքաթող անելու վտանգ կա։ Մի հրաժարվեք ընկերների կամ մյուս մտերիմների առաջարկած օգնությունից։

Լուրջ զրույցներ պետք է վարել օրվա երկրորդ կեսին։ Այդ հատվածում կենտրոնանալը դժվար չի լինի։ Կհասկանաք, թե ինչն է իսկապես կարևոր, իսկ ինչին պետք չէ ուշադրություն դարձնել։ Շատ Ցուլեր հաճելի նորություններ կստանան։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շրջապատի հետ ընդհանուր լեզու գտնելն այսօր սովորականից դժվար կլինի։ Շատ համառ կլինեք, ուշադրություն չեք դարձնի ուրիշների տեսակետին, կկարևորեք միայն սեփական տեսակետը։ Դա կոնֆլիկտների ու լուրջ վեճերի կհանգեցնի։

Սուր կարձագանքեք փոքր պատահարներին, իրադարձությունների ցանկացած անհաջող ընթացք կհասթափեցնի ձեզ, կստիպի հրաժարվել մտածածից։ Այնքան շատ կհուզվեք, որ չեք կարողանա կենտրոնանալ ուշադրություն պահանջող գործերի վրա։ Բայց երբ հոգեկան հավասարակշռությունը վերականգնվի, անպայման սկսածն ավարտին կհասցնեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը լավ կդասավորվի, եթե ձեզ հաջողվի խուսափել տարաձայնություններից ու վեճերից։ Ցանկալի չէ քննարկել լուրջ գործնական հարցերը, հատկապես՝ ազդեցիկ անձանց հետ, որոնց օգնության հույսն ունեք։ Եթե նման զրույցները անհրաժեշտ են, աշխատեք դրանք անցկացնել օրվա երկրորդ կեսին, որն ավելի բարենպաստ կլինի շփման համար։ Կարող եք գնումներ անել։ Դրանք հաջող կլինեն։

Խուսափեք ծանրաբեռնվածությունից։ Հիմա սովորականից արագ կհոգնեք, և դա անքնության կամ քրոնիկ հիվանդությունների սրացման պատճառ կդառնա։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Տանը սպասվածից շատ գործեր կունենաք։ Չի բացառվում՝ շարքից դուրս գա կենցաղային տեխնիկան, անհապաղ վերանորոգման կարիք առաջանա։ Հավանական են անսպասելի ծախսեր։ Դրանք նշանակալի չեն լինի, բայց կստիպեն ձեզ հետաձգել պլանավորած գնումները։

Հակված չեք լինի օգնության դիմել, կաշխատեք ամեն ինչից ինքնուրույն գլուխ հանել։ Դա մեծ ուժեր կխլի։ Օրվա երկրորդ կեսին հետաքրքիր պլաններ ու գաղափարներ կունենաք։ Եթե նոր գործերն ընկերների հետ ստանձնեք, արագ հաջողության կհասնեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Այսօր չարժե գումարի հետ կապված կարևոր որոշումներ ընդունել, քննարկել ֆինանսական հարցերը կամ կապվել պարտավորություններով։ Մնացած ամեն ինչում օրը բարենպաստ է։

Հավանական են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում։ Անցյալում կմնան մտերիմների հետ տարաձայնություններն ու ընտանեկան վեճերը։ Մտերիմների հետ լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք։ Գործ կգտնեք, որը բոլորի համար հետաքրքիր կլինի։ Հնարավոր են ուղևորություններ, որոնք վառ տպավորություններ կպարգևեն ու հիշարժան կլինեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվանից պետք չէ շատ բան սպասել։ Հազիվ թե կարողանաք արագ կյանքի կոչել համարձակ պլանները, փոխարենը կարող եք ավարտին հասցնել սկսած գործերը։ Հաճախ կօգնեն կանայք, կարող եք հույս դնել նրանց հուզական աջակցության ու լավ խորհուրդների վրա։ Տղամարդկանց հետ էլ դժվար չի լինի ընդհանուր լեզու գտնելը։ Նրանք հաճախ կբարձրացնեն ձեր տրամադրությունը։

Միապաղաղ, ձանձրալի աշխատանքը հիմա հոգնեցուցիչ չի թվա։ Դրանից հիանալի գլուխ կհանեք, սխալներ չեք գործի։ Հաջող կլինեն ոչ մեծ գնումները։ Իրերը, որոնք ձեռք կբերեք, օգտակար կլինեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շատ հետաքրքիր գաղափարներ կունենաք, բայց չեք կարողանա արագ կյանքի կոչել դրանք։ Պայմանները ամենաբարենպաստ ձևով չեն դասավորվի, երբեմն ձեր ճանապարհին խոչընդոտներ կառաջանան, իսկ ընկերները օգնության չեն հասնի։

Չի բացառվում՝ ստիպված լինեք հետաձգել վաղուց պլանավորած հանդիպումները։ Սկզբում դա շատ կվշտացնի ձեզ, բայց հետո կհասկանաք, որ այդպես շատ ավելի լավ է; Երեկոն լավ նորությունների ու հետաքրքիր գաղափարների ժամանակ է։ Հավանական են հանդիպումներ հին ծանոթների հետ, ովքեր ինչ-որ անսովոր բան կպատմեն կամ հետաքրքիր առաջարկներ կանեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հարմար է բարդ ու կարևոր հարցերը լուծելու համար; Ոչինչ աչքաթող չեք անի, նկատի կառնեք բոլոր փաստերը, ուշադիր կլինեք նույնիսկ աննշան թվացող մանրուքներին։ Դիտողունակությունը կօգնի ճիշտ եզրակացություններ անել շրջապատի արարքներից ու խոսքերից։

Որոշ Աղեղնավորներ պատահաբար կիմանան ուրիշների գաղտիքները կամ անսպասելի շատ օգտակար տեղեկատվություն կստանան։ Կարող եք ապագայի պլաններ կառուցել, օգտակար կլինի այն մտերիմների հետ քննարկելը։ Մարդիկ, որոնց փորձին ու գիտելիքներին վստահում եք, կկիսվեն հետաքրքիր գաղափարներով։ Հնարավոր են ստեղծագործական կամ ձեր նախասիրությունների հետ կապված անսպասելի առաջարկներ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկիզբն արդյունավետ կլինի։ Միանգամից մի քանի կարևոր գործերից գլուխ կհանեք, կլուծեք բարդ խնդիրները, կօգնեք նրանց, ովքեր դրա կարիքն ունեն։ Հին գաղափարը կյանքի կոչելու շանս կունենաք ու բաց չեք թողնի այն։ Պայմանները ամենաբարենպաստ ձևով չեն դասավորվի։

Ինչքան երեկոն մոտենա, այնքան շատ կլինեն գործերում ձգձգումները, այնքան շատ խոչընդոտներ կառաջանան ճանապարհին։ Օրվա երկրորդ կեսը հարմար է հանգստի համար։ Այդ հատվածում լավ է խուսափել ծանրաբեռնվածությունից, կարևոր հարցերի մասին չմտածել ու հեռու մնալ այն մարդկանցից, ովքեր կարող են փչացնել ձեր տրամադրությունը թունավոր նկատողություններով։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ձեզ բարդ ու բավականին անարդյունավետ օր է սպասվում։ Խառնաշփոթից խուսափել չի ստացվի։ Չեք կարողանա կենտրոնանալ ձեզ համար իսկապես կարևոր գործի վրա։ Շրջապատողները կդիմեն ձեզ հարցերով, խնդրանքներով ու առաջարկներով։ Աշխատեք չնյարդայնանալ, պահպանել ինքնատիրապետումն ու ուշադրություն դարձնել յուրաքանչյուրին։ Դա կօգնի խուսափել կոնֆլիկտներից ու վիրավորանքներից, հարաբերությունները դեպի լավը փոխել։

Անհաջող կանցնեն ուղևորությունները, մեծ է ձգձգումների ու ճանապարհին տհաճ պատահարների հավանականությունը։ Դրանից բացի, ինչ-որ բան մոռանալու կամ ինչ-որ կարևոր բան կորցնելու վտանգ կա։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրն այնքան էլ վատը չի, բայց վտանգ կա, որ այն մռայլ տրամադրությամբ կանցկացնեք; Ուժեղ բացասական հույզեր կարող է առաջ բերել ինչ ասես՝ անհաջող զուգադիպությունը, աննշան պատահարը, մտերիմների հետ փոքրիկ տարաձայնությունը։ Եթե ինչ-որ բան պլանի համաձայն չընթանա, կսկսեք կասկածել ձեր ընտրության ճիշտ լինելու վրա կամ կհրաժարվեք ձեր որոշ մտահղացումներից։

Ձեր ուժերի սահմաններում կլինի տեղի ունեցողի հանդեպ վերաբերմունքը փոխելը, ուրախության առիթներ գտնելը։ Հաճախ այդ հարցում կօգնեն կենսուրախ մարդկանց հետ շփումները։ Նրանց լավ տրամադրությունը կփոխանցվի ձեզ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:




Загрузка...

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 1029 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES