Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՀՈՒԼԻՍԻ 14
13.07.2018, 17:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա առաջին կեսին բարդ գործեր մի ստանձնեք։ Այդ ժամանակահատվածն ավելի հարմար է հանգստի ու թեթև գործերով զբաղվելու համար։ Եթե դա ինչ-որ պատճառներով անհնար է, ապա հույս դրեք սեփական ուժերի վրա։ Օգնություն ստանալ հազիվ թե ստացվի։

Երեկոյան նոր պլաններ կունենաք, որոնց համար շատ ուրախ կլինեք։ Հնարավոր են հաճելի անակնկալներ, անսպասելի նվերներ։
Շատ Խոյերի օրը կուրախացնի անսպասելի, բայց շատ հաճելի հանդիպումներով։ Հին կապերը, նախկինում թանկ հարաբերությունները վերականգնելու հնարավորություն կունենաք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Առավոտը հաջող կլինի։ Եթե օրվա համար մեծ պլաններ եք նախատեսել, դրանք հնարավորինս վաղ կյանքի կոչեք։ Օգնականներ փնտրելու կարիք չի լինի։ Ձեզ հաճույքով կաջակցեն և՛ հին, և՛ նոր ծանոթները։ Հիշեք հին գաղափարների ու պլանների մասին, որոնք չի հաջողվել կյանքի կոչել։

Երեկոն տհաճ նորություններ կարող է բերել։ Մի վշտացեք, մանրամասն ստուգեք ստացված ինֆորմացիան։ Կարող է պարզվել, որ իրականում ամեն ինչ այնքան էլ վատ չէ։ Լավ է աշխատանքի, բիզնեսի ու ֆինանսների հետ կապված կարևոր որոշումներ չընդունել։ Այսօր այդ հարցերում սխալվելը հեշտ կլինի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Այս հիանալի օրը հարմար է ամենատարբեր գործերի համար։ Ինչ էլ որ ստանձնեք, հիանալի գլուխ կհանեք։ Կարող եք բարդ, մասշտաբային նախագծեր սկսել։ Արագ կհասնեք առաջին հաջողություններին, իսկ դա կոգևորի։ Օգտակար կլինի գործերում ու անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելը։ Ձեր անսովոր առաջարկները շատերի սրտով կլինեն։

Որոշ Երկվորյակներ այսօր անսովոր մարդկանց հետ կծանոթանան։ Հնարավոր է ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբ։ Մի վախեցեք նախաձեռնող լինել, շփումների ժամանակ ցույց տալ ձեր հետաքրքրվածությունը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը վատ չի դասավորվի, բայց այնքան կվշտանաք դատարկ բաների պատճառով, որ պարզապես չեք նկատի հաճելի իրադարձությունները, բաց կթողնեք հետաքրքիր հնարավորությունները։ Ավելի լավատես եղեք ու կգտնեք իրավիճակը դեպի լավը փոխելու, վաղուց դրված նպատակներին հասնելու ձևը։ Շատ օգտակար կլինի մտերիմների հետ ջանքերը միավորելը, ընդհանուր պլանների ու համատեղ գործողությունների մասին պայմանավորվելը։

Չեն բացառվում ֆինանսական խնդիրները։ Դրանք ժամանակավոր բնույթ կկրեն, բայց դեռևս պետք է խուսափել լուրջ ծախսերից ու չպլանավորված գնումներից։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շատ ինքնավստահ մի եղեք։ Շատ խնդիրներից կարող եք խուսափել, եթե լսեք լավ խորհուրդներն ու օգտվեք հին ծանոթների առաջարկած օգնությունից։ Ձեզ կշրջապատեն մարդիկ, որոնցից շատ բաներ կսովորեք։ Վատ մի զգացեք հարցեր տալ։

Հավանական են անսովոր ծանոթություններ։ Լավ տպավորություն թողնելը հեշտ չի լինի, բայց փորձեք ձեզ լավ կողմերով ցույց տալ։ Եթե կարողանաք համակրանք շահել, չի բացառվում երկարատև հարաբերությունների սկիզբը։ Միայն ձեզանից կախված կլինի, թե ինչ բնույթ դրանք կկրեն՝ գործնակա՞ն, թե՞ ընկերական։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ձեզ շատ հետաքրքիր հանդիպումներ են սպասվում։ Չի բացառվում՝ ստիպված լինեք ներկա գտնվել բազմամարդ հավաքների։ Որոշ Կույսեր ուշադրության կենտրոնում հայտնվելուց իրենց անհարմար կզգան, բայց նշանի շատ ներկայացուցիչների կհաջողվի լավ տպավորություն թողնել։

Հնարավոր են չպլանավորված գնումներ։ Դրանք շահավետ կլինեն, չեք զղջա ծախսած գումարի համար։ Բացի այդ, գումար աշխատելու կամ այնպիսի գործարքներ կնքելու հնարավորություն կլինի, որոնք շատ շուտով կսկսեն եկամուտ բերել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շատ բարենպաստ օր է կարևոր հարցեր քննարկելու համար։ Կարևոր չէ, թե ինչին են դրանք վերաբերում՝ անձնական հարաբերություններին, աշխատանքին, թե ֆինանսական ու ունեցվածքի հետ կապված հարցերին։ Ցանկացած դեպքում կկարողանաք փոխհամաձայնության հասնել, որոշում գտնել, որը բոլորին ձեռնտու կլինի։ Անցյալում կմնան ընտանեկան տարաձայնությունները, հին վիրավորանքներն էլ կմոռացվեն։

Չեն բացառվում անսպասելի ուղևորությունները։ Դրանք հաջող կդասավորվեն, բայց ավելի ժամանակատար կլինեն, քան ակնկալում էիք։ Ճանապարհին հնարավոր են հաճելի հանդիպումներ ու հետաքրքիր ծանոթություններ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շատ բան հաջող կդասավորվի, բայց հաճախ չեք նկատի դա, փոխարենը կտեսնեք բացասականը։ Եթե պլանները փոխելու անհրաժեշտություն առաջանա, կբարկանաք։ Հատկապես կնյարդայնացնի նշանակած հանդիպումները ու պլանավորած զվարճանքները հետաձգելու անհրաժեշտությունը։

Կենտրոնացեք օրվա ընձեռած հնարավորությունների վրա։ Օրինակ, կարող եք լուծել երկար ժամանակ ձեզ ու մտերիմներին անհանգստացնող խնդիրները կամ պատասխաններ ստանալ կարևոր հարցերին։ Հավանական են անսովոր առաջարկներ։ Մի շտապեք հրաժարվել դրանցից։ Հնարավոր է՝ ձեր առջև իսկապես հետաքրքիր հնարավորություններ բացվեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարենպաստ օր է շփումների համար։ Լավ լեզու կգտնեք մարդկանց հետ, նույնիսկ նրանց, ովքեր նման չեն ձեզ ու չեն կիսում ձեր հայացքները։ Մտերիմների հետ կարևոր հարցերը քննարկելու, դրանց լուծում գտնելու հնարավորություն կունենաք։ Չի բացառվում, որ նա, ով առաջ թերագնահատում էր ձեզ, փոխի ձեր հանդեպ իր վերաբերմունքը։

Օրը հարմար է նաև ստեղծագործ զբաղմունքների համար։ Լավ գաղափարների պակաս չեք ունենա։ Անհրաժեշտության դեպքում արագ կսովորեք նորը, ոչինք չի վրիպի ձեր աչքից։ Գործերի հանդեպ լուրջ վերաբերմունքը կօգնի խուսափել սխալներից։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Զգույշ եղեք։ Սա ամենաբարենպաստ օրը չի լինելու։ Լավ է այն օգտագործել հանգստանալու ու ուժերը վերականգնելու համար, իսկ կարևոր գործերը հետաձգեք; Եթե հնարավոր է, աշխատեք հույս դնել միայն ձեզ վրա ու օգնության չսպասել։ Ինչ-որ մեկի հետ համատեղ գործողությունների մասին պայմանավորվելն այսօր շատ դժվար է լինելու։

Խնայող եղեք։ Ցանկալի չէ գումար ծախսել զվարճանքների վրա կամ այն ներդնել բիզնես-նախագծերի մեջ։ Պարտքով գումար մի տվեք, հատկապես եթե քիչ ծանոթ մարդիկ են խնդրում։ Հազիվ թե ձեր գումարը ճիշտ ժամանակին հետ ստանաք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բոլոր կարևոր գործերը պլանավորեք օրվա առաջին կեսի համար։ Դրանցից այս հատվածում գլուխ հանելն ավելի հեշտ կլինի։ Ինչքան օրն առաջ գնա, այնքան իրադարձություններն անսպասելի զարգացումներ կստանան՝ ձգձգումներ կլինեն, վտանգ կա, որ չեք հասցնի անել այն, ինչ պետք է։

Ուղևորությունների ժամանակ հնարավոր են տհաճություններ ու ցավալի թյուրիմացություններ։ Դրանք լուրջ հետևանքներ չեն ունենա, բայց տրամադրությունը կփչանա։ Հավանական են չպլանավորված ծախսեր։ Դրանք կապված կլինեն դրված նպատակներին արագ հասնելու ձեր ցանկությամբ։ Եթե համբերատար լինեք, կխուսափեք անպիտան ծախսերից ու ավելորդ ապրումներից։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Դժվարություններից խուսափել չի ստացվի, բայց այսօր դրանք այնքան լուրջ չեն լինի, որքան կարող են թվալ։ Բացի այդ, կգտնվեն մարդիկ, ովքեր պատրաստ կլինեն առաջին կանչից օգնության հասնել ձեզ։ Ընկերների հետ կարող եք կիսվել ամենահամարձակ ու ինքնատիպ գաղափարներով։ Նրանք լավ խորհուրդներ կտան ու կօգեն ձեզ։

Չեն բացառվում անսպասելի ուղևորությունները, որոնք լավ կդասավորվեն։ Որոշ Ձկների ճանապարհին ռոմանտիկ ծանոթություններ են սպասվում։ Օրը անակնկալներ, անսպասելի իրադարձություններ, հաճելի զուգադիպություններ կբերի։ Եվ այդ ամենը կուրախացնի ձեզ։ Չեք վախենա դուրս գալ նախկինում կազմած պլանների շրջանակներից ու ոգևորված իմպրովիզներ կանեք և հաճույք կստանաք դրանից։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:




Загрузка...

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 1087 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 1.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES