ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՀՈՒԼԻՍԻ 23

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Գործերում հաջողության հասնելու համար պետք է հանգստություն պահպանել: Բայց դա ամեն անգամ չի հաջողվի: Կտրվեք պրովոկացիաներին, կնյարդայնանաք, կչարանաք, եթե ինչ-որ բան այնպես չընթանա, ժամանակին ձեր սխալներն ընդունելու ու ուղղելու փոխարեն դրանց համար կմեղադրեք ուրիշներին: Երբեմն ինքներդ կոնֆլիկտներ կհրահրեք, չեք մտածի դժվարությունների մասին, որոնք կծագեն դրանց հետևանքով:

Լավ է, եթե կողքին լինեն մարդիկ, ովքեր կօգնեն ավելի կառուցողական տրամադրվել: Նրանց խորհուրդներն ու հուշումները շատ տեղին կլինեն: 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Անհարթ ու հակասական օր է, բայց այն անհույս վատը չի կարելի համարել: Ձեր որոշ գաղափարներ անհաջող կհամարվեն, և դա շատ կվշտացնի: Փոխարենը մյուս մտահղացումները կկարողանաք արագ կյանքի կոչել ու ձեզ հաղթանակած կզգաք, երբ փայլուն արդյունքի հասնեք: Հավանական են անսպասելի հանդիպումներ: Ուրախ կլինեք հանդիպել հին ընկերներին, նրանց հետ քննարկել գործերը:

Հնարավոր են չպլանավորված ծախսեր: Դրանք հաճախ արդարացված կլինեն ու հազիվ թե զղջաք ծախսած գումարի համար: Եկամտաբեր գործարքներ կնքելու շանս կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Սեփական հնարավորությունները գերագնահատելը հեշտ կլինի: Սխալներ կանեք, որոնք ուղղելը դժվար կլինի: Շրջապատի հանդեպ անհամբեր կլինեք, անհրաժեշտ չեք համարի երկար զրույցներ վարելը, բացատրելը, թե ինչու եք վարվում այս և ոչ թե այլ կերպ: Դա շատերին կվշտացնի ու կվիրավորի, վտանգ կա, որ առանց համախոհների կմնաք, կփչացնեք ընկերների հետ հարաբերությունները:

Աշխատեք ոչ ոքի չքննադատել: Այսօր սուր լեզու կունենաք, ձեր նկատողություններն էլ ցավ կպատճառեն: Սա հատկապես կարևոր է ամենամտերիմների հետ շփվելիս: Հաճախ ինքներդ էլ չուզենալով վիրավորական բաներ կասեք, անտակտ կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ձեզ ոչ միանշանակ օր է սպասվում: Հաջողության հասնելու շանս կա, բայց դա անելը հեշտ չի լինելու: Իրադարձությունների անբարենպաստ ընթացքը կխառնի ձեր պլանները, կստիպի հետաձգել հանդիպումները, որոնց անհամբերությամբ սպասել եք:

Կարող է պարզվել, որ ձեր գաղափարներն այնքան լավը չեն, որքան որ կարծում էիք: Ամենատպավորվող Խեցգետինների համար դա իսկական հարված կլինի: Բայց իրավիճակն անհույս չէ, և կգտնեք այն դեպի լավը փոխելու ձևը: Կարևորը լավատեսությունն ու սեփական ուժերի հանդեպ վստահությունը պահպանելն է: Նման մոտեցման շնորհիվ հեշտությամբ օգնականներ ու համախոհներ կգտնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա առաջին կեսի համար ոչ մի կարևոր ու բարդ բան մի պլանավորեք: Այս հատվածում կենտրոնանալը դժվար կլինի, իսկ ավելի բարդ կլինի չբարկանալն ու չհուզվելը: Շրջապատը հաճախ կհանի ձեզ հավասարակշռությունից, կքննադատի ձեր գաղափարները: Դրան հանգիստ արձագանքեք, խուսափեք կոնֆլիկտներից ու երկար վեճեր մի վարեք:

Օրվա երկրորդ կեսին իրավիճակն արագ դեպի լավը կփոխվի: Հին մրցակիցները համախոհներ կդառնան, իսկ նրանք, ովքեր առաջ թերագնահատում էին ձեզ, հարգանքով կլցվեն ձեր հանդեպ: Հավանական է ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը հաճելի, հետաքրքիր ու հագեցած կլինի: Շատ հետաքրքիր բաներ կիմանաք այն մարդկանց մասին, որոնց հանդեպ անտարբեր չեք, կհասկանաք՝ ինչպես վարվել նրանց հետ: Հնարավոր են անակնկալներ ու նվերներ, որոնք կբարձրացնեն տրամադրությունը:

Անձնական հմայքը կօգնի գործնական հարցերը լուծելիս: Հենց դրա շնորհիվ կստանաք ազդեցիկ անձանց աջակցությունը կամ պիտանի ծանոթություններ կհաստատեք: Երեկոն հարմար է կարևոր հարցերը քննարկելու համար: Շրջապատը ձեզ կես խոսքից կհասկանա ու ամեն հարցում կաջակցի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Պետք չէ շտապել: Օրը հարմար չէ ոտքի վրա կարևոր որոշումներ ընդունելու, շտապելով պլանները փոխելու ու արագ կարևոր գործերից գլուխ հանելու համար: Նույնիսկ աննշան քայլերը պետք է լավ մտածված լինեն, հակառակ դեպքում դրանց համար ստիպված եք լինելու զղջալ:

Լավ է հույս դնել սեփական փորձի ու առողջ բանականության, քան կողքից խորհուրդների վրա; Պետք չէ վստահել քիչ ծանոթ մարդկանց, հատկապես եթե նրանք ձեզ հաճոյախոսություններով են ողողում ու խոստումներ են տալիս: Ինչ-որ մեկը կփորձի շեղել ձեզ, մոլորության մեջ գցել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


 

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Կփորձեք ոչինչ չթաքցնել ո՛չ ձեզանից, ո՛չ էլ շրջապատողներից: Դա գովելի է, բայց պետք է ճշմարտությունն ավելի նրբանկատ ասել: Ցանկալի չէ քննադատել ձեզ թանկ մարդկանց: Նրանց նկատողություններ անելուց էլ հետ կանգնեք: Հիշեք, որ այսօր նույնիսկ փոքրիկ տարաձայնությունը լուրջ վեճի սկիզբ կարող է դառնալ, որից հետո հարաբերությունները վերականգնելը հեշտ չի լինի:

Հավանական են նոր ծանոթություններ: Դրանք մասնագիտական տեսանկյունից հաջող կլինեն: Շատ Կարիճներ կգտնեն եկամուտները մեծացնելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Պետք է ավելի շատ զբաղվեք ուրիշների, քան սեփական գործերով: Դա ձեզ հազիվ թե ուրախացնի: Կվշտացնի այն, որ ստիպված եք լինելու հետաձգել սեփական պլանները օգնելու համար այն մարդկանց, որոնք ոչինչ չեն ձեռնարկում իրենց մասին հոգ տանելու համար:

Կարող եք փոխել իրավիճակը, այնպես որ՝ աշխատեք ժամանակը տհաճ մտորումների վրա չվատնել: Եթե արագ գործեք, ամեն ինչ կհասցնեք: Հաճախ ամենաարդյունավետը ինքնատիպ որոշումներն ու նոր մեթոդները կլինեն: Խուսափեք ռիսկից: Այն միշտ չէ, որ արդարացված կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկզբին ստիպված եք լինելու հուզվել: Այս հատվածում դժվար կլինի տհաճ անակնկալներից ու անհաջող զուգադիպություններից խուսափելը: Հնարավոր են ֆինանսական կորուստներ ու գործարքներ, որոնց համար հետո կզղջաք:

Բայց բացասական միտումների ազդեցությունը երկարատև չի լինի: Շուտով կհասկանաք՝ ինչ է պետք ձեռնարկել հաջողության հասնելու համար: Մի հետաձգեք մտածածը կյանքի կոչելու պահը; Ինչքան շուտ սկսեք գործել, այնքան լավ: Հաճախ վճռական քայլը անելու համար ձեզ կպակասի ինքնավստահությունը: Նման պահերին աջակցության հարցով դիմեք մտերիմներին: Նրանք կգտնեն անհրաժեշտ բառերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Գործնական բանակցությունների կամ խմբում աշխատելու համար ամենաբարենպաստ օրը չէ: Վեճերի ու կոնֆլիկտների պատճառով կենտրոնանալը դժվար կլինի, բացի այդ, ստացվող տեղեկատվությունը հակասական կլինի, իսկ գործընկերները չեն կարողանա օգնել, հակառակը՝ կշեղեն ձեզ: Ավելի հեշտ կլինի նրանց համար, ովքեր ինքնուրույն են գործում:

Ցանկալի չէ պետկազմակերպություններ այցելել: Եթե դա անհրաժեշտություն է, պատրաստ եղեք ձգձգումների: Պետք է ջանքեր գործադրեք անհրաժեշտ թղթերը հավաքելու, ստորագրություններն ու կնիքները ստանալու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Լավ լեզու կգտնեք մարդկանց հետ, հեշտությամբ համախոհներ ու օգնականներ կգտնեք: Գործընկերների հետ հարաբերությունները դեպի լավը կփոխվեն, իսկ ղեկավարությունը կաջակցի ձեր գաղափարներին: Հավանական են անսովոր ծանոթություններ, որոնք ի զարմանս ձեզ օգտակար կլինեն: Հնարավոր են սիրային անակնկալներ, հանդիպում մեկի հետ, ում հետ առաջ ուժեղ զգացմունքներն էին կապում:

Չի բացառվում՝ եկամուտները մեծացնելու շանս ունենաք: Հազիվ թե գումարը հեշտությամբ ընկնի ձեր ձեռքը, բայց չեք բողոքի: Օրվա երկրորդ կեսը չպլանավորված, բայց շատ հաջող գնումների ժամանակ կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


 



Загрузка...



22.07.2018 1205 Armen08 0 Скачать
Добавить комментарий:



ТОП пользователей



Armen08gev24032001arakhach5khazaryan_karinertrdavtyanellok55astghikhakobyan70beyrut1972gormargaryan1985sedtovmasian