ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՀՈՒԼԻՍԻ 28

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Պարապ նստել պետք չէ։ Շատ օգտակար կլինի, եթե ձեր առաջ բարդ խնդիրներ դնեք, ինչ-որ նոր բան սովորեք։ Այն, ինչ հիմա կանեք հետաքրքրությունից դրդված, հետո շատ օգտակար կլինի։

Աշխատեք շատ շփվել այն մարդկանց հետ, ովքեր հաճույքով կիսվում են իրենց փորձով, պատմում են այնպիսի բաներից, որոնց մասին առաջ պատկերացում չունեիք։ Որոշ Խոյեր նոր նախասիրություններ ձեռք կբերեն ու կընդարձակեն շփման շրջանակները։ Ծանոթությունը սիրային շարունակություն կստանա, եթե ինքներդ դա ուզենաք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Վստահ կլինեք ձեր ուժերի վրա, վճռական կքայլեք դեպի նպատակը։ Շրջապատը ձեր ոգևորության հանդեպ անտարբեր չի մնա։ Շատերը կհասկանան, որ պատրաստ են կիսել ձեր գաղափարները ու ջանքեր ներդնել դրանք կյանքի կոչելու համար։

Հետաքրքիր մարդկանց հետ ծանոթանալու ու նոր ընկերներ գտնելու հնարավորություն կունենաք։ Օրը շատ հարմար է ուղևորությունների համար։ Պայմանների փոփոխությունը կոգեշնչի ձեզ։ Երեկոյան ոչ վաղ անցյալի իրադարձությունների մասին մտորելու, եզրակացություններ անելու ու ապագայի պլաններում որոշակիություն մտցնելու հնարավորություն կունենաք։ Ճիշտ կգնահատեք ձեր ուժերն ու պատրանքներ չեք կառուցի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հիշեք, որ ցանկությունները միշտ չէ, որ միանգամից իրականություն են դառնում։ Եթե համբերությամբ զինվեք, փորձությունները հաղթահարելն ավելի հեշտ կլինի։ Շատ Երկվորյակներ սկսածն ավարտին հասցնելու համար աշխատասիրության ու հաստատակամության պակաս կզգան։ Բայց հոգ չէ։ Այդ գործերին կարող եք հետո վերադառնալ։ Շատ կարևոր կլինի խոստումները պահելը։ Եթե չանեք դա, կոնֆլիկտներ ու վեճեր կլինեն։

Զգույշ պետք է լինել գումարի հետ։ Չպլանավորված գնումներն ու ոտքի վրա կնքված գործարքները հաջող չեն լինի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Այս բարենպաստ օրը հին խնդիրներից գլուխ հանելու ու կյանքում ոչ մեծ, բայց շատ հաճելի փոփոխությունների հասնելու հնարավորություն կտա։ Պետք չէ ձեռքերը ծալած նստել ու սպասել, որ պայմանները ձեր ուզածի նման կդասավորվեն։ Իրավիճակը արագ ու վճռական, երբեմն նաև ռիսկային գործողություններ է պահանջում։

Լսեք ինտուիցիայի ձայնին։ Նրա հուշումներն այսօր շատ օգտակար կլինեն։ Հենց ինտուիցիայի շնորհիվ մյուսներից արագ կհասկանաք՝ ինչ է կատարվում, որոշակիություն կմտցնեք գործողությունների պլանում, ճիշտ որոշումներ կընդունեք։ Երեկոն հարմար է մտերիմների հետ անկեղծ զրույցների համար։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հանգստություն պահպանելը հեշտ չի լինի։ Շրջապատը հաճախ կխառնվի ձեր գործերին, ընդ որում՝ դա տեղի կունենա ամենաանհարմար պահին։ Արդյունքում՝ ստիպված կլինեք փոխել պլանները, հետաձգել երկար սպասված հանդիպումներն ու զվարճանքները։ Եթե կորցնեք ինքնատիրապետումը, վեճերն անխուսափելի կլինեն։ Հաճախ շրջապատին տհաճ բաներ կասեք, կտրուկ կարտահայտվեք, շուրջը բոլորին կքննադատեք, հետո կզղջաք դրա համար։

Ֆինանսական գործերում զգուշություն է պետք։ Պահի ցանկություններն իրագործելու համար մեծ գումարներ մի ծախսեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Կաշխատեք լավատես լինել ու չեք տխրի, նույնիսկ եթե ամեն ինչ ձեր ուզածի նման չդասավորվի։ Իրավիճակը դեպի լավը փոխելու հնարավորություն կունենաք, բայց միայն նպատակասլացությունը դրա համար բավարար չէ։ Հնարամիտ ու խորամանկ պիտի լինեք։ Հաճախ պետք է ռիսկի դիմեք, փորձարկումներ անեք, նպատակին տանող այլ ուղիներ փնտրեք։

Հաճախ ձեզ կօգնեն պատահական ծանոթները կամ մարդիկ, որոնցից աջակցություն չէիք սպասում։ Իսկ ահա ընկերները ձեր խնդրանքներին մերժումով կպատասխանեն։ Դա վեճի պատճառ չպետք է դառնա, քանի որ բանը ձեր հանդեպ նրանց վերաբերմունքի մեջ չէ, այլ բարդ, հակասական իրավիճակի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ստանձնած բոլոր գործերին լուրջ կվերաբերվեք։ Հենց դա կօգնի գլուխ հանել դրանցից ու խուսափել սխալներից։ Ինքներդ ձեր առաջ բարձր պահանջներ կդնեք, իսկ ահա ուրիշների թուլություններին հասկացողությամբ կվերաբերվեք։ Շատերը հաճույքով գործ կունենան ձեզ հետ, կգտնվեն նաև այնպիսի մարդիկ, ովքեր կուզենան ձեզ ավելի լավ ճանաչել։

Չի բացառվում ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբը։ Դրանք արագ կզարգանան ու լուրջ բնույթ կստանան։ Ինտուիցիան անսխալ կհուշի, թե ինչպես պահեք ձեզ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շատ բան սովորականից դժվար կտրվի։ Բայց այնքան վճռական, ակտիվ ու համառ կլինեք, որ կհասնեք ձեր ուզածին, հեշտությամբ կհաղթահարեք խոչընդոտները ու պարզապես չեք նկատի ուրիշներին։ Օգնության կարիք չեք ունենա։ Կուզենաք ինքնուրույն գործել, հույս կդնեք ինքներդ ձեզ վրա։

Իրենց մասին կարող են հիշեցնել հին ծանոթները։ Հարմար օր է ընկերական կամ սիրային հարաբերությունները վերականգնելու համար։ Վեճից հետո հաշտվելու հնարավորություն կլինի։ Շրջապատի թուլությունների հանդեպ ներողամիտ կլինեք, նրանք էլ նույն կերպ կպատասխանեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ձեզ հիանալի, արդյունավետ օր է սպասվում։ Արագ գլուխ կհանեք գործերից ու սպասվածից ավելին կհասցնեք։ Հավանական են հետաքրքիր ծանոթություններ։ Մարդիկ արագ ձեր հանդեպ համակրանքով կլցվեն, շատերը կուզենան կիսել ձեր նախասիրությունները։ Վառ կարտահայտվեն առաջատարի ձեր հատկանիշները։ Ունակ կլինեք ոգեշնչել շրջապատին ու նրանց տանել ձեր հետևից։

Հետաքրքիր ուղևորություններ կատարելու հնարավորություն կունենաք։ Երբեմն վերջին պահին հրավերներ կստանաք և առանց երկար մտածելու ճամփա կընկնեք։ Ամենահաջողը հենց նման ճամփորդությունները կլինեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հաջող ու արդյունավետ օր է։ Նրա մեծ մասը նվիրված կլինի ուրիշների մասին հոգ տանելուն, բայց սեփական հետաքրքրությունների մասին էլ չեք մոռանա։ Հնարավոր են հաջող զուգադիպություններ։ Դրանց շնորհիվ արագ կլուծեք վերջին շրջանում հանգիստ չտվող հարցերը։

Բիզնեսի հետ կապված հետաքրքիր գաղափարներ կունենաք։ Որոշ Այծեղջյուրներ նախասիրությունը եկամուտների աղբյուր դարձնելու կամ այնպիսի մարդկանց հետ ծանոթանալու եղանակ կգտնեն, որոնք շուտով հետաքրքիր գործնական առաջարկներ կանեն։ Հետաքրքիր է, որ ինչքան քիչ անհանգստանաք գումարի մասին, այնքան մեծ կլինեն ֆինանսական դաշտում դրական փոփոխությունների շանսերը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա սկիզբը հաջող կլինի։ Հենց այս հատվածում է պետք քննարկել կարևոր հարցերը։ Լուծում կգտնեք, որը բոլորին կգոհացնի։ Ինչքան օրն առաջ գնա, այնքան տարաձայնությունների առիթները շատ կլինեն։ Օրվա երկրորդ կեսին չեն բացառվում վեճերն ու կոնֆլիկտները ամենամտերիմ մարդկանց հետ։ Շատ Ջրհոսներ դժվարությամբ կկառավարեն իրենց հույզերը, կտրուկ ու սուր նկատողություններ կանեն, զոհ կգնան պրովոկացիաներին։

Խուսափեք ծանրաբեռնվածությունից։ Եթե հոգնեք, լարված ու բռնկուն կդառնաք, այնպիսի բաներ կասեք կամ կանեք, որոնց համար հետո ստիպված եք լինելու զղջալ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շրջապատի հետ լեզու գտնելը հեշտ չի լինի, բայց դա միայն նրանց մեղքը չի լինի։ Այսօր հակված չեք լինի լսել ուրիշների կարծիքը, հետաքրքրվել ուրիշների տեսակետներով։ Հասկանալի է, որ դա կառուցողական երկխոսություն վարելու համար լավ նախապայման չէ։ Այնպես որ՝ կարևոր հարցերի քննարկումը հետաձգեք։

Լավ կանցնեն ուղևորությունները։ Դրանք կօգնեն ավելի լավատես դառնալ, շատ բաների նորովի նայել, սովորել այն, ինչ հետո կարող է պետք գալ։ Հնարավոր են անսպասելի ծանոթություններ, որոնք սկզբում տարօրինակ կթվան, բայց հաճելի անակնկալներ կբերեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:




Загрузка...



27.07.2018 1199 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ТОП пользователей



Armen08gev24032001arakhach5khazaryan_karinertrdavtyanellok55astghikhakobyan70beyrut1972gormargaryan1985sedtovmasian