ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՀՈՒԼԻՍԻ 16

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Կարող են դժվարություններ ծագել և դրանցից գլուխ հանել միանգամից չի ստացվի: Կշտապեք, այդ պատճառով էլ հաճախ սխալներ կանեք, ինչ-որ բան աչքաթող կանեք: Զգույշ եղեք նոր գործեր ստանձնելիս ու ֆինանսական հարցեր լուծելիս:

Ծանոթություններին ընտրողաբար մոտեցեք: Այսօր շատերը հետաքրքրված կլինեն շփվել ձեզ հետ, բայց բոլորին չի կարելի վստահել: Մարդկանց մասին միշտ չէ, որ ճիշտ կդատեք, հաճախ ուշադրություն կդարձնեք անհիմն բամբասանքներին: Ժամանակ է պետք ամեն ինչից գլուխ հանելու, սեփական կարծիքը կազմելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Սովորականից հաճախ կհուզվեք, սուր կարձագանքեք ամենին, ինչին ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Դժվար կլինի աջակցություն ստանալը: Մարդիկ, որոնց հետ կիսվեք ձեր գաղափարներով, ավելի շատ կքննադատեն դրանք: Նկատողությունները վիրավորական կթվան, կսկսեք բարկանալ ու չեք լսի այն, ինչ օգտակար է:

Չեն բացառվում կարևոր փաստաթղթեր կազմելու հետ կապված, ինչպես նաև պետկազմակերպությունների ներկայացուցիչների հետ կապերի ժամանակ առաջ եկած խնդիրները: Մանրուքներին ուշադրությունը թույլ կտա խուսափել շատ սխալներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարենպաստ օր է ծանոթությունների համար: Շատերին դուր կգաք, հեշտությամբ լեզու կգտնեք նրանց հետ, ում առաջին անգամ եք տեսնում: Կարող եք նոր գործնական կապեր հաստատել: Որոշ Երկվորյակներ աշխատանքի գրավիչ առաջարկներ կստանան կամ շանս կունենան կյանքի կոչել հեռանկարային, կարևոր նախագիծը:

Շատ օգտակար կլինի մասնագիտական միջոցառումներին մասնակցությունը: Հավանական են հաջողություններ ստեղծագործ մոտեցում պահանջող գործերում: Հեշտությամբ անսովոր որոշումներ կընդունեք, և հենց դրանք ամենահաջողը կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Մանրուքների պատճառով մի վշտացեք ու ավելի շատ ուշադրություն դարձրեք նրան, ինչն իսկապես կարևոր է: Շրջապատողները կհանեն ձեզ հավասարակշռությունից, երբ անտեղի նկատողություններ անեն ու խորհուրդներ տան: Դրանց ուշադրություն մի դարձրեք: Հիմա շատ կարևոր է լավ հարաբերություններ պաշտպանելը, վեճերից ու կոնֆլիկտներից խուսափելը: Տեղին արված կատակը հաշված վայրկյանների ընթացքում կլիցքաթափի լարված վիճակը:

Օրվա վերջին ֆինանսական հարցերը լուծելու հնարավորություն կունենաք: Այդ ժամանակահատվածը հարմար կլինի հանգիստ մտածելու ու ինչ-որ մեկի հետ աշխատանքային խնդիրներն ու մասնագիտական հեռանկարները քննարկելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հավանական են հաջողություններ աշխատանքի մեջ: Պետք կգան գիտելիքներն ու փորձը: Դրանց շնորհիվ լուրջ սխալներ չեք անի, վարքի ճիշտ մոդել կընտրեք: Չի բացառվում, որ ստիպված լինեք մի քանի հարցով միաժամանակ զբաղվել, ուղղել ուրիշների սխալները ու շեղվել խնդիրների վրա, որոնք ձեր մեղքով չեն առաջացել: Այս ամենը կխանգարի հասնել դրված նպատակներին:

Հնարավոր են հաջող բանակցություններ, մեծ եկամուտ խոստացող գործարքներ: Զգույշ կլինեք, չեք վստահի դատարկ խոստումներին; Հազիվ թե ինչ-որ մեկը ձեզ մոլորության մեջ գցի, նույնիսկ եթե շատ մեծ ցանկություն ունենա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ձեզ կարևոր հանդիպումներ են սպասվում: Շրջապատի վրա լավ տպավորություն թողնելու համար պետք է ջանքեր գործադրեք, հետաքրքրեք մարդկանց ձեր գաղափարներով; Բայց եթե դրա համար ջանքեր գործադրեք, հաղթող դուրս կգաք: Օրը հարմար է ապագայի պլաններ կազմելու համար: Հնարավորություններ կտեսնեք, որոնք առաջ չէիք նկատել, ճիշտ կգնահատեք ձեր ուժերը:

Շրջապատի հետ ընդհանուր լեզու գտնելը հեշտ կլինի: Հաճախ ձեզ կես խոսքից կհասկանան, իսկ ամենամտերիմները կգուշակեն ձեր գաղտնի ցանկություններն ու կփորձեն կյանքի կոչել դրանք: Սիրահարվածների համար օրը ռոմանտիկ անակնկալներ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը վատ չի դասավորվի: Գործերին ստեղծագործական մոտեցումը կօգնի հաջողության հասնել այնտեղ, որտեղ մյուսներին դա անել չի հաջողվել: Հին կոնֆլիկտները կարգավորելու շանս կունենաք: Մարդիկ, որոնց հետ առաջ շփումները չէին ստացվում, այսօր ձեր համախոհներն ու ընկերները կդառնան: Հավանական է անսովոր, վառ սիրային հարաբերությունների սկիզբ: Անձնական կյանքին վերաբերող ամեն հարցում կվստահեք ինտուիցիային և ճիշտ կվարվեք:

Շատ Կշեռքներ կհասկանան՝ ինչ է պետք անել մասնագիտական հաջողությունների հասնելու ու եկամուտները մեծացնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ամենահեշտ օրը չէ, բայց այն անհույս վատն էլ չես անվանի: Աշխատեք պահպանել ինքնատիրապետումն ու պրովոկացիաներին չտրվել: Եթե հույզերին տրվեք, որոնք հատկապես ուժեղ կլինեն մինչև կեսօր, կոնֆլիկտները անխուսափելի կլինեն: Հետո հեշտ կլինի ինքնատիրապետումը պահպանելը, շրջապատն էլ ձեր հանդեպ ավելի նրբանկատ կլինի:

Աշխատանքի մեջ կարևոր կլինեն կարգապահությունն ու մանրուքներին ուշադրությունը: Նկատի առեք, որ մարդիկ, որոնք առաջ ձեր սխալները չեն նկատել, հիմա ձեր մասին շատ խիստ կդատեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շատ լավ գաղափարներ կունենաք, բայց դրանք միանգամից կյանքի կոչել չի ստացվի: Համբերությամբ զինվեք: Շտապելն այսօր անցանկալի է, իսկ երբեմն՝ նույնիսկ վտանգավոր: Աշխատանքի հետ կապված ամեն հարցում հաստատակամ եղեք: Դա անհրաժեշտ է դրված նպատակներին հասնելու համար: Հնարավոր են տարաձայնություններ գործընկերների ու վեճեր ղեկավարության հետ: Կոնֆլիկտ բաց չեք թողնի, որոշում կգտնեք, որը բոլորին ձեռնտու կլինի:

Առավոտյան հավանական են տարաձայնություններ մտերիմների հետ, իսկ օրվա մյուս մասը բարենպաստ կլինի շփումների համար: Զբաղմունք կգտնեք, որը բոլորին հետաքրքիր կլինի ու հիանալի ժամանակ կանցկացնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Կենտրոնանալը շատ դժվար կլինի: Հաճախ կշեղվեք գործերից, ստիպված կզբաղվեք անհետաքրքիր ու անհեռանկարային ինչ-որ բանով: Հաճախ դրված նպատակներին հասնել կխանգարեն կանայք: Նույնիսկ հին ընկերուհիների ու մոտ հարազատների հետ այսօր դժվար չի լինի ընդհանուր լեզու գտնելը:

Ցանկալի չէ աշխատանքի հետ կապված կարևոր որոշումներ ընդունել և առավել ևս ինչ-որ մեկին պատմել դրա մասին; Ուրիշների գործերը քննարկել նույնպես չարժե: Ռիսկի եք դիմում անհարմար իրավիճակում հայտնվել, փչացնել ձեր հեղինակությունը: Իսկ ահա մյուսներին պետք է ուշադիր լսեք; Ինչ-որ օգտակար բան իմանալու շանս կա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը բավականին անհանգիստ կանցնի: Ձեզ հանդիպումներ են սպասվում, որոնց մի մասը տհաճ կլինի: Կարող են իրենց մասին հիշեցնել հին թշնամիները: Չի բացառվում, որ խարդավանքները խանգարեն հասնել դրված նպատակներին: Ցանկալի չէ լուրջ պարտավորություններ ստանձնել, հատկապես, եթե դրանք գումարին կամ արժեքավոր ունեցվածքին են վերաբերում: Աշխատեք ռիսկի չդիմել; Զգուշությունը թույլ կտա խուսափել կորուստներից:

Նույնիսկ սովորական գործերն այսօր հոգնեցուցիչ կթվան: Գերհոգնածության հետևանքով կարող են սրվել քրոնիկ հիվանդությունները, այնպես որ՝ հոգ տարեք ձեր մասին, նվազեցրեք ծանրաբեռնվածությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։


 

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը շատ նոր գաղափարներ կբերի: Պարզ կդառնա՝ ինչ է պետք անել խոչընդոտները հաղթահարելու համար, ինչպես պետք է վարվել ոչ միանշանակ իրավիճակներում: Ձեզ հաճախ կօգնեն քիչ ծանոթ, համարյա պատահական մարդիկ: Չի բացառվում համատեղ նախագծերի վրա աշխատանքի սկիզբը, որոնց շնորհիվ ձեր առաջ նոր դռներ կբացվեն:

Հնարավոր են սիրային տարվածություններ: Շատերին դուր կգաք, բայց դուք ինքներդ չեք կորցնի գլուխը: Թուլ տվեք, որ իրադարձություններն իրենց հունով ընթանան; Այդ դեպքում հավանական է գեղեցիկ սիրային պատմության սկիզբ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:




Загрузка...



15.07.2018 1268 Armen08 0 Скачать
Добавить комментарий:



ТОП пользователей



Armen08gev24032001arakhach5khazaryan_karinertrdavtyanellok55astghikhakobyan70beyrut1972gormargaryan1985sedtovmasian