Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. Դեկտեմբերի 6
05.12.2017, 18:00


Загрузка...

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շատ հակասական կլինի օրվա սկիզբը: Հիանալի կհասկանաք, որ պետք է կենտրոնանալ գործերի վրա, բայց հաճախ կշեղվեք: Կուզենաք հեշտ հաջողության ու արագ հաղթանակի հասնել, սակայն, ցավոք, երկուսն էլ հիմա անհնարին կլինեն: Պետք է շատ աշխատեք ու հանգիստ սպասեք, թե երբ եք ստանալու այն, ինչին ձգտում եք:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաճելի անակնկալներով, որոնց մեծ մասը ռոմանտիկ բնույթ կկրեն: Հնարավոր է ծանոթություն, որը հետաքրքիր շարունակություն կստանա կամ հանդիպում մեկի հետ, ով կստիպի, որ ձեր սիրտն արագ աշխատի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը հիանալի կսկսվի: Օգտվեք հարմար պահից գործերում կարգուկանոն հաստատելու, սկսածն ավարտին հասցնելու համար: Լավ ժամանակ է շփումների ու համախոհներ փնտրելու, աշխատանքի հետ կապված հարցերը քննարկելու համար:

Օրվա երկրորդ կեսը ավելի լարված կլինի: Հուզական ֆոնն անկայուն է, դժվար կլինի հավասարակշռությունն ու լավատեսությունը պահպանելը: Շրջապատը սովորականից հաճախ կխառնվի ձեր գործերին, հարցեր կտա, որոնց դժվար կլինի պատասխանել: Զգույշ եղեք կանանց հետ: Հիմա նրանց գաղտնիքներ հայտնելու ժամանակը չէ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շատ կարևոր կլինի օրվա սկզբին ինքնատիրապետումը պահպանելը: Բռնկուն ու տպավորվող Երկվորյակների համար այս ժամանակահատվածն իսկական փորձություն կլինի: Հույզերը ղեկավարելը բարդ կլինի, իսկ ահա դրանց տրվելով սխալներ անելը՝  շատ հեշտ: Օգնության կարիք կունենաք: Այդ հարցով դիմեք նրանց, ում լավ եք ճանաչում:

Ժամանակի հետ իրավիճակը կփոխվի դեպի լավը: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են հաճելի անակնկալներ ու նվերներ, ինչպես նաև աշխատանքի հետ կապված լավ նորություններ: Մտերիմները հաճույքով կաջակցեն ձեր գաղափարներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը հաճելի պահեր կբերի: Շատ օգտակար բաներ կանեք ոչ միայն ձեր, այլ նաև շրջապատի համար, և նրանք շնորհակալ կլինեն ձեզանից: Հնարավորություն կունենաք մասնակցել կարևոր գործերին, միաժամանակ ծանոթանալ հետաքրքիր մարդկանց հետ, համախոհներ գտնել: Չեն բացառվում սիրային տարվածությունները:

Հեշտ ու հաջող կլուծվեն ֆինանսական հարցերը: Կարող եք թանկարժեք իրեր գնել, գործարքներ կնքել: Գումարին վերաբերող հարցերում չեք սխալվի, ինտուիցիան կհուշի՝ ինչպես գործել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Գլխապտույտ հաջողություններ չեք ունենա, բայց օրն ընդհանուր առմամբ հաճելի կանցնի: Շատ խնդիրներ սպասվածից հեշտ կլուծվեն, կհաջողվի արագ պատասխաններ ստանալ կարևոր հարցերին: Չեն բացառվում հաճելի ծանոթությունները, որոնք ընկերական ու սիրային հարաբերությունների սկիզբ կդնեն: Այստեղ ամեն ինչ ձեր ցանկությունից կախված կլինի:

Վատ չեն դասավորվի ուղևորությունները, պայմանների փոփոխությունն էլ կբարձրացնի տրամադրությունն ու կաշխուժացնի: Շահավետ գնումներ անելու հնարավորություն կունենաք: Օրը հատկապես հարմար է տեխնիկա ձեռք բերելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հեշտ չի լինելու: Ամենալուրջ դժվարություններն այսօր սպասվում են նրանց, ովքեր սովոր են, որ պայմանները հաջող դասավորվեն, պլաններն էլ արագ իրագործվեն: Խնդիրները, որոնք այսօր պետք է լուծեք, նման չեն լինի նրանց, որոնցից առաջ լավ գլուխ եք հանել: Պետք է նոր մեթոդներ կիրառեք, փորձարկումներ անեք: Անհաջողությունները չեն բացառվում, սակայն եթե հաստատակամ լինեք, կարող եք հաղթահարել դժվարությունները:

Գումարին ու ունեցվածքին վերաբերող ցանկացած հարց լուծել պետք է առանց շտապելու: Ամեն ինչ լավ կշռադատեք, գնահատեք հնարավոր հետևանքները և միայն դրանից հետո սկսեք գործել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ձեզ մոտ հիանալի կստացվի մարդկանց հետ լեզու գտնելը, նույնիսկ նրանց, ովքեր ձեզ ոչ մի բանով նման չեն: Հեշտությամբ դուր կգաք շրջապատին, լավ տպավորություն կթողնեք պոտենցիալ գործատուների ու գործընկերների վրա: Քանի որ ձեր գրավչությանը դիմակայելը բարդ կլինի, ինչ-որ մեկը կարող է սիրահարվել ձեզ:

Երեկոյան բարդ ու հոգնեցուցիչ գործեր մի պլանավորեք: Օրվա այս հատվածը հարմար է հանգստի համար: Հետաձգեք նաև գնումները: Հիմա հակված կլինեք գումարի հետ թեթևամտորեն վարվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Նույնիսկ համեստ արդյունքների հասնելու համար պետք է ջանքեր գործադրեք: Սակայն լուրջ դժվարություններ չեն առաջանա: Եթե ճամփին խոչընդոտներ առաջանան, կգտնեք դրանք հաղթահարելու ձևը: Հաճախ կօգնեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Կարևոր է ճիշտ ժամանակին շնորհակալություն հայտնլ նրանց, հակառակ դեպքում վիրավորվածություն կմնա:

Օրը հարմար է հին գաղափարներին կամ գործին վերադառնալու համար: Հնարավորություն կունենաք վերականգնել ձեր նախաձեռնությամբ ավարտված հարաբերությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հանգիստ, հաճելի ու արգասաբեր օր է: Այն շատ հարմար է աշխատանքի ու ուսման համար: Կհաջողվի կենտրոնանալ, ոչինչ աչքից բաց չեք թողնի, ճիշտ որոշումներ կընդունեք: Նոր գաղափարներ կունենաք: Դրանք իրագործելուց առաջ ամեն ինչ լավ կշռադատեք: Մի շտապեք կիսվել ձեր պլաններով, եթե վստահ չեք, որ աջակցություն եք ստանալու:

Ընկերների ու պարզապես լավ ծանոթների հետ շփումները կբարձրացնեն տրամադրությունը: Հնարավոր են նվերներ ու հաճելի սիրային անակնկալներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը բավականին անօգուտ կանցնի: Շատ ժամանակ կխլեն զրույցները, շրջապատը հաճախ կխառնվի ձեր գործերին, կխանգարի ու կշեղի: Կաշխատեք չբարկանալ և ճիշտ կվարվեք: Սակայն ձեր համբերությունն էլ անսպառ չէ: Օրվա երկրորդ կեսին դժվար կլինի հույզերը ղեկավարելը:

Հույսը դրեք սեփական ուժերի վրա: Այսօր ձեզ չեն աջակցի նույնիսկ նրանք, ովքեր առաջ արել են դա: Գնումների հարցում էլ մի շտապեք: Ամենայն հավանականությամբ անպիտան բան ձեռք կբերեք, դեռ պետք եղածից էլ շատ կվճարեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա սկիզբը հակասական ու լարված կլինի: Կուզենաք հանգիստ մտածել ընթացիկ գործերի ու ապագայի պլանների մասին, սակայն դրա հնարավորությունը չեք ունենա: Անընդհատ ստիպված եք լինելու ուրիշների խնդիրները լուծել, ուղղել նրանց սխալները, հաշտեցնել վիճողներին: Չնայած դրան՝ կպահպանեք լավ տրամադրությունը, շրջապատին էլ կկարողանաք ուրախացնել:

Ավելի ուշ ընկերների շրջանում լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք: Զվարճացեք, բայց մի մոռացեք չափի զգացման մասին: Ցանկացած ավելորդություն հիմա վտանգավոր կլինի առողջության համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շատ արդյունավետ օր է: Սպասվածից շատ բան կհասցնեք անել: Նոր առաջադրանքներ կլինեն, որոնց վրա պետք է գլուխ կոտրեք: Կարող եք դիմել հին ծանոթներին: Նրանք կկիսվեն լավ գաղափարներով ու կօգնեն կյանքի կոչել դրանք: Ցանկացած կարևոր հարց պետք է քննարկել պաշտոնական միջավայրում, գրանցել կարևոր պահերը: Դա կօգնի խուսափել սխալներից ու չհասկացվելուց:

Հավանական են դրամական մուտքեր: Ծախսերն էլ չեն բացառվում: Հնարավորություն կունենաք պիտանի իրեր գնել կամ գումարը ներդնել հետաքրքիր բիզնես-գաղափարի մեջ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



куда можно вкладывать небольшие деньги


loading...

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 2045 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES