ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՀՈՒԼԻՍԻ 26

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շատ վտանգավոր կլինի սեփական ուժերն ու հնարավորությունները գերագնահատելը։ Այդպես ինքներդ ձեզ թակարդը կգցեք։ Զգուշությունը հատկապես կարևոր է գումարին վերաբերող գործերում։ Ձեզ լուրջ ֆինանսական պարտավորություններով մի կապեք, խաղասեղանին շատ բան մի դրեք։ Նրանք, ովքեր ուզում են ամեն գնով անհապաղ ստանալ ուզածը, շատ բան կկորցնեն։

Եթե ձեզ շատ գրավիչ առաջարկներ են անում, զգոն եղեք, քանի որ ամենայն հավանականությամբ ինչ-որ մեկն ուզում է օգտվել ձեր միամտությունից։ Խուսափեք քիչ ծանոթ մարդկանց հետ շատ անկեղծ զրույցներից։ Օրը հարմար չէ գաղտնիքներով կիսվելու համար։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հանգստություն պահպանեք։ Հենց դա է ձեզ անհրաժեշտ բոլոր հարցերը ճիշտ լուծելու համար։ Ինչ-որ կարևոր բան իմանալու շանս կա։ Ստացված ինֆորմացիան ոչ միայն ձեզ, այլ նաև ձեր մտերիմներին կօգնի խուսափել սխալներից։ Ձեզ հաճախ կաջակցեն կանայք։ Նրանց խորհուրդները շատ տեղին ու օգտակար կլինեն։ Հին ընկերուհիների հետ շփումները կբարձրացնեն տրամադրությունը։

Օրվա երկրորդ կեսը հաջող գործնական ուղևորություններ ու հաճելի ծանոթություններ է խոստանում։ Այդ հատվածում հնարավոր են անսպասելի նվերներ, չպլանավորված դրամական մուտքեր։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շատ տպավորվող, զգայուն ու խոցելի կլինեք։ Եվ դա հաճախ կխանգարի գործերում հաջողության հասնել։ Այնտեղ, որտեղ կարևոր են ինքնատիրապետումն ու սառնասրտությունը, կհուզվեք, կնյարդայնանաք ու սխալներ կանեք։ Օգտակար կլինի հին փորձը։ Այսօր ստեղծված իրավիճակը կհիշեցնի անցյալի նմանօրինակ դեպքը։

Պետք կգան գիտակ մարդկանց խորհուրդները, բայց միանգամից չեք հասկանա՝ ում պետք է դիմել հուշման խնդրանքով։ Նոր ծանոթները ձեր վրա լավ տպավորություն կթողնեն, արագ կշահեն ձեր վստահությունը, բայց չեն արդարացնի այն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ամեն ինչ վատ չի դասավորվի, եթե չշտապեք։ Շատ վտանգավոր է շտապելով կարևոր որոշումներ ընդունելը, հատկապես եթե դրանք ձեր աշխատանքին կամ ընդհանուր գործնական ոլորտին են վերաբերում։ Մի ծուլացեք ստուգել ստացվող ինֆորմացիան։ Վտանգ կա, որ ինչ-որ մեկը ձեզ հատուկ մոլորության մեջ կգցի ու կշեղի։

Շատ Խեցգետիններ հակված կլինեն ցանկալին իրականության տեղ ընդունել։ Նշանի նման ներկայացուցիչները ուրիշների խաղի մասը կդառնան ու շատ բան կկորցնեն; Ցանկալի չէ լուրջ գործարքներ կնքել կամ խոշոր գնումներ անել, մեծ գումարներ ծախսել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Գործընկերների հետ ընդհանուր լեզու գտնելը դժվար չի լինի։ Եթե նույնիսկ վեճեր ծագեն, դրանք կառուցողական բնույթ կկրեն, օգտակար կլինեն ու կօգնեն բացահայտել ճշմարտությունը։

Շրջապատի հետ ամեն ինչի մասին չեք կարող խոսել։ Ինչ-որ կարևոր որոշումներ պետք է ինքնուրույն ընդունեք։ Այստեղ կարևոր է, որ ձեզ վրա չազդեն հին մոլորությունները, կարծրատիպերն ու նախապաշարմունքները։ Օրվա վերջին հավանական են հաճելի նորություններ ու անսպասելի այցեր։ Ուրախ կլինեք հյուրեր ընդունել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Աշխատանքի համար բարենպաստ օր է։ Կարող եք հաջողությունների հասնել այն գործերում, որոնք ուրիշների ուժերի սահմաններում չեն եղել։ Գիտելիքներն ու փորձը կօգնեն մրցակիցներին հետևում թողնել։ Ինտուիցիան կօգնի արագ լուծել կարևոր աշխատանքային խնդիրները։ Դրանից բացի, վատ չեք զգալ հարցեր տալ նրանց, ովքեր ձեզանից շատ բան գիտեն ու կարող են օգտակար լինել։

Ազդեցիկ անձանց վրա լավ տպավորություն թողնելու, նրանց ձեր գաղափարներով ու պլաններով հետաքրքրելու հնարավորություն կունենաք։ Չի բացառվում՝ ֆինանսական աջակցություն ստանաք։ Երեկոն հաճելի ծանոթություններ է խոստանում։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը բավականին լարված կլինի։ Բարդ իրավիճակներում կհայտնվեք, ստիպված պետք է լինեք որոշումներ ընդունել։ Բայց անհանգստության պատճառ չկա։ Ամեն ինչ ճիշտ կանեք, այնպիսի սխալներ չեք գործի, որոնք ուղղելը դժվար էր լինելու։

Լավ է ռիսկի չդիմել, հատկապես եթե գործը մասնագիտական կարևոր խնդրին է վերաբերում։ Նախապատվությունը տվեք հուսալի, փորձված մեթոդներին։ Օրվա երկրորդ կեսին տնային թյուրիմացություններից կամ կենցաղային խնդիրներից խուսափել չի ստացվի։ Դրանք այնքան լուրջ չեն լինի, որքան կարող են առաջին հայացքից թվալ։ Շուտով ամեն ինչ կհարթվի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


 

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը վատ չի դասավորվի, բայց անսպասելի իրադարձություններ կբերի, որոնց պատճառով ստիպված եք լինելու փոխել պլաններ, հետաձգել գործերը։ Մարդիկ, որոնց հետ կպայմանավորվեք հանդիպումների համար, կստիպեն ձեզ սպասել կամ ընդհանրապես չեն գա, կմոռանան իրենց խոստումների մասին։

Փորձեք այս ամենին հանգիստ վերաբերվել։ Ժամանակ կանցնի ու կհասկանաք, որ պայմաններն ամենաբարենպաստ ձևով են դասավորվել։ Շահավետ գործարքներ կնքելու, եկամուտները մեծացնելու շանս կունենաք։ Խոշոր դրամական մուտքերն այսօր քիչ հավանական են, բայց ծախսերն էլ մեծ չեն լինի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Կարևոր գործերը մի հետաձգեք։ Դրանցով պետք է զբաղվեք օրվա առաջին կեսին։ Այդպես արագ անհրաժեշտ արդյունքների կհասնեք ու ավելի քիչ կհոգնեք։ Ավելի ուշ կմեծանա ձգձգումների ու թյուրիմացությունների հավանականությունը, որոնց պատճառով չեք կարողանա սկսածն ավարտին հասցնել։ Իրենց մասին կհիշեցնեն հին թշնամիները։ Այս անգամ նրանք ձեր կյանքը բարդացնելու համար խարդավանքների կդիմեն։

Մտերիմների հետ հարթ հարաբերություններ պահպանելը հեշտ չի լինի։ Այսօր ձեր հասցեին քննադատություններ կհնչեն։ Աշխատեք դրանց հումորով վերաբերվել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Պետք չէ շտապել։ Կթվա, թե շատ հարցերի պատասխաններ պարզ են, իսկ իրականում խնդիրները լուծելու համար համառություն ու հաստատակամություն է պետք։ Պետք է ուսումնասիրեք իրավիճակը, ուշադրություն դարձնեք մանրուքներին։ Միայն դրանից հետո պարզ կդառնա՝ ինչ է պետք անել։ Չի բացառվում, որ ստիպված լինեք անել ուրիշի աշխատանքը կամ ուղղել ուրիշների սխալները։

Ձեր գործերին հաճախ կխառնվեն մարդիկ, որոնց հետ չէիք ուզենա ոչ մի ընդհանուր բան ունենալ։ Թույլ մի տվեք, որ նրանք հանեն ձեզ հավասարակշռությունից ու պրովոկացիաներին մի տրվեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Արդյունավետ օր է։ Կարող եք բարդ գործեր ստանձնել։ Ձեր ուժերի սահմաններում կլինի դրանցից գլուխ հանելն ու հիանալի արդյունքների հասնելը։ Կմեծանա ստեղծագործ պոտենցիալը։ Շատ բաների նորովի կնայեք ու նշանակալի դրական փոփոխությունների կհասնեք։ Օրը շատ հարմար է փորձարկումներ անելու, նորը փորձելու համար։ Ինչի էլ որ ձգտեք, գնացեք սեփական ճանապարհով։ Այդպես ավելի արագ կհասնեք նպատակին։

Լավ գաղափարներ կունենան այն Ջրհոսները, ովքեր վերջին շրջանում մտածում էին աշխատանքը կամ գործունեության բնույթը փոխելու մասին։ Հավանական են հաջող զուգադիպություններ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա առաջին կեսը բարենպաստ կլինի։ Այն հարմար է գործնական հանդիպումների ու բանակցությունների, ինչպես նաև ինքնուրույն աշխատանքի համար։ Լավ գիտեք, թե ինչի եք ուզում հասնել ու անկախ պայմաններից չեք մոռանա ձեր նպատակների մասին։ Չեն բացառվում հաճելի անակնկալներն ու անսպասելի նվերները։

Օրվա երկրորդ կեսին հանգստացեք, մի կողմ թողեք գործերի մասին մտքերն ու փոխեք պայմանները։ Աշխատեք խուսափել տհաճ մարդկանց հետ շփումներից։ Հիմա դա վատ կանդրադառնա ձեր տրամադրության վրա։ Լավ է ժամանակ անցկացնել նրանց հետ, ովքեր լավատեսորեն են տրամադրված ու պատրաստ են աջակցել ձեր գաղափարներին։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3:




Загрузка...



25.07.2018 1445 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ТОП пользователей



Armen08gev24032001arakhach5khazaryan_karinertrdavtyanellok55astghikhakobyan70beyrut1972gormargaryan1985sedtovmasian