Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՀՈՒԼԻՍԻ 12
11.07.2018, 17:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ուշադրություն դարձրեք մանրուքներին։ Այն, ինչ հիմա աննշան է թվում, ավելի ուշ կարևոր դեր կխաղա։ Չի բացառվում՝ հին ծանոթների աջակցության կարիքն ունենաք։ Մտածեք, թե ինչով կարող եք հետաքրքրել նրանց։ Հնարավոր է՝ փոխշահավետ համագործակցության սկիզբ դնեք։

Մի խառնեք գործնական ու անձնական հետաքրքրությունները, թույլ մի տվեք, որ անձնական նախապատվությունները ազդեն աշխատանքին վերաբերող որոշումների վրա։ Այսօր կարող եք ուղևորություններ պլանավորել, բայց շատ հեռու մի մեկնեք։ Ճանապարհին անցկացրած ժամանակը հոգնեցուցիչ կլինի։ Որոշ Խոյերի ինքնազգացողությունը կվատանա։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը աշխատանքի ու ստեղծագործ գործունեության մեջ հաջողություններ է խոստանում։ Հնարավորություն կունենաք զբաղվել վաղուց հետաքրքրող գործով կամ ինչ-որ նոր բան սովորել։ Չեն բացառվում գործնական ուղևորությունները։ Դրանք հաջող կդասավորվեն, բայց սպասվածից ժամանակատար կլինեն։

Շատ Ցուլեր ստիպված են լինելու փոխել պլանները, ֆինանսական հարցերի լուծմամբ զբաղվելու համար հրաժարվել զվարճանքներից կամ անձնական հանդիպումներից։ Մի շտապեք գնումների ու ներդրումների հարցերով։ Առաջարկները, որոնք գրավիչ կթվան, հազիվ թե արդարացնեն ձեր ակնկալիքները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը հաջող կդասավորվի, եթե առաջնահերթությունները ճիշտ դնեք։ Օրվա առաջին կեսին պետք է կենտրոնանաք նրա վրա, ինչը կարևոր է ձեր ու մտերիմների համար։ Ինչքան քիչ շեղվեք, այնքան լավ։

Ավելի ուշ հանգիստ շրջան կգա, կկարողանաք անցնել մյուս խնդիրներին։ Հավանական են արդյունավետ գործնական բանակցություններ, չեն բացառվում կարիերային վերաբերող նորությունները։ Կուրախացնեն հին ծանոթների հետ հանդիպումները։ Հնարավորություն կունենաք վերականգնել հին կապերը, և բաց չեք թողնի այն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Մանրուքները կարող են վշտացնել։ Եթե ինչ-որ բան ձեր սպասածի նման չընթանա, կկորցնեք հավասարակշռությունը, չեք համարձակվի ինչ-որ բան ձեռնարկել։ Ինչքան շուտ վերականգնեք սեփական ուժերի հանդեպ հավատը, այնքան շատ բաների կարող եք հասնել։ Հիշեք ձեր հին հաջողությունների ու ձեռքբերումների մասին։ Դա կօգնի ավելի լավատեսորեն տրամադրվել։

Գործնական հարաբերություններին ընտրողաբար մոտեցեք։ Ձեր մեջ պահեք լավագույն գաղափարները, կարևոր տեղեկատվությամբ մի կիսվեք քիչ ծանոթ մարդկանց հետ։ Ձեր ապրումների մասին պատմեք միայն մտերիմներին։ Զգուշություն է պետք ֆինանսական հարցերը լուծելիս։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շատ բաների մասին պետք է մտածեք ու բարդ որոշումներ պետք է ընդունեք։ Նոր խնդիրներ առաջ կգան, որոնց մեջ կլինեն շատ բարդերը։ Սովորականից հաճախ ձեզ վրա պետք է վերցնեք մյուսների համար պատասխանատվությունը, ուղղեք ուրիշների սխալները։ Այս ամենը կհոգնեցնի ու կստիպի հուզվել, բայց չեք հանձնվի ու չեք հրաժարվի մտածածից։

Հավանական են փոփոխություններ աշխատավայրում, կադրային վերադասավորումներ։ Սկզբում դա կստիպի հուզվել, բայց ժամանակ կանցնի ու կհասկանաք, թե ինչպես օգուտ քաղեք ամենից։ Ձեր պլանները շրջապատին հասկանալի չեն լինի, բայց որոշ ժամանակ անց նրանք կհասկանան, որ նպատակին տանող լավագույն ուղին եք ընտրել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հանգստություն պահպանելը հեշտ չի լինի։ Օրվա իրադարձությունները կարող են վշտացնել ու բարկացնել։ Ընդ որում՝ իրավիճակը լավ մտածված, կշռադատված որոշումներ կպահանջի։ Հույզերով առաջնորդվելու դեպքում ռիսկի եք դիմում սխալներ անել։ Հոգեկան հավասարակշռությունը վերականգնելու ու ամեն ինչից գլուխ հանելու համար ժամանակ է պետք, այնպես որ՝ մի շտապեք։

Խորհուրդները հաճախ անօգուտ կլինեն, նույնիսկ եթե դիմեք փորձառու մարդկանց։ Ցանկալի չէ զբաղվել փաստաթղթերի ձևակերպմամբ, պետկազմակերպություններ այցելել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա սկզբին կարևոր որոշումներ մի ընդունեք։ Այդ հատվածում դժվար կլինի ուժերը  ու տեղի ունեցող իրադարձությունները ճիշտ գնահատելը։ Բացի այդ, ինչ-որ մեկը ձեզ կարող է մոլորության մեջ գցել։ Վստահել պետք է միայն հին, փորձված համախոհներին, որոնք առաջ հուսախաբ չեն արել ձեզ։

Ժամանակի հետ իրավիճակը դեպի լավը կփոխվի։ Օրվա երկրորդ կեսը շատ հարցերի պատասախաններ կբերի։ Կանայք հաճույքով կօգնեն, լավ խորհուրդներ կտան։ Հնարավոր են հաճելի անակնկալներ, ուշադրության նշաններ։ Դրանց շնորհիվ ձեր տրամադրությունը կլավանա, ապագային էլ լավատեսությամբ կնայեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հաջող օր է սպասվում։ Գլուխ կհանեք նույնիսկ ամենաբարդ գործերից, արագ կլուծեք նոր խնդիրները։ Հավանական են արդյունավետ գործնական բանակցություններ։ Գործընկերների հետ քննարկեք ապագայի պլանները։ Չի բացառվում՝ ինչ-որ գաղափարների իրագործում ստիպված լինեք հետաձգել, բայց գոհ կլինեք ընդունված որոշումից։

Կարող եք նախաձեռնող լինել գործնական դաշտում ու անձնական հարաբերություններում։ Ինտուիցիան կհուշի՝ ինչ պետք է անեք ուզածին հասնելու համար։ Հետևեք նրա հուշումներին ու գոհ կմնաք արդյունքից։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարենպաստ օր է։ Այն անակնկալներ, նվերներ ու հաջող զուգադիպություններ է խոստանում։ Հույսը դրեք սեփական փորձի վրա։ Այն անսխալ կհուշի, թե ինչպես պետք է վարվեք բարդ իրավիճակներում, ում պետք է դիմեք օգնության խնդրանքով, որ գործերը պետք է միանգամից ստանձնեք, իսկ որոնք կարող եք հետաձգել։ Վճռական ու արագ գործելու դեպքում հետևում կթողնեք մրցակիցներին, կզինաթափեք նրանց, ովքեր կարող էին վնասել ձեզ։

Եթե ինչ-որ մեկը դիմի օգնության խնդրանքով, մի մերժեք։ Դա երկուստեք օգտակար կլինի։ Ձեզ համար թանկ մարդկանց մասին ինչ-որ կարևոր բան իմանալու հնարավորություն կունենաք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հեշտ հաղթանակների վրա հույս մի դրեք։ Հաջողության հասնելու համար այսօր ստիպված պետք է լինեք հաղթահարել դժվարությունները, հաղթել բարդ պայքարում։ Չի բացառվում, որ հին թշնամիները խառնեն ձեր պլանները, ստիպեն զբաղվել նրանով, ինչով որ չեք ուզում։

Հեռու մնացեք կասկածելի մարդկանցից; Նման կապերը լուրջ հարված կհասցնեն ձեր հեղինակությանը։ Ուշադրություն հատկացրեք ընտանիքին։ Մտերիմները հիմա սովորականից հաճախ ձեր հոգատարության կարիքը կունենան։ Մի հետաձգեք ընտանեկան գործերի ու ապագայի պլանների քննարկումը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Գործեր անսպասելի շատ կլինեն։ Միանգամից չի հաջողվի հասկանալ, թե որոնցով պետք է առաջնահերթ զբաղվեք, իսկ որոնք կարելի է հետաձգել։ Կշեղեն ձգձգումները, փոքրիկ թյուրիմացությունները, որոնք կծագեն ամենաանհարմար պահին։ Բայց ձեզ կհաջողվի պահպանել ինքնատիրապետումն ու ելք գտնել իրավիճակից։

Կարող եք աջակցության ու խորհուրդների հարցով դիմել հին ընկերներին։ Մի վախեցեք մտերիմների հետ կիսվել ապրումներով, պատմել ձեզ անհանգստացնող հարցերի մասին։ Անկեղծությունն օգուտ կտա հարաբերություններին։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Դրական միտումների ազդեցությունը գերակշիռ կլինի, շատ բան հաջող կդասավորվի։ Կարևոր կլինի չշտապելը։ Լուրջ գործերը հետաձգեք օրվա երկրորդ կեսին։ Եթե հենց առավոտվանից ստանձնեք դրանք, արագ կհոգնեք։

Վատ չեն անցնի գործնական բանակցությունները։ Մարդկանց վրա լավ տպավորություն կթողնեք։ Ձեզ զուսպ պահեք, խուսափեք ձևականություններից, ավանդույթները մի խախտեք։ Հետ կանգնեք արարքներից ու արտահայտություններից, որոնք չեն հասկացվի ու շոկի մեջ կգցեն մարդկանց։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:




Загрузка...

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 1224 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES