Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՀՈՒԼԻՍԻ 2
01.07.2018, 21:30

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ոչ միայն ձեր, այլ նաև մյուսների համար շատ օգտակար բաներ անելու հնարավորություն կունենաք: Վճռական կգործեք, չեք վախենա ռիսկի դիմել, եթե դա անհրաժեշտ լինի: Հաճախ գործերում կօգնի նախկինում ստացած փորձը: Բարենպաստ կլուծվեն ֆինանսական հարցերը: Իրավաբանական վեճերն էլ ձեզ համար ամենահաջող կերպով կավարտվեն:

Օրը հարմար է սովորելու համար: Հատկապես լավ կտրվեն ճշգրիտ գիտությունները: Գործերում կարող եք հույս դնել փորձված համախոհների վրա: Նրանց օգնությամբ արագ կյանքի կկոչեք մտածածը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Առավոտը բավականին բարդ կլինի, բայց դա հուսահատվելու պատճառ չպետք է դառնա: Այս հատվածում հնարավոր են փոքրիկ տհաճություններ տանն ու թյուրիմացություններ աշխատանքի վայրում, բայց դրանք լուրջ հետևանքներ չեն ունենա: Ժամ առ ժամ դրական միտումների ազդեցությունը կմեծանա, իսկ գործերն ավելի լավ կընթանան:

Լավ գլուխ կհանեք ստեղծագործ մոտեցում, իրերի հանդեպ ոչ ստանդարտ հայացք պահանջող գործերից: Հաճույքով փորձարկումներ կանեք, չեք վախենա ռիսկի դիմել: Դա թույլ կտա հիանալի արդյունքների հասնել այնտեղ, որտեղ մյուսները անհաջողության են հանդիպել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շփումների տեսանկյունից բարդ օր է: Ամենակարևոր գործերում լավ է հույս դնել սեփական ուժերի վրա, ոչ ոքից աջակցություն չսպասել: Շատ կանհանգստանաք ուրիշների կարծիքի համար, կփորձեք դուր գալ շրջապատին: Դրա վրա մեծ էներգիա կծախսեք, որին կարելի էր ավելի ճիշտ կիրառում գտնել:

Հնարավոր են անհաջողություններ հստակություն, կարգապահություն, մանրուքներին ուշադրություն պահանջող գործերում: Փոխարենը երևակայություն ու ստեղծագործ մոտեցում պահանջող գործերից արագ ու հաճույքով գլուխ կհանեք: Կարող եք ոչ մեծ գնումներ անել: Դրանք շահավետ կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Աշխատեք չհուզվել: Դա հեշտ չի լինելու հատկապես օրվա առաջին կեսին, երբ շատ բան պլանի համաձայն չի ընթանա, շրջապատողներն էլ տհաճ անակնկալներ կմատուցեն: Բայց կարող եք գլուխ հանել բացասական միտումներից, եթե պահպանեք ինքնատիրապետումը:

Կարևոր է լուրջ որոշումներն ինքնուրույն ընդունել, պրովոկացիաներին չտրվել ու չլսել խորհուրդները, որոնք վնասակար կթվան: Աշխատանքի մեջ կօգնի ինտուիցիան, այնպես որ՝ ուշադիր լսեք նրա հուշումները: Ուղևորությունների ժամանակ հնարավորինս ուշադիր եղեք, հատկապես եթե միայնակ եք ճամփա գնալու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Մասնագիտական տեսանկյունից բարենպաստ օր է: Հաջող կլինեն աշխատանքի հետ կապված գաղափարները: Չի բացառվում՝ ընթացիկ խնդիրները լուծելու նոր, ավելի արդյունավետ եղանակ գտնեք, և դրա շնորհիվ ժամանակ խնայեք ձեր ու շրջապատի համար: Օգտակար փորձ ձեռք բերելու ու նոր բան սովորելու հնարավորություն կունենաք:

Հավանական են օգտակար ծանոթություններ: Լավ տպավորություն կթողնեք, ձեզ ամենալավ կողմերով ցույց կտաք: Մասնագիտական սանդուղքով բարձրանալու շանս կունենաք: Երեկոն հարմար է սիրային ժամադրությունների, սիրելիի հետ շփումների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Կարող եք ապագայի պլաններ կառուցել, ուսումնասիրել հնարավորություններն ու հեռանկարները: Հիմա ճիշտ կգնահատեք ձեր ուժերն ու իրավիճակը, իրատես կլինեք ու ցանկալին իրականության տեղ չեք ընդունի: Դա լավ հասկանալով՝ շրջապատը հաճախ կդիմի ձեզ խորհուրդների խնդրանքով, իսկ դուք կփորձեք չմերժել նրանց:

Հավանական են հանդիպումներ մարդկանց հետ, ովքեր շատ կարևոր են ձեզ համար: Անկեղծ զրույցը օգուտ կտա հարաբերություններին: Հին ընտանեկան տարաձայնությունները կարգավորելու, հաշտվելու հնարավորություն կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրն անսպասելի իրադարձություններով լի կլինի: Դժվար կլինի հետևել նախորոք կազմած պլանին: Ստիպված եք լինելու հարմարվել նոր պայմաններին, իմպրովիզներ անել: Տեղի ունեցողը ձեզ չի վշտացնի: Կգտնեք ցանկացած իրավիճակ ի շահ ձեր հետաքրքրությունների օգտագործելու ձևը: Չի բացառվում՝ օգնեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում, իսկ մրցակիցները կարող են ձեր կողմն անցնել:

Կարիերայի զարգացմանը վերաբերող լավ գաղափարներ կունենաք: Պարզ կդառնա, թե ինչ պետք է սովորել հաջողության հասնելու համար: Երեկոն կուրախացնի հաճելի նորություններով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը վատ չի դասավորվի, եթե ժամանակը վեճերի ու դատարկ զրույցների վրա չվատնեք: Հույս դրեք միայն սեփական ուժերի վրա: Եթե ձեզ օգնություն է պետք, այդ հարցով դիմեք փորձված մարդկանց: Պետք չէ ձեր խնդիրների ու դժվարությունների մասին պատմել նոր ծանոթներին, հատկապես եթե նրանք համառորեն ձեզ անհարկի հարցեր են տալիս: Զգույշ եղեք նրանց հետ, ովքեր հեշտությամբ խոստումներ են տալիս:

Շատ բան կարող եք սովորել, ինֆորմացիա կստանաք, որը պետք կգա: Օրվա երկրորդ կեսին հավանական են հաջող զուգադիպություններ, որոնք հին խնդիրները լուծելու շանս կտան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հաջող զուգադիպություններով ու տրամադրությունը բարձրացնող իրադարձություններով լի օր է: Չեն բացառվում հանդիպումները այն մարդկանց հետ, որոնց վերջին շրջանում շատ կարոտել էիք: Ոչ միայն հաճույք կստանաք նրանց հետ շփումներից, այլ նաև նոր բաներ կիմանաք: Արդյունավետ կանցնեն գործնական բանակցությունները: Որոշ Աղեղնավորներ նոր համախոհներ կգտնեն, որոնց օգնությամբ կյանքի կկոչեն վաղեմի մտահղացումը:

Շատ օգտակար կլինի պայմանների փոփոխությունը: Եթե ուղևորության մեկնելու հնարավորություն կա, բաց մի թողեք այն: Հավանական են ընտանիքի անդամներին վերաբերող հաճելի նորություններ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Աստղերը ձեր կողմից կլինեն: Օգտվեք դրանից խնդիրները լուծելու համար: Օգտակար կլինի հասարակական միջոցառումներին մասնակցությունը: Դժվար իրավիճակում հայտնված ծանոթներին օգնելու, մտերիմներին աջակցելու հնարավորություն կունենաք: Շատ լավ բաներ կանեք ուրիշների համար, բայց չեք մոռանա նաև սեփական հետաքրքրությունների համար:

Օրվա վերջին պատասխաններ կստանաք վերջին շրջանում անհանգստացնող հարցերին, իսկ նրանց հետ նաև՝ որոշակիություն կմտցնեք ապագայի պլաններում: Կհասկանաք, թե ինչպես է պետք գործել արագ հաջողության հասնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա սկիզբը հաջող կլինի: Հենց այդ հատվածը օգտագործեք ամենակարևոր գործերի համար: Ավելի ուշ կենտրոնանալը դժվար կլինի, կմեծանա սխալների հավանականությունը: Ցանկալի չէ լուծել ֆինանսական հարցերը: Այստեղ հեշտ կլինի ինչ-որ բան աչքաթող անելը, բացի այդ, վտանգ կա, որ ձեզ մոլորության մեջ կգցեն:

Օրվա երկրորդ կեսին լավ հանգստանալու, հին ընկերների հետ հաճելի ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք: Նրանք հաճույքով կպաշտպանեն ձեր գաղափարները: Չեն բացառվում անակնկալներն ու նվերները, ինչպես նաև նորությունները, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը շատ արդյունավետ կանցնի: Մի քանի ժամվա մեջ կհասցնեք անել այն, ինչից քանի օր է՝ չէիք կարողանում գլուխ հանել: Հաճախ կօգնեն շրջապատողները: Նույնիսկ պատահական ծանոթները ուրախ կլինեն աջակցել ձեզ ու ծառայություն մատուցել:

Ավելի ուշ չեն բացառվում գործնական ուղևորությունները, որոնց ժամանակ կկարողանաք շահավետ գործարքներ կնքել, ինչպես նաև աշխատանքին վերաբերող կարևոր ինֆորմացիա ստանալ: Այսօր հակված կլինեք շատ ծախսել այնպիսի բաների վրա, որոնց կարիքն առանձնապես չունեք: Ընդ որում՝ այդ գումարը շուտով կարող է ինչ-որ կարևոր բանի համար պետք գալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


 



Загрузка...

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 1035 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES