Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՀՈՒԼԻՍԻ 27
26.07.2018, 17:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա առաջին կեսն աշխատեք առավելագույնս արդյունավետ օգտագործել։ Հենց այս հատվածում նշանակալի հաջողությունների հասնելու շանս կունենաք։ Ինչքան օրն առաջ գնա, այնքան ձեզ համար բարդ կլինի ստեղծված իրավիճակը գնահատելը և այնքան ավելի շատ խոչընդոտներ կառաջանան ճանապարհին։ Դրանից բացի, չի հաջողվի հասկանալ, թե ում կարելի է վստահել և ում՝ ոչ։ Այստեղ ինտուիցիան, ցավոք, հուսախաբ կանի, իսկ սխալները թանկ կարժենան։

Ցանկալի չէ լուծել ֆինանսական հարցերը, գործ ունենալ ուրիշների գումարի հետ։ Հիմա թեթևամտության ու շատ ծախսելու հակված կլինեք, իսկ դա կարող է տհաճություններով ավարտվել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հիանալի, արդյունավետ օր է։ Կհավատաք սեփական ուժերին ու ճիշտ կվարվեք, քանի որ այսօր շատ բանի կարող եք հասնել։ Չեն բացառվում հաճելի անակնկալները, նվերները։ Կարևոր է նաև այն, որ շատ լավ գաղափարներ կունենաք։ Ժամանակ է պետք դրանցից մի քանիսը կյանքի կոչելու համար, բայց արդյունքից գոհ կլինեք։

Հավանական են հաջող գործնական բանակցություններ։ Որոշ Ցուլեր աշխատանքի կամ երկարատև համագործակցության գրավիչ առաջարկներ կստանան։ Եթե մասշտաբային ու բարդ նախագծերի մասնակցելու առաջարկ ստանաք, խուճապի չմատնվեք։ Սկզբում դժվար կլինի, բայց արագ հաջողությունների կհասնեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շատ դժվարությամբ ինքներդ ձեզ կստիպեք կենտրոնանալ գործերի վրա։ Կուզենաք ուրախանալ, իսկ դրա փոխարեն ստիպված եք լինելու զբաղվել միապաղաղ ու ձանձրույթ պատճառող գործերով։ Խնդիրներին ստեղծագործաբար մոտենալ չի ստացվի, բայց դրա անհրաժեշտությունը չի էլ լինի։ Արդյունքում օրվա մեծ մասը կանցկացնեք նույն գործողություններն անելով։

Բայց հաճելի պահեր էլ կլինեն։ Օրինակ՝ ձեզ կուրախացնի սիրելի մարդու հետ հանդիպումը։ Հին ընկերները կկիսվեն լավ նորություններով ու պլաններով, որոնք ձեզ ամենայն հավանականությամբ կհետաքրքրեն։ Օրը հարմար է մեծ ճամփորդություն պլանավորելու համար։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օգնականներ ու ազդեցիկ համախոհներ գտնելու շանս կունենաք։ Բայց լուրջ հույսեր մի ունեցեք, որ նրանք բոլորն անշահախնդիր կլինեն։ Մտածեք, թե ինչպես կարող եք շնորհակալ լինել նրանց, ովքեր ձեզ այսօր ծառայություններ կմատուցեն կամ իրենց վրա կվերցնեն ձեր խնդիրների մի մասի լուծումը։

Օրը բարենպաստ է նրանց համար, ովքեր ուզում են բարձրանալ մասնագիտական սանդուղքով ու պատրաստ են աշխատել այդ ուղղությամբ։ Նման Խեցգետինները ցույց կտան, թե ինչի են ունակ։ Օգտակար կլինի գործընկերների ու մտերիմների հետ սեփական գաղափարները քննարկելը։ Ձեզ ճիշտ ժամանակին ցույց կտան ձեր սխալները, խորհուրդ կտան՝ ինչպես գործել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա առաջին կեսին ոչ մի կարևոր բան մի պլանավորեք։ Այս ժամանակը ձեզ համար իսկական փորձություն կդառնա։ Շատ բան սպասվածի նման չի ընթանա, չեն բացառվում դժվարություններն աշխատանքի մեջ, լուրջ կոնֆլիկտներ ամենամտերիմ մարդկանց ու հին համախոհների հետ։

Բայց հուսահատվել պետք չէ։ Մի քանի ժամ հետո իրավիճակը դեպի լավը կփոխվի, իսկ հետագայում դրական միտումների ազդեցությունը ավելի ու ավելի զգալի կդառնա։ Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է մտերիմների հետ շփվելու, ընտանեկան գործերը քննարկելու համար։ Ձեզ համար թանկ կապերն ավելի կամրանան, տարաձայնություններն էլ կմնան անցյալում։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ամեն ինչ լավ կդասավորվի, եթե չշտապեք։ Հիշեք, որ օրվա առաջին կեսին լավ է խուսափել վճռական գործողություններից։ Այդ ժամանակը հարմար է տեղեկատվություն հավաքելու ու վերլուծելու, եզրակացություններ անելու ու պլաններ կառուցելու համար։ Դրանից բացի, կարող եք խորհրդակցել այն մարդկանց հետ, որոնց վստահում եք։

Ավելի ուշ կարելի կլինի մտածածը աստիճանաբար կյանքի կոչել։ Դա պետք է անել առանց շտապելու։ Ամենայն հավանականությամբ ինչ-որ բան սովորելու շանս կլինի։ Դեռ հասկանալի չէ, թե որտեղ պետք կգան նոր գիտելիքները, բայց դրանք ամենայն հավանականությամբ օգտակար կլինեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հույս դրեք ինքներդ ձեր, այլ ոչ թե հաջողակ լինելու ու բարենպաստ պայմանների վրա։ Այդպես հնարավորություն կունենաք հաջողության հասնել, հիանալի գլուխ հանել բարդ ու կարևոր խնդրից։ Նույնիսկ ամենատհաճ գործերը պետք չէ հետաձգել։ Դրանք ստանձնեք հենց առավոտից, և արդեն մի քանի ժամ հետո կազատվեք այդ բեռից։

Իրենց մասին կարող են հիշեցնել հին ծանոթները։ Նրանց հետ զրույցը շատ հաճելի կլինի։ Որոշ Կշեռքներ կվերականգնեն այն մարդկանց հետ հարաբերությունները, որոնց հետ ժամանակին մոտ են եղել, իսկ հետո վերջ են տվել շփումներին։ Հիմա ոչ մի բան չի խանգարի փոխհասկացողության հասնել, ընդհանուր նպատակներ դնել ու միասին ինչ-որ հետաքրքիր բանով զբաղվել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


 

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը դժվարություններից զուրկ չի լինի, բայց կկարողանաք այն օգտավետ անցկացնել։ Աշխատեք չգերագնահատել ձեր ուժերը։ Եթե օգնության կարիք ունեք, առանց վախենալու խնդրեք ու մերժում չեք ստանա։ Կկարողանաք մեռյալ կետից շարժել հին նախագիծը կամ լուծել այն հարցը, որի վրա վերջին ժամանակներս շատերն են աշխատել։

Մի շտապեք պատմել ձեր հաղթանակների մասին։ Ինչքան քիչ մարդ իմանա դրանց մասին, այնքան լավ։ Պետք չէ նաև ցույց տալ ձեր բարեկեցիկ կյանքը, քննարկել արժեքավոր գնումները, որոնք պատրաստվում եք անել մոտ ժամանակներս։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հարմար է աշխատանքի համար։ Բայց հիմա մասնագիտական հաջողությունները ձեզ քիչ կհետաքրքրեն։ Առաջին պլանում կհայտնվի անձնական կյանքը, որտեղ ամեն ինչ հարթ չի լինի։ Բայց աշխատեք կենտրոնանալ գործերի վրա։ Հենց հասնեք առաջին հաջողություններին, տրամադրությունը դեպի լավը կփոխվի և շատ խնդիրներ այլևս անլուծելի չեն թվա։

Պետք չէ քիչ ծանոթ մարդկանց հետ քննարկել ձեր դժվարությունները։ Հազիվ թե ինչ-որ մեկը լավ խորհուրդ տա կամ օգնություն առաջարկի։ Իսկ ստացված ինֆորմացիան սեփական հետաքրքրություններին ծառայեցնել ցանկացողներ կգտնվեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Նոր գործեր սկսելու համար ամենահաջող օրը չէ։ Կարող եք հաղթահարել դրանք, բայց մեծ ջանքեր գործադրելու կարիք կլինի։ Դրանից բացի, այն մարդիկ, ովքեր առաջ օգնություն են խոստացել, կհրաժարվեն իրենց խոսքից ու ստիպված կլինեք դժվարություններն ինքնուրույն հաղթահարել։ Բայց նույնիսկ նման իրավիճակում կպահպանեք լավատեսությունն ու սեփական ուժերի հանդեպ հավատը։

Կարող եք ապագայի պլաններ կառուցել։ Լավ կհասկանաք, թե ինչի եք ուզում հասնել և ինչպես կարող եք դա անել։ Որոշ Այծեղջյուրներ ինքնատիպ, անսովոր գաղափարներ կունենան։ Մեկ ուրիշին այդ գաղափարները տարօրինակ կթվային, բայց դուք միանգամից կհասկանաք՝ ինչպես օգտագործել դրանք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Կոնֆլիկտներ սովորականից հաճախ կառաջանան, կվիճեք նույնիսկ նրանց հետ, ում հետ առաջ լավ լեզու էիք գտնում։ Գործերի հանդեպ ձեր մոտեցումը գործընկերներն ու ղեկավարությունը չեն հասկանա, որպես թեթևամտություն կընդունեն, չնայած՝ դուք լրիվ լուրջ կլինեք։

Վեճերի ու բացատրությունների վրա ժամանակ ծախսել չեք ուզենա, բայց դրանից խուսափել չի ստացվի։ Այնպես որ՝ համբերությամբ զինվեք ու պատրաստվեք պաշտպանել ձեր տեսակետը։ Օրվա վերջին ձեր ճշմարտացի լինելը բոլորը կընդունեն։ Հին ընկերների հետ հանդիպելու ու այն մարդկանց հետ շփվելու հնարավորություն կունենաք, որոնց կարիքը վերջին շրջանում շատ էիք զգում։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը վատ չի դասավորվի, նոր հեռանկարներ կբացի ձեր առաջ ու թույլ կտա նշանակալի հաջողությունների հասնել։ Տեղի ունեցողը ձեր սրտով չի լինի․ ավելին կուզենաք։ Հենց սեփական վատ տրամադրության պատճառով էլ կկորցնեք հետաքրքիր հնարավորություններն ու այն, ինչ թանկ եք գնահատում։

Շփումներին ընտրողաբար մոտեցեք։ Զգոն եղեք նրանց հետ, ովքեր փորձում են շահել ձեր համակրանքը խոստումների ու հաճոյախոսությունների միջոցով։ Այսօր կգրավեք ամենատարբեր մարդկանց, այդ թվում՝ նաև նրանց, ովքեր ամենալավ մտադրություններով չեն առաջնորդվում։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:




Загрузка...

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 1428 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES