ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՀՈՒԼԻՍԻ 21

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Աշխատեք քիչ հուզվել ու անհանգստանալ։ Ամենաբարենպաստ օրը չի լինելու։ Այն հարմար չէ կարևոր գործերի համար։ Ճանապարհին սովորականից հաճախ խոչընդոտներ կառաջանան, որոնք անմիջապես հաղթահարել չի ստացվի։ Սակայն եթե հաստատակամ լինեք, անպայման կհասնեք ձեր ուզածին։

Հիշեք, որ հիմա ավելի շահավետ է նահանջելն ու սպասելը։ Զգույշ է պետք լինել ուղևորությունների ժամանակ, հատկապես, եթե դրանք անակնկալ են ու ստիպված եք արագ պատրաստվել։ Ցանկալի չէ միայնակ ճամփա ընկնել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Այսօր ծագած դժվարությունները սրտին մոտ մի ընդունեք։ Դրանք ժամանակավոր բնույթ կկրեն ու շուտով կմնան անցյալում։ Օրվա առաջին կեսին հնարավոր են փոքրիկ թյուրիմացություններ, բայց դրանք լուրջ հետևանքներ չեն ունենա, այնպես որ՝ մի հուզվեք։

Շրջապատողները սովորականից հաճախ կխառնվեն ձեր գործերին։ Երբեմն դա օգտակար կլինի, բայց ավելի հաճախ կնյարդայնացնի։ Աշխատեք հույզերին չտրվել, քանի որ վեճերն ու կոնֆլիկտներն այսօր ձեզ պետք չեն։ Օգտակար կլինի պայմանների փոփոխությունը։ Նոր տպավորությունները հիմա ձեզ համար անհրաժեշտություն կլինեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարենպաստ օր է հանգստի, ընկերների հետ հանդիպումների ու հաճելի ուղևորությունների համար։ Ձեզ նոր տպավորություններ ու վառ հույզեր են սպասվում։ Չեն բացառվում հետաքրքիր ծանոթությունները, հանդիպումները մարդկանց հետ, որոնց հետ շփումները կլայնացնեն ձեր աշխարհայացքը։ Հնարավոր է նոր հարաբերությունների սկիզբ, որոնք կարևոր դեր կխաղան ձեր կյանքում։

Օրը հարմար է ֆինանսական հարցերը լուծելու, պետկազմակերպությունների ներկայացուցիչների հետ շփվելու, փաստաթղթերի հետ աշխատելու համար։ Լավ գլուխ կհանեք ուշադրություն պահանջող գործերից։ Այն ձանձրալի չի թվա։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շատ բան սպասվածից հաջող կդասավորվի։ Չեն բացառվում դրամական մուտքերը, նվերները, որոնց համար շատ ուրախ կլինեք։ Այն Խեցգետինները, որոնք կենտրոնացած են աշխատանքի վրա, նրանում մեծ հաջողությունների կհասնեն։ Կայուն եկամտի նոր աղբյուր գտնելու շանս կա։

Անսպասելի հետաքրքիր գործեր կառաջանան ու դրանց առավելագույն ուշադրություն կհատկացնեք՝ ժամանակավորապես հետաձգելով մնացած ամեն ինչ։ Հեշտ կլինի կանանց հետ լեզու գտնելը, կուրախացնեն ընկերուհիների հետ հանդիպումները։ Նրանց հետ կարող եք շրջել խանութներով։ Հաջող գնումներ անելու հնարավորություն կունենաք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը լուրջ խնդիրներ հազիվ թե բերի, բայց փոքրիկ թյուրիմացություններից խուսափել չի ստացվի։ Սովորականից հաճախ ընտանեկան կոնֆլիկտներ կառաջանան, ընկերների հետ լեզու գտնելն էլ հեշտ չի լինի։ Հեշտությամբ կտրվեք պրովոկացիաներին, հաճախ համախոհների սխալ ընտրություն կանեք, կվստահեք նրանց, ովքեր արժանի չեն դրան։

Աշխատեք օրը առավելագույնս հանգիստ անցկացնել ու հնարավորինս խուսափել լուրջ ծանրաբեռնվածությունից ու սթրեսային իրավիճակներից։ Հետաձգեք կարևոր հարցերի քննարկումը։ Չեն բացառվում անհաջող գնումները, ֆինանսական կորուստները։ Զգույշ եղեք կանանց հետ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ինչ-որ դժվարություններ կարող են ծագել օրվա սկզբին, բայց արագ գլուխ կհանեք դրանցից։ Չի բացառվում հաջող լուծեք այն հարցերը, որոնք վերջին շրջանում անհանգստացնում էին ձեզ ու ձեր մտերիմներին։ Բարդ իրավիճակներում անսպասելի ու համարձակ որոշում կընդունեք, որը կհիացնի շրջապատին։ Նրանք, ովքեր առաջ թերագնահատում էին ձեզ, կփոխեն իրենց կարծիքը։

Կուրախացնեն ընտանիքի անդամներին ու մյուս թանկ մարդկանց վերաբերող նորությունները։ Ցանկացած կարևոր հարց պետք է քննարկել օրվա երկրորդ կեսին, քանի որ այդ հատվածում հանգստություն պահպանելն ավելի հեշտ կլինի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բավականին բարդ օր է։ Նախկինում տված խոստումները կատարելու ժամանակն է։ Դա հեշտ չի լինի ու սպասվածից մեծ ջանքեր կպահանջի։ Բայց սա լավ կողմ էլ ունի՝ այն, ինչ այսօր կսովորեք, անպայման մոտ ժամանակներս պետք կգա։ Հնարավոր է՝ հասկանաք, որ նախկինում սխալվել եք ու այլևս նույն սխալները չեք կրկնի։

Չեն բացառվում ֆինանսական կորուստներն ու անհաջող գնումները։ Գումարին վերաբերող ամեն ինչում ղեկավարվեք ինտուիցիայով։ Կողքից խորհուրդները հազվադեպ օգտակար կլինեն։ Հարմար օր է ամենամտերիմների հետ ինչ-որ կարևոր բանի մասին խոսելու համար։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շատ բան սպասվածի նման չի ընթանա։ Ստիպված եք լինելու հարմարվել նոր պայմաններին, ելք փնտրել մի իրավիճակից, որը ձեր սրտով չէ։ Շրջապատողները հաճախ կխառնվեն ձեր գործերով, անհարմար հարցեր կտան։ Կփորձեք պաշտպանել ձեր հետաքրքրությունները, բայց դա նրբանկատ չեք անի, այնպես որ՝ կարող են կոնֆլիկտներ ծագել։

Հատկապես բարդ կլինի երիտասարդ կանանց հետ լեզու գտնելը։ Նրանք կքննադատեն ձեզ, կմեղադրեն, որ ինչ-որ բան չեք արել, պահանջներ կներկայացնեն։ Հեռու մնացեք բամբասանքների սիրահարներից։ Նման մարդիկ կարող են փչացնել ձեր հեղինակությունը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շրջապատի հետ հարաբերությունները լարված կլինեն։ Հիասթափություններից ու տհաճ անակնկալներից խուսափել չի ստացվի։ Կարող է պարզվել, որ երկար ժամանակ վստահել եք նրան, ով դրան արժանի չէր, սխալ համախոհներ եք ընտրել։ Մյուս կողմից՝ մարդիկ, որոնց հետ կապված մտավախություն ունեիք, անսպասելի կաջակցեն ձեզ։

Եզրակացությունների ու որոշումների հարցում մի շտապեք։ Իրավիճակը հանգիստ գնահատելու համար ինքներդ ձեզ ժամանակ տվեք։ Դա վերաբերում է և՛ աշխատանքին, և՛ անձնական հարաբերություններին։ Ամեն ինչ այդքան պարզ ու միանշանակ չէ, որքան թվում է, այնպես որ՝ դիտեք ու եզրակացություններ արեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Կզգաք աստղերի աջակցությունը ու լավ կհասկանաք՝ ինչ է պետք նախաձեռնել ու ինչպես է պետք գործել հաջողության հասնելու համար։ Հավանական են հաճելի անակնկալներ ու անսպասելի կարևոր բացահայտումներ։ Չեն բացառվում շահավետ գործարքներն ու նվերները։ Ձեզ հաճախ կաջակցեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում։

Հին մրցակիցը լավ համախոհ կդառնա։ Չի բացառվում անսովոր սիրային պատմության սկիզբը, որը շուտով շատ կարևոր կդառնա ձեզ համար։ Հարմար օր է ապագայի մասին մտորելու, ռազմավարություն մշակելու ու պլաններ կառուցելու համար։ Ամեն ինչի հանդեպ լուրջ մոտեցումը կօգնի խուսափել սխալներից։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շատ զգույշ ու համբերատար պետք է լինեք։ Լարված օր է։ Ձեր ուժերի սահմաններում կլինի դժվարությունները հաղթահարելը, կոնֆլիկտներից ու կորուստներից խուսափելը, ձեզ համար թանկ մարդկանց հետ լավ հարաբերություններ պահպանելը։ Հնարավոր է՝ ստիպված լինեք տհաճ զրույցներ վարել, այնպիսի իրադարձություններ ու իրավիճակներ քննարկել, որոնց մասին կնախընտրեիք մոռանալ։

Հույզերին մի տրվեք, հակառակ դեպքում արարքներ կգործեք, որոնց համար շուտով ստիպված կլինեք զղջալ։ Լսեք հին ծանոթների խորհուրդները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը բարենպաստ, հագեցած ու հետաքրքիր կլինի։ Ձեզ հաճելի անակնկալներ են սպասվում։ Չեն բացառվում անսպասելի նվերները։ Կարող եք գնումներ անել։ Ինտուիցիան կհուշի՝ ինչպես պետք է տնօրինեք գումարը, ինչի վրա արժե այն ծախսել, իսկ ինչի վրա կարելի է խնայել։ Որոշ Ձկներ շահավետ խոշոր գործարքներ կնքելու հնարավորություն կունենան։

Հնարավոր են չպլանավորված ուղևորություններ։ Դրանք թույլ կտան օգտակար տեղեկատվություն ստանալ, անսովոր ու նույնիսկ նշանավոր մարդկանց հետ ծանոթանալ։ Օրը հարմար է նաև ուսման ու ինքնակրթության համար։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:




Загрузка...



20.07.2018 1157 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ТОП пользователей



Armen08gev24032001arakhach5khazaryan_karinertrdavtyanellok55astghikhakobyan70beyrut1972gormargaryan1985sedtovmasian