Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՀՈՒԼԻՍԻ 13
12.07.2018, 17:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հակված կլինեք շտապ դատողություններ անել ու ցանկալին իրականության տեղ ընդունել։ Ձգտելով անհապաղ հասնել նպատակներին՝ չեք նկատի մանրուքները, որոնք կարող են կարևոր դեր խաղալ։ Շատ տհաճություններից կարող եք խուսափել, եթե կշռադատեք ամեն քայլն ու այնպիսի ռիսկի չգնաք, որի անհրաժեշտությունը չկա։

Ցանկալի չէ կիսվել չստուգված տեղեկատվությամբ, քննարկել բամբասանքներն ու անկեղծանալ այն մարդկանց հետ, որոնց հուսալի լինելը խիստ կասկածելի է։ Չեն բացառվում ֆինանսական խնդիրները։ Հաճախ դրանց պատճառը չպլանավորված ծախսերն ու սպոնտան գնումները կլինեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը բարենպաստ ու հետաքրքիր կլինի, բայց դժվարությունները չեն բացառվում։ Բոլոր Ցուլերին չի հաջողվի հանգստություն պահպանել։ Նրանք կսկսեն հուզվել, եթե ինչ-որ բան այնպես չընթանա։ Հիշեք, որ հաջողության հասնելու շանսերն այսօր մեծ են և մի կորցրեք լավատեսությունը։

Աշխատանքային հարցերը լուծելիս կօգնեն ազդեցիկ անձինք։ Նրանք կաջակցեն ձեր նախաձեռնություններին, լավ խորհուրդներ կտան։ Անձնական հարաբերություններին վերաբերող գործերում հուշումներ մի սպասեք, հույս դրեք բացառապես սեփական առողջ բանականության վրա։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը վատ չի դասավորվի։ Բայց ինչ-որ որոշում ընդունելուց առաջ մանրամասն ուսումնասիրեք իրավիճակը, կշռադատեք։ Եթե շտապեք, ռիսկի եք դիմում սխալներ անել, որոնք ուղղելու համար երկար ժամանակ պետք կգա։ Համբերություն են պահանջում անձնական հարաբերությունները։ Իրադարձությունները ուզածից դանդաղ կզարգանան, բայց դրանք շտապեցնելը ցանկալի չէ ու վտանգավոր է։

Չեն բացառվում դրամական մուտքերը։ Ինտուիցիան կհուշի, թե ինչպես տնօրինեք ստացած գումարը։ Տան համար ինչ-որ օգտակար բան գնելու հնարավորություն կլինի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հեշտ օր չի լինելու։ Շատ կարևոր կլինի հույզերը կառավարելը։ Ուժեղ ու հակասական զգացմունքներ կունենաք, բայց լավ կլինի, եթե շրջապատը դրա մասին գլխի չընկնի։

Ապագայի պլաններում որոշակիություն կմտնի։ Որոշ Խեցգետինների դա կվշտացնի, քանի որ պարզ կդառնա, որ որոշ նպատակների մոտ ապագայում հասնել չի ստացվի։ Նոր հնարավորություններ կբացվեն։ Դրանք բաց չթողնելու համար վճռական գործեք։ Ամենայն հավանականությամբ շատ բան պետք է սովորեք, և ինչքան մեծ ջանքեր ներդնեք, այնքան լավը կլինի արդյունքը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա առաջին կեսին շատ բան կուրախացնի։ Հավանական են հաճելի հանդիպումներ, չեն բացառվում ծանոթությունները մարդկանց հետ, որոնք ձեզ անմիջապես դուր կգան։ Ժամանակը զուր մի վատնեք։ Հենց հիմա կարող եք արագ գլուխ հանել բարդ գործերից, լուծել լուրջ հարցերը։ Ավելի ուշ շատ ավելի բարդ է լինելու։

Երեկոյան հաջող գնումներ անելու ու շահավետ գործարքներ կնքելու հնարավորություն կունենաք։ Որոշ Առյուծներ եկամուտների նոր աղբյուր կգտնեն կամ կհասկանան՝ ինչպես է պետք տնօրինել եղած գումարը։ Հետաձգեք հոգնեցուցիչ գործերն ու խուսափեք ծանրաբեռնվածությունից, քանի որ սովորականից արագ կհոգնեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Անսովոր ու հիշարժան օր է։ Շատ բաների նորովի կնայեք, կհասկանաք՝ ինչ է պետք անել հաջողության հասնելու համար։ Կմեծանա ստեղծագործական պոտենցիալը, նոր գաղափարներ կծնվեն։ Դրանցից լավագույնները կկարողանաք կյանքի կոչել մոտ ժամանակներս։

Զգուշություն է պետք ձեզանից տարբերվող մարդկանց հետ գործ ունենալիս։ Նրանց վրա դժվար կլինի լավ տպավորություն թողնելը, հատկապես՝ օրվա առաջին կեսին։ Հնարավոր են լարված պահեր։ Կոնֆլիկտներից խուսափելու համար նրբանկատության կարիք կլինի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Վստահ կլինեք, որ բոլոր դժվարությունները հաղթահարելի են, և դա ճշմարտությունից հեռու չի լինի։ Իսկապես, այսօր շատ բանի ունակ կլինեք։ Բացի այդ, կողքին կլինեն մարդիկ, որոնց ցանկացած պահի կարող եք դիմել աջակցության խնդրանքով։ Աշխատանքի ու անձնական կյանքի հետ կապված կարևոր հարցերը հանգիստ քննարկելու հնարավորություն կունենաք։ Որոշումներ կընդունեք, որոնք բոլորին ձեռնտու կլինեն։

Որոշ Կշեռքներ անսովոր միջոցառումների կայցելեն, որտեղ շատ նոր բաներ կիմանան։ Չեն բացառվում հաճելի ծանոթությունները։ Հնարավոր է սիրային հարաբերությունների սկիզբ։ Դրանք արագ կզարգանան ու շուտով կարևոր դեր կխաղան ձեր կյանքում։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը դժվարություններից զուրկ չի լինի, բայց դրական միտումների ազդեցությունը գերակշիռ կլինի։ Եթե ինչ-որ բան պլանի համաձայն չընթանա, ճիշտ որոշումներ կընդունեք, ելք կգտնեք բարդ իրավիճակներից։ Ուրիշների սխալների վրա սովորելու կարողության շնորհիվ սեփական սխալները չեք անի, կխուսափեք շատ խնդիրներից ու ապրումներից։

Որոշ Կարիճներ կարևոր նորություններ կստանան։ Շատ օգտակար կլինեն կանանց հետ շփումները։ Նրանք կաջակցեն ու լավ խորհուրդներ կտան։ Տղամարդկանց հետ ընդհանուր լեզու գտնելն էլ դժվար չի լինի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հակասական ու բարդ օր է։ Շրջապատի հետ լեզու գտնելը դժվար կլինի։ Կթվա, թե նրանք հատուկ փորձում են ձեր համբերությունը։ Հավանական են տարաձայնություններ գործընկերների հետ, պահանջներ կներկայացնեք ղեկավարությանն ու աշխատակիցներին։ Հիշեք, որ եթե հիմա բաց կոնֆլիկտ առաջանա, դրան վերջ դնելը դժվար է լինելու։ Բացի այդ, ռիսկի եք դիմում ազդեցիկ թշնամիներ ձեռք բերել։

Շատ խնդիրներից կկարողանաք խուսափել, եթե ցույց տաք, որ պատրաստ եք երկխոսության ու կարող եք նաև զիջումների գնալ։ Բարեհամբույր լինելը կօգնի խուսափել վեճերից ու քննարկումները կառուցողական տանել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարդ օր է։ Ցանկալի չէ ինքնուրույն լուծել կարևոր հարցերը, զբաղվել լուրջ գործերով։ Հիշեք, որ այսօր սովորականից արագ կհոգնեք, և դրա հետևանքով սխալներ կանեք։ Մարդիկ, ովքեր առաջ շատ հարցերում օգնում էինք, հիմա կհրաժարվեն աջակցել և ձեր խնդիրների հետ միայնակ կմնաք։

Բայց չնայած դժվարություններին՝ կարող եք հաջողության հասնել։ Հաջողությունը հավանական է այնտեղ, որտեղ ստեղծագործ մոտեցման անհրաժեշտություն կա։ Լավ գաղափարներ շատ կունենաք։ Երեկոն հարմար է ընտանեկան գործերի, մտերիմների հետ շփվելու համար։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ամեն ինչ ձեր ուզածի նման չի ստացվի։ Ամենավատը ֆինանսական գործերի վիճակը կլինի։ Հավանական են նշանակալի դրամական կորուստներ։ Շատ ժամանակ կխլեն տհաճ զրույցները, անիմաստ վեճերը։ Դժվար կլինի շրջապատի հետ լեզու գտնելը։ Հաճախ նրանք պարզապես չեն ուզենա ընդունել ձեր տեսակետը։

Բայց իրավիճակը կփոխվի, եթե համբերատար ու համառ լինեք։ Հին ընդդիմախոսներին համոզելու հնարավորություն կունենաք, կստիպեք ձեզ թերագնահատող մարդկանց փոխել իրենց կարծիքը։ Պրովոկացիաներին մի տրվեք։ Ինչքան հանգիստ լինեք, այնքան լավ կընթանան գործերը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Այսօր ձեզ համար հետաքրքիր կլինի ուրիշների մասին հոգ տանելը։ Շատերին օգնելու հնարավորություն կունենաք։ Բայց պետք չէ մոռանալ նաև սեփական պլանների մասին։ Եթե խուճապի չմատնվեք, կանեք այն, ինչ վաղուց եք մտածել։

Շատ նախաձեռնություններում հաճույքով կօգնեն հին ընկերները։ Վատ մի զգացեք դիմել նրանց։ Հին կապերը, գործնական կամ սիրային հարաբերությունները վերականգնելու հնարավորություն կունենաք։ Պատրաստ կլինեք ընդունել ու ուղղել սեփական սխալները, և շրջապատը շատ լավ կհասկանա դա։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:




Загрузка...

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 1303 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES