ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՀՈՒԼԻՍԻ 15

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Աշխատեք օրն արդյունավետ անցկացնել։ Ակտիվությամբ ու ոգևորությամբ լի կլինեք, իսկ դա նշանակում է, որ բոլոր շանսերն ունեք կարևոր խնդիրները լուծելու, ձեր ու շրջապատի համար օգտակար բաներ անելու համար։ Աստղերը ձեր հանդեպ բարյացակամ տրամադրված կլինեն, այնպես որ՝ ամեն ինչ սովորականից ավելի հեշտ կտրվի։

Կսովորեք նորը, փորձ ձեռք կբերեք, որը շատ շուտով անպայման պետք կգա։ Հազիվ թե հաջողվի խուսափել վեճերից, բայց դրանք օգտակար կլինեն, կօգնեն ճիշտ որոշում ընդունել ու պատասխաններ ստանալ բարդ հարցերին։ Օրվա առաջին կեսը հարմար է ստեղծագործ մոտեցում պահանջող գործի համար, իսկ երկրորդին՝ կարևոր կդառնան կարգապահությունն ու մանրուքներին ուշադրությունը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շատ բան կախված կլինի ձեր տրամադրությունից։ Աշխատեք ուշադրություն դարձնել օրվա բերած լավ բաներին։ Ուրախացեք նույնիսկ աննշան առիթներով, մի մոռացեք ոգևորել ձեզ։ Այս ամենն ավելի օգտակար կլինի, քան դատարկ բաների պատճառով վշտանալը։

Այսօր հակված կլինեք թերագնահատել ձեր ուժերը, կասկածել, նահանջել նույնիսկ ամենաաննշան խոչընդոտների առաջ։ Հենց այս ամենը կխանգարի գործերում հաջողության հասնել։ Սխալ բաց թողնելու, ինչ-որ բան աչքաթող անելու, ամենաանհարմար պահին խուճապի մատնվելու ռիսկ կա։ Բայց այս ամենն ուղղելու բոլոր հնարավորություններն ունեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ակտիվ ու վճռական կլինեք, ժամանակը զուր չեք վատնի։ Օրը հարմար է կարևոր ու լուրջ գործերի, բարդ խնդիրները լուծելու համար։ Կհաջողվի գլուխ հանել կազմակերպչական հարցերից, հարթել ուրիշի աշխատանքը, համախոհներ գտնել ու օգնել հասնել ընդհանուր նպատակներին։

Հին ու նոր ծանոթների հետ շատ լավ լեզու կգտնեք։ Հնարավոր է ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբ։ Դրանք թեթև ու ներդաշնակ կզարգանան։ Մի քանի րոպե շփումը բավական կլինի մարդու մասին ճիշտ պատկերացում կազմելու համար․ ինտուիցիան ձեզ հուսախաբ չի անի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Իրերին ավելի թեթև նայեք ու կկարողանաք ձեզ հեռու պահել ապրումներից ու հուզմունքից։ Այսօր տպավորվող կլինեք ու շատ բան սրտին մոտ կընդունեք։ Հույզերը կառավարելը հեշտ չի լինի, բայց եթե դրանից գլուխ հանեք, կխուսափեք տհաճ պահերից։

Լսեք ինտուիցիայի ձայնին։ Այն հաճախ ճիշտ հուշումներ կանի։ Հատկապես կարևոր է հետևել նրան գումարին վերաբերող հարցերում։ Հավանական են շահավետ գործարքներ ու հաջող գնումներ, բայց պետք է արագ գործեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բարենպաստ օր է։ Այն առանձնապես արդյունավետ չի լինի, բայց հաճելի հույզերի ու լավ նորությունների մասով առատաձեռն կլինի։ Շատ Առյուծներ նոր հետաքրքրություններ ու նախասիրություններ ձեռք կբերեն։ Նշանի որոշ ներկայացուցիչներ կհասկանան, թե ինչով են իրականում ուզում զբաղվել ու ընտրված ուղղությամբ առաջին քայլերը կանեն։

Կարող եք քննարկել ապագայի պլանները, այդ թվում՝ նրանք, որոնք կապված են ձեր աշխատանքի հետ; Դա շատ օգտակար կլինի։ Կհասկանաք, թե ինչի վրա արժե կենտրոնանալ, իսկ ինչը պետք է անուշադրության մատնել։ Շատ ապրումներ կմնան անցյալում։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Գործերը մի հետաձգեք։ Օրվա առաջին կեսը ամենաարդյունավետ հատվածն է։ Մի քանի ժամվա ընթացքում շատ բան կհասցնեք անել։ Այդ ժամանակը հարմար է նաև կարևոր հարցերը քննարկելու ու այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց ուզում եք դուր գալ։

Երեկոյան մոտ դրական միտումների ազդեցությունն ավելի քիչ նկատելի կլինի, ճանապարհին էլ խոչընդոտներ կառաջանան։ Չեն բացառվում նաև տհաճ անակնկալները։ Լուրջ դժվարությունները քիչ հավանական են, բայց տրամադրությունը կվատանա, ավելի նյարդային կդառնաք, շուրջը բոլորի վրա կբարկանաք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հանգստություն պահպանեք։ Այսօր հաջողության հասնելու համար դա անհրաժեշտություն կլինի։ Այո, շատ բան ուզածի նման չի ընթանա, և դա կվշտացնի։ Բայց քանի դեռ չեք կորցնում ինքնատիրապետումն ու կշռադատված որոշումներ եք ընդունում, իրավիճակը դեպի լավը փոխելու շանս կա։

Հաճախ կօգնեն հին ընկերները։ Նրանցից կարող եք լավ խորհուրդներ ստանալ։ Չեն բացառվում առաջարկները, որոնցից հրաժարվելու ցանկություն չի լինի։ Մի հետաձգեք այն, ինչ կարող եք անել այսօր։ Աշխատեք արագ ավարտել սկսածը, կիսատ մնացած գործեր չթողնել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Տհաճություններն ու դժվարությունները չեն բացառվում։ Բայց դրանց պատճառով չեք հրաժարվի մտածածից ու ճիշտ կվարվեք։ Համառությունն այսօր կօգնի հիանալի արդյունքների հասնել համարյա անհույս գործերում։ Պետք կգան գիտելիքներն ու փորձը։ Աշխատեք ավելորդ անգամ աչքի չընկնել ու ուշադրություն չհրավիրել սեփական հաջողություններին։

Օգտակար կլինեն ընկերների ու մյուս հոգեհարազատ մարդկանց հետ շփումները։ Հնարավոր է՝ նրանք բոլոր հարցերում չաջակցեն ձեզ, բայց նրանց նկատողություններն ու խորհուրդները մեծ օգուտ կտան։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հիանալի է կարևոր հարցերի մասին մտորելու համար։ Լավ գաղափարներ կունենաք, ինչ-որ օգտակար բան կհիշեք կամ ոչ վաղ անցյալի իրադարձությունները վերլուծելու արդյունքում կհասկանաք՝ ինչպես է պետք գործել հետագայում։ Հիմա ունակ կլինեք խոստովանել սեփական սխալները, բայց ձեզ վրա չեք վերցնի ուրիշների սխալների համար պատախանատվությունը։

Կհաջողվի լուծել ֆինանսական հարցերը։ Գումար աշխատելու եղանակներ գտնելու հարցում ինտուիցիան հուսախաբ չի անի։ Հեշտ կլինի պոտենցիալ համախոհների հետ պայմանավորվելն ու այնպիսի մարդկանց գտնելը, որոնք կօգնեն կյանքի կոչել ձեր պլանները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա առաջին կեսին զգույշ եղեք։ Այս հատվածում սխալներ գործելը հեշտ կլինի։ Կենտրոնանալը դժվար կլինի, հաճախ ստիպված եք լինելու շեղվել անկարևոր, մանր գործերի վրա։ Բացի այդ, շրջապատողները հաճախ կշեղեն ձեզ զրույցներով։ Հեշտ չի լինի հանգստություն պահպանելն ու շուրջը բոլորի վրա չբարկանալը։

Ավելի ուշ կգա լուրջ հարցերի լուծման համար հարմար ժամանակը։ Ավարտին կհասցնեք սկսածը, որոշակիություն կմտցնեք ապագայի պլաններում։ Հիմա ճիշտ կգնահատեք ձեր ուժերը, գիտեք, թե ինչից կարող եք ինքնուրույն գլուխ հանել, իսկ ինչի համար օգնության կարիք կունենաք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Պետք չէ շտապել։ Այսօր շատ լավ բաներ կհասցնեք անել, և ինչքան քիչ շտապեք, այնքան շատ բան կանեք։ Իրենց մասին կարող են հիշեցնել հին խնդիրները։ Որոշ Ջրհոսներ ստիպված են լինելու վերադառնալ մոռացված հարցերի լուծմանը։

Բարեբախտաբար, պետք չի լինի դրանցով ինքնուրույն զբաղվել։ Օգնություն առաջարկողներ կգտնվեն։ Մտածեք՝ ինչպես շնորհակալություն հայտնեք նրանց աջակցության համար։ Երեկոն բարենպաստ է մտերիմների հետ շփումների, ընտանեկան տոներ կազմակերպելու համար։ Կհաջողվի ուրախացնել շրջապատին, բարձրացնել նրանց տրամադրությունը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շատ բան հասկանալի կդառնա, կհաջողվի պատասխաններ ստանալ վերջին շրջանում անհանգստացնող հարցերին։ Օրը հարմար է հին պլանների մասին հիշելու համար։ Դրանք կյանքի կոչելու հնարավորություն կունենաք։ Որոշ Ձկներ սպասվածից մեծ հաջողությունների կհասնեն։

Հեշտությամբ ծանոթություններ կհաստատեք; Մարդիկ, որոնց այսօր կհանդիպեք, շուտով օգտակար կլինեն, այնպես որ՝ աշխատեք լավ տպավորություն թողնել նրանց վրա։ Հաճախ դրա համար պետք է պարզապես բնական պահեք ձեզ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:




Загрузка...



14.07.2018 996 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ТОП пользователей



Armen08gev24032001arakhach5khazaryan_karinertrdavtyanellok55astghikhakobyan70beyrut1972gormargaryan1985sedtovmasian