ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՀՈՒԼԻՍԻ 22

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հավասարակշռությունը պահպանելը ու դատարկ բաների պատճառով չնյարդայնանալը դժվար է լինելու։ Լավ կիմանաք՝ ինչի եք ուզում հասնել ու շատ բանի պատրաստ կլինեք, բայց նպատակին հասնելու ճիշտ ուղի ընտրել միանգամից չի ստացվի։ Խոչընդոտներ առաջանալու դեպքում կարևոր է չհանձնվել, սխալվելու դեպքում՝ մտածածը կիսատ չթողնել։

Ամենալավ մտադրություններով ղեկավարվելով՝ շրջապատը սովորականից հաճախ կխառնվի ձեր գործերին, բայց ավելի շատ կխանգարի, քան կօգնի։ Հնարավոր է՝ ճիշտ որոշում ընդունելու համար հին ընկերոջ խորհրդի կարիքն ունենաք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շփման մեջ հաճախ խնդիրներ կառաջանան։ Հեշտ չի լինի նույնիսկ լավ ծանոթների հետ լեզու գտնելը։ Վեճերի պատճառն էլ դատարկ բաները կլինեն, որոնց ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի։ Ցանկալի չէ կարևոր որոշումներ ընդունել, հատկապես եթե դրանք կարող են ազդել մյուսների վրա։

Ֆինանսների հետ կապված ցանկացած հարց զգուշություն է պահանջում։ Հավանական են լուրջ կորուստներ։ Խոշոր գնումներ անելուց առաջ խորհրդակցեք մտերիմների հետ։ Դա հատկապես կարևոր է, եթե խոսքը կահույք, կենցաղային տեխնիկա ու տան համար այլ իրեր գնելու մասին է։ Միայն սեփական ճաշակի վրա հույս դնելու դեպքում ռիսկի եք դիմում գնել այն, ինչը շուտով կհիասթափեցնի, չի արդարացնի ձեր սպասելիքները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Այսօր սխալ կլինի գլխապտույտ պլաններ կառուցելն ու հեշտ հաղթանակների վրա հույս դնելը։ Շատ բան ձեր ուզածի նման չի դասավորվի։ Սովորականից հաճախ ընտանեկան տարաձայնություններ կծագեն, որոշ Երկվորյակներ կվիրավորվեն հարազատներից և ոչ առանց պատճառի։ Շրջապատը հաճախ ձեր հանդեպ քննադատորեն տրամադրված կլինի, տհաճ նկատողություններ կանի։

Զգույշ պետք է լինել նոր ծանոթների հետ, հատկապես եթե նրանք ձգտում են շահել ձեր վստահությունը։ Ինչ-որ մեկը կփորձի ձեզ օգտագործել ի շահ սեփական հետաքրքրությունների։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շփումների համար բարենպաստ օր է։ Աջակցություն կստանաք, որի հույսը չունեիք, ազդեցիկ համախոհներ ձեռք կբերեք։ Չի բացառվում, որ նրանց շնորհիվ հեշտությամբ լուծեք վերջին շրջանում հանգիստ չտվող խնդիրները, պատասխաններ ստանաք կարևոր հարցերին։

Օգտակար կլինի աշխարհիկ միջոցառումների այցելելը։ Այդտեղ կարող եք հետաքրքիր ծանոթություններ հաստատել ու նույնքան հետաքրքիր նորություններ իմանալ։ Նույնիսկ շշուկներն ու բամբասանքները օգտակար կլինեն։ Չեն բացառվում դրամական մուտքերը։ Գործարքներ կնքելու հնարավորություն կունենաք։ Դրանք շուտով եկամուտ կբերեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Իրատեսությունը պահպանելը հեշտ չի լինի։ Կհավատաք նրան, ինչին որ ուզում եք հավատալ, կխճճեք և՛ ձեզ, և՛ շրջապատողներին։ Ուշադրություն դարձրեք, որ այսօրվա իրադարձությունները հիշեցնում են անցյալի նմանատիպ դեպքերը։ Հին սխալները մի կրկնեք։

Շտապելով ընդունված որոշումները հազիվ թե ճիշտ լինեն։ Ամենայն հավանականությամբ, հետո ստիպված եք լինելու զղջալ։ Ոչ ոքի հետ մի կիսվեք գաղտնիքներով, մի անկեղծացեք քիչ ծանոթ մարդկանց հետ։ Այսօր ձեր մասին ինչքան քիչ բան իմանան մյուսները, այնքան ավելի լավ։ Հիշեք, որ ձեր օրգանիզմը խոցելի է ու աշխատեք խուսափել ավելորդություններից։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ինքնատիրապետումը պահպանելն անհրաժեշտություն է։ Եթե չանեք դա, սխալը սխալի հետևից կգործեք։ Խուսափեք դատարկ զրույցներից ու երկար, անիմաստ վեճերից։ Խուսափեք այն մարդկանց հետ շփումներից, ովքեր քննադատում են ձեզ, վիրավորական նկատողություններ են անում կամ պարզապես փչացնում են ձեր տրամադրությունը։

Հուզական աջակցությունն այսօր շատ կարևոր կլինի; Մտերիմները, որոնց հասկանալի են ձեր ապրումները, կգտնեն անհրաժեշտ բառերը, կփորձեն անել ամեն հնարավորը, որ նորից ինքնավստահություն ձեռք բերեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը հարմար է հանգստի համար։ Հետաձգեք կարևոր գործերը, լուրջ հարցերի քննարկումը ու այն մարդկանց հետ հանդիպումները, որոնցից շատ բան է կախված։ Հիմա առաջնահերթությունները ճիշտ չեք դնի, ինչ-որ կարևոր բան աչքաթող կանեք։ Որոշ Կշեռքներ կվստահեն մարդկանց, որոնք դրան արժանի չեն։

Օգտակար կլինի ոչ մեծ ուղևորությունների մեկնելը, պայմանները փոխելը, հին ընկերների հետ հանդիպելը։ Զրույցը, կատակներն ու զվարճանքները կբարձրացնեն ձեր տրամադրությունը։ Օգտակար կլինի հին նախասիրության մասին հիշելը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը շատ հանգիստ կանցնի։ Այսօր ձեզ ոչինչ չի զարմացնի, չի անհանգստացնի ու չի բարկացնի։ Սկսած գործերն ավարտելու, հին ընկերների ու լավ ծանոթների հետ շփվելու հնարավորություն կունենաք։ Նրանք գիտեն՝ ինչպես բարձրացնել ձեր տրամադրությունը։ Որոշ Կարիճներ հետաքրքիր միջոցառումներին մասնակցելու հրավեր կստանան ու հիանալի ժամանակ կանցկացնեն, ինչպես նաև նոր ծանոթություններ կհաստատեն։

Հավանական են նվերներ ու հաճելի անակնկալներ։ Չեն բացառվում դրամական մուտքերը։ Դրանք հազիվ թե խոշոր լինեն, բայց շատ տեղին կլինեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարենպաստ ու արդյունավետ օր է։ Կգտնեք վերջին շրջանում շատ անհանգստացնող խնդիրների լուծման ձևը։ Չի բացառվում՝ մտերիմներին օգնելու հնարավորություն ունենաք։ Ընտանեկան կապերն ամրապնդելու, տարաձայնություններին ու վեճերին վերջ տալու հնարավորություն կունենաք։ Հնարավոր է՝ հենց ձեր գաղափարները միավորեն բոլորին։

Հավանական են օգտակար ծանոթություններ։ Դուր կգաք մարդկանց, շատերը կուզենան ձեր համախոհը դառնալ, օգնություն կառաջարկեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ամեն ինչ հաջող կդասավորվի։ Կպահպանեք լավատեսությունը, իսկ հիմա դա շատ գործերում հաջողության հասնելու գլխավոր պայմանն է։ Լավ կանցնեն ուղևորությունները, նույնիսկ եթե դրանք նախապես չեք պլանավորել ու շտապելով եք ճամփա գնացել։ Չի բացառվում՝ ճանապարհին հետաքրքիր մարդկանց հանդիպեք, որոնցից շատ բան կկարողանաք սովորել։

Որոշ Այծեղջյուրներ հեռվից լավ նորություններ կստանան, մյուսներին էլ չպլանավորված, բայց շատ հաճելի այցեր են սպասվում։ Հնարավոր են նաև նվերներ։ Դրանք թանկարժեք չեն լինի, բայց շատ կուրախացնեն ձեզ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրն այնքան էլ վատը չէ, բայց ինքներդ կարող եք փչացնել այն, եթե սկսեք վիճել բոլորի հետ։ Տարաձայնությունների առիթներ իսկապես հաճախ կլինեն։ Հատկապես դժվար կլինի այն մարդկանց հետ լեզու գտնելը, որոնց առաջ կես խոսքից հասկանում էիք։

Պետք է փորձեք բանավեճերը կառուցողական անցկացնել։ Դա թույլ կտա ոչ միայն խուսափել փոխադարձ վիրավորանքներից, այլ նաև որոշում ընդունել, որը բոլորին ձեռնտու կլինի։ Ամենալարված պահերին օգնության կգա հումորի զգացումը։ Շրջապատին կստիպեք ժպտալ, ու ձեր տրամադրությունն էլ կլավանա։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հեշտությամբ կկորցնեք հոգեկան հավասարակշռությունը, հաճախ կբարկանաք դատարկ բաների պատճառով։ Շրջապատի համար ձեզ հետ գործ ունենալը դժվար կլինի, շատերը կնախընտրեն հեռու մնալ ձեզանից։ Դրանից բացի, չի հաջողվի գլուխ հանել սեփական հույզերից, ամեն վատ բանի համար կմեղադրեք ուրիշներին։

Ամեն ինչ դեպի լավը կփոխվի, եթե վերահսկեք ձեզ ու աշխատեք ավելի լավատես լինել։ Այդ հարցում կօգնեն հին ծանոթները։ Նրանք կհիշեցնեն անցյալի իրավիճակները, որոնցից արժանապատվությամբ եք դուրս եկել։ Դա կվերադարձնի սեփական ուժերի հանդեպ ձեր հավատը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:




Загрузка...



21.07.2018 1144 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ТОП пользователей



Armen08gev24032001arakhach5khazaryan_karinertrdavtyanellok55astghikhakobyan70beyrut1972gormargaryan1985sedtovmasian