Աստղագուշակ․ հոկտեմբերի 14

 ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Գայթակղություններին դիմակայելն այսօր սովորականից բարդ կլինի։ Կթվա, թե նպատակներին հասնելը հեշտ է լինելու ու դրա համար միայն ցանկություն է պետք, իսկ ջանքերի կարիք չկա։ Իսկ իրականում պետք է շատ աշխատեք։ Շատ Խոյերի չէր խանգարի համբերատարությունը, քանի որ ուզածն արագ ստանալ հազիվ թե ստացվի։
 

Աշխատեք ռիսկի չդիմել։ Դրանից է կախված ձեր բարեկեցությունը։ Հաճախ վեճեր կծագեն։ Պնդեք ձերը, քանի որ զիջումները ոչ մի լավ բանի չեն բերելու։ Լավ է գործ չունենալ նրանց հետ, ովքեր առաջ դավաճանել կամ վիրավորել են ձեզ։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Օրը հանգիստ կանցնի ու հազիվ թե խնդիրներ առաջ բերի։ Փոխարենը հնարավոր են հաճելի իրադարձություններ ու հաջող զուգադիպություններ։ Դրանք կապված չեն լինի խոշոր դրական փոփոխությունների հետ, բայց կբարձրացնեն ձեր տրամադրությունն ու գոհ կմնաք։
 

Հաճելի կլինեն հարազատների հետ շփումները։ Նույնիսկ եթե վերջին ժամանակներս վիճել եք, հիմա առանց դժվարության ընդհանուր լեզու կգտնեք։ Հնարավոր է՝ պատասխաններ ստանաք այն հարցերին, որոնք վաղուց հանգիստ չեն տալիս ձեզ։ Դա թույլ կտա որոշակիություն մտցնել ապագայի պլաններում ու կենտրոնանալ դրանք կյանքի կոչելու վրա։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Այսօր հաճախ չմտածված արարքներ կգործեք ու կասեք այն, ինչի համար հետո ստիպված եք լինելու զղջալ։ Բայց ամենակարևոր պահերին կկարողանաք տիրապետել ձեզ ու դժվարությունների գնով ընդհանուր լեզու գտնել շրջապատողների հետ։ Լարվածությունը կարող է հասնել կիզակետին, բայց կգտնեք իրավիճակը լիցքաթափելու ձևը։
 

Տրամադրությունը դատարկ բաներից կարող է փչանալ։ Աշխատեք շատ սուր չարձագանքել նրան, ինչը ձեզ անձնապես չի վերաբերում, ինչպես նաև այն իրադարձություններին, որոնց ընթացքի վրա ոչ մի ազդեցություն չեք կարող ունենալ։ Լավ է սահմանափակել շփումները վատատես մարդկանց հետ։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Անհարթ, անհանգիստ, բայց հետաքրքիր օր է։ Հաճախ կօգնի ինտուիցիան։ Այն այսօր ուժեղ կլինի։ Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք շրջապատի հետ, հաճախ առանց դժվարության մարդկանցից կստանաք այն, ինչ ուզում եք։ Հնարավորություն կունենաք հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել եք։
 

Անսպասելի արագ կկարողանաք գլուխ հանել այն խնդիրներից, որոնք առաջ անլուծելի էին թվում։ Շատ բաների ուրիշների նման չեք նայի, և դա ձեր առավելությունը կդառնա։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

Վճռական գործեք։ Ուզած արդյունքներին հասնելու համար դա անհրաժեշտություն է։ Լավ է հույս դնել սեփական ուժերի վրա, հատկապես եթե խոսքը ինչ-որ կարևոր բանի մասին է։ Ցավոք, այսօր կարող են հուսախաբ անել նույնիսկ փորձված համախոհները։ Մեծ կլինի ստեղծագործական պոտենցիալը, կարող եք նոր գործեր ստանձնել։ Ազատություն տվեք երևակայությանը։ Դրա շնորհիվ հիանալի գլուխ կհանեք բարդ գործերից։
 

Օրվա երկրորդ կեսին խուսափեք գերհոգնածությունից։ Լուրջ ծանրաբեռնվածությունը վատ կանդրադառնա ինքնազգացողության վրա, իսկ ահա հանգիստն օգտակար կլինի։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Ուժերը մի գերագնահատեք։ Այսօր սովորականից արագ կհոգնեք, այնպես որ՝ հոգնեցուցիչ գործերի ու սպորտային մարզումների համար օրը հարմար չէ։ Հույզերն անկայուն կլինեն, տրամադրությունն առանց տեսանելի պատճառների կարող է վատանալ։ Հնարավոր են խնդիրներ մտերիմների հետ հարաբերություններում, ամենադժվարը տարեկիցների հետ լեզու գտնելը կլինի։
 

Լավ է չքննարկել հին խնդիրները, վաղուց ավարտված գործերը։ Ապագայի մասին զրույցներն ավելի հաճելի ու օգտակար կլինեն։ Կարող եք պլաններ կառուցել։ Շուտով կկարողանաք կյանքի կոչել դրանք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

Օրն անհանգիստ կանցնի ու ոչ միանշանակ իրադարձություններով լի կլինի։ Սովորականից հաճախ բարդ ու խճճված իրավիճակներում կհայտնվեք։ Ճիշտ ընտրություն կատարելը դժվար կլինի նույնիսկ ամենալուրջ ու հեռատես Կշեռքների համար։ Պետք է հիշել, որ այսօր կատարած ցանկացած արարք չի հաջողվի գաղտնի պահել մտերիմներից։
 

Ֆինանսական հարցերը լուծել սպասվածից բարդ է լինելու։ Չի բացառվում՝ սեփական միջոցները բավարար չլինեն ու ստիպված լինեք օգնության խնդրանքով դիմել ինչ-որ մեկին։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

Օրը կարող է շատ բարդ լինել, բայց կհաղթահարեք բոլոր փորձությունները։ Ձեր պլանները կփոխվեն, շրջապատի հետ հարաբերությունները կլարվեն, մարդիկ, ովքեր առաջ հասկանում էին ձեզ ու հետաքրքրվում ձեզանով, լրիվ անտարբեր կթվան։
 

Չնայած բոլոր դժվարություններին, միակ ճիշտ ճանապարհը կընտրեք, կանեք այն, ինչ պետք է։ Այն մարդն, ով այսօր չի հիասթափեցնի ձեզ, հուսալի համախոհ ու հավատարիմ ընկեր կդառնա։ Բոլոր կարևոր որոշումները պետք է հետաձգել օրվա երկրորդ կեսին։ Հենց այդ ժամանակ հեշտ կլինի կողմնորոշվել իրավիճակի մեջ ու ամեն ինչ ինչպես հարկն է կշռադատել։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

Արդյունավետ օր է։ Կարևոր գործերը մի հետաձգեք, քանի որ դրանց համար ամենահարմար շրջանն առավոտն է։ Ժամանակը զուր մի ծախսեք։ Այն շատ թանկ է և հետո կարող եք զղջալ, որ ավելի արագ չեք գործել։ Հարմար օր է ուղևորությունների համար։ Ճանապարհին չեք հոգնի։ Տանից հեռու հնարավոր են խոստումնալից ծանոթություններ։
 

Կուրախացնեն ընտանեկան տոները, ավագ հարազատների հետ շփումներն էլ հաճույք կպատճառեն։ Որոշ Աղեղնավորներ մտերիմների հետ կապված լավ նորություններ կամ բոլորի համար օգտակար ինֆորմացիա կստանան։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Հիանալի արդյունքների հասնելու շանս կա, բայց դրա համար պետք է արագ գործեք, հակառակ դեպքում հին մրցակիցներն առաջ կանցնեն ձեզանից։ Մի վախեցեք փորձարկումներ անել, անել այն, ինչ ձեզանից չեն սպասում։ Ինչքան քիչ սահմանափակեք ձեզ կանոններով ու կարծրատիպերով, այնքան հաջող կդասավորվի օրը։
 

Կարող եք նոր գործեր ստանձնել։ Շատ լավ կյուրացնեք ինֆորմացիան, արագ կսովորեք, ճարպկորեն կլուծեք ոչ ստանդարտ խնդիրները։ Շատ օգտակար կլինի պայմանների փոփոխությունը։ Դրա շնորհիվ ձեզ ավելի աշխույժ կզգաք, կմոռանաք մտավախությունների ու ապրումների մասին։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Լուրջ դժվարությունների կարող եք բախվել, բայց կհանդիպեք մարդկանց, ովքեր կօգնեն հաղթահարել դրանք։ Ամենալարված պահերին կաջակցեն նույնիսկ նրանք, ովքեր առաջ խիստ քննադատում էին ձեր գաղափարներն ու խանգարում կյանքի կոչել դրանք։
 

Իրենց մասին կհիշեցնեն հին ընկերները, որոնց հետ հանդիպումը հաճելի կլինի։ Կուրախացնի սիրելիի հետ անցկացրած ժամանակը։ Կգտնեք միմյանց ուրախացնելու ձևը, միասին ինչ-որ հետաքրքիր բանով կզբաղվեք։ Օրվա երկրորդ կեսին ինֆորմացիա կստանաք, որը շատ շուտով պետք կգա։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Օրը կարող է հիասթափություններ բերել, բայց ընդհանուր առմամբ վատ չի դասավորվի։ Հավանական են թյուրիմացություններ՝ կապված փաստաթղթերի ձևակերպման հետ։ Խնդիրներ կառաջանան պետկազմակերպություններ այցելելիս։ Լավ է ձեզ վրա չվերցնեք կարևոր հարցերի լուծման պատասխանատվությունը։ Օգտակար կլինեն հին ծանոթների խորհուրդները։
 

Հնարավոր են անսպասելի հրավերներ ու նույնքան անսպասելի այցելություններ։ Օրն այնպես պլանավորեք, որ գործերի մեծ մասը մինչև կեսօր արած լինեք։ Երեկոն պետք է օգտագործել հանգստի, ուժերը վերականգնելու ու հաճելի շփումների համար։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


 




Загрузка...


 



13.10.2018 1297 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-