ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՀՈՒԼԻՍԻ 20

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Գործերի վրա կենտրոնանալը բարդ է լինելու։ Ստիպված եք լինելու շեղվել զրույցներով, որոնք այնքան էլ հետաքրքիր չեն լինի, ինչպես նաև երկար վեճեր վարել, պաշտպանել սեփական տեսակետը։ Ընթացիկ գործերը սովորականից դժվար կտրվեն, հատկապես եթե դրանցով ստիպված լինեք զբաղվել քիչ ծանոթ մարդկանց հետ, որոնք վստահության արժանի չեն։

Կանայք հաճախ կհանեն ձեզ հավասարակշռությունից անտեղի ու անժամանակ նկատողություններով։ Աշխատեք պրովոկացիաներին չտրվել։ Եթե վեճ ծագի, հարաբերությունները վերականգնելը դժվար կլինի։ Իրենց մասին կարող են հիշեցնել հին թշնամիները, բայց հիմա նրանց խարդավանքների զոհը չեք դառնա։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը հանգիստ ու հաճելի կլինի։ Այն հազիվ թե նշանավորվի մեծ հաղթանակներով կամ գործերում բեկումով։ Փոխարենը կկարողանաք ավարտին հասցնել սկսած գործը, լուծել այն հարցերը, որոնց շուրջ վերջին շրջանում շատ էիք մտորում։ Որոշ Ցուլեր կնկատեն այն, ինչին առաջ ուշադրություն չէին դարձրել ու կփոխեն վերաբերմունքը սովորական իրերի հանդեպ։

Կուրախացնեն ընկերների հետ հանդիպումները։ Հին կապերը վերականգնելու հնարավորություն կունենաք, կհարթեք հարաբերությունները մեկի հետ, ում հետ չէր հաջողվում լեզու գտնել։ Հնարավոր են հաջող զուգադիպություններ, որոնց շնորհիվ կհաշտվեք այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ձեզ անհանգիստ ու հակասական օր է սպասվում։ Իրավիճակը հաճախ կփոխվի՝ և՛ ուրախության, և՛ ապրումների, և՛ վշտանալու առիթներ կլինեն։ Չնայած դրան՝ կպահպանեք ինքնատիրապետումը, հույզերին չեք տրվի, կառաջնորդվեք առողջ բանականությամբ։ Նման մոտեցումը թույլ կտա լուծել խնդիրները, ընդ որում՝ դրանցից ավելի արագ գլուխ կհանեք, քան սպասում էիք։

Երեկոյան հյուրեր ընդունեք, ընտանեկան տոն կամ մտերիմների համար հաճելի միջոցառում կազմակերպեք։ Ձեզ համար թանկ մարդկանց լավ նորություններով ու հաճելի անակնկալներով ուրախացնելու հնարավորություն կունենաք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկիզբը հաճելի հանդիպումներ ու հետաքրքիր ծանոթություններ է խոստանում։ Հեշտությամբ լավ տպավորություն կթողնեք մարդկանց վրա, նրանց կհետաքրքրեք ձեր գաղափարներով։ Եթե ինչ-որ մեկին դիմեք օգնության խնդրանքով, ձեզ չեն մերժի։ Հավանական են հաջողություններ ստեղծագործական մոտեցում պահանջող գործերում։ Շատ իրերի հանդեպ ոչ ստանդարտ հայացքը կօգնի հաղթել մրցակիցներին։ Հնարավոր են դրամական մուտքեր։

Օրվա երկրորդ կեսը հանգիստ կանցնի։ Սա բարենպաստ ժամանակ է հանգստանալու ու ուժերը վերականգնելու համար։ Կարող եք բուժիչ պրոցեդուրաներ անցկացնել։ Դրանք արդյունավետ կլինեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շատ բան պետք է անեք։ Օրվա բերած խնդիրները հեշտ չեն լինի, բայց բավականաչափ փորձ ու գիտելիքներ կունենաք դրանց լուծում տալու համար։ Աշխատեք չշտապել։ Անհրաժեշտ ինֆորմացիան հավաքելու, փաստերը համադրելու, ճիշտ եզրակացություններ անելու համար բավականաչափ ժամանակ կունենաք։ Դրանից բացի, արագ կսովորեք, կյուրացնեք ուրիշների փորձը։

Ե՛վ աշխատանքի մեջ, և՛ անձնական հարաբերություններում հաճախ կօգնի ինտուիցիան։ Հենց նրա շնորհիվ կհասկանաք՝ ինչպես վարվել, ում հետ և ինչի մասին արժե զրուցել, երբ է պետք արագ գործել, իսկ երբ է պետք սպասել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ինչ էլ որ բերի այս օրը, աշխատեք անկեղծ լինել ինքներդ ձեր ու շրջապատի հետ։ Դա հեշտ չի լինելու, բայց հաջողության հասնելու համար անհրաժեշտություն է։ Հավանական են արդյունավետ գործնական բանակցություններ։ Ազդեցիկ անձանց աջակցությունը ձեռք բերելու, նոր համախոհներ ու օգնականներ գտնելու հնարավորություն կունենաք։

Մի վախեցեք բարդ առաջադրանքներից։ Դրանք լուծելով՝ շատ բան կսովորեք, կշահեք շրջապատի հարգանքը ու ցույց կտաք, թե ինչի եք ունակ։ Շատ Կույսեր այսօր հնարավորություն կունենան հաղթահարել սեփական վախերն ու թուլությունները, ավելի վստահ զգալ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Գործերի հանդեպ լուրջ ու պատաասխանատու վերաբերմունքը այսօր թույլ կտա հաջողության հասնել։ Կարևոր աշխատանքային խնդիրները լուծելու համար բարենպաստ պայմաններ կստեղծվեն։ Չի բացառվում՝ հնարավորություն ունենաք բարձրանալ մասնագիտական սանդուղքով ու ստանալ ազդեցիկ անձանց աջակցությունը։

Հեշտությամբ ծանոթություններ կհաստատեք։ Լավ տպավորություն թողնելու համար շատ քիչ ժամանակ պետք կլինի։ Հավանական է սիրային հարաբերությունների սկիզբ։ Այդ հարաբերությունները ներդաշնակ ընթացք կունենան ու հաճելի պահեր, վառ հույզեր կպարգևեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


 

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ձեզ անհանգիստ ու հետաքրքիր օր է սպասվում։ Ստիպված եք լինելու զբաղվել տարբեր գործերով, անընդհատ մի գործից մյուսին անցնել։ Շատ օգտակար կլինի ձեր հարուստ երևակայությունը։ Վերջինիս օգնությամբ կլուծեք այն խնդիրները, որոնցից մյուսները գլուխ չեն հանել։

Կարող եք ապագայի պլաններ կազմել։ Ձեզ համար դժվար չի լինի կանխատեսելը, թե ինչպես կզարգանան իրադարձությունները և թե ինչ կնախաձեռնեն շրջապատողները։ Ինտուիցիայի հուշումներին հետևելով՝ ելք կգտնեք բարդ իրավիճակից, սխալներ չեք անի։ Հավանական են հաջող ուղևորություններ, որոնց մեջ կլինեն նաև չպլանավորվածները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հեշտ չի լինի, բայց շատ անհրաժեշտ է իրատես լինել։ Աշխատեք երևակայությունը շատ չաշխատացնել՝ հատկապես եթե խոսքը վերաբերում է շրջապատի հետ ձեր հարաբերություններին։ Ցանկալին իրականության տեղ ընդունելով՝ ինքներդ ձեզ թակարդը կգցեք։ Չեն բացառվում անսպասելի կոնֆլիկտներ աշխատավայրում, տարաձայնություններ մարդկանց հետ, որոնք առաջ ձեր կողմից են եղել։

Դժվար կլինի սեփական ուժերը ճիշտ գնահատելը։ Մտածելով, որ համարյա ամեն ինչի ունակ եք, գործեր կստանձնեք, որոնք հիմա փաստացի անհնար է գլուխ բերելը։ Լավ է ավելի նպատակահարմար պահի սպասել ու պետք եկած արդյունքը ստանալ առանց ավելորդ ջանքերի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հնարավոր են փոքրիկ տհաճություններ, բայց դրանք չեն փչացնի ձեր տրամադրությունը ու չեն զրկի լավատեսությունից։ Նույնիսկ ամենաբարդ պահերին կկարողանաք ելք գտնել դրությունից ու իրավիճակն օգտագործել ի շահ սեփական հետաքրքրությունների։ Վատ չեն անցնի ուղևորությունները, այդ թվում՝ նաև չպլանավորվածները։

Ճանապարհին կարող եք ոչ միայն նոր տպավորություններ ստանալ, այլ նաև հետաքրքիր ծանոթություններ հաստատել։ Գրավիչ կլինեք, շատերին դուր կգաք, հաճախ լավ տպավորություն կթողնեք նույնիսկ նրանց վրա, ովքեր սովորաբար քննադատորեն են տրամադրված մյուսների հանդեպ։ Չեն բացառվում սիրային տարվածությունները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Նյարդային ու լարված օր է։ Կթվա, թե մարդիկ ու իրադարձությունները փորձում են ձեր ամրությունը։ Մի հանձնվեք, քանի որ ունեք խոչընդոտները հաղթահարելու ու հաջողության հասնելու շանսը։ Հնարավոր է ճեղքում մի գործում, որում վերջին ժամանակներս մեծ ուժեր էիք ներդրել։ Ձեզ հաճախ կօգնեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում։ Նրանց աջակցությունը շատ տեղին կլինի։ Ժամանակի հետ նոր համախոհները իսկական ընկերներ կդառնան։

Հաստատակամ եղեք, հիշեք ձեր հետաքրքրությունների մասին ու ոչ ոքի թույլ մի տվեք շեղել ձեզ։ Առաջնահերթությունները ճիշտ դնելու դեպքում կկարողանաք հաղթահարել բացասական միտումների ազդեցությունը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հանգստություն պահպանեք ու կգտնեք օրվա բոլոր խնդիրները լուծելու ձևը։ Լավատես լինելու ունակությունը հաճախ կօգնի ձեզ այնպիսի իրավիճակներում, որոնք ուրիշներին անհուսալի կթվային։ Կարող եք նոր ծանոթություններ հաստատել, հարթել հարաբերությունները նրանց հետ, ում հետ վերջերս շատ էիք վիճում։

Հավանական է կարևոր տեղեկատվություն ստանաք, որը կկարողանաք օգտագործել աշխատանքի մեջ։ Հնարավորություն կունենաք սովորել մի բան, որը շուտով պետք կգա, պատասխաններ ստանալ սկզբունքորեն կարևոր հարցերին։ Միակ բանը, որը ձեզանից կպահանջվի, ուժերն ու հնարավորությունները ճիշտ գնահատելն է։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:




Загрузка...



19.07.2018 1297 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ТОП пользователей



Armen08gev24032001arakhach5khazaryan_karinertrdavtyanellok55astghikhakobyan70beyrut1972gormargaryan1985sedtovmasian