Աստղագուշակ․ հոկտեմբերի 9

 ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Դժվարություններից խուսափել այսօր չի ստացվի։ Անհամբեր կլինեք, սուր կարձագանքեք քննադատությանը, սրտին մոտ կընդունեք նկատողությունները։ Չեն բացառվում տարաձայնությունները այն մարդկանց հետ, որոնց հետ առաջ հաջողվում էր առանց դժվարության լեզու գտնել։
 

Ցանկալի չէ ստանձնել նոր գործերն ու նախագծերը։ Ինչ-որ արդյունքի հասնելու համար ստիպված եք լինելու մեծ ջանքեր գործադրել։ Երբեմն գործերում բարդություններ կառաջանան ձեր մեղքով, բայց ավելի հաճախ այն պատճառով, որ օգնություն խոստացած մարդիկ հուսախաբ կանեն ձեզ, կանեն այն, ինչ նրանցից չէիք սպասում։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Ապրումներ ու հույզեր կունենաք։ Հաճախ դրանք զուրկ կլինեն լուրջ հիմքերից։ Այսօր հակված կլինեք ցանկացած դատարկ բան սրտին մոտ ընդունել, մանրուքների պատճառով կորցնել հանգիստը։ Չեն բացառվում աշխատանքային կոնֆլիկտները, դժվարությամբ ընդհանուր լեզու կգտնեք գործընկերների հետ։
 

Հաճախ բոլոր խնդիրների պատճառն այն կլինի, որ շրջապատողները ձեզանից շատ բան կակնկալեն։ Հիշեք, որ բոլոր խնդրանքները կատարելը պարտադիր չէ։ Մի շտապեք ֆինանսական հարցերը լուծելիս։ Գործարքների ու գնումների համար ամենահարմար օրը չէ։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Վատ օր չէ, բայց այն արդյունավետ չի լինի։ Այն հարմար է շփումների և մասնավորապես ապագայի պլանները քննարկելու համար։ Նման զրույցները կոգեշնչեն ձեզ, նույնիսկ եթե ձեր գաղափարներն ու մտահղացումները զրուցակցի սրտով չլինեն։ Չեն բացառվում հաճելի ծանոթությունները։ Դրանք սիրային հարաբերությունների սկիզբ կդնեն, եթե ուզենաք դա և նախաձեռնող լինեք։
 

Կարող եք խոշոր գնումներ անել, այդ թվում՝ նաև չպլանավորված գնումներ։ Այսօր ձեզ կհաջողվի գումարն այնպես ծախսել, որ հետո զղջալու կարիք չլինի։ Որոշ Երկվորյակներ հաջող կլուծեն անշարժ գույքի հետ կապված հարցերը։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Օրվա սկզբին շատ բան սպասվածի նման չի ընթանա։ Բայց կհուզվեք ոչ այնքան դրա, որքան շրջապատի պահվածքի պատճառով։ Կթվա, թե ամենախոհեմ ու զգույշ մարդիկ էլ խուճապի են մատնվել ու սխալը սխալի հետևից են անում։ Ուրիշների սխալները պետք է դուք ուղղեք, իսկ դա բավականին հոգնեցուցիչ կլինի։
 

Բայց դուք ոչ մի րոպե չեք մոռանա ամենակարևոր նպատակների մասին, իսկ դա կօգնի հանգստություն պահպանել։ Պետք կգան նախկինում ստացած գիտելիքներն ու փորձը։ Դրանց շնորհիվ գլուխ կհանեք բարդ իրավիճակից։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

Օրը վատը չի լինի, բայց կփչացնեք այն, եթե շատ մեծ նշանակություն տաք մանրուքներին։ Չի լինի ավելի վիրավորական բան, քան աննշան խնդրի վրա կենտրոնանալն ու կարևոր հնարավորությունը բաց թողնելը, մեծ հաջողություն խոստացող նախագծի կողքով անցնելը։
 

Լսեք այն մարդկանց կարծիքը, ովքեր լավ են ճանաչում ձեզ։ Նրանք, հնարավոր է քննադատեն ձեզ, փոխարենը օգտակար խորհուրդներ կստանաք։ Հնարավոր են հաջող զուգադիպություններ, որոնց շնորհիվ կլուծեք հին ֆինանսական խնդիրները։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Բարենպաստ օր է ամենատարբեր գործերի համար։ Ակտիվ կլինեք, կփորձեք ամեն րոպեն շահավետ օգտագործել, այնպես որ՝ շատ օգտակար բաներ կանեք ոչ միայն ձեր, այլ նաև շրջապատի համար։ Հետաքրքիր միջոցառումների նմասնակցելու, միաժամանակ անսովոր ու նշանավոր մարդկանց հետ ծանոթանալու հնարավորություն կունենաք։ Դուր կգաք նրանց։
 

Չի բացառվում համագործակցության, ընկերության կամ սիրավեպի սկիզբը։ Այսօր սկսվող ցանկացած հարաբերություն արագ կզարգանա, երբեմն՝ նույնիսկ շատ արագ։ Ոչ միանգամից, բայց կհաջողվի հարմարվել ռիթմին։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

Բարդ, բայց բարենպաստ օր է։ Արագ կսովորեք նորը, հեշտությամբ կյուրացնեք պիտանի ինֆորմացիան։ Այսօր դա օգտակար կլինի։ Խնդիրներ կառաջանան, որոնք լուծելու համար հին փորձը բավարար չի լինի։
 

Հավանական են օգտակար ծանոթություններ։ Դրանց շնորհիվ ձեր առաջ նոր հեռանկարներ կբացվեն։ Լավատեսությամբ կնայեք ապագային, բայց երբեմն կգերագնահատեք ձեր հնարավորությունները։ Իրատես լինելը կօգնի խուսափել թյուրիմացություններից ու սխալներից։ Այստեղ նույնիսկ քննադատություններն ու նկատողությունները օգտակար կլինեն։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

Հանգիստ ու հաճելի օր է։ Այն հարմար է հին գործերին վերադառնալու ու դրանք ավարտին հասցնելու համար։ Նախկին սխալներն ուղղելու, բաց թողածը լրացնելու հնարավորություն կունենաք։ Եթե ինչ-որ բան սպասվածի նման չընթանա, իրար չեք խառնվի, այլ ոգևորված իմպրովիզներ կանեք, և հենց դա կօգնի հաջողության հասնել։ Շրջապատին դուր կգա կյանքի հանդեպ ձեր մոտեցումը, շատերը կուզենան ավելի լավ ճանաչել ձեզ։
 

Այսօր հաստատված ծանոթությունները երկար ու լուրջ հարաբերությունների սկիզբ կարող են դնել։ Բայց դրանք դանդաղ կզարգանան։ Համբերությամբ զինվեք։ Իրավիճակի վրա ինչ-որ կերպ ազդել ձեզ չի հաջողվի։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

Աշխատանքի ու ուսման մեջ կարող եք հաջողությունների հասնել, բայց դրա համար պետք է ջանքեր գործադրեք։ Շատ Աղեղնավորներ այսօր կնախընտրեին թուլանալ ու լավ միջավայրում հաճելի ժամանակ անցկացնել, բայց դա հազիվ թե հնարավոր լինի։ Զգույշ է պետք լինել գումարի հետ։ Հավանական են ֆինանսական կորուստներ, անհաջող գնումներ։ Ամենաանհաջողակ Աղեղնավորները մեքենայությունների զոհ կարող են դառնալ։
 

Օրվա երկրորդ կեսին հավանական են կարևոր զրույցներ մտերիմների հետ։ Այն, ինչ կլսեք, ձեզ դուր չի գա։ Բայց բանը միայն չհասկանալու մեջ չէ, այնպես որ՝ աշխատեք ամեն ինչ հանգիստ պարզել։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Կաշխատեք հնարավորինս արագ հաջողության հասնել, բայց ջանքերը հաճախ զուր կանցնեն։ Շատ դժվար կլինի նրանց համար, ովքեր չեն սիրում երկարատև պլաններ կառուցել ու նախընտրում են գործել իրավիճակից ելնելով։ Նշանի նման ներկայացուցիչներին մշակված ռազմավարության բացակայությունը կխանգարի հասնել դրված նպատակներին։ Փոխարենը կարող են օգնել շրջապատի խորհուրդները։ Վատ մի զգացեք հարցեր տալ մարդկանց, որոնց փորձին վստահում եք։
 

Սովորականից հաճախ աշխատանքի ու բիզնեսի հետ կապված թյուրիմացություններ կառաջանան։ Միանգամից չի հաջողվի հասկանալ, թե ինչ է տեղի ունենում, բայց երբ դա տեղի ունենա, կգտնեք իրավիճակը փոխելու ձևը։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Օրը հաջող կդասավորվի, եթե նրանից շատ բան չսպասեք։ Այսօր ձեր առաջ անիրական նպատակներ դնելը վտանգավոր կլինի։ Փորձելով հասնել դրանց՝ ռիսկի եք դիմում սխալներ անել։ Ցանկալի չէ կապվել պարտավորություններով, շատ կարևոր կլինի գործողություններին ազատություն տալը։
 

Չեն բացառվում ընտանեկան տարաձայնությունները։ Ամենայն հավանականությամբ, հենց դուք պետք է ջանքեր գործադրեք, որպեսզի դրանք մնան անցյալում։ Սիրահարվածները կարող են կռվել խանդի կամ փոխադարձ կասկածների պատճառով, որոնք շատ հաճախ հիմնավորված չեն լինի։ Լուրջ կոնֆլիկտից կարող եք խուսափել, բայց այդ ամենից տհաճ նստվածք կմնա։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Շատ կասկածամիտ կլինեք, ամեն ինչում գաղտնի իմաստ կփնտրեք։ Դա շատ կհոգնեցնի, նույնիսկ եթե իրավիճակն ընդհանուր առմամբ վատ չդասավորվի, կվախենաք թուլանալ ու անընդհատ վատ բանի կսպասեք։ Դժվար կլինի ընթացիկ գործերից գլուխ հանելը, իսկ ահա բարդ ու մասշտաբային նախագծեր պետք չէ ստանձնել։ Որոշ Ձկներ կհիասթափվեն այն մարդկանցից, որոնց մասին բարձր կարծիք ունեին։
 

Ցանկալի չէ մտերիմների հետ քննարկել ամենակարևոր հարցերը։ Հաճախ կշտապեք եզրակացություններ անելիս, կվիրավորվեք դատարկ բաների պատճառով, քննադատություն կտեսնեք այնտեղ, որտեղ այն չկա։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:





Загрузка...


 



08.10.2018 1200 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-