ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՀՈՒԼԻՍԻ 19

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը չնայած բարդ կլինի, բայց ոչ այնքան անհաջող, որքան կթվա առավոտյան։ Իսկապես, շատ բան ուզածի նման չի ընթանա։ Չեն բացառվում լուրջ խնդիրներն աշխատավայրում, տարաձայնությունները գործընկերների ու ղեկավարության հետ։

Սակայն շատ մի վշտացեք։ Կկարողանաք ընդհանուր լեզու գտնել կարևոր մարդկանց հետ, կհասկանաք՝ ինչ է պետք ձեռնարկել իրավիճակը դեպի լավը փոխելու համար։ Օրվա վերջին հավանական են հաճելի անակնկալներ, այդ թվում՝ նաև ռոմանտիկ անակնկալներ։ Իր մասին կարող է հիշեցնել մեկը, որին ժամանակին համակրում էիք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հաջողության հասնելը հեշտ չի լինի, բայց ոչ մի դեպքում չեք հանձնվի։ Հաստատակամությունը շատ օգտակար կլինի։ Դրա շնորհիվ նույնիսկ սպասվածից ավելիին կհասնեք։ Եթե առաջին անհաջողությունից հետո չհրաժարվեք ձեր պլանից, ապա շուտով անկախ ամեն ինչից՝ կյանքի կկոչեք այն։

Կարող եք նոր համախոհներ գտնել կամ համագործակցության մասին պայմանավորվել այն մարդկանց հետ, որոնց հետ առաջ ընդհանուր գործ եք վարել։ Արդյունավետ կանցնեն գործնական բանակցությունները, որոշ Ցուլերի նոր աշխատանք կառաջարկեն։ Հավանական են անսպասելի հաճելի իրադարձություններ ընտանիքում, դրական փոփոխությունների մտերիմների հետ հարաբերություններում։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Պետք է արագ գործեք։ Օրվա սկիզբը հաջող կլինի, և շատ բանի կարող եք հասնել, եթե ժամանակը զուր չվատնեք։ Ավելի ուշ իրավիճակը կփոխվի, ճանապարհին խոչընդոտներ կառաջանան և նույնիսկ լավ ծանոթ գործերից գլուխ հանելը դժվար կլինի։ Կփորձեք ոչ ստանդարտ որոշում գտնել, բայց նման որոշումները հաճախ անհաջող կլինեն։

Ինչքան երեկոն մոտենա, այնքան կարևոր կդառնա ամեն հարցում զգույշ լինելը։ Ինքնատիրապետումը կօգնի խուսափել ավելորդ վեճերից, լավ հարաբերություններ պահպանել խոցելի ու նյարդագրգիռ մարդկանց հետ, ինչպես նաև մոտեցում գտնել նրանց հանդեպ, ովքեր սովորաբար շատ պահանջկոտ են շրջապատի հանդեպ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Լարված պահեր շատ կլինեն, բայց կգտնեք բոլոր դժվարությունները հաղթահարելու ձևը։ Շատ կարևոր կլինի հույզերը վերահսկելը։ Պետք չէ գաղափարներով կիսվել շրջապատի ու հատկապես քիչ ծանոթ մարդկանց հետ։ Աջակցություն հազիվ թե ստանաք, իսկ ահա մտածածն իրագործելու հետ կապված խնդիրներ կառաջանան։

Տանը սովորականից շատ գործեր կունենաք։ Անսպասելի կենցաղային խնդիրներ կառաջանան, որոնց լուծումը ծախսեր կպահանջի։ Մի շտապեք։ Իրավիճակից գլուխ հանելուց հետո կհասկանաք, թե ինչի վրա կարելի է խնայել։ Կրճատեք ծանրաբեռնվածությունը։ Հիմա սովորականից շատ կհոգնեք ու արդյունքում ձեզ վատ կզգաք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Աշխատանքի վրա կենտրոնանալը բարդ կլինի։ Կշեղեն անձնական խնդիրների ու ընտանեկան գործերի մասին մտքերը։ Բայց եթե անհրաժեշտ ուշադրությունը հատկացնեք մասնագիտական ոլորտին, ապա շատ գործերում հաջողությունների կհասնեք։ Խուսափեք ծանրաբեռնվածությունից։ Պլանավորած բոլոր գործերով չէ, որ այսօր արժե զբաղվել; Ինչ-որ բան լավ է հետաձգել։

Կարևոր կլինեն գործնականությունն ու սեփական ուժերը իրատեսորեն գնահատելը; Ամեն ինչ հնարավոր չէ վերահսկել, կարող են անսպասելի իրադարձություններ տեղի ունենալ։ Ինչքան արագ արձագանքեք դրանց, այնքան լավ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Կարևոր է որոշակիություն մտցնել նպատակների ու առաջնահերթությունների մեջ, հասկանալ, թե ինչ է ձեզ իսկապես անհրաժեշտ։ Եթե դա ճիշտ ժամանակին չանեք, ուժերը այնպիսի պայքարի վրա կծախսեք, որից կարելի էր և խուսափել։ Վտանգ կա, որ կընկնեք մի մարդու ազդեցության տակ, ով կօգտագործի ձեր ունակություններն ու տաղանդներն ի շահ սեփական հետաքրքրությունների։

Շրջապատի հետ լեզու գտնելը հեշտ կլինի, կհաջողվի արագ պայմանավորվել համատեղ գործղությունների ու ընդհանուր պլանների մասին։ Բայց շատ վստահող մի եղեք։ Այսօր օգնություն խոստացող բոլորը չէ, որ կպահեն իրենց խոստումը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Գլխապտույտ հաջողությունների հասնել ամեն ինչում չի ստացվի, բայց օրն ընդհանուր առմամբ հաճելի կանցնի։ Արագ կսովորեք նորը, հեշտությամբ կմտապահեք այն ինֆորմացիան, որը կարող է պիտանի լինել։ Դա ամենայն հավանականությամբ պետք կգա աշխատանքի մեջ ու ձեր հաջողություններն աննկատ չեն մնա։

Հետաքրքիր մարդկանց հետ ծանոթանալու, սովորական իրերին նորովի նայելու հնարավորություն կունենաք։ Չեն բացառվում անսպասելի դրամական մուտքերը։ Օրը շատ հարմար է գնումների համար։ Ցանկացած խանութում անսխալ կընտրեք այն իրերը, որոնք պետք են ձեզ ու ձեր մտերիմներին։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Կձգտեք հնարավորինս արագ հասնել դրված նպատակներին։ Եվ դա ճիշտ մոտեցում կլինի։ Այսօր պետք չէ ժամանակը զուր վատնել։ Կառուցողական կանցնեն գործնական բանակցությունները, նույնիսկ վեճերը կարող են օգտակար լինել։ Շատ բան կսովորեք շրջապատից, իսկ նրանք՝ ձեզանից։ Հնարավոր է երկարատև համագործակցության սկիզբ։

Հին ծանոթների հետ շփվելու հնարավորություն կունենաք։ Նրանք արժեքավոր տեղեկություններ կհայտնեն։ Կհաջողվի լուծել վերջին շրջանում անհանգստացնող խնդիրները, և կյանքն ընդհանուր առմամբ ավելի հանգիստ, հասկանալի ու հեշտ կդառնա։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, բայց հաջողության հասնելու շանս ունեք։ Շատ նոր գաղափարներ կունենաք, բայց դրանք այնքան լավը չեն լինի, որքան առաջին հայացքից կթվան։ Հենվեք փորձված համախոհների վրա։ Նրանք կօգնեն ձեզ ու կհուշեն՝ ինչպես գործել։ Հավանական են հաճելի ծանոթություններ, որոնք կարող են սիրային շարունակություն ստանալ։ Ամեն ինչ կախված կլինի նրանից՝ արդյոք կուզենաք նախաձեռնող լինել, ցույց տալ ձեր հետաքրքրվածությունը։

Պետք կգան գիտելիքներն ու փորձը։ Դրանց շնորհիվ հին սխալները չեք կրկնի ու կկարողանաք խուսափել նորերից։ Լավ կանցնեն գործնական ուղևորությունները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ձեզ այնքան էլ հաճելի օր չի սպասվում։ Լուրջ կորուստները քիչ հավանական են, իսկ ահա փոքրիկ թյուրիմացություններից խուսափել հազիվ թե ստացվի։ Դրանից բացի, նոր պարտականություններ կհայտնվեն, որոնցից գլուխ հանելու համար նոր բան պետք է սովորեք։ Լավ է դա արագ ու ինքնուրույն անել ու ոչ ոքից հուշումներ չսպասել։

Երբեմն դժվար կլինի կանանց հետ լեզու գտնելը։ Նույնիսկ հին ընկերուհիները կարող են հիասթափեցնել։ Պետք չէ նրանց հետ քննարկել անձնական գործերը։ Կարևոր գաղտնիքներով այսօր ընդհանրապես պետք չէ ոչ ոքի հետ կիսվել, եթե դրա անհրաժեշտությունը չկա։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը շատ անհանգիստ կանցնի։ Բոլոր դժվարություններից գլուխ հանելու համար պետք է պահպանեք ինքնատիրապետումը։ Նշանի որոշ ներկայացուցիչների դա անել չի հաջողվի։ Որոշ Ջրհոսներ կսկսեն հուզվել ու կտրվեն պրովոկացիաներին։ Եթե զգում եք, որ կորցնում եք հավասարակշռությունը, աջակցության հարցով դիմեք հին ծանոթներին ու փորձված համախոհներին։ Նրանք հուսախաբ չեն անի։

Երեկոյան հնարավոր են լավ նորություններ։ Ամենայն հավանականությամբ դրանք ձեզ անձնապես չեն վերաբերվի, այլ ձեզ մտերիմ մարդուն։ Հավանական է միջոցառման մասնակցելու կամ հյուր գնալու հրավեր ստանաք։ Հրաժարվել պետք չէ․ շատ լավ ժամանակ կանցկացնեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Կկարողանաք հաջողությունների հասնել գործերում, լուծել վերջին շրջանում հանգիստ չտվող հարցերը։ Բայց շուտով նոր խնդիրներ առաջ կգան, որոնք ավելի բարդ կթվան, քան սպասում էիք։ Դրանից բացի, չի հաջողվի կենտրոնանալ, այնպես որ՝ նույնիսկ սովորական աշխատանքը հեշտ չի տրվի։ Հաճախ կօգնեն կանայք՝ ինչպես հին ծանոթները, այնպես էլ նրանք, որոնց առաջին անգամ եք տեսնում։ Այդ կանանց էլ կարող եք դիմել խորհուրդների խնդրանքով։

Օրը հարմար է ընկերական հանդիպումների և այն մարդկանց հետ շփումների համար, ովքեր ձեզ լավ են հասկանում։ Կուրախացնեն հին ծանոթների հետ շփումները։ Ընդհանուր հաճելի հուշերը կբարձրացնեն ձեր տրամադրությունը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:




Загрузка...



18.07.2018 763 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ТОП пользователей



Armen08gev24032001arakhach5khazaryan_karinertrdavtyanellok55astghikhakobyan70beyrut1972gormargaryan1985sedtovmasian