ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՀՈՒԼԻՍԻ 25

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա առաջին կեսը շատ արդյունավետ կլինի։ Տրամաբանությունն ու խելամիտ լինելը բավական կլինեն ամենաբարդ խնդիրներից գլուխ հանելու համար։ Չեն բացառվում օգտակար ծանոթությունները։ Հեշտությամբ կհասկանաք շրջապատողներին ու նրանց հետ ընդհանուր լեզու կգտնեք, այնպես կպատմեք ձեր գաղափարների ու պլանների մասին, որ ոչ ոք անտարբեր չի մնա։

Օրվա երկրորդ կեսը գործերով ու հոգսերով լի կլինի։ Այսօր սովորականից արագ կհոգնեք։ Այնպես որ՝ հանգստանալու համար պետք է նվազեցնեք ակտիվությունը կամ դադար վերցնեք։ Օգտակար կլինեն զբոսանքները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շրջապատի հետ ընդհանուր լեզու գտնելը հեշտ չի լինի։ Կթվա, թե նրանք չեն նկատում ձեր հաջողությունները, իսկ ցանկացած փոքրիկ անհաջողության հսկայական նշանակություն են տալիս։ Բայց ամեն ինչ իրականում այդքան էլ վատ չէ, պարզապես այսօր շատ կասկածամիտ եք։

Չնայած ամենին՝ կունենաք նաև համախոհներ, ովքեր պատրաստ կլինեն պաշտպանել ձեր նախաձեռնությունները։ Չի բացառվում ծառայողական սիրավեպի սկիզբը։ Նոր հարաբերությունները արագ կզարգանան։ Չեք հասցնի նկատել, թե ինչպես է համակրանքը լուրջ զգացմունքի վերածվում։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Առավոտը զուր մի վատնեք։ Հենց այս հատվածն է հարմար կարևոր հարցերը լուծելու համար։ Հիանալի գաղափարներ կունենաք, որոնք կյանքի կոչելու դեպքում ձեր առաջ նոր դռներ կբացվեն։ Ուղևորությունների պետք է մեկնել մինչև կեսօր։ Տանից հեռու ձեզ շահավետ գործարքներ ու առաջարկներ են սպասվում, որոնցից հրաժարվելու ցանկություն չեք ունենա։

Օրվա երկրորդ կեսին գործերում դժվարություններ կծագեն։ Չի բացառվում՝ ստիպված լինեք օգնության հարցով դիմել մեկին, ում հետ վերջին շրջանում լեզու չէիք գտնում։ Տհաճ պահերից խուսափել չի ստացվի, բայց վարքի ճիշտ ձև կընտրեք ու կհասնեք դրված նպատակներին։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բոլոր ստանձնած գործերին լուրջ կվերաբերվեք ու ճիշտ կվարվեք։ Հենց նման մոտեցումը թույլ կտա հաջողության հասնել, հաղթահարել բոլոր դժվարությունները։ Ո՛չ մանրուքներում, ո՛չ էլ կարևոր խնդիրները լուծելիս սխալներ չեք անի, արժանապատվորեն կհաղթահարեք փորձությունները, իսկ ոչ միանշանակ իրավիճակներում կվարվեք այնպես, ինչպես պետք է։

Աշխատեք պահել խոստումները։ Կարևոր է չհիասթափեցնել գործընկերներին, պահպանել լավ հարաբերությունները գործընկերների ու ղեկավարության հետ։ Հաջողությունը հաճախ կախված կլինի նրանից, թե ինչպես կզարգանան շրջապատի հետ ձեր հարաբերությունները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հարմար օր է երևակայություն, հնարամտություն, ոգեշնչվածություն պահանջող անսովոր գործերի համար։ Դժվար կլինի այն Առյուծների համար, ովքեր ստիպված կլինեն շատ ժամանակ հատկացնել միապաղաղ խնդիրների լուծմանը։ Միօրինակությունը կհոգնեցնի ձեզ, ձանձրույթն էլ կնյարդայնացնի։ Ինչքան շատ բացասական հույզեր ունենաք, այնքան մեծ կլինի կոնֆլիկտի հավանականությունը։

Ցավոք, ձեր բարկությունից կարող են տուժել ամենամտերիմ մարդիկ։ Աշխատեք խուսափել ընտանեկան վեճերից, չվիրավորել ձեզ համար թանկ մարդկանց։ Եթե հիմա հարաբերություններում կոնֆլիկտներ ծագեն, խաղաղությունն ու փոխհասկացողությունը վերականգնելը բարդ կլինի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Նույնիսկ եթե ամեն ինչ հարթ չընթանա, կպահպանեք լավատեսությունը։ Շրջապատին դա շատ դուր կգա։ Դեպի ձեզ կձգտեն ամենատարբեր մարդիկ՝ ոմանք հետաքրքիր առաջարկներ կանեն, մյուսները լավ գաղափարներ կտան, իսկ ոմանք էլ սիրային խոստովանություններ կանեն։ Հաճելի շփումների պակաս չեք ունենա։

Մինչև կեսօր չեք կարողանա կենտրոնանալ աշխատանքի վրա, բայց հետո բավական ժամանակ կունենաք գործերն ավարտին հասցնելու համար։ Արագ կսովորեք նորը, տարաբնույթ ինֆորմացիա կստանաք ու կմտապահեք այն, ինչ կարող է պետք գալ։ Հնարավոր է՝ պատահաբար բացահայտեք ուրիշների գաղտնիքները կամ կիմանաք այն, ինչ չպետք է իմանայիք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ձեզ կարևոր հանդիպումներ են սպասվում։ Լավ տպավորություն թողնելը, ձեր գաղափարներն անհրաժեշտ լույսի ներքո ներկայացնելը հեշտ չի լինի։ Ինչքան էլ լավ բան մտածեք, պատրաստ եղեք իմպրովիզներ անել։ Ամենայն հավանականությամբ բանակցությունները պլանի համաձայն չեն ընթանա։ Պետք կգան նախկին գիտելիքները։ Ձեր կրթված լինելը լավ տպավորություն կթողնի։

Հնարավոր են հանդիպումներ մարդկանց հետ, որոնք ժամանակին շատ թանկ են եղել ձեզ համար։ Հին զգացմունքները նոր ուժով կբռնկվեն, բայց նախկին հարաբերությունները վերականգնել հազիվ թե ստացվի։ Օրվա երկրորդ կեսին հավանական են նոր ծանոթություններ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


 

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հույս դրեք սեփական ուժերի վրա։ Այդպես կկարողանաք խուսափել հիասթափություններից ու ժամանակի կորստից։ Այսօր պետք չէ օգնության դիմել նույնիսկ նրանց, ովքեր միշտ աջակցել են ձեզ՝ զրույցներ շատ կլինեն, բայց բանը դրանով էլ կավարտվի։ Խուսափեք ավելորդություններից ու կառավարեք հույզերը։

Հաջողության հասնելու համար պետք է ղեկավարվել առողջ բանականությամբ։ Գայթակղություններ այսօր շատ կլինեն, բայց ձեր մեջ ուժ կգտնեք դիմակայելու դրանց։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հմայիչ, բարեհամբույր ու լավատես կլինեք և բոլորին դուր կգաք։ Օրը շատ հարմար է և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումների համար։ Այն շատ հաճելի ծանոթություններ ու հետաքրքիր զրույցներ է խոստանում։

Բայց օրը բարդ կլինի նրանց համար, ովքեր պետք է զբաղվեն կենտրոնացվածություն, կարգապահություն ու մանրուքներին ուշադրություն պահանջող գործերով; Այդպիսի Աղեղնավորները անընդհատ կշեղվեն, հաճախ սխալներ կանեն։ Իրադարձությունները սպասվածի նման չեն ընթանա, այնպես որ՝ ստիպված եք լինելու փոխել պլաններն ու իմպրովիզներ անել։ Կարևոր որոշումներ ընդունելիս լսեք ինտուիցիայի ձայնին։ Նրա հուշումներն ավելի օգտակար կլինեն, քան խորհուրդները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Պետք չէ շտապել։ Օրվա առաջին կեսին կարևոր գործեր մի ստանձնեք ու հանդիպումներ մի նշանակեք։ Ինչքան շատ ուզենաք կենտրոնանալ, այնքան արագ կհոգնեք։ Պարզապես մի քիչ սպասեք, և մի քանի ժամից իրավիճակը կփոխվի։

Օրվա երկրորդ կեսը շատ արդյունավետ կանցնի։ Կհաջողվի լուծել խնդիրը, որի վրա վերջին ժամանակներս շատ էիք աշխատել։ Պատասխաններ կստանաք կարևոր հարցերին։ Շատ բաների ուրիշների նման չեք նայի, և դա մարդկանց դուր կգա։ Մարդիկ կգնահատեն ձեր ինքնատիպ լինելն ու ստեղծագործ մոտեցումը և համակրանքով կլցվեն ձեր հանդեպ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Առավոտը լարված կլինի։ Այն հատկապես բարդ կլինի նրանց համար, ովքեր կարևոր հանդիպումներ ու գործնական բանակցություններ են պլանավորել։ Չեք կարողանա փոխհամաձայնության հասնել ու կոնկրետ որոշում ընդունել։ Հիասթափություն կապրեք, ձեր զրուցակիցներն էլ իրենց լավ չեն զգա։

Փոխարենը օրվա երկրորդ կեսը հանգիստ ու հաճելի կանցնի։ Այն լավ նորոթյուններ ու հնարավորություններ կբերի, որոնցից կուզենաք օգտվել։ Հավանական են անսպասելի հանդիպումներ, որոնք երկար ժամանակով կբարձրացնեն տրամադրությունը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը լավ կանցնի։ Հետաքրքիր գաղափարներ կունենաք, նոր ծանոթների աջակցությամբ կկարողանաք կյանքի կոչել դրանք։ Հնարավորություն կունենաք հանդիպել մարդկանց, որոնց վերջին շրջանում շատ կարոտել էիք։ Նման հանդիպումները ոչ միայն կուրախացնեն, այլ նաև կոգեշնչեն կյանքում ինչ-որ բան փոխել։

Չի բացառվում ֆինանսական հարցերի հաջող լուծումը։ Հավանական են ուղևորություններ։ Շատ Ձկներ հնարավորություն կունենան լինել այնպիսի վայրերում, որոնց մասին միայն լավ բաներ են լսել։ Նման ճամփորդությունները լավ տպավորություններ կթողնեն ու հիշարժան կլինեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:




Загрузка...



24.07.2018 1217 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ -//-ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ՀՈՐՈՍԿՈՊ -//-Նիկոլ Փաշինյանը՝ ըստ հորոսկոպի -//-ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ -//-ՈՐՏԵՂ ԵՆ ՍԻՐՈՒՄ ԱՊՐԵԼ ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ -//-5 ՆՇԱՆ, ՈՐՈՆՔ ՀԵՇՏՈՒԹՅԱՄԲ ԵՆ ԽԶՈՒՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ -//-ԾՆՈՂՆԵՐԻ ՀՈՐՈՍԿՈՊ -//-ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐՆ ՈՒ ՆՐԱՆՑ ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐԸ -//-ԿԱՆԱՆՑ ՄԵՋ ԻՆՉԸ ԴՈՒՐ ՉԻ ԳԱԼԻՍ ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ -//-ԻՆՉՊԻՍԻ ՏՂԱՄԱՐԴ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԻ ԿԱՆԱՅՔ -//-ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԻ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՏԱՐԻՆԵՐԸ -//-ԹՇՆԱՄԻՆԵՐԻ ՀՈՐՈՍԿՈՊ -//-