ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՀՈՒԼԻՍԻ 17

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկիզբը հարմար է վճռական գործողությունների համար։ Ուժերով լի կլինեք, պատրաստ կլինեք հակահարված հասցնել ամենաուժեղ մրցակիցներին։ Մարդկանց, ովքեր կհամարձակվեն այդ ժամանակ ձեր ճանապարհին դուրս գալ, միայն կարելի է խղճալ։ Հավանական են օգտակար ծանոթություններ, հաջող բանակցություններ, հաջողություններ բարդ խնդիրները լուծելիս։

Օրվա երկրորդ կեսը ավելի բարդ կանցնի։ Այդ հատվածում ցանկալի է ինքնուրույն գործել ու ինքնուրույն որոշումներ ընդունել։ Ուրիշների խորհուրդները միայն կվնասեն, կխճճեն ու կշեղեն ձեզ։ Չեն բացառվում ընտանեկան տարաձայնությունները։ Անսպասելի կարող է պարզվել, որ չեք արդարացրել մտերիմների ակնկալիքները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը հաջող կդասավորվի, եթե իրատես լինեք ու ամպերում չսավառնեք։ Շատ հեշտ կլինի ցանկալին իրականության տեղ ընդունելը, իսկ դա մեծ տհաճություններով կավարտվի։ Բարդ իրավիճակ կստեղծվի անձնական հարաբերություններում։ Օրինակ՝ կպարզվի, որ ինչ-որ բանով վիրավորել եք մտերիմ մարդուն ու նույնիսկ չեք էլ նկատել դա։

Պետք չէ վստահել մարդկանց, ովքեր շատ բան են խոստանում, գործ ունենալ հեղինակազրկված մարդկանց հետ։ Գործարքներ կնքելուց առաջ մանրամասն ուսումնասիրեք պայմանները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Չնայած դժվարություններին, որոնք կարող են ծագել ողջ օրվա ընթացքում, հաջողության հասնելու շանսերն այսօր մեծ են; Կարող եք հաջող լուծել հին աշխատանքային խնդիրները, ամրապնդել գոյություն ունեցող գործնական կապերն ու նորերը ձեռք բերել։ Շատ օգտակար կլինի ձեր լավ հեղինակությունը։ Հենց նրա շնորհիվ ձեզանով կհետաքրքրվեն մարդիկ, որոնցից շատ բան է կախված։

Լավ գաղափարներ կունենաք, բայց դրանցով կիսվելուց առաջ ամեն ինչ ինչպես հարկն է կշռադատեք, հակառակ դեպքում ձեզ կշեղեն խորհուրդներով, հարցերով ու քննադատական նկատողություններով։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկզբին ռիսկի մի դիմեք ու կարևոր որոշումներ մի ընդունեք։ Այս ժամանակահատվածը զգուշություն ու հեռատեսություն է պահանջում ամեն ինչում։ Չեն բացառվում ցավալի սխալները, թյուրիմացությունները։ Շատ բան պլանի համաձայն չի ընթանա, իսկ դա կնյարդայնացնի ձեզ, կստիպի հուզվել։ Հաճախ շրջապատից ոչ միայն ձեզ համար կարևոր հարցերին վերաբերող պատասխաններ կակնկալեք։

Ավելի ուշ դրական միտումների ազդեցությունը կմեծանա, իրավիճակը դեպի լավը կփոխվի։ Նոր համախոհներ ու օգնականներ գտնելու շանս կունենաք։ Մարդիկ, որոնց հետ այսօր գործնական հետաքրքրություններ են կապում, ժամանակի հետ իսկական ընկերներ կդառնան։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Գործողությունների պլան կազմեք ու աշխատեք ամեն հարցում հետևել դրան։ Ամեն անգամ չի հաջողվի արագ ճիշտ որոշումներ ընդունել։ Այդ առիթով նյարդայնանալ չարժե․ մտածելու համար ժամանակ կունենաք։ Շատ օգտակար կլինի նախկին փորձը։ Հենց դրա շնորհիվ սխալներ թույլ չեք տա, հակասական արարքներ չեք գործի։

Շրջապատի հետ հարթ հարաբերություններ պահպանելու համար ստիպված եք լինելու ջանքեր գործադրել։ Հարթեք սուր անկյունները, փոխզիջումային տարբերակներ փնտրեք։ Կոնֆլիկտից խուսափելը ձեր ուժերի սահմաններում կլինի։ Ցանկալի չէ լուծել ֆինանսական հարցերը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկզբին կարևոր գործեր մի ստանձնեք։ Այդ հատվածում շատ բան վատ կստացվի, իսկ տհաճություններ ու խնդիրներ կարող են ծագել ամենաանսպասելի տեղերում։ Հուսախաբ կանեն մարդիկ, որոնց վրա հույս էիք դրել կամ էլ պարզապես պայմանները անբարեհաջող կդասավորվեն։ Դա տհաճ հետաձգումների կհանգեցնի։

Ժամանակի հետ իրավիճակը դեպի լավը կփոխվի։ Հին սխալներն ուղղելու, գործերում կարգուկանոն հաստատելու հնարավորություն կունենաք։ Աշխատեք չխախտել ավանդույթներն ու հասարակական կանոնները։ Ռիսկի մի ենթարկեք ոչ ձեր, ոչ էլ ուրիշների գումարը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ձեզ հագեցած, անակնկալներով լի օր է սպասվում։ Իրադարձություններն արագ կզարգանան, գործողությունների մասին մտածելու, ապագայի պլաններում որոշակիություն մտցնելու համար ժամանակ չեք ունենա։ Կուզենաք, որ ամեն ինչ ձեր ուզածի նման լինի, երբեմն ցանկալին իրականության տեղ կընդունեք, բայց, բարեբախտաբար, արագ կվերադառնաք իրավիճակը ճիշտ գնահատելուն։

Շրջապատողները սովորականից հաճախ կխառնվեն ձեր գործերին, իսկ երբեմն կփորձեն նաև ճնշում գործադրել։ Հնարավոր են փոքրիկ, բայց շատ տհաճ վեճեր գործընկերների ու տարաձայնություններ ղեկավարության հետ։ Հույզերի ազդեցության տակ կարևոր որոշումներ մի ընդունեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Դժվարությունները չեն բացառվում, բայց հաջողության հասնելու շանսեր ունեք։ Դրա համար հաստատակամության ու համառության, ինչպես նաև սեփական հետաքրքրությունները բարդ իրավիճակներում պաշտպանելու կարողության կարիք կլինի։ Աշխատեք բանավեճերը հանգիստ անցկացնել, անձերին չանցնել։ Միայն այդպես կարող եք ճիշտ որոշումներ ընդունել։

Օրվա երկրորդ կեսին կարող եք նախաձեռնող լինել, կիսվել ապագայի պլաններով։ Ժամանակը հարմար է մտերիմների հետ շփվելու, համատեղ հանգստի ու ուղևորությունների համար։ Հաճելի անակնկալներով կկարողանաք ուրախացնել ձեզ համար թանկ մարդկանց։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Վճռական ու ակտիվ կլինեք, շատ բանի պատրաստ կլինեք։ Պայմանները բարենպաստ կլինեն, գործերում նշանակալի առաջընթացի հասնելու շանս կա։ Կարևոր է խուսափել ավելորդ ապրումներից։ Դրանց պատճառով սխալներ կանեք ու սխալ որոշումներ կընդունեք։ Ինքնատիրապետումը պահպանելը հեշտ կլինի, եթե հիշեք նախկին հաղթանակներն ու այն դժվարությունները, որոնք արդեն հաղթահարել եք։

Խորհուրդների հարցով կարող եք դիմել մտերիմներին ու հին ծանոթներին, որոնց փորձին վստահում եք։ Հնարավոր է երկար ու արդյունավետ համագործակցության սկիզբ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը շատ անհանգիստ կլինի։ Շատ բան սպասվածի նման չի դասավորվի, ստիպված եք լինելու ոտքի վրա փոխել պլանները։ Դա կսահմանափակի ձեզ, կստիպի հուզվել, երբեմն կխանգարի տեսնել ձեր առաջ բացված նոր հնարավորությունները։

Գումարի հետ զգույշ եղեք։ Այսօր հակված կլինեք շատ ծախսել։ Երբեմն անսպասելի ծախսերը կապված կլինեն կենցաղային հարցերի լուծման հետ։ Օրինակ՝ կենցաղային տեխնիկա կգնեք։ Ընտրություն կատարելիս մի շտապեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա առաջին կեսը հարմար է գործնական շփումների համար; Այս հատվածում կարող եք քննարկել կարևոր հարցերը։ Հեշտությամբ կգտնեք զրուցակիցներին ձեր ճշմարտացիության մեջ ապացուցելու ձևը, ձեր գաղափարները լավ լույսի ներքո կներկայացնեք։ Կարող եք գործարքներ կնքել։ Դրանք ամենայն հավանականությամբ հաջող կլինեն։

Օրվա երկրորդ կեսին նվազեցրեք գործնական ակտիվությունը։ Այդ հատվածում ճանապարհին խոչընդոտներ կառաջանան, իսկ դուք հանգստի կարիք կունենաք։ Հիշեք հին նախասիրության մասին կամ զբաղվեք սիրելի գործով։ Դրական հույզեր կստանաք ու ձեզ ավելի լավ կզգաք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը հեշտ կթվա, կհասնեք դրված շատ նպատակների, կզգաք աստղերի աջակցությունը։ Բայց ամեն ինչ այդքան հեշտ չէ։ Այսօր շտապելով կամ պահի ազդեցությամբ ընդունված որոշ որոշումներ հետո տհաճ հետևանքներ են ունենալու։ Ինչքան քիչ շտապեք, ինչքան շատ ժամանակ տաք ձեզ ամեն ինչ մտածելու ու իրավիճակից գլուխ հանելու համար, այնքան մեծ շանսեր կունենաք սխալներից խուսափելու համար։

Զգոն եղեք քիչ ծանոթ մարդկանց հետ շփվելիս։ Այսօր նրանք ուշադիր ու հասկացող զրուցակիցներ կթվան, բայց ավելի ուշ կփորձեն ձեզ օգտագործել ի շահ իրենց հետաքրքրությունների։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:




Загрузка...



16.07.2018 1218 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ -//-ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ՀՈՐՈՍԿՈՊ -//-Նիկոլ Փաշինյանը՝ ըստ հորոսկոպի -//-ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ -//-ՈՐՏԵՂ ԵՆ ՍԻՐՈՒՄ ԱՊՐԵԼ ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ -//-5 ՆՇԱՆ, ՈՐՈՆՔ ՀԵՇՏՈՒԹՅԱՄԲ ԵՆ ԽԶՈՒՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ -//-ԾՆՈՂՆԵՐԻ ՀՈՐՈՍԿՈՊ -//-ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐՆ ՈՒ ՆՐԱՆՑ ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐԸ -//-ԿԱՆԱՆՑ ՄԵՋ ԻՆՉԸ ԴՈՒՐ ՉԻ ԳԱԼԻՍ ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ -//-ԻՆՉՊԻՍԻ ՏՂԱՄԱՐԴ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԻ ԿԱՆԱՅՔ -//-ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԻ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՏԱՐԻՆԵՐԸ -//-ԹՇՆԱՄԻՆԵՐԻ ՀՈՐՈՍԿՈՊ -//-