ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՀՈՒԼԻՍԻ 24

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Նյարդային ու լարված օր է, բայց այն անհույս վատը չի լինի։ Մի գործ գտեք, որը կոգևորի ու կգրավի ձեզ։ Հենց նման գործում կարող եք մեծ հաջողությունների հասնել։ Օգտակար կլինի կյանքում ինչ-որ բան փոխելը։ Կարող եք սկսել սեփական սովորույթներից, որոնք ձեզ այլևս դուր չեն գալիս։ Հեշտությամբ ինչ-որ նոր բան կսովորեք, կփոխեք գործերի հանդեպ մոտեցումը։

Չի բացառվում՝ ձեր օգնության կարիքն ունենան հարազատները կամ հին ծանոթները։ Աշխատեք չմերժել նրանց։ Ընդհանուր գործերով զբաղվելը հարաբերությունները հարթելու, տարաձայնությունների ու վեճերի մասին մոռանալու լավագույն եղանակը կլինի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հանգստություն պահպանեք։ Այն անհրաժեշտ է օրվա բերած բոլոր խնդիրները հաջողությամբ լուծելու համար։ Կարող եք հաջողությունների հասնել աշխատանքի մեջ։ Ճիշտ է, դրա համար ստիպված եք լինելու հրաժարվել սովորական մեթոդներից ու զբաղվել նորերի փնտրտուքով։

Արագ կսովորեք, օգտակար փորձ կյուրացնեք, կհիշեք այն, ինչ կարող է պետք գալ։ Շատ Ցուլերի օգտակար կլինեն նախկինում ստացած գիտելիքները։ Չեք կրկնի անցյալի սխալները, վարքի ճիշտ մոդել կընտրեք ու նույնիսկ բարդ իրավիճակներում կհասնեք ուզած արդյունքին։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Պետք չէ շտապել։ Սա բավականին բարդ օր է, և հաջողության հասնելու համար պետք է ջանքեր գործադրեք։ Կարևոր որոշումներն ինքնուրույն ընդունեք։ Խորհուրդները անօգուտ կլինեն, նույնիսկ եթե դրանք տան մարդիկ, ովքեր անկեղծորեն ուզում են օգտակար լինել ձեզ։

Ղեկավարության ու գործընկերների հետ ընդհանուր լեզու գտնելը սովորականից բարդ կլինի։ Ձեր գաղափարները հաճախ կքննադատեն կամ պարզապես լուրջ չեն ընդունի։ Անձնական հարաբերությունները ներդաշնակ կդասավորվեն, մտերիմների հետ շփման մեջ խնդիրներ էլ չեն առաջանա։ Հեշտությամբ մոտեցում կգտնեք այն մարդկանց, ովքեր թանկ են ձեզ համար։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկզբին հավանական են անհաջող զուգադիպություններ ու սխալներ, որոնք ֆինանսական կորուստների պատճառ կդառնան։ Կփորձեք հնարավորինս արագ ստանալ ուզածն ու շատ բան ռիսկի կենթարկեք, բայց դա միշտ չէ, որ արդարացված կլինի։ Ավելի լավ է զգույշ գործել։ Այդպես կխնայեք ուժերը, ցավալի սխալներ չեք գործի։

Լսեք հին ծանոթների խորհուրդները։ Ձեզ կհուշեն, թե ինչպես է պետք գործել։ Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի։ Հին գաղափարներին ու պլաններին վերադառնալու հնարավորություն կունենաք ու բաց չեք թողնի այն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը հեշտ չի սկսվի։ Շատ բան մռայլ լույսի ներքո կտեսնեք, անընդհատ տհաճություններ կսպասեք, հաճախ կփչացնեք և՛ ձեր, և՛ մյուսների տրամադրությունը։ Կթվա, թե խնդիրները շատ են ու դրանք ինքնուրույն լուծելն անհնար է։ Բայց օգնության հարցով ոչ մեկին դիմել չեք կարող, այնպես որ՝ կսկսեք ինքնուրույն գործել։

Շատ բան մտածածից հեշտ կլինի։ Օրվա երկրորդ կեսին շատ Առյուծների մոտ կվերադառնա լավատեսությունը։ Այդ հատվածում հեշտ կլինի երևակայություն, ստեղծագործ մոտեցում ու իրերի հանդեպ ոչ ստանդարտ հայացք պահանջող գործերում հաջողության հասնելը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Կգտնեք մարդկանց ձեր գաղափարներով հետաքրքրելու ձևը։ Չի բացառվում՝ ուժեղ ու ազդեցիկ համախոհներ ձեռք բերեք, որոնց աջակցությամբ մտածածը կյանքի կկոչեք։ Կարիերայի սանդուղքներով բարձրանալու հնարավորություն կունենաք, կամ էլ ցույց կտաք, որ ընդունակ եք ու արժանի եք ավելի բարձր պաշտոն զբաղեցնել։

Անձնական հարաբերությունները հարթ չեն լինի, մտերիմները ձեր ուշադրության պակասը կզգան։ Ժամանակ գտեք բոլորի համար կարևոր հարցերը քննարկելու, ձեզ համար թանկ մարդուն հանգիստ լսելու համար։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ապրումներ կունենաք։ Չեն բացառվում կոնֆլիկտներն աշխատավայրում ու տանը։ Հաճախ դրանք ձեր մեղքով կծագեն, քանի որ չեք հետաքրքրվի շրջապատողների կարծիքով, կանեք այն, ինչ դուք եք ուզում, կմոռանաք տված խոստումների մասին։

Ներդաշնակությունն ու փոխհասկացողությունը կարող եք վերականգնել, բայց դրա համար պետք է ջանքեր գործադրեք։ Իսկ ձեզ համար ավելի հեշտ կլինի ամեն ինչում մյուսներին մեղադրելն ու ձեր վրա ընկած պատասխանատվությունը մի կողմ նետելը։ Երեկոյան կողմ տրամադրություն կլավանա, իրավիճակն էլ դեպի լավը կփոխվի, այնպես որ՝ աշխարհի հետ ընդհանուր լեզու գտնելն ավելի հեշտ կդառնա։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


 

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Կենտրոնացեք աշխատանքի վրա։ Առաջին հերթին՝ միայն այդպես կարող եք նրանում հաջողության հասնել։ Եվ երկրորդ՝ դա կօգնի ժամանակ ու ուժեր չվատնել այնպիսի բաների մասին մտածելու վրա, որոնք ի վիճակի չեք փոխել։ Նորը սովորելու հնարավորություն կունենաք, կիմանաք այն, ինչ մոտ ժամանակներս օգտակար կլինի։ Վատ չեք զգա հարցեր տալ ու ժամանակին պատասխաններ կստանաք դրանց։

Նույնիսկ ամենահասարակ, սովորական խնդիրներին ստեղծագործաբար մոտեցեք։ Այդպես վարվելու դեպքում կզարմանաք, թե ինչ անսովոր ու հետաքրքիր կարող է լինել լուծումը։ Պետք կգա գործընկերների փորձը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շփման համար բարենպաստ օր է։ Հետաքրքիր է, որ գործընկերների հետ զրույցները աշխատանքին չեն վերաբերի, իսկ ահա ընկերների հետ զրույցները ուղիղ կապ կունենան գործի հետ։ Չի բացառվում, որ ձեզ առաջարկեն մասնակցել անսովոր, բայց հեռանկարային նախագծին։ Հենց դրա շնորհիվ ձեր առջև շուտով նոր հնարավորություններ կբացվեն։

Ինչ-ինչ կենցաղային հարցեր լուծելու, վերանորոգում սկսելու կամ տեղափոխվելու հնարավորություն կունենաք։ Դա ավելի քիչ ծախսատար կլինի, քան մտածում էիք։ Խնայելու հնարավորություն կունենաք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Գործերը մի հետաձգեք։ Օրվա առաջին կեսը բարենպաստ կլինի։ Օգտագործեք այն ամենակարևոր նպատակներին հասնելու համար։ Գործնական բանակցությունները վարեք մինչև ճաշ։ Երեկոն թողեք անձնական հանդիպումների, ընկերների ու սիրելիի հետ շփվելու համար։ Հավանական է օգտակար տեղեկատվություն ստանաք։ Չի բացառվում՝ այն գա անսովոր ու անհուսալի աղբյուրից, բայց, միևնույն է, ճիշտ լինի։

Շատ Այծեղջյուրների համար օրը կապված կլինի նոր գաղափարների հետ, որոնց շնորհիվ նրանց առջև նոր հնարավորություններ կբացվեն։ Հնարավորություն կունենաք անել այն, ինչի մասին վաղուց եք մտածել։ Կյանքի կկոչեք համարձակ ու գեղեցիկ պլանը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Պետք է գործ ունենաք ամենատարբեր մարդկանց հետ, և նրանցից յուրաքանչյուրը իր հանդեպ յուրատեսակ մոտեցում կպահանջի։ Մեկ ուրիշը ձեր փոխարեն կբողոքեր, բայց դուք հաճույքով կլուծեք այդ բարդ խնդիրը։ Օրվա վերջին կպարզվի, որ ոչ միայն համախոհներ, այլ նաև ընկերներ եք ձեռք բերել, իսկ ինչ-որ մեկն էլ սիրահարվել է ձեզ առաջին հայացքից։

Հավանական են չպլանավորված ուղևորություններ։ Դրանք հաջող կդասավորվեն, հետաքրքիր ու հիշարժան կլինեն։ Շատ նոր բաներ կիմանաք, կլայնացնեք ձեր աշխարհայացքը։ Անսովոր վայրերում լինելու ու այնպիսի իրադարձությունների մասնակից կամ վկա լինելու հնարավորություն կլինի, որոնք ձեզ համար ոգեշնչվածության աղբյուր կդառնան։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա առաջին կեսն աշխատեք առավելագույն հանգիստ անցկացնել, խուսափել սթրեսային իրավիճակներից։ Ինչքան շատ հուզվեք, այնքան շատ էներգիա կծախսեք։ Եթե ժամանակին չվերահսկեք ձեզ, կարող եք հիվանդանալ։ Որոշ Ձկներ հոգնածության պատճառով նյարդային կդառնան։

Օրվա երկրորդ կեսը հարմար է աշխատանքի ու կարևոր գործերի համար։ Շատ բան կհասցնեք, արագ կլուծեք այն խնդիրները, որոնց վրա ուրիշները հսկայական ժամանակ կծախսեին։ Հավանական են անսպասելի այցեր։ Հյուրերի համար ուրախ կլինեք, նույնիսկ եթե նրանց գալը փաստի առաջ կանգնեցնի ձեզ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:




Загрузка...



23.07.2018 1040 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ТОП пользователей



Armen08gev24032001arakhach5khazaryan_karinertrdavtyanellok55astghikhakobyan70beyrut1972gormargaryan1985sedtovmasian