Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՀՈՒԼԻՍԻ 11
10.07.2018, 17:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը հաջող կդասավորվի, եթե աշխատեք ոչ ոքի հետ չվիճել։ Հիմա բոլորը չէ, որ պատրաստ կլինեն կիսել ձեր տեսակետը, փոխարենը ավելի ուշ պարզ կդառնա, որ դուք չէիք սխալվում։ Համբերատարությամբ զինվեք ու շարունակեք շարժվել ընտրած ուղղությամբ՝ խուսափելով երկար բանավեճերից։

Գործնական բանակցությունները հաջող անցկացնելու ու օգտակար ծանոթություններ հաստատելու հնարավորություն կունենաք։ Կարևոր հարցերը արժե քննարկել ոչ ֆորմալ միջավայրում։ Այդպես դուք և ձեր զրուցակիցները ձեզ ավելի վստահ կզգաք, իսկ բոլորին ձեռնտու լուծումներն էլ արագ կգտնեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի։ Եթե ճանապարհին խոչընդոտներ առաջ գան, ուժ ու էներգիա կունենաք դրանք հաղթահարելու համար։ Չի բացառվում՝ ստիպված լինեք մի քանի գործով միաժամանակ զբաղվել։ Բայց դա ձեզ չի խանգարի դրանցից բոլորից գլուխ հանել ու խուսափել սխալներից։

Դժվար իրավիճակում հայտնված հին ծանոթներին աջակցելու կամ բոլորի համար կարևոր նախագծին մասնակցելու հնարավորություն կունենաք։ Ուժերը չեք խնայի օգտակար գործերի համար։ Արդյունքը ձեզ չի հիասթափեցնի, գոհ կմնաք, իսկ օրվա վերջին պարգև կստանաք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Վերահսկեք հույզերը։ Օրվա առաջին կեսին նյարդային վիճակը կխանգարի կյանքի կոչել մտածածը։ Մարդիկ, որոնց հետ գործ կունենաք, ձեզ ճիշտ չեն հասկանա ու շատ բան կպահանջեն։ Բայց ձեզ կհաջողվի խուսափել կոնֆլիկտից, չնայած դրա համար ջանքեր պետք է գործադրեք։

Օրվա երկրորդ կեսին ավելի հեշտ կլինի շրջապատի հետ ընդհանուր լեզու գտնելը։ Չի բացառվում, որ ինչ-որ մեկի հանդեպ համակրանք զգաք, և դա փոխադարձ կլինի։ Հնարավոր են անսպասելի նվերներ, հաճելի անակնկալներ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Աշխատեք հնարավորինս շատ ինֆորմացիա ստանալ, նույնիսկ եթե դեռ չեք պատկերացնում, թե դա ինչին կարող է օգտակար լինել։ Ավելի ուշ այն, ինչ այսօր կիմանաք, մեկ ընդհանուր պատկերի մեջ կտեղավորվի, և այդ ժամանակ արդեն հետաքրքիր գաղափարներ կառաջանան։

Պետք է շատ շփվեք ամենատարբեր մարդկանց հետ։ Դա դժվար է լինելու, բայց օրվա վերջին կկարողանաք փոխհամաձայնության հասնել, պայմանավորվել ամեն ինչի մասին։ Պետք կգա նախկինում ստացած փորձը։ Հենց դրա շնորհիվ մի շարք ոչ միանշանակ իրավիճակներում ճիշտ որոշումներ կընդունեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շատ բան դժվարությամբ կտրվի։ Հավաքեք ուժերն ու մի նահանջեք։ Հիմա հաստատակամությունն անհրաժեշտ է դրված նպատակներին հասնելու համար։ Ինչ-որ մեկը կփորձի հետ պահել ձեզ մտածածից։ Բայց լավ է լսել սեփական ինտուիցիայի հուշումներին, քան կողքից խորհուրդներին։

Դժվար կլինի կանանց հետ լեզու գտնելը։ Աշխատեք լուրջ կոնֆլիկտ բաց չթողնել; Ցանկալի չէ վերանորոգում սկսել կամ դրա հետ կապված գնումներ անել և կամ էլ ինքնուրույն լուծել կարևոր կենցաղային հարցերը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բարենպաստ օր է աշխատանքային հարցերի մեծ մասը լուծելու համար։ Լավ կդասավորվեն գործընկերների հետ հարաբերությունները, ղեկավարության հետ ընդհանուր լեզու գտնելն էլ դժվար չի լինի։ Գիտելիքներն ու հմտությունները ցուցադրելու հնարավորություն կունենաք։ Դրանք կգնահատվեն, և շուտով կբարձրանաք մասնագիտական սանդուղքով։ Հոգ տարեք ձեր հեղինակության մասին, բամբասանքների առիթներ մի տվեք։ Դրանք լրջորեն կվնասեն ձեզ։

Հավանական են ուղևորություններ։ Հաճախ ստիպված եք լինելու արագ ճամփա ընկնել։ Բայց նույնիսկ նման իրավիճակներում ոչինչ չեք մոռանա ու ոչինչ աչքաթող չեք անի։ Շրջապատը հաճախ կդիմի ձեզ օգնության ու խորհուրդների խնդրանքով։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Անհանգիստ օր է։ Շատ բան պետք է հասցնեք, բայց խառնաշփոթի մեջ դժվար կլինի առաջնահերթությունները որոշելը, հասկանալը, թե ինչ պետք է ստանձնել առաջին հերթին։ Հին ծանոթները հաճույքով կօգնեն, բայց նրանք միշտ չէ, որ անշահախնդիր կլինեն։ Պատրաստ եղեք շնորհակալություն հայտնել նրանց ծառայությունների դիմաց։

Օգտակար կլինի կյանքում բազմազանություն մտցնելը, իրադարձությունների սովորական ընթացքը խախտելը։ Որոշ Կշեռքներ նոր հետաքրքրություններ կունենան, որոնք շատ շուտով անսովոր ծանոթությունների կբերեն։ Ձեր հաջողություններով կհետաքրքրվեն ազդեցիկ անձինք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը հաջող կդասավորվի։ Դրված նպատակներին հասնելը սպասվածից հեշտ կլինի։ Գործերում նախաձեռնող լինելու ու գաղափարներն այնպիսի մարդկանց հայտնելու հնարավորություն կլինի, ովքեր անպայման կաջակցեն ձեզ։ Շատերին կվարակեք ձեր ոգևորությամբ։

Բայց ձեր հուզական ֆոնն անկայուն կլինի, իսկ լավ տրամադրությանը փոխարինելու կգան ինքնավստահության պակասն ու ձանձրույթը։ Օրվա երկրորդ կեսին հավանական է ինքնազգացողության վատացում, քրոնիկ հիվանդության սրացում։ Խուսափեք ծանրաբեռնվածությունից ու սթրեսային իրավիճակներից։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շատ ժամանակ կխլեն դատարկ զրույցները։ Հաճախ դրանց պատճառով չի հաջողվի ժամանակին ավարտին հասցնել սկսած գործերը։ Ցանկացած աննշան պատահար վեճի պատճառ կդառնա, չեն բացառվում լուրջ կոնֆլիկտները։ Դժվարություններից կկարողանաք խուսափել, եթե ձեզ հանգիստ պահեք ու պրովոկացիաներին չտրվեք։

Ցանկալի չէ կարևոր որոշումներ ընդունել, հատկապես եթե զգում եք, որ ինչ-որ մեկը փորձում է ճնշում գործադրել ձեզ վրա։ Ձեզ ժամանակ է պետք հասկանալու համար, թե ինչպես կզարգանան իրադարձությունները։ Միայն դրանից հետո պարզ կդառնա, թե ինչպես է պետք գործել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շրջապատի հետ ընդհանուր լեզու գտնելը սպասվածից դժվար կլինի։ Մարդիկ, ովքեր առաջ հասկանում ու աջակցում էին ձեզ, հիմա սխալ կհասկանան ձեր առաջարկները։ Կարող եք հաջողության հասնել ինքնուրույն աշխատանքի մեջ։ Ինչքան քիչ կախված լինեք մյուսներից, այնքան արագ առաջ կշարժվեք։

Հնարավորություն կունենաք սովորել այն, ինչ հետո պետք է գալու կամ հուսալի աղբյուրից օգտակար տեղեկատվություն ստանալ։ Ուշադիր եղեք օրվա երկրորդ կեսին, մի հավատացեք շրջապատի ասած ամեն խոսքին։ Վտանգ կա, որ ինչ-որ մեկը կփորձի ձեզ մոլորության մեջ գցել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Լուրջ գործերն ու կարևոր հանդիպումները պլանավորեք օրվա սկզբի համար։ Այդ ժամանակն ամենաբարենպաստը կլինի։ Հետո հավանական են թյուրիմացություններ, անհաջող զուգադիպություններ, ինչպես նաև ցավալի սխալներ։ Կշտապեք այնտեղ, որտեղ դրա անհրաժեշտությունը չկա, բայց կդանդաղեք այնպիսի իրավիճակներում, որոնցում արագ գործողությունների անհրաժեշտություն կա։

Կարող եք գլուխ հանել բոլոր խնդիրներից, բայց դա ջանքեր կպահանջի։ Չի բացառվում՝ ստիպված լինեք աջակցության հարցով դիմել ձեզ համար ոչ այնքան համակրելի մարդուն։ Մտածեք, թե ինչպես կարող եք շնորհակալություն հայտնել նրան պարտքի տակ չմնալու համար։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը բավականին լարված կլինի։ Դժվար կլինի հոգեկան հավասարակշռությունը պահպանելը, ամեն դատարկ բան կփչացնի տրամադրությունը։ Շրջապատողները հաճախ կխառնվեն ձեր գործերին, իսկ դա ոչ մի լավ բանի չի բերի։ Հնարավոր են կոնֆլիկտներ ու վեճեր։ Կտաքանաք ու ավելորդ բաներ կասեք։

Եթե հույզերին տրվեք, ծագած խնդիրներն այդպես էլ չի հաջողվի լուծել։ Պետք է լսել առողջ բանականության ձայնին։ Չնայած դժվարություններին՝ ունակ կլինեք ճիշտ որոշումներ ընդունել ու ժամանակին կյանքի կոչել դրանք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:




Загрузка...

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 1096 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES