Աստղագուշակ․ հոկտեմբերի 10

 ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Օրն անակնկալներ կբերի։ Հազիվ թե հաջողվի պլանի համաձայն գործել, այնպես որ՝ պատրաստ եղեք իմպրովիզներ անել, ոտքի վրա որոշումներ ընդունել։ Շրջապատողները հազիվ թե կարողանան օգնել, բայց լավ խորհուրդներ կտան։ Լսեք, թե ինչ են ասում փորձառու մարդիկ։ Պետք կգա այն, ինչ սովորել եք նախկինում։
 

Որոշ Խոյեր վաղուց մոռացված տաղանդներին կիրառում կգտնեն։ Օրը հարմար է նաև հին կապերը վերականգնելու և այն մարդկանց հետ հարաբերությունները հարթելու համար, որոնց հետ վերջերս ընդհանուր լեզու չէիք գտնում։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Հակասական ու անհանգիստ օր է։ Շատ բան այնպես չի ընթանա, ինչպես կուզենայիք, անընդհատ ստիպված եք լինելու վերամշակել պլանները։ Հաճախ կհուզվեք այն ամենից, ինչն արժանի չէ ուշադրության։ Լսեք հին ծանոթների խորհուրդները։ Դրանց հետևելու դեպքում սխալներ չեք անի։
 

Ցանկալի չէ ռիսկի ենթարկել գումարը, մասնակցել կասկածելի ֆինանսական միջոցառումներին, առանց երկար մտածելու գործարքներ կնքել։ Կարող եք գնումներ անել, եթե դրանք նախապես պլանավորել եք։ Սպոնտան գնումները, ամենայն հավանականությամբ, կհիասթափեցնեն։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Օրն անհանգիստ կանցնի։ Գործեր ու հոգսեր սպասվածից շատ կլինեն, ամեն ինչ հասցնելու համար ստիպված եք լինելու շտապել։ Հավանական են չպլանավորված հանդիպումներ, անսպասելի իրենց մասին կհիշեցնեն մարդիկ, որոնցից երկար ժամանակ լուրեր չունեիք։
 

Դժվար կլինի շրջապատի հետ ընդհանուր լեզու գտնելը։ Ամեն անգամ հասկանալի չի լինի, թե ինչ են նրանք ձեզանից ակնկալում։ Դրանից բացի, շատերը կնախընտրեն թաքցնել իրենց իրական մտադրությունները։ Ամենալավ օրը չէ կարևոր զրույցների, ցավալի թեմաներին անդրադառնալու համար։ Կփորձեք անկեղծ լինել, բայց ձեզ չեն հասկանա։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Շրջապատի հետ ընդհանուր լեզու գտնելը հեշտ չի լինի։ Նրանք սովորականից հաճախ պահանջներ կներկայացնեն և միշտ չէ, որ ձեզ ճիշտ կհասկանան։ Չեն բացառվում փոքրիկ սխալները, ցավալի թյուրիմացությունները, որոնց պատճառով չեք կարողանա ժամանակին ավարտին հասցնել գործերը։ Ուրիշների վրա հույս մի դրեք, քանի որ նույնիսկ այն մարդիկ, ովքեր առաջ օգնել են ձեզ, այսօր կարող են հուսախաբ անել։
 

Զգույշ եղեք ֆինանսական հարցերը լուծելիս։ Պահի ազդեցության տակ արված գնումները հազիվ թե հաջող լինեն։ Դա վերաբերում է նաև գործարքներին, հատկապես՝ խոշոր գործարքներին։ Դրանք կնքելուց առաջ խորհրդակցեք մարդկանց հետ, որոնց կարծիքին վստահում եք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

Հույզերը կառավարել չի ստացվի։ Դրանք հաճախ ձեզ այնպիսի արարքների կդրդեն, որոնց համար հետո ստիպված եք լինելու զղջալ։ Այսօր ցանկալի չէ հարաբերություններ պարզել մտերիմների հետ, քննարկել կարևոր աշխատանքային հարցերը, զրուցել լուրջ բաների մասին։ Բախվելով այն մարդու կարծիքին, որը չի կիսում ձեր տեսակետը՝ երկար ժամանակով կկորցնեք ինքնատիրապետումը, իսկ դա կխանգարի կենտրոնանալ ուրիշ բաների վրա։
 

Օրվա երկրորդ կեսը հարմար է ուսման, ինչպես նաև աշխարհայացքը ընդլայնելուն նպաստող այլ զբաղմունքների համար։ Հին սխալներն ուղղելու հնարավորություն կունենաք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Չնայած որոշակի դժվարություններ կառաջանան, բայց օրը բավականին հաջող կդասավորվի։ Նպատակին տանող հեշտ ուղիներ չեք փնտրի, հաճախ փորձարկումներ կանեք, չեք վախենա ռիսկի դիմել և հենց դրա շնորհիվ էլ հաջողության կհասնեք։ Հնարավորություն կունենաք շփվել անսովոր, նշանավոր մարդկանց հետ։ Նրանք լավ խորհուրդներ կտան ու կոգևորեն ձեզ։
 

Չեն բացառվում սիրային տարվածությունները։ Նոր հարաբերությունների հեռանկարները լավը կլինեն։ Ինտուիցիան կօգնի անսխալ դատել մարդկանց մասին։ Միայն մեկ հայացքը բավական կլինի հասկանալու համար, թե ում հետ արժե գործ ունենալ, իսկ ումից է պետք հեռու մնալ։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

Օրը խոստանում է ուրախ ու հետաքրքիր անցնել։ Այն շատ արդյունավետ չի լինի։ Շատ գործեր դժվար կլինի ավարտին հասցնել, բացի այդ, անսպասելի ձգձգումներ կառաջանան, որոնց պատճառով չի հաջողվի հասնել անհրաժեշտ արդյունքներին։ Փոխարենը լավ ժամանակ կանցկացնեք ընկերների ու լավ ծանոթների շրջանում։ Հաջող կդասավորվեն ուղևորությունները։
 

Չեն բացառվում սիրային ծանոթությունները։ Հեշտությամբ կտարվեք ու կկորցնեք գլուխը։ Բարեբախտաբար, դա ոչ մի տհաճ հետևանք չի ունենա։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

Կենսական ուժերի ներհոսք կզգաք ու կհասկանաք, որ շատ բանի եք ունակ։ Ինտուիցիան հուսախաբ չի անի։ Նրա հուշումների շնորհիվ հաճախ ելք կգտնեք բարդ իրավիճակներից, առաջ կանցնեք ուժեղ մրցակիցներից։ Նաև հաջողակ կլինեք։ Ճիշտ ժամանակին ճիշտ տեղում կհայտնվեք ու կօգտվեք դրանից։
 

Շատ Կարիճներ գումարին վերաբերող ճիշտ որոշումներ կընդունեն, գործարքներ կկնքեն, որոնք շատ շուտով եկամուտ կբերեն։ Օրը հարմար է աշխատանքը փոխելու ու երկարատև համագործակցություն սկսելու համար։ Չեն բացառվում ընտանիքում փոփոխությունները, որոնք ձեզ կուրախացնեն։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

Ավելորդ բաներ մի խոսեք։ Ցանկացած տեղեկատվություն, որով այսօր կկիսվեք, կօգտագործվի ձեր դեմ։ Չի բացառվում՝ մարդիկ, որոնց երկար ժամանակ ձեր համախոհներն էին, կփոխեն իրենց դիրքորոշումը և հետայսու նրանց հետ պետք է զգոն լինեք։
 

Լավ է խոստումներ չտալ՝ ո՛չ մասնագիտական, ո՛չ էլ անձնական բնույթի։ Ամենայն հավանականությամբ դրանք կատարելը բարդ է լինելու։ Հավանական են տարաձայնություններ մտերիմների հետ։ Հիմա ամեն մեկն իր տեսակետը առաջ կքաշի և ոչ ոք չի ուզենա զիջել։ Հարաբերությունները կարող են երկար ժամանակով փչանալ, եթե սուր անկյունները չհարթեք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Տպավորվող ու խոցելի կլինեք, սուր կարձագանքեք ձեր հասցեին հնչող քննադատություններին։ Երբեմն դրանից վեճեր կառաջանան, բայց ավելի հաճախ կհաջողվի խաղաղ գլուխ հանել իրավիճակից ու վերականգնել փոխհասկացողությունը; Աշխատեք խոստումներ չտալ։ Այսօր հակված կլինեք գերագնահատել ձեր ուժերը ու չեք մտածի, թե որքան դժվար է լինելու պահել խոսքը։
 

Օրը վատը չէ գործարքներ կնքելու համար։ Դրանք եկամուտ կբերեն։ Որոշ Այծեղջյուրներ ֆինանսական վիճակը բարելավելու անսպասելի, բայց շատ արդյունավետ միջոց կգտնեն։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Մեծ հաջողությունների կարող եք հասնել, եթե չընկրկեք խոչընդոտների առաջ, որոնք այսօր կառաջանան ձեր ճանապարհին։ Ինչ-որ բան պլանի համաձայն չի ընթանա, բայց դա ձեզ նույնիսկ կուրախացնի, քանի որ նոր հնարավորություններ կբացվեն։ Հավանական են հաճելի ծանոթություններ։ Մարդկանց վրա լավ տպավորություն կթողնեք, կշահեք նրանց համակրանքն ու վստահությունը։
 

Որոշ Ջրհոսներ գրավիչ գործնական առաջարկներ կստանան։ Այստեղ պետք չէ շտապել պատասխան տալ, քանի որ իրավիճակն այնքան հեշտ ու միանշանակ չի լինի, որքան կարող է թվալ։Ամեն ինչից գլուխ հանելու համար ինքներդ ձեզ ժամանակ տվեք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Ինքնատիրապետումը պահպանելը դժվար կլինի։ Պրովոկացիաներին տրվելով՝ հաճախ կասեք ու կանեք այն, ինչի համար հետո ստիպված եք լինելու զղջալ։ Հնարավոր են աննշան ֆինանսական կորուստներ, անհաջող գնումներ։ Շտապելով կնքված գործարքները չեն արդարացնի հույսերը։
 

Տանը և աշխատավայրում խուսափեք կոնֆլիկտներից։ Հիմա ավելի շահավետ կլինի սուր անկյունները հարթելն ու զիջումների գնալը, քան ամեն գնով սեփական ճշմարտացիությունն ապացուցելը։ Օրվա երկրորդ կեսին, հնարավոր է, ստիպված լինեք մեծ զիջումների գնալ։ Բայց հետո դրանց համար զղջալու կարիք չի լինի։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:





Загрузка...


 



09.10.2018 1460 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-