Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՀՈՒԼԻՍԻ 18
17.07.2018, 17:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Գործերում լավ արդյունքների կհասնեք ու դրա համար համարյա ջանքեր չեք գործադրի։ Շահավետ գործարքներ կնքելու, եկամուտների նոր աղբյուր գտնելու կամ ֆինանսական վիճակը բարելավելու մեկ այլ եղանակ գտնելու հնարավորություն կունենաք։ Հարմար օր է մասնագիտական հարցերը քննարկելու համար։ Լավ կանցնեն պետկազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումները։

Անձնական հարաբերություններում լուրջ դրական փոփոխությունները քիչ հավանական են, բայց ընդհանուր առմամբ գոհ կլինեք, թե ինչպես են զարգանում իրադարձությունները։ Նկատի առեք, որ սիրելին այսօր ձեր ուշադրության ու հոգատարության կարիքն է ունենալու։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Աշխատանքում խնդիրներից խուսափելու համար պետք է շատ ուշադիր ու կարգապահ լինեք։ Հիմա դժվարությամբ կկենտրոնանաք, վտանգ կա, որ ինչ-որ բան կմոռանաք կամ աչքաթող կանեք։ Գործընկերների հետ վեճերը շատ ժամանակ կխլեն, դրանց պատճառով հաճախ չի հաջողվի սկսած գործերն ավարտին հասցնել։

Հավանական են տհաճ անակնկալներ։ Մարդիկ, ովքեր առաջ ինչ-որ բան են խոստացել ձեզ, չեն կարողանա պահել խոստումը, ամենապատասխանատու պահին հուսախաբ կանեն։ Բայց դա լուրջ կոնֆլիկտների չի հանգեցնի։ Արագ կկողմնորոշվեք նոր իրավիճակում ու բարդ դրությունից ելք կգտնեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Կարևոր հարցերը լուծելու համար բարենպաստ օր է։ Ամպերում չեք սավառնի, ցանկացած հարցի լուծման քննադատորեն կտրամադրվեք։ Հազիվ թե ինչ-որ մեկը մոլորության մեջ գցի ձեզ։ Որոշ Երկվորյակներ համարյա պատահական կբացահայտեն ուրիշների խարդավանքները, ջրի երես կհանեն գաղտնի թշնամիներին։ Նոր համախոհներ գտնելու շանս կա։ Այստեղ վերջին դերը չի խաղա ձեր հմայքը։

Կարող եք պայմանավորվել համագործակցության մասին, ստորագրել համապատասխան փաստաթղթերը։ Չեն բացառվում շահավետ գործարքները, արագ եկամուտ խոստացող գործնական առաջարկները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հարմար օր է ուսման ու մտավոր աշխատանքի համար։ Կգտնեք բարդ խնդիրները լուծելու ձևը, գլուխ կհանեք անսպասելի առաջ եկած խոչընդոտներից։ Բայց ձեր ամեն քայլը պետք է լավ մտածված լինի։ Պահի ազդեցությամբ ոչ մի բան մի արեք։

Կարևոր հանդիպումները անցկացրեք ձեզ համար հարմարավետ միջավայրում։ Կարող եք ձեզ համար պիտանի մարդկանց հյուր կանչել։ Այդպես ձեզ համար ավելի հեշտ կլինի նրանց ձեր կողմը գրավելը։ Ընկերների հետ հանդիպումներն ու սիրային ժամադրությունները լավ կանցնեն, հաճելի տպավորություն կթողնեն ու կբարձրացնեն տրամադրությունը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բարենպաստ օր է գործերում կարգուկանոն հաստատելու, վաղուց անհանգստացնող հարցերին պատասխաններ ստանալու համար։ Աշխատեք պահել խոստումները, չվշտացնել մարդկանց, ովքեր հույս են դրել ձեզ վրա։ Շրջապատողները բարձր կգնահատեն ձեր պատախանատվության զգացումն ու գործերին լուրջ վերաբերմունքը։

Կարող եք ուսում սկսել, բարձրացնել որակավորումը։ Արագ կիմանաք այն, ինչ պետք է։ Ծանոթների ու գործընկերների փորձը յուրացնելու հնարավորություն կունենաք։ Պատահական հանդիպումները շատ օգտակար կլինեն։ Չի բացառվում, որ հենց դրանց շնորհիվ ձեր առաջ նոր հնարավորություններ բացվեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ստանձնած գործերին լուրջ կվերաբերվեք ու ճիշտ կվարվեք։ Հենց նման մոտեցումը հիմա թույլ կտա հաջողության հասնել։ Կարևոր աշխատանքային հարցերն արագ լուծելու, մասնագիտական դիրքերն ամրապնդելու հնարավորություն կունենաք։ Կարող եք երկարատև պլաններ կառուցել։ Կհաջողվի որոշակիություն մտցնել նպատակների ու առաջնահերթությունների մեջ, մի կողմ թողնել ավելորդ ամեն բան։

Հին ծանոթները հաճախ կօգնեն ու լավ խորհուրդներ կտան, իսկ նորերը՝ կկիսվեն գաղափարներով, որոնք կարող են օգտակար լինել։ Ձեզ շատ հետաքրքիր հանդիպումներ, գրավիչ զրույցներ են սպասվում։ Ձանձրանալու առիթ չեք ունենա։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Պիտանի ծանոթություններ հաստատելու, ուժեղ ու ազդեցիկ համախոհներ ձեռք բերելու հնարավորություն կունենաք։ Մարդիկ արագ ձեր հանդեպ համակրանքով կլցվեն ու հաճույքով կաջակցեն ձեր գաղափարներին։ Ընդհանուր գործերն ու նպատակները երկարատև ընկերության կամ սիրային պատմության հիանալի սկիզբ կդառնան։ Հնարավորություն կունենաք վերականգնել այն կապերը, որոնք առաջ թանկ էին ձեզ համար։ Իրավիճակը լավ կզգաք, կհասկանաք՝ ինչ է պետք ասել կամ անել, որպեսզի հին խնդիրները չհիշեցնեն իրենց մասին։

Ֆինանսական վիճակը բարելավելու շանս կունենաք։ Բայց այստեղ պետք է զգույշ լինեք։ Խուսափեք կասկածելի մեթոդներից, ընտրեք հուսալի, անպարտելի գործարքները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հույս դրեք ինտուիցիայի վրա։ Նրա հուշումները ժամանակին ու ճիշտ կլինեք։ Շատ բանի կկարողանաք հասնել, եթե հետևեք նրան։ Ինչ-որ նոր բան սովորելու կամ տեղեկատվություն ստանալու շանս կունենաք, որը շատ շուտով պետք կգա։ Օգտակար կլինի նորը փորձելը։ Նույնիսկ եթե միանգամից հաջողության հասնել չստացվի, չեք հուսահատվի, քանի որ կզգաք, որ հաջողությունը սարերի հետևում չէ։

Օրը մասնագիտական դաշտում փոփոխություններ է խոստանում։ Դրանք հաճախ ձեր նախաձեռնությամբ տեղի կունենան։ Չեք ուզենա սահմանափակվել ձեռք բերածով, առաջ կշարժվեք ու մյուսներին էլ ձեր հետևից կտանեք։ Ընդ որում՝ ասվածը տարածվում է կյանքի բոլոր ոլորտների վրա։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկիզբն անհարթ ու հակասական կլինի։ Չի բացառվում, որ ստիպված լինեք հուզվել։ Հատկապես դժվար կլինի այն Աղեղնավորների համար, ովքեր պետք է շփվեն ամենատարբեր մարդկանց հետ, փորձեն լեզու գտնել նրանց հետ։ Շատ հաճախ տարաձայնություններ ու կոնֆլիկտներ կառաջանան, և հենց դուք պետք է հարթեք սուր անկյունները։

Ավելի ուշ ավելի հանգիստ շրջան կգա։ Կկարողանաք կենտրոնանալ ձեզ համար կարևորի վրա, զբաղվել մի գործով, որը վաղուց եք պլանավորել։ Սա բարենպաստ շրջան է ուսման համար։ Հեշտությամբ կմտապահեք այն, ինչ կարող է պետք գալ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Լավատես եղեք։ Հենց դա կօգնի հաջողության հասնել։ Հաստատակամությունը նույնպես ավելորդ չի լինի, հատկապես մասնագիտական խնդիրները լուծելիս։ Չի բացառվում նոր գործընկերների հետ համագործակցության սկիզբը, որի շնորհիվ ժամանակի հետ կկարողանաք մեծացնել եկամուտները։

Բարենպաստ օր է ծանոթությունների համար։ Դժվար չի լինի հաճելի տպավորություն թողնել։ Հեշտությամբ գլխի կընկնեք, թե ինչ պետք է սպասել շրջապատից և թե ինչ են նրանք սպասում ձեզանից։ Տարաձայնությունների ու կոնֆլիկտների պատճառներ չեն լինի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ամենահեշտ օրը չի լինի։ Նույնիսկ սովորական գործերն այսօր ավելի շատ ուշադրություն կպահանջեն։ Դրանցից արագ գլուխ հանել հազիվ թե ստացվի։ Հնարավոր են անսպասելի նորություններ, որոնք կստիպեն փոխել պլանները։ Խուճապի մի մատնվեք։ Ձեր ուժերի սահմաններում կլինի նոր իրավիճակում կողմնորոշվելը, հասկանալը, թե ինչպես է պետք գործել։

Դժվար կլինի աշխատավայրում տարաձայնություններից խուսափելը։ Նույնիսկ այն մարդիկ, ովքեր առաջ աջակցել են ձեզ, հիմա հակված կլինեն քննադատել ձեր գաղափարները; Այդ առթիվ հուզվել պետք չէ․ ապագան ցույց կտա, թե ով էր ճիշտ։ Զգույշ է պետք լինել ֆինանսական գործերում։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը հաջող կդասավորվի, եթե շատ բան չպահանջեք ձեզանից ու շրջապատից։ Չեն բացառվում սխալները։ Բայց դրանք լուրջ հետևանքներ չեն ունենա, եթե շտապեք ուղղել։ Այդ հարցում կարող են օգնել և՛ հին ընկերները, և՛ նոր ծանոթները։

Ինչ-որ կարևոր ու օգտակար բան իմանալու, ձեր ու մտերիմների համար կարևոր հարցերին պատասխաններ ստանալու հնարավորություն կունենաք։ Ուշադիր եղեք։ Արժեքավոր տեղեկատվություն կարող եք ստանալ անսպասելի աղբյուրից, օրինակ՝ պատահական զրույցից։ Երեկոյան հոգնեցուցիչ գործեր մի պլանավորեք։ Այդ հատվածում ձեզ համար շատ կարևոր կլինի լավ հանգիստը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3:




Загрузка...

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 1124 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES