Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՀՈՒԼԻՍԻ 1
30.06.2018, 15:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Իրադարձություններով լի վառ ու հագեցած օր է։ Կհետաքրքրվեք շրջապատում տեղի ունեցող ամեն ինչով, կաշխատեք մասնակից լինել ամենատարբեր միջոցառումներին, նախաձեռնող լինել, եթե իրավիճակը թույլ տա։

Վատ մի զգացեք խոսել ձեր մասին։ Ձեր տաղանդներն ու ունակությունները աննկատ չեն մնա, իսկ գիտելիքներն ու փորձը շատերին պետք կգան։ Չի բացառվում՝ օրվա վերջին առաջարկներ ստանաք, որոնցից հրաժարվելու ցանկություն չի լինի։ Հնարավոր են դրական փոփոխություններ ֆինանսական դաշտում, ինչպես նաև խոշոր դրամական մուտքեր։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ֆինանսական հարցերը լուծելիս առավելագույնս զգույշ եղեք, հատկապես եթե խոսքը մեծ գումարների մասին է։ Հիմա հակված կլինեք գումարին թեթևամտորեն վերաբերվել, ծախսել դրանք այնպիսի բաների վրա, որոնց կարիքը չկա։ Հատկապես վտանգավոր կլինի խոշոր գնումների հարցում շտապելը։ Այդ գնումները անհաջող կլինեն։ Վարկեր վերցնել էլ չարժե։

Հավանական են հաջողություններ աշխատանքի մեջ։ Հատկապես լավ կտրվեն ստեղծագործական մոտեցում ու իրերին ոչ ստանդարտ հայացք պահանջող գործերը։ Ընկերները հաճույքով կօգնեն ձեզ։ Միայն պետք է խնդրեք նրանց։ Չնայած՝ նրանք երբեմն իրենք էլ նախաձեռնող կլինեն։ Հնարավոր են անսպասելի սիրային խոստովանություններ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարենպաստ օր է ծանոթությունների, գործնական բանակցությունների, պոտենցիալ համախոհների ու գործատուների հետ հանդիպումների համար։ Դժվար չի լինի լավ տպավորություն թողնելն ու ձեզ ամենալավ կողմերով ցույց տալը։ Ձեր գաղափարներով կհետաքրքրեք նրանց, ովքեր կարող են օգնել կյանքի կոչել դրանք։ Ճիշտ է, այստեղ երկար բացատրությունների կարիք է լինելու։ Համբերատար եղեք։

Գործնական հարաբերություններում սիրային նոտաներ կհայտնվեն և ուրախ կլինեք դրա համար։ Չեն բացառվում հաճելի անակնկալներն ու անսպասելի նորությունները, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրն այնքան էլ վատը չի լինի։ Բայց շատ նյարդային ու անհամբեր կլինեք, կվիճեք բոլորի հետ ու ինքներդ ձեզ համար խնդիրներ կստեղծեք։ Դժվար կլինի հույզերին չտրվելը։ Չի հաջողվի խուսափել նկատողություններից ու այնպիսի կատակներից, որոնք ինչ-որ մեկին վիրավորական կարող են թվալ։

Եթե պահպանեք ինքնատիրապետումը, կտեսնեք, որ օրը շատ լավ բաներ կբերի, իսկ ձեզ կշրջապատեն մարդիկ, որոնց հետ կարող եք գործ ունենալ։ Օրվա վերջին որոշ Խեցգետիններ հաճելի նորություններ կստանան այն մարդկանցից, որոնց վաղուց չեն տեսել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Գործերի վրա կենտրոնանալը բարդ է լինելու։ Կնյարդայնացնի խառնաշփոթն ու անկարգապահությունը։ Շատ հարցերի լուծում սովորականից մեծ ջանքեր կպահանջի, իսկ դա ձեզ կստիպի բարկանալ, երբեմն հուսահատության կհասցնի։ Ինչքան շուտ վերականգնեք հոգեկան հավասարակշռությունը, այնքան շատ օգտակար բաներ կարող եք անել այսօր։ Այնպես որ՝ հույզերին մի տրվեք։

Օրվա առաջին կեսը հարմար է ընթացիկ խնդիրները լուծելու համար, իսկ երկրորդին զբաղվեք ստեղծագործ մոտեցում պահանջող գործերով։ Պետք չէ գումար ծախսել պահի ցանկությունների վրա։ Ավելի խնայող եղեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հակասական, անհարթ ու լարված օր է։ Շրջապատը հաճախ կնյարդայնացնի անտեղի նկատողություններով, քննադատություններով ու խորհուրդներով։ Բայց կպահպանեք ինքնատիրապետումն ու կկարողանաք խուսափել վեճերից։ Անբարենպաստ պայմանները չեն խանգարի անել պլանավորածը, ժամանակին ավարտին հասցնել գործերը։

Օգնության հարցով արժե դիմել միայն հուսալի, փորձված համախոհներին։ Մի շտապեք վստահել նոր ծանոթներին, հատկապես՝ եթե խոսքը կարևոր ֆինանսական հարցի մասին է։ Նրանք կարող են հուսախաբ անել։ Օրվա երկրորդ կեսին հավանական է ինքնազգացողության վատացում: Խուսափեք ծանրաբեռնվածությունից։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Արդյունավետ օր է։ Շատ բան կհասցնեք անել: Լավ գլուխ կհանեք նույնիսկ ամենաբարդ գործերից, ելք կգտնեք ոչ միանշանակ իրավիճակներից։ Հաճախ կօգնի նախկինում ստացած փորձը։ Այս անգամ սխալներ չեք անի ու միակ ճիշտ որոշումը կընդունեք։

Կհաջողվի օգնել մտերիմ մարդուն, լուծել վերջին ժամանակներս նրան հանգիստ չտվող խնդիրը։ Կփորձեք չմերժել նրանց, ովքեր դիմում են աջակցության խնդրանքով, բայց չեք մոռանա նաև սեփական հետաքրքրությունների մասին։ Նոր նախասիրություններ ձեռք կբերեք։ Ընկերներն էլ կկիսեն դրանք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ինչով էլ որ զբաղվեք, հույս դրեք սեփական ուժերի վրա։ Ինչ-որ մեկի հետ համագործակցության մասին պայմանավորվելն այսօր սովորականից բարդ է լինելու։ Հնարավոր են խնդիրներ ավագ հարազատների ու այն մարդկանց հետ շփվելիս, ովքեր առաջ մեկ անգամ չէ, որ աջակցել են ձեզ։

Այսօր կարող եք ուղևորություններ պլանավորել։ Դրանք հետաքրքիր կլինեն, կբարձրացնեն տրամադրությունն ու դրական հույզեր կպարգևեն։ Ճանապարհին ուշադիր եղեք։ Հնարավոր է՝ ինֆորմացիա ստանաք, որը շատ շուտով պետք կգա աշխատանքի մեջ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Կարևոր է չգերագնահատել ձեր հնարավորությունները, հատկապես՝ եթե խոսքը ֆինանսական գործերի մասին է։ Եթե ավելի իրատես լինեք, թակարդը չեք ընկնի, ելք կգտնեք ցանկացած ոչ միանշանակ իրավիճակից։ Շատ Աղեղնավորների դրսևորած հեռատեսությունն այսօր կօգնի խուսափել ապագայի անպիտան ծախսերից։

Չեն բացառվում տարաձայնությունները հարազատների հետ։ Դժվար կլինի ձեզանից փոքրերի հետ լեզու գտնելը։ Բայց կփորձեք հարթել սուր անկյունները, լուրջ կոնֆլիկտ բաց չթողնել։ Աշխատեք խոստումներ չտալ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ օր է։ Այն շատ նոր գաղափարներ կբերի։ Շատ իրերի այնպես չեք նայի, ինչպես մյուսները, իսկ դա հետաքրքրություն կառաջացնի։ Ձեզ վրա ուշադրություն կդարձնեն մարդիկ, ովքեր առաջ բացի իրենցից ոչ ոքի չէին նկատում։

Չեն բացառվում հաճելի ծանոթությունները։ Դրանցից մի քանիսը սիրային շարունակություն կստանան, եթե ինքներդ ցանկանաք։ Պետք չէ շրջապատին դուր գալու համար ջանքեր գործադրել։ Պետք է միայն բնական պահեք ձեզ, լինեք այնպիսին, ինչպիսին որ կաք։ Հնարավոր են հաճելի անակնկալներ, անսպասելի նվերներ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա առաջին կեսին ստիպված եք լինելու զբաղվել ուրիշների գործերով, ուղղել ուրիշների բաց թողած սխալները։ Բայց դա հոգնեցուցիչ չի թվա ու չի նյարդայնացնի: Ուրախ կլինեք օգնել շրջապատողներին, հոգ տանել նրանց մասին, ովքեր բարդ իրավիճակում են հայտնվել։

Ավելի ուշ իրավիճակը դեպի լավը կփոխվի։ Շատ խնդիրներ, որոնց մասին վերջին ժամանակներս մտորում էիք, իրենք իրենց, առանց ջանքերի լուծում կստանան։ Չի բացառվում՝ հնարավորություն ունենաք վերադառնալ հին պլաններին։ Դրանք կյանքի կոչելն ավելի հեշտ կլինի, քան կարծում էիք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Այս հագեցած օրը հիշարժան իրադարձություններ ու վառ հույզեր կբերի։ Չեն բացառվում անսովոր ու շատ գրավիչ առաջարկները։ Դրանք ընդունելու դեպքում ձեր կյանքը դեպի լավը կփոխեք։ Ճանապարհին խոչընդոտներ կառաջանան, բայց խուճապի չեք մատնվի, կգտնեք դրանք հաղթահարելու ձևը։ Շատ Ձկներ այսօր համարձակ կլինեն, իսկ դա կօգնի հակահարված տալ հին մրցակիցներին։

Ստեղծագործ պոտենցիալը բարձր է։ Հավասարը չեք ունենա այն գործերում, որտեղ երևակայություն ու հնարամտություն է անհրաժեշտ։ Հետաքրքիր միջոցառումներին լինելու, ազդեցիկ մարդկանց հետ ծանոթանալու հնարավորություն կունենաք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:




Загрузка...

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 1388 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES