Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՀՈՒԼԻՍԻ 10
09.07.2018, 17:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ամպերում մի սավառնեք և իրատես եղեք։ Ինչքան շատ պատրանքներ կառուցեք, անհնարինի հույսեր ունենաք, այնքան մեծ է հավանականությունը, որ խնդիրներ կծագեն։ Մի հավատացեք նրանց, ովքեր շատ են գովում ձեզ, ձեզ այնպիսի արժանիքներ են վերագրում, որոնք ինքներդ ձեզ մոտ չեք նկատել։

Նոր գաղափարներ կունենաք, բայց դրանք այնքան լավը չեն լինի, որքան թվում են։ Այնպես որ՝ մի շտապեք կյանքի կոչել մտածածը։ Սկզբում ամեն ինչ լավ մտածեք, գնահատեք ձեր ուժերը։ Խորհրդի հարցով կարող եք դիմել հին ծանոթին։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հարմար օր է հին ծանոթներին ձեր մասին հիշեցնելու, նրանց հետ հարաբերությունները վերականգնելու համար։ Ձեր ուժերի սահմաններում կլինի հին վիրավորանքներն անցյալում թողնելը, փոխադարձ հարգանքն ու վստահությունը վերականգնելը։ Դա վերաբերում է ոչ միայն մասնագիտական ոլորտին, այլ նաև անձնական հարաբերություններին։

Կարող եք քննարկել ֆինանսներին, ունեցվածքին ու բիզնեսին վերաբերող կարևոր հարցերը։ Գործերին վերաբերող հարցերում հույս դրեք ինտուիցիայի վրա։ Այն հուսախաբ չի անի։ Հաջող ավարտին կհասցնեք սկսած գործերը։ Արդյունքը կգերազանցի ձեր սպասելիքները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարենպաստ օր է։ Վճռական տրամադրված կլինեք, հստակ կիմանաք, թե ինչ եք ուզում։ Հաջողության հասնելու շանսերը մեծ են, առավել ևս, որ հուսալի համախոհներ ու ընկերներ ունեք, որոնց կարող եք ցանկացած պահի դիմել օգնության խնդրանքով։ Հիշեք, որ բոլորը չէ, որ ձեզ անշահախնդիր են աջակցում։ Ինչքան արագ շնորհակալություն հայտնեք ձեզ մատուցած ծառայությունների համար, այնքան լավ։

Կարևոր է չշտապել։ Սկսած գործերը ժամանակին ավարտին հասցնել միշտ չի ստացվի, այնպես որ՝ համբերությամբ զինվեք։ Լուրջ որոշումներն ինքնուրույն ընդունեք, ոչ ոքի կարծիքը մի լսեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բարենպաստ, բայց ոչ այնքան արդյունավետ օր է։ Լավ ժամանակ կանցկացնեք ընկերների հետ, կծանոթանաք հետաքրքիր մարդկանց հետ։ Կհաջողվի շատ բաների մասին զրուցել, ինֆորմացիա ստանալ, որը շուտով պետք կգա։ Չի բացառվում՝ փոխեք ձեր կարծիքը շատ հարցերի վերաբերյալ։

Հավանական է սիրային պատմության սկիզբը։ Կարևոր է չխառնել գործնական ու անձնական հարաբերությունները։ Պետք չէ սիրախաղ սկսել գործընկերների հետ կամ մասնագիտական խնդիրների լուծմանը ներգրավել մտերիմներին։ Կարող եք քննարկել ունեցվածքին ու ֆինանսներին վերաբերող կարևոր հարցերը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հեշտ օր չի լինելու։ Շատ բան ուզածի նման չի դասավորվի։ Հաճախ ստիպված եք լինելու ոտքի վրա փոխել պլանները, հարմարվել նոր պայմաններին։ Դա կստիպի հուզվել ու կփչացնի ձեր տրամադրությունը։

Կբարկանաք դատարկ բաների պատճառով, այնպես որ՝ շրջապատողների համար դժվար կլինի ձեզ հետ լեզու գտնելը։ Հաճախ տարաձայնություններ կծագեն կանանց հետ։ Դա վերաբերում է նաև մոտ ընկերուհիներին, որոնց առաջ կես խոսքից հասկանում էիք։ Աշխատեք վիրավորական կամ շատ կտրուկ արտահայտություններ չանել։ Բարեհամբույր եղեք բոլոր նրանց հետ, ում հետ գործ ունեք; Դա կօգնի խուսափել կոնֆլիկտներից։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հաջող օր է։ Պայմանները ձեզ համար ամենաբարենպաստ ձևով կդասավորվեն, վաղուց դրված նպատակներին հասնելու շանս կընձեռվի։ Հնարավորություն կունենաք օգտակար տեղեկատվություն ստանալ, որը պետք կգա աշխատանքում և կօգնի ժամանակին ճիշտ որոշում ընդունել։

Լավ լեզու կգտնեք համախոհների հետ։ Հարաբերությունները հարթ կլինեն գործընկերների հետ, նոր ծանոթներին էլ դուր կգաք։ Օրվա վերջին հավանական են անսպասելի այցեր, նորություններ հին ծանոթներից։ Երկուսն էլ կուրախացնեն ձեզ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Մտածածը կյանքի կոչելը հեշտ չի լինի։ Ճանապարհին խոչընդոտներ կառաջանան, երբեմն ստիպված եք լինելու ժամանակ ծախսել ուրիշների խնդիրները լուծելու, նրանց սխալներն ուղղելու վրա։ Անսպասելի բարդ խնդիրներ կծագեն, որոնք անհապաղ լուծում կպահանջեն։ Դրանցից գլուխ հանելու համար գիտելիքներ ու ջանքեր կպահանջվեն։

Շրջապատի հետ ընդհանուր լեզու գտնելը դժվար կլինի։ Նրանց կվիրավորեն ձեր կտրուկ արտահայտությունները, ուրիշների կարծիքը լսելու ցանկություն չունենալը։ Բարեհամբույր եղեք ձեզ համար թանկ մարդկանց հետ։ Դա կօգնի խուսափել կոնֆլիկտներից։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


 

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շփման համար բարենպաստ օր է։ Հեշտությամբ կհասկանաք ուրիշների զգացմունքները, կկռահեք նրանց գաղտնի Անհանգիստ, բայց հաջող օր է։ Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի։ Փորձված մեթոդները անհրաժեշտ արդյունքը չեն տա, բայց չեք վախենա փորձարկումներ անել, կփնտրեք նպատակին տանող սեփական ուղիները։ Հաճախ համարձակ գաղափարները ամենահաջողը կլինեն, իսկ ինքնատիպ դատողությունները՝ ամենաճշգրիտը։ Շրջապատողներին կզարմացնեն ձեր ձեռքբերումները։

Գումարին վերաբերող հարցերում հաջողակ կլինեք։ Շահավետ գործարքներ կնքելու, ֆինանսական վիճակը բարելավելու հնարավորություն կունենաք։ Շատ օգտակար ծանոթություն հաստատելու շանս կլինի․բաց չթողնեք այն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը բարենպաստ կդասավորվի, եթե չհուզվեք։ Հանգստություն պահպանելու դեպքում կգտնեք շրջապատի հետ կոնֆլիկտներից խուսափելու, սուր անկյունները հարթելու ձևը։ Մտերիմների մասին հոգ տանելու, դժվար իրավիճակում գտնվող մարդկանց օգնելու հնարավորություն կունենաք։ Ձեր արարքները շատերին կհետաքրքրեն։ Չզարմանաք, եթե ստիպված լինեք պատասխանել բազմաթիվ հարցերի, բացատրել, թե ինչու եք վարվել այս և ոչ թե այլ կերպ։

Հավանական են հաճելի անակնկալներ ու լավ նորություններ, ինչպես նաև առաջարկներ, որոնք առանց երկար մտածելու կընդունեք ու չեք զղջա դրա համար։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հեշտ հաջողությունների ու արագ հաղթանակների հույս մի ունեցեք։ Օրվա սկիզբը հաճելի պահերից զուրկ չի լինի, բայց դրական միտումների ազդեցությունը ժամանակի հետ կնվազի։ Այնպես որ՝ եթե հույս ունեք կարևոր գործերով զբաղվել կամ պատասխանատու հանդիպումներ անցկացրել, երկուսն էլ մի հետաձգեք։

Շրջապատի հետ լեզու գտնելը դժվար կլինի, քանի որ այսօր եսասեր կլինեք, բայց չեք խոստովանի դա։ Կարևոր հարցերը մի քննարկեք, քանի որ չի հաջողվի պահպանել կառուցողական տոնը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը վատը չի լինի նոր ծանոթների հետ շփվելու համար։ Նրանց վրա լավ տպավորություն կթողնեք և դրա համար ջանքեր գործադրելու կարիք չի լինի։ Պետք է պարզապես բնական պահեք ձեզ։ Հին ծանոթների հետ էլ լավ լեզու կգտնեք։

Հավանական է՝ անցյալում մնան վերջին շրջանում ձեր հարաբերությունները փչացնող խնդիրները։ Նոր տարաձայնությունների պատճառներ չեն լինի։ Օրն ավելի թեթև ու հաճելի կանցնի, քան սպասում էիք։ Հնարավոր են անակնկալներ, հաջող զուգադիպություններ, անսպասելի հաղթանակներ, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Դժվարությունները հնարավոր են, բայց դրական միտումների ազդեցությունն այսօր գերկշիռ կլինի։ Նոր գործեր ու խնդիրներ կունենաք, որոնց վրա հաճույքով գլուխ կկոտրեք։ Հավանական են հանդիպումներ անսովոր, նշանավոր մարդկանց հետ։ Նրանք շատ հարցերում օրինակ կլինեն ձեզ համար, կկիսվեն կարևոր տեղեկատվությամբ կամ պարզապես ձեզ կհաղորդեն իրենց լավատեսությունը։

Գործնական հոտառությունը հուսախաբ չի անի նույնիսկ նրանց, ովքեր առաջ երբեք կոմերցիոն գործունեությամբ չեն զբաղվել։ Շահավետ գործարքներ կնքելու, եկամուտների նոր աղբյուր գտնելու հնարավորություն կունենաք։ Չնայած հոգսեր սովորականից շատ կունենաք, գերհոգնածությունը ձեզ չի սպառնում։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:




Загрузка...

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 1060 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES